Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անվ․ համամիութենական էլեկարաաեխ․ ինսա․ (ՀԷԻ)։ 1920–30-ական թթ․ բարձր լարումների տեխնիկայի հետազոտու– թյուններ են ծավալվել երկրի բազմաթիվ գիտական կենտրոններում (Մոսկվա, Լե– նինգրադ, Խարկով են)։ Բ․ Վուլը, Գ․ Սկա– նավին, Ն․ Բոգորոդիցկին ուսումնասիրել են դիէլեկտրական մեծ թափանցելիու– թյուն և փոքր կորուստներ ունեցող նյու– թերի ֆիզիկ, հատկությունները։ Պ․ Տի– մոֆեևի գլխավորությամբ մշակվել են հզոր իմպուլսային բեռնվածքների դեպ– քում էլեկտրական պարպումների վարքի հետ կապված հարցեր, հետազոտվել են էլեկտրոնային օպտիկայի պրոբլեմները։ Այս հետազոտությունների արդյունքնե– րը հիմք են ծառայել լույսի գազապարպ– ման նոր աղբյուրների, սնդիկային ուղղիչ– ների ստեղծման համար։ Բազմաթիվ հե– տազոտություններ են նվիրվել էլեկտրա– կան համակարգերի ու ցանցերի ռացիո– նալ կազմավորման և շահագործման հու– սալիության, մեծ հեռավորությունների վրա էլեկտրաէներգիայի հաղորդման խնդիրներին։ Սովետական գիտնականների աշխա– տանքները հնարավորություն են տվել լուծելու ԷՀԳ–երի հզորության և հեռվու– թյան մեծացման» ինչպես նաև տարբեր տիպի էլեկտրակայանները միավորող էլեկտրական համակարգերի կայունու– թյան բարձրացման հետ կապված մի շարք կարեոր խնդիրներ։ Այսպես, այդ աշխա– տանքներն ապահովել են Կույբիշե–Մոսկ– վա ԷՀԴ–ի կառուցումը (հզորությունը՝ 1 Գվւո–ից ավելի, ձգվածությունը՝ 900 կմ, փոփոխական լարումը՝ 400 կվ)։ 1976-ին շահագործվել են Լենինգրադ–Մոսկվա և Դոնբաս–Մուկաչեո, 1979-ին՝ Վիննիցա (ՍԱՀՄ)–Ալբերտիրշա (ՀԺՀ) 750 կվ–աԿոց ԷՀԳ–երը։ հետազոտվում է (1982) 1800 կվ լարումով ԷՀԳ–ի համար էլեկտրասարքա– վորում ստեղծելու պրոբլեմը։ ԱԱՀՄ–ում ներդրվել են (շատ դեպքերում առաջին անգամ) այնպիսի մեթոդներ ու եղանակ– ներ, որոնք հնարավորություն են տվել բարձրացնել մեծ ձգվածության ԷՀԴ–երի թողունակությունը և ապահովել միացյալ էլեկտրաէներգետիկական համակարգերի աշխատանքի կայունությունը։ Մշակվել են նաև բարձրավոլտ ապարատաշինու– թյան խնդիրներ (աղեղի խզման ու մար– ման, ապարատներում ջերմային և էլեկ– տրադինամիկական երևույթների ֆիզիկ, պրոցեսների ու մեթոդների ուսումնասի– րում, յուղային, օդային և այլ անջատիչ– ների, տրանսֆորմատորների, պարպիչ– ների նախագծում ու փորձարկում ևն)։ էլեկտրամեքենաշինության հարաճուն պահանջները խթանել են էլեկտրական մեքենաներին ու տրանսֆորմատորներին վերաբերող հետազոտությունների զար– գացումը։ Այս բնագավառում կարևոր աշ– խատանքներ են կատարել Ռ․ Լյուտերը, Վ․ Կուլեբակինը, Գ․ Պետրովը, Ա․ Իոսիֆ– յանը, Լ․ Պիոտրովսկին և ուրիշներ։ Վ․ Տրապեզնիկովը, Իոսիֆյանը, Տ․ Աո– րոկերը, Բ․ Կուզնեցովը մշակել են էլեկ– տրական մեքենաների միասնական սե– րիաների նախագծման սկզբունքները և նախապատրաստել