Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խարհի, Անդրկովկասի, Միշին Ասիայի (Բակտրիա, Սողդ են) ստրկատիրական պետություններում, հս․ մերձսևծովյան անտիկ քաղաքներում պատմ․ գիտելիք– ները ձևավորվել են բանավոր և գրավոր հուշարձաններում։ Ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագիտ․ հարուստ և բազմազան նյութ կա Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի* Եղիշեի, Մով– սես Խորենացու, Ղազար Փարպեցու, Թով– մա Արծրունու, Հովհաննես Դրասխանա– կերտցու և այլոց գործերում։ Աղվանքի պատմությունը շարադրել է հայ պատմա– գիր Մովսես Կաղանկատվացին։ Այդ ժա– մանակաշրջանի վրաց պատմագրությունը ներկայացված է Հակոբ Ցուրտավելու, Հովհան Սաբանիսձեի, Լեոնտի Մրովելու և այլոց գործերով։ Հս․ Ատրպատակա– նում արաբ, գրվել են «Շիրվանի և Դեր– բենդի պատմություն» և այլ գործեր։ Միջին Ասիայի ժողովուրդների ֆեոդ, պատմագրության (Թաբարիի, Նարշա– հիի, Ֆիրդուսու, Բիրունու ևն աշխատու– թյունները) մեջ արտացոլված են արաբ, տիրապետության դեմ պայքարը։ Ռուսիա– յում քրիստոնեության ընդունումից (988– 989) և գրի տարածումից հետո Կիևում X դ․ վերջին –XI դ․ կազմվել են տարե– գրություններ և տարեգրությունների ժո– ղովածուներ։ XII դ․ սկզբին կազմվել է համառուս․ տարեգրությունների ժողո– վածուն՝ «Անցած տարիների պատմու– թյունը»։ Կիևյան Ռուսիայում տարեգրու– թյունների կազմումը ռուս․, ուկր․ և բե– լոռուս․ պատմագրության զարգացման սկզբնական փուլն է։ Պատմ․ իրադարձու– թյունների հիման վրա գրվել է «Ասք Իգո– րի ճակատամարտի մասին» ստեղծագոր– ծությունը։ Մոնղոլների արշավանքները Հայաս– տան և Անդրկովկաս, Միջին Ասիա նկա– րագրված են հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի, Վարդան Արևելցու և այլոց գործերում, վյաց *ձՆսՆոսՆ հեղինակի «Ժամանակա– գրությունում ևն։ XIV դ․ սկգբին Ռաշիդ ադ Դինը կազմել է «Տարեգրությունների ժողովածու», որտեղ տեղեկություններ կան XIII դ․–XIV դ․ սկզբին մոնղոլների արշավանքների մասին Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան։ Բաբուրի «Բաբուր–նամե»-ն պարունակում է Միջին Ասիայում և Հնդկաստանում XV դ․ վեր– ջի – XVI դ․ սկզբի իրադարձությունների շարադրանքը։ Մերձբալթիկայում, որը XIII դ․ նվաճել էին գերմ․ ֆեոդալները, զարգանում էր մերձբալթյան–գերմ․ պատմագրությունը։ Մոլդավիայում XV–XVIII դդ․ կազմված ժամանակագրություններում արտահայտ– վել են հակաթուրք․ տրամադրություններ ևն։ Լիտվայում առաջին պատմ․ աշխա– տությունը երևան է եկել XIV դ․ վերջին։ XV դ․ վերջի համառուս․ ժամանակագրա– կան ժողովածուները ներթափանցված էին Ռուսիայի միասնության գաղափար– ներով։ XVI դ․ վերջին –XVIII դ․ կազմվել են սիբիրյան տարեգրություններ՝ Երմա– կի արշավանքների և Միբիրի նվաճման վերաբերյալ։ XV դ․– XVII դ․ I-ին կեսին առաջացել են ուկր․ առաջին տարեգրություններն