Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կրատները մերկացնում էին նաև կապի– տսղիզմի արատները ն․ առաջարկում գյու– ղաց․ հեղափոխության միջոցով անցնել սոցիալիստ, կարգերին՝ շրջանցելով կա– պիտալիզմը։ Քաղաքատնտեսության կա– տեգորիաների մշակման բնագավառում Չեռնիշեսկու աշխատությունները, նրա ուսմունքը աշխատավորների քաղաքա– տնտեսության մասին, աշխատավարձի տեսությունը և քաղաքատնտեսության աբ– ստրկատ մեթոդի բնութագրությունը գիտ․ լուրջ ավանդ էին նախամարքսյան տնտե– սագիտության մեջ։ Չեռնիշեսկու ուսմուն– քի ազդեցությամբ ձեավորվեցին ու զար– գացան Ն․ Սերնո–Սոլովեիչի, Դ․ Պիսարևի, Վ․ Բիրվի–Ֆլերովսկու, Ա․ էնգելգարդտի և Ն․ Շելգունովի տնտեսագիտական հա– յացքները։ ճորտ, կարգերի քայքայման ընթաց– քում առաջավոր տնտեսագիտական միտքը արագորեն զարգանում էր Ռուսաստանի մյուս ժողովուրդների մտավորականու– թյան շրջանում։ Ուկրաինայում երկրի ար– տադրողական ուժերի զարգացման պրոբ– լեմներն ընդարձակ ծրագրով քննարկվել են Վ․ Կարազինի աշխատություններում։ ճորտ, կարգերի արմատական քննադա– տությամբ հանդես է եկել ականավոր վի– ճակագիր Դ․ ժուրավսկին։ Ուկրաինայում հեղափոխ․–դեմոկր․ հոսանքի հիմնադի– րը Տ․ Շևչենկոն էր, որը ցարիզմի տապալ– ման և սոցիալիստ, կարգերի ստեղծման ուղին համարում էր գյուղաց․ հեղափոխու– թյունը։ Բելոռուսիայում դեկաբրիստ Ի․ Դորբաչեսկին, հեղափոխական դեմո– կրատ Կ․ Կալինովսկին հանդես եկան ցա– րիզմն ու ճորտատիրությունը զինված ապստամբությամբ վերացնելու ծրագրով։ Մերձբալթյան երկրներում միահյուսվում էին դասակարգային ու ազգային–ազա– տագր․ պայքարի գաղափարները։ ճորտ, կարգերի քննադատությամբ էին հագե– ցած էստոնացի լուսավորիչ Ի․ Պետրի, լատիշ Կ․ Վալդիմարի, Լատվիայում՝ Ե․ Ստրոյնովսկու աշխատությունները։ Հայ իրականության մեջ հակաֆեոդալ․ գաղափարախոսությունը ձեավորվել է Մադրասում (Հնդկաստան) գործող Շ․ Շա– համիրյանի խմբակում, որտեղ մշակվել է հայ ժողովրդի ազատագր․ պայքարի ծրա– գիրը, կազմվել ապագայում ազատ Հա– յաստանի բուրժ․ հանրապետության սահ– մանադրությունը։ Շ․ Շահամիրյանի, Մ․ Բաղրամյանի, Հ․ էմինի աշխատություն– ներում կարևորվել է մարդու ազատ տնտ․ գործունեության, ազատ առևտրի ծավալ– ման անհրաժեշտությունը։ XIX դ․ 60-ական թթ․ հետո հայ մտավորականության շըր– ջանում տարածվել է հեղափոխ․–դեմոկր․ գաղափարախոսությունը՝ Մ․ Նալբանդյա– Նի գլխավորությամբ։ Նալբանդյանի աշ– խատություններին ջերմորեն արձագան– քել են հատկապես արևմտահայ մտավո– րականները (Հ․ Սվաճյան, Գ․ Չիլինկիր– յան, Մ․ Մամուրյան)։ Քաղաքատնտեսու– թյան հարցերը հանգամանորեն շարադըր– վել են Ն․ Զորայանի, Ռ․ Պերպերյանի, Կ․ Յություճյանի, Գ․ Արծրունու, Սև Արաս– խանյանի աշխատություններում, որտեղ տնտ․ կատեգորիաները լուսաբանվել են արժեքի աշխատանքային տեսության