Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վելէ XIX դ․ վերջին U XX դ․ սկզբին։ XX դ․ սկզբին Բաքվում լույս են տեսել հա– յերեն, վրաց․ և ադրբ․ առաջին բոլշևիկ– յան թերթերը։ 1901–06-ին գործել է«Նի– նա» կուսակցական տպարանը։ Միջին Ասիայում X–XII դդ․ ձեռագիր գրքի կենտրոններ են եղել Բուխարան և խորեզմը,XIV դ․՝ Մամարղան– դը։ Արաբ, տպագիր գրքեր ներմուծվել են արտասահմանից։ XIX դ․ գրատպու– թյան կենտրոն է դարձել Տաշքենդը (ուզ– բեկերեն առաջին գիրքը՝ 1871-ին)։ Պար– բերականների (հիմնականում ռուս․) հրա– տարակման սկիզբը համարվում է XIX դ․ 2-րդ կեսը։ 1905–07-ի հեղափոխության շրջանում հրատարակվել են բոլշևիկյան «Ռուսկի Տուրկեստան» («Русский Тур– кестан»), «Սամարկանդ» («Самарканд») և այլ թերթերը։ Մամուլը Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից (1917) հետո։ Սովետական կար– գերի հաստատումը սկզբնավորել է իս– կական, ժող․, բազմազգ մամուլի ստեղծ– ման պրոցեսը։ 1917-ի հոկտեմբերի 28 (նոյեմբերի 10)-ի դեկրետով արգելվել է հակահեղափոխ․ մամուլը։ Մամուլի և գըր– քի հրատարակման գործը բարելավելուն մեծապես նպաստել են ՌԿ(բ)Կ VIII (1919), XI (1922) և XII (1923) համագումարների՝ մամուլի մասին ընդունած որոշումները։ 1928-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմը ընդունել է «Մասսայական ընթերցողին գրքով բա– վարարելու մասին» որոշում։ Հետագա– յում նույնպես ընդունվել են մի շարք որո– շումներ։ ՄՄՀՄ–ում մամուլը դարձել է համակուսակցական գործի կարևոր մասը։ Գրքի տպագրությունը․ 1917-ի վերջերին հրատարակչական բաժիններ են կազմակերպվել Համառուսաստանյան ԿԳԿ–ում, Պետրոգրադի և Մոսկվայի սո– վետներում։ 1917-ի դեկտեմբերի 29 (1918-ի հունվարի 11)-ին Կենտգործկոմը ընդունել է Պետ․ հրատարակչության մասին դեկ– րետ։ Մի քանի հրատարակչությունների միավորումով ստեղծվել է սովետական– կուսակցական «Կոմունիստ» (Մոսկվա, 1918) հրատարակչությունը։ Մ․ Գորկոլ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հա– մաշխարհային գրականություն» (Պետրո– գրադ) հրատարակչությունը (1918)։ 1925-ին գերազանցվել է գրքի հրատա– րակման 1913-ի մակարդակը։ 1940-ին լույս է ընծայվել 45$ հզ․ անուն գիրք և բրոշյուր՝ 462,2 մլն տպաքանակով։ Սո– վետական իշխանու– թյան տարիներին կազմակերպվել են գրքի և պարբերա– կան մամուլի բազ– մաթիվ հրատարակ– չություններ։ Հրա– տարակչական հա– մակարգում գործում են կենտր․, հանրա– պետական, երկրա– մասային, մարզա– յին, գերատեսչա– կան, ԳՀ հաստա– տությունների, խո– շոր գրադարանների, բուհերի, հասարա– կական կազմակերպությունների հրատա– րակչություններ։ 1982-ին ՍՍՀՄ–ում լույս է ընծայվել 80674 անուն գիրք և բրոշյուր՝ 1925,1 մլն ընդհանուր տպաքանակով (միջին հաշվով օրական 4823, բնակչու– թյան 100 մարդուն 663 օրինակ)։ 1918– 1982-ին հրատարակվել է 3454,5 հզ․ անուն գիրք և բրոշյուր 57,6 մլրդ տպաքա– նակով, տպագրական արտադրանք է տըր– վել ՍՍՀՄ ժող․ 62, արտասահմանյան ժող․ 57 և էսպերանտո լեզուներով։ Առավել նշանակալի հրատարակություններն են Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի երկերի, Վ․ Ի․ Լենինի երկերի լիակատար ժողովածու– ները, Լենինի ստեղծագործությունների թեմատիկ ժողովածուները, հուշագրու– թյունները ևն։ 1917–82-ին ՄՍՀՄ–ում Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի աշխատություն– ներն ունեցել են 3521 հրատարակություն՝ 131,2 մլն տպաքանակով, 92 (այդ թվում 49-ը ՍՍՀՄ ժողովուրդների) լեզուներով։ 4․ Ի․ Լենինի երկերը հրատարակվել են 15444 անգամ, 118 (ՍՍՀՄ ժողովուրդնե– րի՝ 66) լեզվով, 592 մլն տպաքանակով։ Կուսակցության գաղափարական աշխա– տանքում կարևոր նշանակություն ունեն ՍՄԿԿ և սովետական պետության ղեկա– վարների ճառերի ու հոդվածների հրա– տարակությունները, որոնցում տրված են այժմեականության խոր վերլուծությունը, ՄՄԿԿ և սովետական պետության գործու– նեության կարևորագույն ուղղություննե– րը։ Լուրջ տեղ է հատկացվում ԳՀ, գիտա– տեղեկատու և գիտահանրամատչելի գրականության հրատարակմանը (1980-ին լույս է տեսել ավելի քան 19 հզ․ գիրք և բրոշյուր, մոտ 109 մլն տպաքանակով)։ Տոլյաաիի Գրքի աունը Առանձնահատուկ ուշադրություն է նվիր– վում ուս․ գրականությանը։ 1980-ին թո– ղարկվել է մոտ 10 հզ․ դասագիրք և ուս․ ձեռնարկ՝ 349 մլն տպաքանակով, 5,7 հզ․ անուն գեղարվեստական գրականություն՝ 297 մլն տպաքանակով, մոտ 3,4 հզ․ անուն մանկ, գիրք՝ 498 մլն տպաքանակով։ Այլ լեզուներից կատարված թարգմանություն– ների քանակով ՍՍՀՄ–ը առաջին տեղն է գրավում աշխարհում։ 1918–80-ին արտա– սահմանյան ժողովուրդների լեզուներից թարգմանվել է 36517 գեղարվեստական գիրք՝ 1 մլրդ 999 մլն տպաքանակով։ Ամսագրային հրատարակություններ։ 1919-ին լույս են տեսել «Կոմունիստիչես– կի ինտերնացիոնալ» («Коммунистиче– ский интернационал») և «Իզվեստիա ՑԿ ՌԿՊ(բ)» [«Известия ЦКРКП(б)») (1946-ից՝ «Պարտիյնայա ժիզն»)] ամսա– գրերի առաջին համարները։ 20-ական թթ․ ստեղծվել են գրական գեղարվեստական և հասարակական քաղ․ «Կրասնայա նով» («Красная новь»), «Սիբիրսկիե օգնի» («Сибирские огни»), «Մոլոդայա գվար– դիա» («Молодая гвардия»), «Օկտյա– բըր» («Октябрь»), «Օգոնյոկ» («Огон– ёк»), «Կրոկոդիլ» («Крокодил»), «Պիո– ներ» («Пионер»), «Մուրզիլկա» («Мур– зилка») և այլ հանդեսները։ 1928-ին հրատարակվել է 2074 ամսագրատիպ պարբերական՝ 303,1 մլն տպաքանակով։ 30-ական թթ․ ամսագրերի հրատարա– կումը ծավալվել է նաև միութենական և ինքնավար հանրապետություններում։ 1937-ին ՄՍՀՄ ժողովուրդների լեզուներով (ռուս–ից բացի) լույս է տեսել կուսակցա– կան, հասարակական–քադ․, գրական–գե– ղարվեստական մոտ 360 ամսագիր ու հանդես, 1940-ին՝ 1822։ Ետպատերազմյան տարիներին գրական–գեղարվեստական և հասարակական–քաղ․ ամսագրերին զու– գընթաց ավելացել է նաև գիտ․ և արտա– դրական, գիտատեղեկատու, շարադրո– ղական ռեֆերատիվ հանդեսների քանա– կը։ 1982-ին լույս է տեսել 5243 հանդես (1428-ը՝ ամսագիր), ՄՍՀՄ 46 և արտա– սահմանյան 23 լեզուներով։ Թերթերը։ 1913-ին Ռուսաստանում հրա– տարակվել է 859 թերթ՝ 2,7 մլն տպաքա– նակով։ 1917-ի Հոկտեմբերյան հեղա– փոխությունից հետո ստեղծվել է կուսակ– ցական և սովետական մարմինների, կենտր․ և տեղական թերթերի լայն ցանց։ 1918-ին հրատարակվել է 884 թերթ, 1919-ին՝ շուրջ 1000։ Մեծ ուշադրություն է նվիրվել բազմատպաքանակ, ընթերցող– ների որոշակի շրջանի համար նախատես– ված կամ հատուկ մասնագիտացված թեր– թերի հրատարակմանը։ 1928-ին լույս է ընծայվել 1197 թերթ՝ 9,4 մլն տպաքանա– կով, 1940-ին՝ 8806 թերթ՝ 38,4 մլն տպա– քանակով։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին կարևոր դեր են կատարել ճակատային թերթերը։ 1943-ին ռազմա– ճակատներում լույս է տեսել 728 թերթ։ 1982-ին ՄՄՀՄ ժողովուրդների 55 և ար– տասահմանյան 10 լեզվով հրատարակ– վել է 8285 թերթ՝ 176 մլն տպաքանակով, որոնցից 31-ը՝ համամիութենական (կենտր․), 159-ը՝ հանրապետական, 97-ը՝ ինքնավար հանրապետություններում և մարզերում, 325-ը՝ երկրամասային, օկ–