Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աղյուսակ 2 Ակումբային հիմնարկների թիվը ըստ գերատեսչական պ աականելությաե (տարվա վերջին, հզ)․ 1965 | լ 1970 1975 1980 Ընդամենը 127,0 134,0 135,1 140,0 այդ թվում՝ ՍՍՏՄ կուլտուրայի մինիստրություն 77,8 90,2 99,2 104,5 արհմիությունների 20,9 21,7 21,1 21,1 կոլտնտեսությունների 22,4 16,6 10,5 7,9 այլ գերատեսչությունների 3,2 3,3 2,7 2,8 Ռոսիյա» հրաաարակչությունը լույս է ընծայում «Օգնություն գյուղական ակում– բային աշխատողին» և «Գեղարվեստական ինքնագործունեության խաղացանկ» մա– տենաշարերը։ Կուլտուրայի և հանգստի զբոսայգի– ներ։ Աոաջինը՝ այժմ Մ․ Գորկու անվ․ Լենինի շքանշանակիր կուլտուրայի Ա հանգստի կենտրոնական զբոսայգին (Մոսկվա), ստեղծվել է 1928-ին։ Զբոսայ– գիներին կից գործում են գեղարվեստա– կան ինքնագործունեության կոլեկտիվ– ներ, մարզական սեկցիաներ, պլանետա– րիումներ, խաղահրապարակներ, խոշոր– ներում՝ նաև դահուկային բազաներ, նա– վակայաններ, միօրյա հանգստյան տներ են։ ՍՍՀՄ–ում զարգացում են ապրում կուլտուրայի և հանգստի զբոսայգիների տարբեր ձևեր՝ զբոսայգի–թանգարան, զբոսայգի–արգելանոց, զբոսայգի–ցուցա– հանղես են։ 1980-ին գործել է կուլտուրայի և հանգստի 1063 զբոսայգի։ Գրադարաններ։ ՍՍՀՄ–ում գրադարա– նային գործը կազմակերպված է ամբողջ երկրի մասշտաբով։ Վ․ ի․ Լենինի ստորա– գրած որոշումներում ու դեկրետներում՝ «Գրադարանային գործի դրվածքի մասին» (1918), «Գրադարանների ու գրապահոց– ների պահպանության մասին» (1918), «Գրադարանային գործի կենտրոնացման մասին ՌՍՖՍՀ–ում» (1920) սահմանվել են սոցիալիստական պետության մեջ գրա– դարանային գործի գւխավոր սԱգրունքնե– րը՝ դասակարգային ու կուսակցական բը– նույթը, նրա հանրամատչելիությունն ու դեմոկրատիզմը։ 1920–30-ական թթ․ ստեղծվել է մասսա– յական, տեխ․, գյուղատնտ․, բուհական, գիտ․, կոլտնտեսային, արհմիութենական գրադարանների լայն ցանց։ 1934-ին ՍՍՀՄ–ում գործել է 116 հզ․ գրադարան (300 մլն գիրք), 1941-ին՝ 277 հզ․։ Չնայած 1941–45-ին գրադարանների կրած մեծ կորստին, 1948-ին արդեն գրադարանա– յին ցանցը վերականգնվել է։ 1950– 1960-ական թթ․ գրադարանների թիվը ավելացել է 31 հզ–ով, իսկ գրքային ֆոն– դը՝ 1 մլրդ–ով։ 1961–79-ին 50 հզ․ գրադա– րան ստացել է նոր շենք, մոտ 2 անգամ մեծացել է գրքային ֆոնդը, ներգրավվել է ավելի քան 60 մլն նոր ընթերցող։ 1980-ին գործել է 329 հզ․ գրադարան, գրքերի թիվը կազմել է մոտ 4,7 մլրդ (տես աղյուսակ 3)։ Մասսայական գրադարան– ներ․ այս համակարգում են քաղաքա– յին, շրջանային, մանկական, գյուղական գրադարանները։ 1980-ին մասսայական գրադարանները սպասարկել են 143,7 մլն ընթերցողի, կազմակերպել են ընթերցող– ների կոնֆերանսներ, գրքի քննարկում– ներ, հանդիպումներ գրողների, գիտու– թյան և արտադրության առաջավորների հետ, կատարել են ծավալուն ագիտացիոն– մասսայական ու պրոպագանդիստական աշխատանք։ Ունիվերսալ գրադարան– ներ․ այս դասակարգման մեջ են երկրի այն խոշոր գրադարանները, որոնք մաս– սայական գրադարանների համակարգի համար հանդիսանում են գիտամեթոդա– կան կենտրոններ։ Դրանք են՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ պետ․ գրադարանը (տես ՍՍՀՄ գրադարան Վ․ Ի․ Լենինի անվան), Սալտիկով–Շչեդրինի անվ․ հան– րային գրադարանը (տես Հանրային գրա– դարան Սաւաիկով–Շչեդրինի անվան), միութենական հանրապետությունների պետ․ գրադարանները (1980–ին ֆոնդե– րում ունեցել են շուրջ 57 մլն գիրք, սպա– սարկել ավելի քան 400 հզ․ ընթերցողի), ԻՍՍՀ–ների, երկրամասերի ու մարզերի կենտրոնական գրադարանները։ Մասնագիտական և գիտա– կան գրադարաններ, այս խըմ– բում են արդ․ մինիստրությունների գի– տատեխ․, առողջապահության, գյուղա– տնտեսության մինիստրությունների մաս– նագիտական, ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների ԳԱ–ների գիտ․, բարձրագույն ու միջնակարգ մասնագի– տական կրթության համակարգի գրադա– րանները։ Գիտատեխ․ գրադարանները գիտատեխ․ ինֆորմացիայի համապետա– կան համակարգի օրգանական մասն նն, նպաստում են գիտատեխ․ առաջադիմու– թյանը, կադրերի մասնագիտական գիտե– լիքների բարձրացմանը, առաջավոր փոր– ձի տարածմանը։ Երկրում գործում է ավե– լի քան 16 հզ․ գիտատեխ․ գրադարան։ Ի»ոշորագույնն է Մոսկվայի պետ․ գիտա– Մյասնիկյանի անվան պետ․ գրադարանի ուսանողական ընթերցասրահում տեխ․ հանրային գրադարանը (հիմն, է 1958-ին), համարվում է գիտատեխ․ գրա– դարանների աշխատանքի կոորդինաց– ման ու մեթոդական կենտրոն, ֆոնդերում ունի 10 մլն գիրք, գրքափոխանակություն է կատարում 47 երկրի համապատասխան գրադարանների հետ)։ Ակադեմիական գրադա– րաններ․ ՍՍՀՄ, միութենական հան– րապետությունների և ճյուղային ԳԱ–ների համակարգում գործում է (1981) ավելի քան 500 գրադարան։ Ւաշորագույններն են․ ՍՍՀՄ ԳԱ գրադարանը (Լենինգրադ, հիմն, է 1714-ին, 15 մլն գիրք, գրքափոխա– նակություն է կատարում ավելի քան 100 երկրի գիտ․ հիմնարկների հետ), ՍՍ^տՄ ԳԱ բնական գիտությունների կենտրոնա– կան գրադարանը (Մոսկվա, 14 մլն գիրք, ֆիզիկամաթեմատիկական և բնական գի– տությունների 186 գրադարանների վար– չական և մեթոդական կենտրոն), ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի գիտատեխ․ պետ․ հանրային գրադարանը (Նովոսի– բիրսկ, հիմն, է 1958-ին, 37 ակադեմիա– կան գրադարանների կազմակերպական և գիտամեթոդական կենտրոն, 8 մլն գիրք)։ Բժշկական գրադարաններ, հիվանդանոցների ու պոլիկլինիկաների, առողջապահական գիտահետազուոական հիմնարկների, մասնագիտական բուհերի, բժիշկների կատարելագործման ինստ–նե– րի, սանլուս․ տների գրադարաններ։ Խո– շորագույնն է գիտաբժշկ․ կենտրոնական պետ․ գրադարանը (Մոսկվա, հիմն, է 1919-ին, 2,7 մլն գիրք, բժշկ․ գրականոլ–

Գրադարանային ցանցի զարգացումը (տարվա վերջին)
1913 1940 1950 1960 1970 1980
Բոլոր գրադարանների թիվը, հզ-ով 76 277 351 382 360 329
Դրանցում գրքեր և հանդեսներ, մլն օրինակ 46 527 714 1890 3321 4717
Մասսայական գրադարաններ
Գրադարանների թիվը, հզ-ով 14 95 123 136 128 132
Դրանցում գրքեր և հանդեսներ, մլն օրինական 9 100 268 883 1363 1824
Դպրոցական և մանկատների գրադարաններ
Գրադարանների թիվը, հզ-ով 59 164 180 196 173 144
Դրանցում գրքեր և հանդեսներ, մլն օրինակ 22 68 82 277 456 862
Գիտատեխ. և այլ գրադարաններ
Գրադարանների թիվը, հզ-ով 3 18 48 50 59 53
Դրանցում գրքերի և հանդեսների, մլն օրինակ 15 259 364 730 1502 2031