Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուղիների ու մեթոդների հարցի շուրջը։ Մարքսիստ տնտեսագետները քննադա– տեցին սոցիալիզմի ժամանակ քաղաքա– տնտեսության՝ որպես գիտության, մա– հացման հետադիմական տեսությունը, քաղաքատնտեսության առարկայի ու մե– թոդի, աբստրակտ աշխատանքի, անցման շրջանում էկոնոմիկայի «կարգավորիչի» պրոբլեմները լուսաբանեցին մարքս–լե– նինյան տնտեսագիտության սկզբունքնե– րով։ Ուսումնասիրելով կապիտալիզմի զարգացման առանձնահատկությունները՝ 20–40-ական թթ․ նրանք վեր հանեցին կապիտալիզմին ներհատուկ հակասու– թյունների խորացման ընթացքը, զարգաց– րին կապիտալիզմի ընդհանուր ճգնաժա– մի լենինյան ուսմունքը են։ Հայրենական պատերազմի տարիներին սովետական տնտեսագետները աշխատանք ծավալե– ցին երկրի հումքային, էներգետիկ, աշ– խատանքային ռեսուրսների մոբիլիզաց– ման, դրանց արդյունավետ օգտագործ– ման և ռազմաճակատի պահանջների բա– վարարման ուղղությամբ։ Ետպատերազմ– յան շրջանում սոցիալիզմի քաղաքատըն– տեսությունն ստեղծվում ու զարգանում էր ստեղծագործական բանավեճերի, կար– ծիքների բախման պայմաններում։ ՍՄԿԿ ԿԿ 1951-ի նոյեմբերին կազմակերպած տեսական բանավեճի ընթացքում պարզա– բանվեցին սոցիալիզմի տնտ․ օրենքների փոխադարձ կապի ու փոխազդեցության խնդիրները, բնութագրվեցին սոցիալիզ– մին յուրահատուկ տնտ․ օրենքների բո– վանդակությունը, ապրանքային արտա– դրության բնույթը են։ 60–70-ական թթ․ տնտեսագիտությունն ուսումնասիրում էր կոմունիզմի կառուցման պրոբլեմները։ Առաջնակարգ նշանակություն ունեն զար– գացած սոցիալիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, տնտեսության սոցիալիստ, սիստեմի առավելությունների հետ գի– տատեխ․ հեղափոխության նվաճումների օբդանակաե միացման, հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցերը են։ Տնտեսագի– տության մեջ լուրջ ներդրում էին ԱՄԿԿ ծրագիրը (1961), ՍԱՀՄ սահմանադրու– թյունը (1977), ՍՄԿԿ XXIY, XXY և XXYI համագումարների որոշումները։ Տնտեսագիտության հետագա զարգաց– ման գործում մեծ դեր են կատարում սովե– տական տնտեսագետների ուսումնասի– րությունները, որոնք նվիրված են սոցիա– լիզմի քաղաքատնտեսության (Լ․ Աբալ– կին, Դ․ Կոգլով, 6ա․ Կրոնրոդ, Ա․ Նոտ– կին, Ա․ Ռումյանցե, Տ․ Ւոսչատուրով, Ն․ Ցագոլով և ուրիշներ), աշխատանքի էկոնոմիկայի (Ա․ Գաստև, Պ․ Կերժինցև, Ա․ Լյապին, Բ․ Սուխարևսկի և ուրիշներ), ժողտնտեսության պլանավորման (Ն․ Վոզ– նեսենսկի, Ա, Եֆիմով, Ս* Ստրումիլին և ուրիշներ), գների և գնագոյացման (Դ․ Կոնդրաշև, Ն․ Պետրակով, Ցոլ․ Ցա– կովեց և ուրիշներ), արդյունաբերության էկոնոմիկայի (Ա․ Առաքելյան, Ե․ Գրա– նովսկի, Ս․ Կամենիցեր, Ցա․ Կվաշա և ուրիշներ) հարցերին։ Աշխատությունները վերաբերում են նաև ագրարային տեսու– թյան, գյուղատնտ․ էկոնոմիկայի պրոբ– լեմներին (Տ․ Բասյուկ, Ե․ Կարնաուխովա, Ի․ Լուկին, Մ․ Սոկոլով U ուրիշներ), ֆի– նանսների, պետ․ բյուջեի, դրամաշրջա– նառության ու վարկի տեսությանը (Դ․ Ալավերդյան, Զ․ Ատլաս, Վ․ Դյաչեն– կո, Ի․ Զլոբին և ուրիշներ), արտադրողա– կան ուժերի տեղաբաշխման, երկրի շըր– ջանների համալիր զարգացման խնդիր– ներին (Պ, Ալամպիև, Ն․ Բարանսկի, Վ, Վասյուտին, Ն․ Նեկրասով և ուրիշներ)։ 60-ական թթ․ սկսած ՍՍՀՄ–ում լայնորեն զարգացել է տնտեսագիտության մեջ և գործնականում մաթ․ մեթոդների կիրա– ռումը։ Այդ մեթոդների մշակմանն են նվիրված Ա․ Աղանբեգյանի, Լ․ Կանտո– րովիչի, Վ․ Նովոժիլովի, Ն․ Ֆեդորենկոյի և մյուսների աշխատությունները։ Սովետա– կան տնտեսագետների ուսումնասիրու– թյան կարևոր բնագավառներից են տնտ․ վիճակագրությունը (Ա․ Բոյարսկի, Լ․ Վո– լոդարսկի, Մ․ Պտուխա, Բ․ Ուրլանիս և ուրիշներ), պետ․ և կոոպերատիվ առևտրի էկոնոմիկան (Մ․ Բտկանով, Բ․ Գոգոլ, Բ․ Մոչալով և ուրիշներ), սոցիալիստ․ (Ա․ Ալեքսեև, Օ․ Բոգոմոլով, Կ․ Միկուլս– կի, Մ․ Սլադովսկի, Ցու․ Շիրյաև և ուրիշ– ներ) և կապիտ․ երկրների տնտ․ զարգաց– ման օրինաչափությունները (Դ․ Արբա– տով, Ա․ Արզումանյան, Ե․ Վարգա, Ն․ Ինո– զեմցև, Մ․ Տյուլպանով և ուրիշներ), ՍՍՀՄ ժողովուրդների տնտ․ մտքի և քաղաքա– տնտեսության (Վ․ Աֆանասև, Ի․ Բլյու– մին, Վ․ Օրեշկին, Ֆ․ Պոլյանսկի և ուրիշ– ներ), նախահեղափոխական Ռուսաստա– նի և ՍՍՀՄ ժողտնտեսության պատմու– թյունը (Վ․ Վինոգրադով, Պ․ Լյաշչենկո, Ս․ Պոգրեբինսկի, Պ․ Խրոմով և ուրիշներ)։ Ցուրաքանչյուր միութենական հանրա– պետությունում տնտեսագիտությունը զարգանում է որպես ՄՍՀՄ տնտեսագի– տության բաղկացուցիչ մաս։ Սակայն տար– բեր հանրապետությունների սոցիալ–տնտ․ զարգացման պատմական կոնկրետ պայ– մանները որոշակի ժամանակաշրջաննե– րում միևնույնը չէին, որը պայմանավորել է ւոնւոեսագիւոական հիմնարկություննե– րի ստեղծման ժամանակի, ուսումնասիր– վող պրոբլեմների ամբողջության, տնտե– սագիտական կադրերի պատրաստման մասշտաբների տարբերությունը։ Սովետական տնտեսագիտության տե– սական պրոբլեմներն ուսումնասիրվում են ՍՍՀՄ ԳԱ և միութենական հանրապե– տությունների ԳԱ ինստ–ներում, ինչպես նաև պլանային մարմիններին, մինիստրու– թյուններին ու պետ․ կոմիտեներին առ– ընթեր գիտ․ ինստ–ներում, համալսարան– ներում և այլ բուհերում։ Տնտեսական և սոցիալական աշխար– հագրություն Տնտ․ և սոց․ աշխարհագրությունը՝ աշ– խարհագրական գիտությունների կոմպ– լեքսի օրգանական մասը, իր բովան– դակությամբ հասարակական գիտություն է։ Ռուսաստանում այն ծագել է XYIII դ․, սակայն որպես ինքնուրույն գիտություն առանձնացել է Հոկտեմբերյան հեղափո– խությունից հետո։ Մ․ Վ․ Լոմոնոսովը առաջինն է օգտա– գործել «տնտ․ աշխարհագրություն» տեր– մինը, նախաձեռնել և կազմակերպել է Ռուսաստանի տնտ․ աշխարհագրական ուսումնասիրումը։ Երկրի տնտեսության ճանաչման և նրա բնակչության տեղա– բաշխման համար մեծ նշանակություն ունեցան տնտեսաաշխարհագբակտն գի– տական նկարագրությունները (Ի․ Կիրի– լով, Վ․ Տատիշչև, Պ․ Ռիչկով, Ս․ Կրաշենին– նիկով)։ XYIII դ․ 2-րդ կեսին Ռուսաստանի տարբեր տարածքների տնտեսաաշխար– հագրական հետազոտությունների համար էական դեր խաղացին Պետերբուրգի ԳԱ կոմպլեքսային արշավախմբերը։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբներին երկրի տնտեսաաշխարհագրական ճանաչման համար բացառիկ նշանակություն ունե– ցան Պ․ Սեմյոնով–Տյան Շանսկու աշխա– տությունները։ Մինչև Հոկտեմբերյան հե– ղափոխությունը երկրում տնտ․ աշխար– հագրության զարգացման կարևոր կենտ– րոնը եղել է Ռուս, աշխարհագրական ըն– կերությունը։ Սովետական տնտ․ և սոցիալական աշ– խարհագրություն Մովետական իշխանության առաջին տա– րիներից տնտեսաաշխարհագրական հե– տազոտություններն օգտագործվեցին սո– ցիալիստ․ շինարարության մեջ։ 1920- ական թթ․ կեսերին Ն․ Բարանսկին պատմ․ և դիալեկտիկական մատերիալիզմի բա– զայի վրա մշակեց մարքսիստական տնտ․ աշխարհագրության հիմնական սկզբունք– ները։ Դրանք արտացոլվեցին «ՍՍՀՄ տնտ․ աշխարհագրություն, Պետպլանի ճյուղերի տեսությունը» (1926) և այլ աշ– խատությունների մեջ։ Մարքսիստ տըն– տեսաաշխարհագրագետները ակտիվ պայքար էին մղում ինչպես տնտեսաաշ– խարհագրական բուրժ․ ըմբռնումների (աշ– խարհագրական դետերմինիզմ, գեոպո– լիտիկա ևն), այնպես էլ տնտ․ և ֆիզիկ, աշխարհագրության միջև եղած կապերի, երկրների և շրջանների տնտ․ առանձնա– հատկության ուսումնասիրության թերա– գնահատման դեմ։ Տարածքային պլանա– վորման տեսակետից սովետական տնտ․ աշխարհագրության առաջատար ուղղու– թյուններից մեկը դարձավ անւո․ շրջանաց– ման պրոբլեմների մշակումը (Ի․ Ալեք– սանդրով և ուրիշներ)։ Կարևոր դեր ձեռք բերեցին տարածքա՜արտադրական հա– մալիրները․ այդ հասկացությունը հիմ– նավորեց Ն․ Կոլոսովսկին։ Հետագայում տարածքա–արտադրական համալիրների գաղափարների զարգացումը ձեռք բե– րեց արդիական նշանակություն։ ՍՄԿԿ XXV և XXYI համագումարների որոշում– ներում նախատեսվեց գործող և տարած– քա–արտադրական նոր համալիրների ու արդ․ հանգույցների կազմավորումն ու զարգացումր։ Ա, Ռակիտնիկովը հետազոտեց գյուղա– տնտեսության աշխարհագրական տիպե– րը, հոդերի գյուղատնտ․ շրջանացման և տնտ․ գնահատման սկզբունքները։ Արդ– յունաբերության աշխարհագրության բնա– գավառում Ցա․ Ֆեյգինը վերլուծության ենթարկեց արդ․ արտադրանքի տեղա– բաշխման օրինաչափությունների տար– բերությունները կապիտալիզմի և սոցիա– լիզմի ժամանակ։ Որպես տնտ․ աշխարհա– գրության հատուկ ճյուղ ստեղծվեց տրանս– պորտի աշխարհագրությունը (Ի, Նիկոլս– կի և ուրիշներ)։ Ցու․ Սաուշկինը հանդես եկավ տնտ․ և սոցիալական աշխարհա– գրության տեսության ընդհանուր հարցե–