սկզբունքների հիման վրա։ Վրաստանում XIX դ․ 1-ին քառորդին առաջադեմ մտա– վորականները (Դ․ Բագրատիոն, ի․ Բագ– րատիոն) հանդես էին գալիս ճորտ, շա– հագործման խստությունների քննադատու– թյամբ, իսկ դարամիջին Ի․ ճավճավաձեն մերկացնում էր ֆեոդ, կարգերի հակա– սությ՜ունները՝ դրանց հակադրելով ազա– տավարձու աշխատանքի վրա հիմնված կապիտ․ արտադրությունը։ 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո ռուս, լիբերալ ազնվականության ներկա– յացուցիչների և բուրժ․ տնտեսագետների (Ֆ․ Սկալդին, Ցոլ․ Յանսոն, Ա․ Չուպրով) հիմնական խնդիրն էր երկիրը դուրս բե– րել դարավոր հետամնացությունից, նշել արտադրողական ուժերի զարգացման ուղիները։ XIX դ․ 70–-80-ական թթ․ լայն տարածում ստացան հեղափոխական նա– րոդնիկության գաղափարները։ Հասարա– կության զարգացման առաջատար ուժը նրանք (Պ․ Տկաչով, Պ․ Լավրով և ուրիշ– ներ) համարում էին գյուղացիությունը, իսկ գյուղական համայնքն ու քաղաքա– յին արտելը՝ սոցիալիզմի սաղմեր։ 80– 90-ական թթ․ լիբերալ նարոդնիկները (Վ․ Վորոնցով, Ն․ Միխայլովսկի, Գ․ Սա– զոնով, Ս․ Ցուժակով և ուրիշներ) ետ կանգնեցին իրենց նախորդների հեղա– փոխական ավանդույթներից և տարվե– ցին գործնական տնտ․ ծրագրերի մշակում– ներով՝ չմերժելով գոյություն ունեցող սեփականության ձևերը։ XIX դ․ 80-ական թթ․ Ռուսաստանում ձևավորվեց և զար– գացավ մարքսիզմը, որի դրոշակակիրը Դ․ Պլեխանովն էր։ Վերջինս հիմնավորեց կապիտալիզմի զարգացման անխուսա– փելիությունը, ցույց տվեց Ռուսաստանում նրա զարգացման ուղիներն ու առանձնա– հատկությունները և դրանով իսկ բացա– հայտեց նարոդնիկության սնանկությու– նը։ Վ․ Ի․ Լենինն իր մի շարք աշխատու– թյուններում, հատկապես «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» (1899) ուսումնասիրության մեջ, վերջնականա– պես ավարտեց նարոդնիկության գաղա– փարական ջախջախումը։ Նա քննադատեց նաև լեգալ մարքսիստներին (Պ․ Ստրուվե, Մ․ Տուգան–Բարանովսկի, Ս․ Բուլգակով), ապացուցեց–, որ նրանք մարքսիզմի հետ որևէ առնչություն չունեն և կապիտալիզմի լիբերալ բուրժ․ ջատագովներ են։ Լենինը միաժամանակ զարգացրեց հասարակա– կան կապիտալի վերարտադրության և տնտ․ ճգնաժամերի մարքսյան ուսմունքը, բացահայտեց կապիտալիզմի զարգաց– ման առանձնահատկությունները նրա վերջին՝ իմպերալիզմի փուլում, ստեղծեց իմպերիալիզմի քաղաքատնտեսության բաժինը, ցույց տվեց իմպերիալիզմի պատմ․ տեղը։ Բնութագրելով իմպերիա– լիզմի հիմնական տնտ․ հատկանիշները՝ Լենինը հայտնագործեց կապիտալիզմի տնտ․ ու քաղ․ անհամաչափ զարգացման օրենքը իմպերիալիզմի փուլում և ստեղ– ծեց մեկ երկրում սոցիալիստ, հեղափոխու– թյան հաղթանակի հնարավորության և սոցիալիզմի կառուցման ուսմունք։ Մարքսիստական գաղափարախոսու– թյունը հայ մտավորական շրջաններում տարածվել է XIX դ․ վերջերից, որի ստեղ– ծագործական