ու ժամանակագրությունները։ 1674-ի սինոպ– սիսը (ընդհանուր տեսություն) ռուս, պատմության առաջին տպագիր ձեռնար– կըն էր։ Բելոռուս, պատմ․ միտքն իր ար– տացոլումն է գտել, այսպես կոչված, բե– լոռուսա–լիտվ․ տարեգրություններում (XVI դ․–XVII դ․ սկիզբ)։ XVIII դ․ սկզբնավորվել են պատմ․ հու– շարձանների ուսումնասիրման աշխա– տանքները․ Պետրոս I-ի ցուցումով սկսվել է պատմ․ աղբյուրների, հնագիտական նյութերի հավաքումը։ Ռուս, պատմությու– նը մշակվել է 1724-ին հիմնված ռուս․ ԴԱ–ում, որտեղ աշխատող գերմ․ գիտ– նականները ստեղծել են նորմանական տեսությունը։ Ձևավորվել է պատմ․ մտքի ազնվականական ուղղությունը՝ Վ․ Տա– տի շչև, Մ․ Շչերբատով և ուրիշներ։ Պատ– մության, իբրև բռնատիրության դեմ ազա– տության պայքարի միջոցի, հեղափոխ․ ըմբռնումը ձևակերպել է Ա․ Ռադիշչևը։ XIX դ․ 1-ին կեսին Ն․ Կարամզինի աշխա– տություններով («Ռուսական պետության պատմությունը», հ․ 1 –12, 1816–29) ձևա– վորվել է ռուս, պատմության ազնվակա– նական–միապետական աշխարհըմբռնումը։ Դեկաբրիստները (Ն․ Մուրավյով, Պ․ Պես– տել, Պ․ Կախովսկի ևն) մերժել են Կարամ– զինի ըմբռնումը, զարգացրել պատմու– թյան առաջընթացի գաղափարը։ Ռուս, բուրժ․ պատմագիտության զարգացման համար կարևոր դեր են կատարել Ս․ Սո– լո վյովի աշխատությունները («Ռուսաս– տանի պատմությունը հնագույն ժամա– նակներից», հ․ 1–29, 1851–79 ևն)։ Պատ– մագիտության, այսպես կոչված, պետ․ դպրոցի հիմնադիրները (Կ․ Կավելին, Բ․ Չիչերին) պատմ․ զարգացման շարժիչ և գլխ․ ուժ համարում էին պետ․ իշխանու– թյունը։ Սլավոնաֆիլները (Կ․ Ակսակով, Ի․ Կիրեևսկի, Ա․ Խոմյակով) ռուս, պատ– մությունը համարում էին ժողովրդի և իշ– խանության խաղաղ գոյակցություն, իդեա– լականացրել են մինչպետրոսյան ժամա– նակաշրջանը։ Հեղափոխ․ դեմոկրատ, պատմ․ մտքի վերելքը կապված է հեղա– փոխ․ դեմոկրատներ Վ․ Բելինսկու, Ա․ Դերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Չեռնի– շևսկու, Ն․ Դոբրոլյուբովի անունների հետ։ XIX դ․ սկզբին Ռուսաստանում զար– գացան օժանդակ պատմ․ գիտելիքները՝ հնագիտությունը, արձանագրագիտու– թյունը, դրամագիտությունը, ձևավորվեց ազգագրությունը, հիմնադրվեց ռուս, միջ– նադարագիտությունը, ստեղծվեց անտիկ պատմության ուսումնասիրության ռուս, դպրոցը։ 1855-ին բացվեց Պետերբուրգի համալսարանի արլ․ ֆակ–ը։ Ռուս, չինա– գիտության հիմքը դրեց Ն․ Բիչուրինը։ Ռուս, բուրժ․ պատմագիտության խոշո– րագույն ներկայացուցիչը՝ Վ․ Կլյուչևսկին («Ռուսական պատմության դասընթաց», հ․ 1–5, 1904–21), պատմ․ ընթացքը դի– տելով տնտ․, քաղ․ և հասարակական գոր– ծոնների փոխկապվածության մեջ, ճոր– տատիրական իրավունքը համարում էր դասակարգերի համագործակցությանը խանգարող և դեպի ժող․ հեղափոխություն տանող կործանարար երևույթ։ XIX դ․ 2-րդ կեսին ռուս, պատմագի– տության մեջ ձևավորվեց դեմոկրատ, ուղ– ղությունը՝ Ա․ Շչապով, Ն․ Արիստով։ Հե– ղափոխ․ նարոդնիկության աշխարհայաց– քի և պատմ․ ըմբռնման ձևավորման վրա կարևոր ազդեցություն են ունեցել Մ․ Բա– կունինի, Պ․ Լավրովի, Պ․ Տկաչյովի, Պ․ Կրոպոտկինի աշխատությունները։ Լի– բերալ նարոդնիկության գաղափարախոս– ներն էին Ն․ Դանիելսոնը, Վ․ Վորոնցովը և ուրիշներ։ Իմպերիալիզմի ժամանակա– շրջանում դասակարգային հակասություն– ների սրումը, մարքսիստ, գաղափարա– խոսության տարածումը հանգեցրին բուրժ․ պատմագիտության գաղափարական ճըգ– նաժամին։ Պ․ Միլյուկովի «Ռուսական մշակույթի պատմության ուրվագծեր» (մաս 1–3, 1896–1903) աշխատությու– նում ծայրահեղության են հասցվել Ռու– սաստանի և Արմ․ Եվրոպայի պատմ․ զարգացման տարբերությունները։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ռուս, պատմագի– տության ուսումնասիրության նյութ են եղել հասարակական, տնտ․, քաղ․, գյու– ղացիության, բուրժ․ ռեֆորմների պատ– մությունը (Ա․ Լապպո–Դանիլևսկի, Ս․ Վե– սելովսկի, Ս․ Բախրուշին և ուրիշներ), աղբյուրագիտությունը (Ա․ Շախմատով), պատմ․ աշխարհագրությունը (Ն․ Բարսով, Ս․ Սերեդոնին և ուրիշներ), հին աշխար– հի, միջնադարի, նոր շրջանի պատմու– թյունը (Ն․ Կարեև, Դ․ Պետրուշևսկի, Ռ․ Վիպպեր, Վ․ Լատիշև, Վ․ Բուզեսկուլ և ուրիշներ), նախնադարյան համայնա– կան հասարակարգի պատմությունը (Մ․ Կովալևսկի), սլավոնագիտությունը (Պ․ Լավրով, Մ․ Լյուբավսկր), բյուզանդա– գիտությունը (Վ․ Վասիլևսկի, Ֆ․ Ուս– պենսկի), արևելագիտությունը (Մ․ Նի– կոլսկի, Բ․ Տուրաև, Վ․ Ռոզեն, Վ․ Բար– տոլդ, Ա․ Կրիմսկի և ուրիշներ), հնագի– տությունը (Ա․ Սպիցին, Մ․ Ռոստովցև և ուրիշներ)։ XVIII դ․ ուկր․ պատմաբաններ Պ․ Սիմոնովսկու, Ս․ Լուկոմսկու և ուրիշ– ների գործերում հիմնավորվել են շլյախ– տայի և կազակական վերնախավի քաղ․ իրավունքները։ Ուկր․ բուրժուաազգայնա– կան պատմագիտության խոշորագույն ներկայացուցիչը Մ․ Դրուշևսկին էր, որն առաջինը գրեց Ուկրաինայի ամբողջա– կան պատմությունը մինչև XVII դ․ կեսը («Ուկրաինա Ռուսիայի պատմությունը», հ․ 1 – 10, 1898–1936 ևն)։ Ազնվականա– կան և բուրժ․ պատմագիտությանը սկըզ– բունքորեն հակադրվել են հեղափոխ․ դե– մոկրատ Տ․ Շևչենկոն և նրա հետևորդ– ները՝ Ի․ Ֆրանկոն, Պ․ Գրաբովսկին, Մ․ Կոցյուբինսկին, Լեսյա Ուկրաինկան։ Հայաստանում XVII –XVIII դդ․ ազա– տագր․ գաղափարները իրենց արտա– հայտությունն են գտել Գրիգոր Դարա– նաղցու, Առաքել Դավրիժեցու, Զաքա– րիա Քանաքեռցու և այլոց երկերում։ 1784–86-ին լույս տեսավ հայ նոր պատ– մագրության հիմնադիր Միքայել Չամ– չյանի «Պատմություն Հայոց․․․» (3 հատո– րով) աշխատությունը։ Հայ պատմագի– տության դեմոկրատ․, առաջադեմ ուղղու– թյան հիմնադիրները դարձան Խաչատուր Աբովյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Մի– քայել Նալբանդյանը։ XVII դ․ 2-րդ կեսին Վրաստանում երե– վան եկան Արչիլ II թագավորի պոեմները, Ի․ Թբիլելու ևնի գործերը։ Պ․ Գորգիսջա–