Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ւոումներ։ Սովետական գրկ–յան ակունք– ների մոա կանգնած էին հեղաՓոխական պայքարի հեա սերտորեն կապված մար– դիկ։ Ազգային գրկ–ների տեսական ու գործնական հիմունքների մշակմանն ան– միջականորեն մասնակցել են ականա– վոր հեղափոխականներ Ա․ Լունաչարս– կին, Վ․ Վորովսկին, U․ Շահումյանը, Ա․ Մյասնիկյանը, Ֆ․ Մախարաձեն, Ն․ Նա– րիմանովը, Վ․ Միցկյավիչյուս–Կապսու– կասը, Ա․ Արայս–Բերցեն և ուրիշներ։ Ետհեղափոխական առաշին տարիների ազգ․ գրկ–ների մեծ մասին հատուկ է իրա– կանության ռոմանտիկ ընկալումը։ Ապըս– տամբած ժողովրդի հեղափոխական քայլ– քըն է դրոշմված Վ․ Մայակովսկու բանաս– տեղծություններում, Ա․ Բլոկի, Վ․ Խլեբ– նիկովի, Դեմյան–Բեդնու, Լ․ Կվիտկոյի, Ա․ Կուդաշովի, Վ․ Աոսյուրայի, Ե․ Չարեն– ցի, Մ․ Չարոտի քնաբական–պաթնտիկ պոեմներում։ 1920-ական թթ․ պոեզիայի նորարարական բնույթը որոշվում էր դա– րաշրջանի մասշտաբներին համապատաս– խանող գեղարվեստ, միջոցներ գտնելու անհրաժեշտությամբ։ Վ․ Մայակովսկին, Պ․ Տիչինան, Ե․ Չարենցը, Գ․ Տաբիձեն, Մ․ Չարոտը, Հ․ Թաքթաշը, Ա․ Վուրղունը և ուրիշներ բանաստեղծական նոր լեզու էին ստեղծում ժամանակակից մարդու զգացումներն ու խոհերն արտահայտելու համար։ Ա․ Եսենինի ստեղծագործական էվոլյուցիայի գաղափարագեղագիտական արդյունքներն ամփոփվեցին «Սովետա– կան Ռուսիա» (1925) ժողովածուի մեշ։ Ազգային–պատմ․ փորձը Հոկտեմբերի ստեղծած պայմաններում դառնում էր հա– մամիութենական․ բնորոշ է գաղափարա– թեմատիկ որոնումների միասնությունը։ Դրվեցին բազմալեզու լենինապատումի հիմքերը։ Զարգացման բարդ ճանապարհ է ան– ցել 20-ական թթ․ արձակը։ Սովետական գրկ․ ընթացել է երկու դասակարգերի, երկու հակամարտ աշխարհների դիմա– կայումն ու պայքարը պատկերելիս ռո– մանտիկ պաթոսը ռեալիստ, վավերա– կանության հետ օրգանապես միաձուլե– լու ուղիով․ Դ․ Ֆուրմանով՝ «Չապաև» (1923), Ա․ Աերաֆիմովիչ՝ «Երկաթե հե– ղեղ» (1924)։ Գրկ–յան առշե ծառացել է դարաշրջա– նի սոցիալ–պատմ․ յուրահատկությունը գեղարվեստական ձևերի մեջ մարմնա– վորելու, հասարակական կյանքի նոր մթնոլորտ վերստեղծելու խնդիրը։ Լայն տարածում են գտել իրական դեպքերի, բախումների, ճակատագրերի վրա, շատ հաճախ հենց գրողի ապրած կյանքի վրա հենվող ստեղծագործությունները․ Ա․ Ֆադեևի «Ջախջախում» (1927), Ֆ․ Գլադկովի «Ցեմենտ» (1925), Ի․ Րաբելի «Հեծյալ բանակ» (1926), Մ․ Շոլոխովի «Դոնի պատմվածքներ» (1926), Դ․ Իբրահիմովի «Խոր արմատներ» (1928) ևն։ Բարոյափիլ․ բարդ հարցեր են առաջադրվել Լ․ Լեոնովի, Կ․ Ֆեդինի, Ա․ Գրինի, 6ու․ Օլեշայի, Մ․ Զավախիշվիլու, Ս․ Զորյանի, Մ․ Աուեզովի և այլոց վեպերում ու վիպակներում։ Հնի դեմ նորի դրամատիկ, սուր պայքարի մեջ, ժողովրդի ճակատագիրը անհատների ճակատագրերում արտացոլելու Վ․ Վ․ Մայակովսկի, «Լա՝վ է», Մ․ – Լ․, 1927, նկ․ Լ․ Մ․ Լիսիցկի Գ․ Խանջյան․ Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի պատկերազարդում, ածուխ (1965) Յա․ Կոլաս, «Նոր երկիր», Մինսկ, 1949, նկ․ Ա․ Վոլկով Մովսես Ւարենացի, «Հայոց պատմություն», Ե․, 1940, նկ․ Կ․ Տիրաաուրյան Ռ․ Համզաթով, «Տարիների համրիչը», Մ․, 1973 նկ․Ա․ Դոբրիցին մեջ է սյուժեներ գտել 20-ական թթ․ դրամատուրգիան․ Վ․ Իվանովի «Զրահագնացք 14–69» (1922), Կ․ Տրենյովի «Լյուբով Ցարովայա» (1926), P․ Լավրենյովի «Phկում» (1927), Մ․ Կուլիշի «Կոմունան տափաստաններում» (1925), Ի․ Միկիտենկոյի «Դիկտատուրա» (1929), Ջ․ Զաբարլիի «Սեիլ» (1928) և «Ալմաս» (1931), Հ․ Տամղայի «Բայն ու բատրակը» (1918), Ք․ 6աշենի «Երկու կոմունիստ» (1928), Ֆ․ Pmnնաշի «Ծերունի Քամալին» (1925)։ «Տուրբինների օրերը» (1926) և «Փախուստ» (1928, բեմադր․ 1957) պիեսներում Ս․ Բուլգակովը պատկերեց սպիտակգվարդիական շարժման պատմականորեն դատապարտված լինելը, սպիտակ վտարանդիական միջավայրի ներքին ճգնաժամը։ 1928-ին Շոլոխովը հրապարակեց «Խաղաղ Դոն»-ի առաջին գիրքը (4-րդ գիրքը՝ 1940-ին), որը համաշխարհային հռչակ բերեց նրան։ Պատմ․ մտածողության ծավալայնությամբ են հատկանշված բանաստեղծական մի շարք գործեր․ Մայակովսկու«Վլադիմիր Իւյիչ Լենին» (1924) և «Լավ է» (1927) պոեմները։ Հեղափոխության մասին, ժողովրդի մասին, որպես իր պատմությունը կերտողի, գրեցին Ն․ Տիխոնովը, Ս․ Եսենինը, է․ Րագրիցկին, P․ Պաստեռնակը, Ի․ Սելվինսկին, Ն․ Ասեեը, Մ․ Ռիլսկին, Յա․ Կուպալան, Յա․ Կոլասը, Ձաբուռը, Պ․ Տրուսը, Ս․ Սեյֆուլինը, Ի․ Զանսուգուրովը և ուրիշներ։ Առաջին համաշխարհային պատերազմի և Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակների Եվրոպայի և Ռուսաստանի կյանքն է պատկերել Ի․ էրենբուրգը իր «Խուլիո Խուրենիտոյի և նրա աշակերտների արտասովոր արկածները․․․» (1922) փիլ–երգիծական վեպում։ Հարմարվողականությունը, քաղքենիությունը, գռփողականությունը, կարիերիզմը և այլ արատներ ծաղրի առարկա են դարձել Ա․ Ֆայկոյի, Վ․ Կատանի, Ա․ Բեցիմենսկու, Շ․ Դադիանիի, Դ․ Դեմիրճյանի կատակերգություններում, Մ․ Զոշչենկոյի, Ի․ Իլֆի և Ե․ Պետրովի երգիծական երկերում, Էլլան–Բլակիտնու, Դ․ Ցադասայի, Խ․Նամսարաեի, Ա․ Շոհենցուկովի և ուրիշների բանաստեղծություններում։ 20-ական թթ․ մի շարք գրկ–ներում առաջացել են զանազան հոսանքներ, հաճախ՝ հակամարտ կազմակերպություններ ու խմբեր։ Որոշ գրողներ եղել են բուրժ․ և մանրբուրժ․ գաղափարախոսությունների ազդեցության տակ։ Սոցիալ–պատմ․ կոնկրետ փորձ գբկ–ը ձեռք բերեց դասակարգային դաժան պայքարի պայմաններում, մի պայքար, որն արտացոլվում էր նաև գրական ճակատում։ Սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի հնարավորությունները վստահելի ուղիներ էին բացում այն գրողների համար, որոնք հաճախ գեղագիտական զանազան ծրագրերի փակուղիներից դուրս գալու տանջալից որոնումներ էին կատարում։ Երկրում ծավալված մշակութային հեղափոխության կարեոր կողմերից մեկը եղավ Հոկտեմբերյան հեղավւոխությունից առաջ իրենց գիրը կամ զարգացած գրկ․ չունեցած ժողովուրդների գրկ–ների ձեա–