Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան համամիութենական գրապահոց, բժշկ․ գրադարանների մեթոդական կենտ– րոն)։ Գյուղատնտեսական գրա– դարաններ․ երկրում կա 1400 գյու– ղատնտ․ գրադարան, խոշորագույնն է կենտրոնական գիտ․ գյուղատնտ․ գրա– դարանը (Մոսկվա, հիմն, է 1930-ին, լե– նինգրադյան մասնաճյուղի հետ միասին ունի 4 մլն գիրք, հայրենական և արտա– սահմանյան մասնագիտական գրականու– թյան կենտրոն)։ Բարձրագույն ուսումնա– կան հաստատ ու թյ ու նների գրադարաններ, գործում է ավելի քան 850 բուհական գրադարան, որոնց մեջ կարևոր տեղ են գրավում համալսա– րանականները։ իյոշորագույնն է Մոսկվա– յի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ պետ․ համալ– սարանի Մ․ Գորկու անվ․ գիտ․ գրադա– րանը (7 մլն գիրք, միավորում է բնական և հումանիտար գիտությունների 11 ճյու– ղային գրադարան)։ Մանկական և պատանեկան գրադարաններ, շրջանային, քա– ղաքային, մարզային ու հանրապետական մանկական, ինչպես նաև դպրոցական գրադարանների լայն համակարգը խոշոր դեր է կատարում մատաղ սերնդի կո– մունիստական դաստիարակության բնա– գավառում։ 15–20 տարեկաններին սպա– սարկելու համար ձևավորվում են պատա– նեկան գրադարաններ։ Թանգարաններ։ Կոմունիստական կու– սակցությունն ու սովետական կառավա– րությունը մեծ ուշադրություն են նվիրել թանգարանային արժեքների, պատմա– կան ու ճարտ․ հուշարձանների պահպա– նությանը։ 1917-ի նոյեմբերին ՌՍՖՍՀ լուսժողկոմատին կից ստեղծվել է թան– գարանների ու հուշարձանների պահպա– նության գործերի կոլեգիա, իսկ 1918-ի մայիսին՝ թանգարանային բաժին։ 1917– 1918-ին ազգայնացվել են բոլոր մասնա– վոր խոշոր թանգարանները։ 1982-ին ՍՍՀՍ–ում գործել է 1681 թանգարան (տես աղյուսակ 4) Աղյուսակ 4 Թանգարանների թիվը մ ի ու– թենական հանրապետություն– ն և ր ու մ 1940 1982

ՌՍՖՍՀ 592 828 Ուկրաինական ՍՍՀ 174 168 Բելոռուսական ՍՍՀ 26 72 Ուզբեկական ՍՍՀ 17 36 Ղազախական ՍՍՀ 26 57 Վրացական ՍՍՀ 38 115 Ադրբեջանական ՍՍՀ 22 82 Լիտվական ՍՍՀ 15 39 Մոլդավական ՍՍՀ 4 59 Լատվիական ՍՍՀ 30 68 Կիրգիզական ՍԱՀ 3 14 Տաջիկական ՍՍՀ 2 15 Հայկական ՍՍՀ 11 48 Թուրքմենական ՍՍՀ 5 15 էստոնական ՍՍՀ 26 66 Սովետական թանգարանների հիմնա– կան խնդիրները սահմանվել են ՍՄԿԿ Կենտկոմի 1964-ի «Աշխատավորության կոմունիստական դաստիարակության գործում թանգարանների դերի բարձրաց– ման մասին» որոշմամբ և ՍՄԿԿ XXYI հա– մագումարի որոշումներում։ ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի «ՍՍՀՄ թանգարա– նային ֆոնդի մասին» (1965) որոշմամբ թանգարաններին են հանձնվում երկրի արտադրատեսակների նմուշները։ 1981-ի սկզբին ՍՍՀՄ թանգարաններում եղել է 55,7 մլն պահպանվող միավոր։ Սովետական թանգարանները ըստ բը– նույթի լինում են․ պատմահեղափոխական և պատմական, հայրենագիտական, ար– վեստագիտական, բնական գիտություն– ների, հուշաթանգարաններ (հուշահամա– լիրներ), ճյուղային (տեխ․, գյուղատնտ․ են)։ 1960-ական թվականներից ստեղծվում են հասարակական հիմունքներով գոր– ծող ժող․ թանգարաններ (1979-ին՝ 9 հզ․)։ Պատմահեղափոխական և պատմական խոշորագույն թանգարաններից են․ Ս Ս ՏՄ հեղափոխ ու թյան կենտրոնական թանգար ա– ն ը, ստեղծման համար հիմք է հանդի– Աղյուսակ 5 Թանգարանների թիվն ըստ բ ն ու յ թ ի 1940 1982 Պատմահեղափոխական ե պատմական 152 313 Հուշային 90 355 Հայրենագիտական 429 690 Արվեստագիտական 115 259 Բնական գիտությունների 48 35 ճյուղային և այլ 157 39 սացել Մոսկվայի պատմահեղափոխական թանգարանը (հիմն, է 1923-ին, 1924-ին վերակազմվել է ՍՍՀՄ հեղափոխության թանգարանի)։ 1967-ին պարգևատրվել է Լենինի, 1974-ին՝ Հոկտեմբերյան հեղա– փոխության