Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորման ուղղությամբ տարվող ստեղծագործական եռուն աշխատանքը։ 20-ական թթ․ վերջը –30-ական թթ․ երկրի ինդուստրացման, գյուղի՝ վճռականորեն դեպի սոցիալիզմ գնալու, նրանում հասարակական նոր հարաբերություններ հաստատելու ժամանակաշըրշան է Շոլոխովի «Հերկած խոպան» (գիրք 1–2, 1932–60) վեպը, Ա․ Տվարդովսկու «Երկիր Մուրավիա» (1936) պոեմը, Լ․ Լեոնովի, Կ․ Գորբունովի, Լ․ Քիաչելիի և այլոց գործերը։ Առաշին հնգամյակների համար բնորոշ վերափոխիչ մեծ պաթոսը, աննախադեպ ծրագրերն ու թափը գրողներին ոգեշնչել են ստեղծելու սովետական հասարակության պատմության պայծառ էշերը պատկերող գործեր․ Դլադկովի «էներգիա» (1932–38), Վ․ Կատանի «ժամանակ, առաշ» (1932), էրենբուրգի «Օր երկրորդ» (1933), Մ․ Շահինյանի «Հիդրոցենտրալ» (1930–31), Ն․ Զարյանի «Հացավան» (1937–47) վեպերը են։ 30-ական թթ․ կեսերին ՍՍՀՄ–ում հաստատվեց սովետական հասարակության սոցիալ–քաղ․ միասնություն, ստեղծվեց սովետական գրկ–ների ստեղծագործական պլատֆորմների ընդհանրություն։ Մտեղծագործական ուժերի միավորման գործում առանձնահատուկ դեր խաղաց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Դրական գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» (1932) որոշումը։ ՍՍՀՄ գրողների համամիութենական առաշին համագումարում (1934, օգոստ․ 17–սեպտ․ 1, Մոսկվա) ներկայացված էր սովետական ժողովուրդների ավելի քան քառասուն գրկ․։ ՍՍՀՄ գրողների միության (նախագահ Մ․ Դորկի) կանոնադրության մեջ սոցիալիստական ռեալիզմը բնորոշվում էր որպես գեղարվեստական գրականության և գրաքննադատության հիմնական մեթոդ։ Դրկ․ գնալով ավելի ու ավելի շատ փորձ էր կուտակում կարԱորագույՆ թեմայի՝ ժողովրդի Ա պատմության թեմայի, բացահայտման համար (Ա․ Տոլստոյ՝ «Տառապանքի ուղիներով», 1920–41)։ 30-ական թթ․ նշանավորվեցին նոր հերոսի հոգևոր կենսագրության բացահայտմանը նվիրված ստեղծագործությունների երևան գալով․ Մ․ Զորյանի «Մի կյանքի պատմություն» (1934–38), Միր Զալալի «Երիտասարդի մանիֆեստը» (1940), Ա․ Պերվենցևի «Կոչուբեյ» (գիրք 1–2, 1937), Ս․ Այնիի, Ս․ Մուքանովի և այլոց գործերը։ Հանուն հեղափոխության սխրանք գործելու կոչ եղավ Ն․ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» (1935) վեպը։ ժողովրդի սոցիալ․ եռանդի ակունքների գեղարվեստական իմաստավորումը հանգեցրեց պատմավեպի բուռն զարգացման։ Այս ժանրի առավել խոշոր նվաճումը եղավ Ա․ Տոլստոյի «Պետրոս Առաշին» (1929–45) վեպը։ էպիկականությունը մուտք գործեց պատմ․ և պատմահեղափոխ․–դրամատուրգիա․ Վ․ Վիշնևսկու «Առաջին հեծյալը» (1929) և «Լավատեսական ողբերգություն» (1933), Ա․ Կոռնեյչուկի «էսկադրայի ոչնչացումը» (1933), Յու․ Յանովսկու «Ի»ոհ Բրիտանկայի մասին» (1938), Կ% Կրապիվայի «Պարտիզանները» (բեմ․ 1937), Մ․ Շանշիաշվիլու «Արսեն» (բեմ․ 1936), Մ․ Աուեզովի «Դիշերային որոտ» (1934) ևն։ 30-ական թթ․ պոեզիայում զգալի տեղ են գրավում խոշոր ծավալի ստեղծագործությունները․ է․ Բագրիցկու, Մ․ Կիրսանովի, Բ․ Կոռնիլովի, Ն․ Դեմենտևի, Պ․ Վասիլևի, Ասեեի, Մ․ Բաժանի, Պ․ Բրովկայի, Մ․ Զալիլի, Ս․ Վուրղունի, Թ․ ժարոկովի, Ն․ Զարյանի և ուրիշների պոեմները։ Քնարականությամբ էին աչքի ընկնում Մ․ Իսակովսկու երգերը։ Նա Վ․ Լեբեդև–Կումաչի հետ դարձավ սովետական մասսայական երգի նախահայրը։ Ինտելեկտ ուալ–քնա րական շարքի յուրատեսակ ժանրով էին գրում Բ․ Պաստեռնակը, Օ․ Մանդելշտամը, Ե․ Չարենցը, Պ․ Յաշվիլին, Մյուշֆիկը և ուրիշներ։ Վ․ Լացիս,«Ձկնորսի որդին», Ռիգա, 1973, նկ․ Վ․ Գրանա Չ․ Այթմաաով, «Ջամիլյա», Մ․, 1966, նկ․ Լ․ Իլյինա 30-ական թթ․ դրամատուրգիայում առանձնահատուկ տեղ են գրավում Դորկու պիեսները՝ «Եգոր Բուլըչովը և