հաշվարկների ժամա– նակ ԷՀՄ–ների օգտագործման հնարավո– րությունը։ էլեկտրամեքենաշինության բնագավառի նվաճումները հնարավորու– թյուն են տվել արդյունաբերության մեջ և ժող․ տնտեսության այլ ճյուղերում ներ– դնել ավտոմատացված էլեկտրահաղոր– դակ, որի հետագա զարգացումը կապված է ուժային կիսահաղորդչային սարքերի ստեղծման հետ։ էլեկտրատեխնիկայի նվաճումների հիման վրա պլանաչափորեն զարգանում է երկաթուղային տրանսպոր– տի էլեկտրիֆիկացումը։ Ատեղծվել են թե՝ հաստատուն, թե՝ փոփոխական հո– սանքով աշխատող ժամանակակից էլեկ– տրաքարշեր և էլեկտրագնացներ, այդ թր– վում նաև աշխարհում ամենահզոր սե– րիական էլեկտրաքարշը (6350 կվւո)։ Արագ զարգանում է էլեկտրատեխնոլոգիան։ Թո– ղարկվում են բարձրհաճախային ինդուկ– ցիոն էլեկտրավառարաններ, էլեկտրա– խարամային ձուլման, վակուումաաղեղա– յին և այլ վառարաններ։ 1976-ին սկսել է աշխատել աշխարհում առաջին 30 ա տա– րողությամբ պլազմային էլեկտրավառա– րանը։ Մշակվել են էլեկտրաեռակցման նոր եղանակներ։ Տիեզերական հետազո– տությունները, ինչպես նաև երկրի հեռա– վոր շրջանների հետազոտումը և յուրա– ցումը խթանել են էլեկտրաէներգիայի փոքրածավալ հուսալի աղբյուրների ստեղծման աշխատանքները։ Աովետական էլեկտրատեխ․ դպրոցը աչ– քի ընկնող տեղ է գրավում աշխարհում։ Բազմաթիվ քաղաքներում (Կիև, Լվով, Նովոսիբիրսկ ևն) ստեղծվել են գիտա– կան նոր կենտրոններ ու մասնագետների ստվար խմբեր։ էլեկտրատեխնիկայի շատ բնագավառներում սովետական գիտնա– կանները համագործակցում են ՏՓԽ–ի անդամ երկրների գիտական կազմակեր– պությունների հետ։ էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա U է– լեկտրակապ Ռուսաստանում էլեկտրակապի զար– գացման գործում մեծ ավանդ են ներդրել էլեկտրամագնիսական հեռագրության հիմնադիր Պ․ Շիլինգը, Բ․ Ցակոբին և Պ․ Դոլուբիցկին։ XIX դ, ռազմաքաղաքա– կան իրադարձությունները (հատկապես 1853–56-ի Ղրիմի պատերազմը) խթանել են հաղորդալարային էլեկտրակապի կա– տարելագործումը։ 1871-ին կառուցվել է Մոսկվա–Վլադիվոստոկ հեռագրական գիծը (12 հզ․ կմ երկարությամբ)։ 1895-ի մայիսի 7-ին Ա․ Պոպովը Ռուս, ֆիզիկա– քիմ․ ընկերության նիստի ժամանակ ցու– ցադրել է ազդանշաններն առանց հաղոր– դալարի հեռավորության վրա հաղորդե– լու սարքի գործողությունը։ Այդ գյուտը նշանավորել է ռադիոյի (ռադիոկապի, ռա– դիոտեխնիկայի) ծնունդը։ 1909-ից փոս– տային վարչությունը ձեռնամուխ է եղել քաղաքացիական կայծային ռադիոկայան– ների (կենտրոնական Ռուսաստանի քա– ղաքներում) և ափամերձ ռադիոկայան– ների (նավերի հետ կապ պահպանելու համար) կառուցմանը։ 1914–18-ին ծավալ– վել են ռադիոպելենգմանը վերաբերող հետազոտական աշխատանքներ (Ի․ Ռեն– գարտեն)։ 1910–17-ին Ռուսաստանում ստեղծվել են հայրենական առաջին էլեկ– տրոնային սարքերը (Վ– Կովալենկով, Ն․ Պապալեկսի, Վ․ Վոլինկին և ուրիշներ)։ 1918-ի հուլիսի 19-ին ՌԱՖԱՀ ԺԿխ ռա– դիոտեխնիկական գործի կենտրոնացման մասին դեկրետով կանխորոշվել է սովե– տական ռադիոտեխնիկայի զարգացման հիմունքները։ 1920-ին Մոսկվայում (Շա– բոլովկայում) ավարտվել է 100 կվւո հզո– րությամբ աղեղային գեներատորներով աշխատող ռադիոկայանի կառուցումը։ Այդ ռադիոկայանի համար Վ․ Շուխովի նա– խագծով կառուցված մետաղե աշտարա– կը դարձել է սովետական ռադիոհաղոր– դումների խորհրդանիշը։ 20-ական թթ․ կառուցվել են ևս մի քանի ռադիոկայան– ներ։ Ռադիոտեխնիկայի բնագավառում ձեռք բերված գիտական նվաճումների իրականացման գործին էապես նպաստել են Ռադիոինժեներների ռուս, ընկերու– թյունը և Ռադիոընկերությունը։ 1923-ին Պետրոգրադում ստեղծվել է Կենտրոնա– կան ռադիոլաբորատորիան, որը կարևոր դեր է կատարել կապի միջոցների զար– գացման գործում (Մ․ Բոնչ–Բրուևիչ, Վ․ Վո– լոգդին, Վ․ Լեբեդև, Լ․ Մանդելշտամ, Ա․ Աոկոլով, Ա․ Շապոշնիկով, Ա․ Շորին և ուրիշներ)։ 1922–40-ին ավելի են ընդ– լայնվել էլեկտրոնիկայի և էլեկտրոնային սարքերի արտադրության կազմակերպ– ման բնագավառի հետազոտությունները։ Ա․ Վեկշինսկու հիմնադրած ճյուղային վակուումային լաբորատորիան 30-ական թթ․ դարձել է էլեկտրոնիկայի հիմնական գիտական կենտրոնը, որտեղ աշխատել են բազմաթիվ խոշոր մասնագետներ (Ցու․ Բոլդիր, Վ․ Լուկոշկով, Ա․ Մոշկո– վիչ և ուրիշներ)։ Ռադիոհաղորդումների արագ զարգաց– ման հետ կապված՝ անհրաժեշտ էր դար– ձել ստեղծել ռադիոընդունիչների համա– կազմ։ 1922-ին մշակվել են (Օ․ Լոսև) կի– սահաղորդչային ռեգեներատիվ, ապա նաև՝ հետերոդինային ընդունիչներ։ 30-ական թթ․ սկզբին ստեղծվել են փո– փոխական հոսանքի ցանցից սնվող ռա– դիոընդունիչ բարձրախոս սարքեր, 1936–- 1941-ին՝ սուպերհետերոդինային ռադիո– ընդունիչներ։ Ռադիոհաղորդիչ հզոր կա– յանների կառուցման գիտատեխնիկական խնդիրների լուծման նպատակով 20-ական թթ․ վերջին կազմակերպվել է Հզոր ռադիո– շինության բյուրո, որը 1930-ին վերափոխ– վել է Հաղորդիչ սարքերի ճյուղային ռա– դիոլաբորատորիայի, որտեղ աշխատել են առաջատար շատ ռադիոմասնագետներ (Ա․ Մինց, Զ․ Մոդել, Ն․ Օհանով և ուրիշ– ներ)։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին զգալի հաջողություններ են ձեռք բերվել էլեկտրակապի բնագավա– ռում։ Ակսել են գործել ռադիոկապի առա– ջին կարճալիք գծերը՝ ներքին (օրինակ, Մոսկվա–Տաշքենդ) և միջազգային (Մոսկ– վա–Նյու 6որք, Մոսկվա–Փարիզ)։ 1932–34-ին շարք են մտել մետրային ալիքներով ռադիոկապի առաջին գծերը (Մոսկվա–Նոգինսկ, Մոսկվա–Կաշի– րա)։ 1941-ին ԱԱՀՄ–ում ստեղծվել է միջ– քաղաքային հեռախոսային կապուղիների ճյուղավորված ցանց։ 60–70-ական թվա– կաններից ստեղծվել են այնպիսի համա– կարգեր, որոնք ապահովում են 1920 և 3600 հեռախոսային խոսակցությունների հաղորդումը երկու զույգ համառանցք