Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դուսարացման և սև մետալուրգիայի զար– գացման շնորհիվ մեծ թափ է ստացել հրահեստների արտադրությունը։ Դոմ– նային արտադրության ինտենսիվացման պրոցեսի կարևոր օղակներից էր թթվածնի և բնական գազի կիրառումը։ 1979-ին ՍՍՀՄ–ում բնական գազի կիրառմամբ հալ– վել է գրեթե 93% , իսկ թթվածնի կիրառ– մամբ4 ավելի քան 60% թուշ։ Մարտենյան վառարանի փչումը թթված– նով հարստացնելու փորձերը ցույց են տվել, որ այդ եղանակի կիրառմամբ զգա– լիորեն բարձրանում է վառարանի արդ– յունավետությունը, միաժամանակ պա– կասում վառելիքի տեսակարար ծախսը։ Սկսած 50-ական թթ․ կեսերից անընդ– հատ ընդլայնվում է պողպատի արտա– դրությունը թթվածնային կոնվերտերնե– րում։ 1980-ին ՍՍՀՄ–ում պողպատի 30%–ից ավելին հալվել է կոնվերտերնե– րում, կոնվերտերային պողպատի ավելի քան 98% արտադրվել է թթվածնի կիրառ– մամբ։ Մեծ հաջողություններ են ձեռք բերվել էլեկտրապողպատահալման արդ– յունաբերության մեջ։ ՍՍՀՄ–ում ավիա– ցիոն, ավտոմոբիլային արդյունաբերու– թյան և այլ նոր ճյուղերի ստեղծումը պայ– մանավորել է էլեկտրամետալուրգիայի զարգացման արագ թափը։ Դիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ 60- ական թթ․ էլեկտրամետալուրգիայում ըս– կըսեցին օգտագործել նոր պրոցեսներ՝ բարձր հաճախականության ինդուկցիոն վառարաններում պողպատի և համաձուլ– վածքների հալումը, վակուումի պայման– ներում աղեղային և ինդուկցիոն հալումը, էլեկտրախարամային վերահալումը, ինչ– պես նաև համակցված պրոցեսներ։ Լայն կիրառություն է ստանում պողպա– տի անընդհատ լցման պրոցեսը, որը մշակ– վել է 40-ական թթ․, Ի․ Բարդինի ղեկավա– րությամբ։ ՍՍՀՄ–ում սև մետալուրգիայի զարգացմանը էապես նպաստում է ան– ընդհատ մետալուրգիական պրոցեսների և դրանց իրականացման համար ծառայող ագրեգատների մշակումը։ Սև մետալուր– գիայի հետագա զարգացումը պետք է ընթանա մետաղաարտադրանքի որակի բարձրացման և այդ արտադրանքի արդ– յունավետ տեսակների մշակման ուղղու– թյամբ։ Դունավոր մետալ ու րգիան արդյունաբերության առաջատար ճյուղե– րից է, որի զարգացմամբ է պայմանավոր– ված ամբողջ ժող․ տնտեսության տեխ․ առաջընթացը։ Սովետական գունավոր մե– տալուրգիան ծնունդ է առել ԴՈԷԼՌՈ–ի պլանի մշակման հետ միաժամանակ։ Նա– խապատերազմյան հնգամյակների տա– րիներին ՍՍՀՄ–ում ստեղծվել են գունա– վոր մետալուրգիայի նիկել–կոբալտի, վոլ– ֆրամ–մոլիբդենի, անագի, կարծր համա– ձուլվածքների, մագնեզիումի ենթաճյու– ղեր։ Պղնձի, կապար–ցինկի, վոլֆրամ– մոլիբդենի արդյունաբերության տեխ․ առաջընթացի վրա մեծ ազդեցություն է գործել հանքաքարի հարստացման ֆլոտա– ցիոն եղանակի կատարելագործումը, ինչ– պես նաև խտանյութերի ագլոմերացման կ մետալուրգիական վերամշակումից առաջ էռացող շերտում դրանց թրծման պրոցես– ների