շքանշաններով։ Մասնաճյու– ղերն են․ Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության պետ․ թանգա– րանը (Լենինգրադ), «Կրասնայա Պրես– նյա» և «ՌՍԴԲԿ ԿԿ–ի գաղտնի տպարան 1905–06 թթ․» թանգարանները (Մոսկվա)։ Պետական պատմական թանգարանը (Մոսկվա), հիմն, է 1883-ին։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ՍՍՀՄ ժողովուրդների պատմու– թյան հուշարձանների պահպանման խո– շորագույն կենտրոն։ 1979-ին ֆոնդերում եղել է 4,2 մլն պահպանվող միավոր։ Ունի մի շարք մասնաճյուղեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972)։ Մոսկվայի Կրեմլի թանգա– րանները․ (Պետ․ զինապալատ, Ուս– պենսկի, Արխանգելսկի, Բլագովեշչենսկի տաճարներ, «Իվան Մեծ» զանգակատուն, «Գրանովիտայա» պալատ)։ ՍՍՀՄ զինված ուժերի կենտ– րոնական թանգարանը (Մոսկ– վա), հիմն, է 1919-ին։ 1979-ին ֆոնդերում եղել է 400 հզ․ պահպանվող միավոր, պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով (1975)։ Կենտրոնական ռազմածո– վային թանգարանը (Լենին– գրադ), բացվել է 1805-ին։ 1979-ին ունե– ցել է ավելի քան 500 հզ․ պահպանվող միավոր (այստեղ են պահպանվում Պետ– րոս I-ի նավամոդելների հավաքածուն ու անձնական իրերը)։ Պարգևատրվել է Կար– միր աստղի շքանշանով (1975)։ Մասնա– ճյուղն է «Ավրորա» հածանավ–թանգարա– նը։ Խոշորագույն հուշաթանգարաններից են․ ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր ՄԼԻ–ի Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանը։ ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր ՄԼԻ–ի Կ․ Մ ա ր ք– սի և Ֆ․ էնգելսի թանգարանը (Մոսկվա), բացվել է 1962-ի մայիսի 7-ին։ Ցուցանմուշները նվիրված են մարքսիզմի հիմնադիրների կյանքին ու գործունեու– թյանը, կոմունիստական ու բանվորական շարժմանը, մարքսիզմ–լենինիզմի գաղա– փարների հաղթանակին։ Ֆոնդերում (1979) կա 100 հզ․ պահպանվող միավոր։ Ա․ Ս․ Պուշկինի համամիութենական թանգարանը (Լենինգրադ), հիմն, է 1938-ին, ունի 85 հզ․ պահպանվող միա– վոր, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1975), Լ․ Ն․ Տոլստոյի «Ցասնայա պռլ– յ ա ն ա» տ ու ն–թ անգարանը (հիմն, է 1921-ին), պարգևատրվել է Լենինի շքանշանով (1978), Մ․ Գ ո ր կ ու թանգարանը (Մոսկվա, հիմն, է 1937-ին) և ուրիշներ։ Արվեստագիտական թանգարաններից են․ Պետական էրճիաաժը, Պետական Տրետյակովյան պատկերասրահը, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգա– րանը և ուրիշներ։ Խոշորագույն տեխ․ (ւ բնական գիտու– թյունների թանգարաններ են․ Պոլի– տեխնիկական թանգարանը (Մոսկվա), հիմն, է 1872-ին, Մ ա ր ղ ա– բան ու թյան ևազգագրության թանգարանը (Լենինգրադ), հիմն, է 1878-ին, Հանքաբան ու թյան թանգարանը (Մոսկվա), հիմն, է 1716-ին, և ուրիշներ։ Գրականությունը և արվեստը Գրականությունը Սովետական բազմազգ գրականությու– նը որպես միասնական սոցիալ–գաղափա– րախոսական ուղղվածությամբ, հումա– նիստական իդեալների ու գեղագիտական սկզբունքների ընդհանրությամբ միավոր– ված մի որոշակի գեղարվեստական ամ– բողջություն սկսել է ձևավորվել Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունից հետո։ Խոր անցյալում են ստեղծվել «Սասնա ծռեր», «Ամիրանիանի», ժամանակակից տաջիկների նախնիների «Շահնամե», կիրգ․ «Մանաս», կալմիկ․ «Զանգար», լատվ․ «Լաչպլեսիս», կարելաֆինն․ «Կալե– վալա» էպոսների հերոսական սյուժեներն ու կերպարները։ Այս ստեղծագործություն– ները դարերի ընթացքում ընկալվել են որպես տվյալ ժողովրդի պատմության ու կենցաղի, բարոյական, կրոն, ու գեղա– գիտ․ պատկերացումների հանրագիտա– րան։ Պատմ, ու սոցիալ․ հարուստ բովան– դակություն ունեն ռուս, բիլինանեբը։