ուրիշներ» (1932), «Դոստիգաևը և ուրիշներ» (1933), «Վասսա ժելեզնովա»-ի (1910–1935) 2-րդ խմբագրությունը։ Ուշագրավ են նաև Ա․ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935), Կ․ Ցաշենի «Զախջախում» (բեմ․ 1934), Ս․ Կլդիաշվիլու «Հերոսների սերունդ» (1937), Մ․ Իբրահիմովի «Հայաթ» (բեմ․ 1935), Ս․ Ուլուզ–զոդի «Շոդմոն» (1939) պիեսները ևն։ ժողովրդի պատմության, նրա՝ ազատության և անկախության համար պայքարի պատմության պանծալի էշերը, նրա տոկունությունը, հերոսությունը, հայրենասիրական ոգևորությունն էին բացահայտվում Սելվինսկու «Ասպետ Իոան» (1937), Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի» (1939), Աուեզովի «Փայլատակում» (1934), Վուրղունի «Վագիֆ» (1937), Ույգունի և Ի․ Սուլթանովի «Ալիշեր Նավոի» (1940), Ք․ Ցաշենի և Ա․ Ումարիի «Համգա» (1940) պիեսներում։ Նշանակալի երևույթ եղան Ն․ Պոգոդինի՝ Լենինի մասին պատմող եռերգության առաջին մասերը՝ «Հրացանավոր մարդը» (բեմ․ 1937), «Կրեմլյան կուրանտներ» (բեմ․ 1942, նոր խմբ․ 1956)։ Բուռն ծաղկում էր ապրում մանկ, գրկ–ը։ Ինչպես պոեզիայում (Կ․ Չուկովսկի, Ս․ Մարշակ, Ա․ Բարտո, Մ․ Միխալկով), այնպես էլ արձակում (Բ․ ժիտկով, Վ․ Բիանկի, Լ․ Պանտելեև և Դ․ Բելիխ, Լ․ Կասիլ) ստեղծվում էին գեղարվեստորեն համոզիչ գործեր։ Այս տեսակետից ա^Ի էիե ընկնում Ա․ Դայդարի սուր սյուժետային վիպակներն ու պատմվածքները։ 30-ական թթ․ 2-րդ կեսին սրված միջազգային իրադրությունը սովետական գրկ–յան ուշադրությունը բևեռեց հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, հակաֆաշիզմի թեմաների վրա (Ա․ Սուրկովի, Կ․ Սիմոնովի, Պ․ Տիչինայի, Ռ․ Ռզայի, Հ․ Ալիմջանի, Զալիլի, Դ․ Լեոնիձեի բանաստեղծությունները, Դ․ Տաբիձեի «Չորս օր» պոեմը)։ Բ․ Ցասենսկու «Ես հրդեհում եմ Փարիզը» (1928), Պ․ Պավլենկոյի «Արևելքում» (գիրք 1–2, 1936–37), էրենբուրգի «Փարիզի անկումը» (1940–1941) հակաֆաշիստ, վեպերում, մարտընչող Իսպանիայի հետ համերաշխության թեմայով ստեղծագործություններում սովետական գրկ․ հայտարարում էր, որ հայրենիքի պաշտպանների նոր սերունդը հավատարիմ է հեղափոխական ավանդույթներին։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից լայն արձագանք գտան Սիմոնովի, Սուրկովի, Ա․ Ախմատովայի, Դ․ Բեդնու, Բաժանի, Յա․ Կուպալայի, Լեոնիձեի, Ա․ Իսահակյանի, Ն․ Զարյանի, Հ․ Շիրազի, Ալիմջանի, Ղ․ Ղաֆուրի բանաստեղծությունները։ Դաստիարակչական մեծ նշանակություն ձեռք բերեց պատմահերոսական թեման։ Հասարակական մեծ արձագանք գտան Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942), Լեոնովի «Ասպատակություն» (1942), Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942) խորապես ժամանակակից, սուր դրամատիկական պիեսները։ Տվարդովսկին ստեղծեց սովետական ռազմիկի անմահ կերպարը («Վասիլի Տյորկին», 1941–45)։ Պատերազմի տարիներին գրվեցին Շիշկովի «Եմելյան Պուգաչով», Աուեզովի «Աբայ», Այբեկի «Նավոի», Դ․ Դեմիրճյանի «Վարդանանք», Ուպիտի «Կանաչ երկիր», Ռահիմովի «Շամո», Դ․ Մուսրեպովի «Արթնացած երկրամաս», Ս․ Զորյանի «Պապ թագավոր» և շատ այլ գործեր։ Պատերազմի ավարտից հետո լայն տարածում գտավ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող վեպը (էրենբուրգ, «Փոթորիկ», 1946–47)։ Քաղ․ խընդիրներ են արծարծում Մ․ Իբրահիմովի «Կգա օրը» (1948) և Դ․ Սևունցի «Թեհրան» (1952) վեպերը։ Այդ տարիներին արագորեն զարգացավ փաստագրական գրկ–ը՝ Պ․ Վերշիգորայի «Մաքուր խղճով մարդիկ» (1946), Ս․ Կովպակի «Պուտիվլից մինչև Կարպատներ» (1945), Ա․ Ֆեոդորովի «Ընդհատակյա մարզկոմը գործում է» (գիրք 1–2, 1949), Ի․ Կոգլովի «Ղրիմյան ընդհատակում» (1947), Դ․ Մեդվեդևի «Դա Ռովնոյի տակ էր» (1948) ևն։ Պատերազմի իրական հե–