պրոպագանդան ծավալվել է Մտ․ Շահումյանի, Ս․ Սպանդարյանի, Բ․ Կնունյանցի, Ա․ Մյասնիկյանի, Մ․ Կաս– յանի աշխատություններում։ Հայ մարք– սիստները կապիտալիզմի զարգացման հետ կապված տեսական ու գործնական խնդիրները քննարկում էին սոցիալիստ, հեղափոխության օբյեկտիվ ու սուբյեկ– տիվ նախադրյալների հասունացման ըն– թացքի լուսաբանման նպատակով։ Ուկ– րաինայում հեղափոխական մարքսիզմի տարածման գործում մեծ է հատկապես Ն․ Զիբերի, Վրաստանում՝ Ֆ․ Մախարա– ձեի և Ա․ Ծուլուկիձեի, Ադրբեջանում՝ Ն․ Նարիմանովի և Մ․ էֆենդիևի, մերձ– բալթյան երկրներում՝ Յան Ռայնիսի, Պ․ Մտուչկայի, Ֆ․ Ռոզինի և ուրիշների ավանդը։ Սովետական տնտեսագիտությունը։ Հեղափոխության նախօրեին և ետհոկ– տեմբերյան շրջանում գրված մի շարք աշխատություններում Վ․ Ի․ Լենինը նշել է սոցիալիստ, հասարակության կառուց– ման հիմնական ուղիները, զարգաց– րել պրոլետարիատի դիկտատուրայի մարքսյան տեսությունը, կազմել կապի– տալիզմից սոցիալիզմին անցման շրջանի տնտ․ և քաղ․ միջոցառումների ծրագիր և ուսմունք ստեղծել սոցիալիստ, հասարա– կարգի կառուցման նյութատեխ․ բազայի մասին (երկրի ինդուստրացում, մանր արտադրողների կոոպերացում, կուլտու– րական հեղափոխություն)։ Լենինը մշա– կել է սոցիալիստ, էկոնոմիկայի պլանա– վորման, կազմակերպման, կառավարման սկզբունքները, նշել աշխատանքի արտա– դրողականության բարձրացման, ինքնար– ժեքի իջեցման, սոցիալիստ, մրցության կազմակերպման ուղիները, ցույց տվել դրանց դերը նոր հասարակարգի կառուց– ման գործում։ Սոցիալիզմի քաղաքատըն– տեսության ձևավորմանն ու զարգացմանը զուգընթաց ստեղծվել է տնտեսագիտա– կան նոր ճյուղային դասընթաց՝ ժողտըն– տեսության պլանավորում, կազմվել երկ– րի էլեկտրիֆիկացման առաջին պլանը՝

ԴՈԷԼՌՈ–ն, միջճյուղային առաջին հաշ– վեկշիռը, պլանային մարմինների հետ համատեղ՝ երկրի ժողտնտեսության զար– գացման նախապատերազմյան շրջանի հնգամյա պլանները։ Այս շրջանում մի շարք տնտեսագետների (Ֆ․ Միխալևսկի, Ի․ Լապիդուս և Կ․ Օստրովիտյանով, Լ․ Լեոնտև, Ա․ Կոն) ուժերով հրատարակ– վել են քաղաքատնտեսության առաջին դասագրքերը։ Տնտեսագիտության տեսա– կան հարցերը մշակվում էին ակադեմիա– կան ինստ–ներում, բուհերի տնտեսագի– տության ամբիոններում և ճյուղային ԴՀԻ–ներում։ Վ․ Ի․ Լենինի ցուցումով 1918-ին ստեղծվեց Հասարակական գի– տությունների սոցիալիստ, ակադեմիան (1924-ին վերանվանվեց կոմունիստական ակադեմիա), իսկ 1936-ին՝ ՄՄՀՄ ԴԱ տըն– տեսագիտության ինստ–ը, որի բաժան– մունքները կազմակերպվեցին բոլոր հան– րապետություններում։ Մոցիալիստ․ հա– սարակարգը ստեղծվում էր դասակարգա– յին սուր պայքարի պայմաններում, որն արտահայտվում էր տնտ․, քաղ․ և գաղա– փարական բնագավառներում։ 20– 30-ական թթ․ երկրում բանավեճեր էին ծավալվել քաղաքատնտեսության մի շարք պրոբլեմների, սոցիալիզմի կառուցման