զարգացումը։ Նախապատերազմյան տարիներին մը– շակվել են բոքսիտներից ալյումինի օք– սիդի, ինչպես նաև ալյումինի և դրա հա– մաձուլվածքների ստացման եղանակները։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին առանձնապես աճել է նիկելի և մյուս լեգիրող մետաղների արտադրության նշա– նակությունը։ 50-ական թթ․ սկսել է զար– գանալ հազվագյուտ և հազվագյուտ հո– ղային մետաղների արտադրության արդ– յունաբերությունը։ Ետպատերազմյան առաշին տարիներին ստեղծվել է տիտանի արդյունաբերություն, ընդլայնվել է բնա– կան ռեսուրսների ռացիոնալ օգտագոր– ծումը։ Կարեոր նշանակություն են ձեռք բերել հումքի կոմպլեքսային օգտագործ– ման ուղղությամբ տարվող աշխատանք– ները։ Վերջինիս նպաստել են հիդրոմե– տալուրգիական սխեմաների մշակումը և ներդրումը, ինչպես նաև թթվածնի, էլեկ– տրաթերմիայի, բնական գազի կիրառման հիման վրա հրամետալուրգիական պրո– ցեսների կատարելագործումը։ Դունավոր մետալուրգիան Մենդելեեի աղյուսակի 107 տարրից արդ․ մասշտաբ– ներով ստանում է 74-ը։ Դունավոր մե– տաղների զգալի մասը թողարկվում է թերթերի, ժապավենների, ֆոլգայի, խո– ղովակների, տարբեր պրոֆիլների և մե– տաղալարերի ձեով։ Նոր տեխնոլոգիական պրոցեսների ստեղծման գործում հատուկ տեղ են գրա– վում հումքի ռացիոնալ օգտագործման և շրշապատող միշավայրի պաշտպանու– թյան հարցերը։ Սե և գունավոր մետալուրգիայի շատ բնագավառներում արտադրության եզրա– փակող օղակը գլոցումն է։ Դլոցման ար– տադրությունը Ռուսաստանում սկսել է զարգանալ XIX դ․ վերշից։ XX դ․ 20– 30-ական թթ․ ստեղծվել են լեգիրված պող– պատների գլոցման հաստոններ։ Դրանց արտադրությունն ընդլայնվել է ծանր մե– քենաշինության խոշոր գործարանների շարք մտնելուց հետո։ ՍՍՀՄ–ում գլոցման արտադրությունը շարունակում է զարգա– նալ արտադրանքի որակի լավացման և նմուշատեսակների ավելացման ուղղու– թյամբ։ Մեծ հաշողություններ են ձեռք բերվել խողովակների արտադրության բնագավառում։ Ըստ հզորությունների օգ– տագործման, խողովակագլոցման ագրե– գատների արտադրողականության և խո– ղովակների թողարկման աստիճանի Սո– վետական Միությունը առաշ է անցել շատ երկրներից, այդ թվում նաև ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, ԴՖՀ–ից, ճապոնիայից։ Շինարարական գիտությունը U տեխ– նիկան Նախահեղափոխական Ռուսաստանում շինարարական գիտության զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում XIX դ․ վերշին –XX դ․ սկզբին կառուց– ված՝ տեխնիկական տեսակետից բարդ ին– ժեներական կառույցները, արդ․ օբյեկտ– ները, շինարարական մեխանիկայի և նյութերի դիմադրության բնագավառի խոր ուսումնասիրությունները (Դ․ ժուրավսկի, Խ․ Դոլովին, Ֆ․ Ցասինսկի և ուրիշներ)։ Մակայն, նախահեղափոխական Ռուսաս– տանում չկային շինարարության պրոբլեմ– ներով զբաղվող գիտական հիմնարկներ։ 1918-ին Վ․ Ի․ Լենինի նախաձեռնու– թյամբ կազմակերպվել է Հաղորդակց– ման ուղիների գիտափորձարարական ինստ․, այնուհետև Միլիկատների պետ․ փորձարարական ինստ․, և մի շարք այլ ինստ–ներ։ Շինարարության գծով խոշոր գիտ․ կենտրոնների ստեղծման կարեոր փուլերից էր 1927-ին Կառուցվածքների պետ․ ինստ–ի կազմակերպումը, որի շնոր– հիվ հնարավոր դարձավ իրականացնել շինարարության կարևորագույն խնդիրնե– րի վերաբերյալ հետազոտությունները։ Շինարարական գործի վերակառուցումը սկսվել է առաշին հնգամյակների տարինե– րին։ 30-ական թթ․ շինարարական մեխա– նիկայի բնագավառի հիմնական ուսում– նասիրությունները նվիրված էին ձողային համակարգերին (Վ․ Վլասով, Ա․ Ումանս– կի)։ 1934-ին հրատարակվել է գրունտ– ների մեխանիկայի՝ աշխարհում առաշին դասընթացը, որտեղ լայնորեն օգտագործ– վել են առաձգականության տեսության մեթոդները։ Մետաղական կոնստրուկցիա– ների բնագավառի ուսումնասիրություն– ների շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն մեծացնել թույլատրելի լարումնե– րը և ճիգերը, այլև տարբերակել դրանք ըստ կոնստրուկցիայի վրա ներգործու– թյունների տեսակի։ Մշակվել են մետա– ղական կոնստրուկցիաների տիպայնաց– ման և միատեսակացման գիտական հի– մունքները։ 20–30-ական թթ․ երկար հե– նամեջերով թաղանթատիպ ծածկերով մի շարք հասարակական շենքերի շինարա– րությունը խթանեց երկաթբետոնե տա– րածական կոնստրուկցիաների հաշվար– կի և նախագծման մեթոդների մշակումը (Պ․ Պաստեռնակ և ուրիշներ)։ 40-ական թթ․ վերջի–50-ական թթ․ սկզբի համար բնորոշ է շինարարական գիտության արագ զարգացումը, շինարարական արտադրու– թյան հետ դրա կապերի ամրապնդումը։ Սկսվել է հատուկ տեսակի բետոնների (հիդրոտեխնիկական, կրակակայուն ևն) մշակումը և կիրառումը, ստեղծվել են բետոնի երկարակեցության տեսական հի– մունքները (Վ․ Մոսկվին և ուրիշներ)։ Շինարարական մեխանիկայի ասպարե– զում կատարվել են կայունության պրոբ– լեմներին նվիրված հետազոտություններ։ Կառուցվածքների դինամիկայի նվաճում– ները օգտագործվեցին սեյսմիկ շրջանների համար նախատեսված կառույցների հաշ– վարկի մեթոդների մշակումներով (Կ․ Զավ– րինւ և ուրիշներ)։ Մովետական շինարա– րական գիտության խոշորագույն նվա– ճումներից էր ըստ սահմանային վիճակնե– րի կոնստրուկցիաների հաշվարկի նոր մեթոդի ստեղծումը (Ն․ Մտրելեցկի, Վ․Կել– դիշ և ուրիշներ)։ Նոր մեթոդի կիրառումն ապահովում է կառույցների անհրաժեշտ հուսալիությունը և էապես պակասեցնում նյութերի ծախսը։ Շինարարական մեխանիկայի զարգաց– մանը նպաստել է հաշվողական տեխնի– կայի միջոցների կիրառումը, որն սկսվել է 60-ական թթ․։ Արդի շինարարական գիտության և տեխ– նիկայի հիմնական խնդիրը նոր կոնս– տրուկցիաների և նյութերի հաշվարկի մեթոդների նյութատարության և աշխա– տատարության իջեցումն ապահովող աշ–