Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոսների կերպարներ են պատկերված Բ․ Պոլեոյի «Պատմվածք իսկական մարդու մասին» (1946) վեպում, Ա․ Ղահհարի «Ոսկե աստղ» (1946), Մուսրեպովի «Ղազախստանցի զինվորը» (1949) վիպակներում, Ա․ Ֆադեեի «Երիտասարդ գվարդիա» (1945–51) վեպում։ Պատերազմական պրոբլեմատիկան որոշեց գրկ–յան մեջ իրենց ուղին նոր սկսող Կ․ Վանշենկինի, Ե․ Վինոկուրովի, Վ․ Դավթյանի, Յու․ Դրունինայի, Մ․ Դուդինի, Մ․ Լուկոնինի, Ա․ Մեժիրովի, Ս․ Նարովչատովի, Ռ․ Պարվեի, Դ․ էմինի և ուրիշների ստեղծագործական որոնումները։ Վ․ Պանովայի «Ուղեկիցները» (1946), է․ Կազակեիչի «Աստղ» (1947), Մ․ Բուբյոննովի «Սպիտակ կեչի» (գիրք 1–2, 1947–52), 0․ Դոնչարի «Դրոշակակիրներ» (1946–48, եռերգություն), Ի․ Շամյակինի «Խոր հոսանք» (1949), Ի․ Մելեժի «Մինսկի ուղղություն» (1952) վեպերում ու վիպակներում ստեղծվեցին սովետական զինվորների, հայրենասերների ու հումանիստների լիարյուն կերպարներ։ ՝Սովետական գրկ․ բոլոր փուլերում իր առջև խնդիր է դրել ստեղծել դրական հերոսի կերպար։ 40–ական թթ․ վերջերին –50-ական թթ․ սկզբներին այդպիսի հերոս է եղել պատերազմի բովով անցած կոմունիստը։ Խաղաղ աշխատանքի վերադառնալու թեմայով գրվեցին բազմաթիվ գործեր․ Պ․ Պավլենկոյի «Երջանկություն» (1947), Այբեկի «Ոսկե հովտի քամին» (1950), Դ․ Դուլիայի «Դարունը Սակենում» (1948), Ս․ Բաբաեսկոլ «Ոսկե աստղի կավալերը» (գիրք 1–2, 1947–48), Ս․ 1սանզադյանի «Հողը» (1954–55) վեպերը են։ Պատերազմի օրերին և խաղաղ օրերին աշխատանքի թեման է արծարծված Վ․ Աժաեի «Մոսկվայից հեռու» (1948), Ա․ Սակսեի «Սարն ի վեր» (1948), Դ․ Բաշիրովի «Պատիվ» (1947), Մուքանովի «Սիր–Դարիա» (1947–48), Սիդիքբ եկովի «Մեր օրերի մարդիկ» (1948), Հուսեյն Մեհթիի «Ապշերոն» (1947) և շատ ուրիշ վեպերում։ Ետպատերազմյան տարիներին ոչ քիչ բարդություններ առաջացան սովետական գրկ–յան զարգացման բուն պրոցեսում։ Սկսեցին երեան գալ գաղափարազուրկ, ապոլիտիկ ստեղծագործություններ։ 1946–52-ին կուսակցության Կենտկոմի ընդունած մի շարք որոշումներում բացահայտվեցին գրկ–յան և արվեստի բնագավառի թերությունները։ Այդ տարիների սովետական գրկ–յան լավագույն ստեղծագործություններն ապացուցում էին սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի կենսունակությունը․ Վ․ Պանովայի «Կրուժիլիխա» (1947), Դ․ Նիկոլաեայի «Հունձ» (1950), Վ․ Կետլինսկայայի «Մեր կյանքի օրերը» (1952), Վ․ Կոչետովի «ժուրբինները» (1Տ52), Վ․ Լացիսի «Փոթորիկ» (1945–48), Ն, Լորթքիփանիձեի «Կոլխիդայի լուսաբացը» (1931–52) վեպերը։ էպիկական մոնումենտալության ե նուրբ քնարականության զուգորդումն է բնորոշ Կ․ Ֆեդինի «Առաջին ուրախությունները» (1945) և «Արտասովոր ամառ» (1947–48) վեպերին, որոնց շարունակությունը եղավ հետագայում «խարույկ» (1961–65) վեպը։ Պատմ․ և պատմահեղաւիոխ․ ժանրերի ստեղծագործություններում գրողները պարզում էին իրենց ժողովուրդների անցած ճանապարհի օրինաչափությունները, նրանց ինտերնացիոնալիստական ձգտումների ակունքը, ազգ․ ինքնագիտակցության հարցերը։ «Աղ ու հաց» (1959), «Մարդու արյունը ջուր չէ» (1957) և «Մեծ գերդաստան» (1949–51) եռերգությունում Մ․ Ստելմախը պատկերել է ուկր․ գյուղացիության ուղին՝ 1905–07-ի հեղափոխությունից մինչև 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմը։ ժամանակագրության ժանրի աչքի ընկնող գործերից են Դ․ Մարկովի «Ստրոգովները» (1939–46), Ս․ Սարտակովի «Սայանյան լեռնաշղթա» (1940–54), Ն․ Զադոռնովի «Հայր Ամուրը» (1941 –1946) վեպերը են։ Պատմ․ պրոբլեմատիկան է յուրացվել Սելվինսկու, Ի Կոչերգայի, Շանշիաշվիլու պիեսներում, Պ․ Անտոկոլսկու, Օ․ Բերգոլցի, Ս․ Շչիպաչովի, Յա․ Կոլասի, Մ․ Տանկի, Ռ․ Ռզայի, Վուրղոլնի, Լեոնիձեի, Թուրսունզադեի, Ա․ Թոքամբաեի, Տ․ Տիլվիտիսի, Վ․ Վալսյունենեի պոեմներում։ 50-ական թթ․ նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան երկրի կյանքում։ Հաղթահարվեցին անհատի պաշտամունքի հետեանքները։ Հաստատվեցին կյանքի լենինյան նորմաները։ Այս ամենն իր արտացոլումը գտավ գրկ–յան մեջ․ Տվարդովսկու «Հեռաստանից հեռաստան» (1950–60) պոեմը, Վ․ Տենդրյակովի «Վայել չէ» (1954) վիպակը, Պանովայի, Դ․ Դրանինի վեպերը, Վ․Ռոզովի, Ա․ Շւոեյնի պիեսները։ Արդիականության սուր զգացումով, քնարականությամբ ու նուրբ հումորով ներթափանցված պատմվածքներով ու վիպակներով հանդես եկան Չ․ Այթմատովը, Ս․ Անտոնովը, Տ․ Ախտանովը, Ի․ Հուսեյնովը, Յու․ Նագիբինը, Դ․ Շենգելայան և ուրիշներ։ 50-ական թթ․ վերջերի -60-ական թթ․ սկզբների սովետական պոեզիայի նվաճումները կապված են, առաջին հերթին, այն ստեղծագործությունների հետ, որոնցում դրվում էին առավել մեծ, արդի դարաշրջանի համար արմատական խնդիրներ․ Վ․ Լուգովսկոյի «Դարակեսին» (1958), Թուրսունզադեի «Ասիայի ձայնը» (1956), Յու․ Մարցինկյավիչյուսի «Արյուն և մոխիր» (1960), «Պատ» (1965) և ուրիշների էպիկական պոեմները, է․ Մեժելայտիսի, Ռիլսկու, Ի․ Աբաշիձեի, Պաստեռնակի և այլոց բանաստեղծական մեծ շարքերը, Պ․ Մեակի, Մ․ Զաբոլոցկու, Ասեեի, Լ․ Մարտինովի, Ս․ Մարշակի, Մ․ Սվետլովի, Ա․ Ախմատովայի, Ս․ էրալիեի և ուրիշների բանաստեղծությունների ժողովածուները, Դ․ Լեոնիձեի, Տաբիձեի, Ս․ Չիքովանու, Կ․ Կալաձեի, Հ․ Սահյանի, Ս․ Կապուսփկյանի, Վ․ Միկոլարոիս–Պուաինասի, Ի․ Զիեդոնիսի, Օ․ Վացիեսփսի, Ա․ Լուպանի, Լ․ Դելյանուի, Բ․ Շինկուբայի, Ի․ Դրաչի, Վ․ Ռոժդեաովենսկու, Ա․ Տարկովսկու, Կ․ Կուլիեի, Դ․ Կուգուլւոինովի, Դ․ Մուլդագալիեի, Մ․ Կանոատի և ուրիշների ստեղծագործությունները։ Երիտասարդ ժամանակակցի հոգեոր հարըստությունն էին իրենց ստեղծագործության մեջ արտացոլում Բ․ Ախմադուլինան, Ա․ Վոզնեսենսկին, Ե․ Եվտուշենկոն, Մ․ Մաճավարիանին, Ռ․ Ո–ոժդեստվենսկին և ուրիշներ։ Մովետական հասարակության զարգացման յուրաքանչյուր փուլում բնական է գրողների վերադարձը դեպի Լենինի թեման։ Լենինապատումի զգալի նվաճում են Պոգոդինի դրամատիկական եռերգության վերջին մասը՝ «Երրորդ պաթետիկականը» (1959), Մ․ Շահինյանի «Ուլյանովների ընտանիքը» (1938, վերամշակված հրտ․ 1957), «Առաջին համառուսականը» (1965) վեպ–ժամանակագրությունները, Ա․ Վոզնեսենսկու «Լոնժյումո» (1963) պոեմը, Ա․ Կոպտելովի «Մեծ նախաձեռնություն» (1963), «Բոց կբռնկի» (1965–68), «Հենման կետ» (1973–77) եռերգությունը, Մ․ Շատրովի «Հուլիսի վեցը» (1964) պիեսը են։ 60–70-ական թթ․ նոր վերելք ապրեց պատմահեղափոխական արձակը․ Մարկովի «Հայր և որդի» (1963–64), «Սիբիր» (1969–73), Վ․ Կոժենիկովի «Լուսաբացին ընդառաջ» (գիրք 1–2, 1956–67), Վ․ Զակրուտկինի «Աշխարհի արարումը» (գիրք 1–2, 1955–67), Սարտակովի «Իսկ դու վառվիր, Աստղ» (գիրք 1–2, 1974–75), Քերբաբաեի «Հրաշածինը» (1965), Բ․ Սեյտակովի «Եղբայրներ» (գիրք 1–4, 1958–1972), Սիդիքբեկովի «Կանայք» (գիրք 1–3, 1949–66), Դ․ քսոջերի «Լայնարձակ Ամուր» (1964–71, եռերգություն), Մելեժի «Մարդիկ ճահճում» (1962), Ա․ Նուրպեիսովի «Արյուն ու քրտինք» (1961–1970), Ն․ Շունդիկի «Սպիտակ շամանը» (1977) վեպերը են։ Այս և շատ ուրիշ գործեր գեղարվեստորեն հետազոտում են մարդկանց պատմ․ նոր* ընդհանրության արմատներն ու նախադրյալները, այդ ընդհանրության խնդիրները, գալիքի հեռանկարները։ Ամբողջությամբ վերցրած՝ սովետական բազմազգ գրկ–յան հասունության վկայությունն է էպիկական նշանակալի կտավների հայտնվելը փոքրաթիվ ժողովուրդների գրկ–ներում։ Հեղափոխությունից հետո գյուղում տեղի ունեցող բարդ պրոցեսների համակողմանի ուսումնասիրությունը սովետական գրկ–յան մեջ զուգորդվում է մարդու անձի, նրա բարոյական կերպարի նկատմամբ, հասարակական հարաբերությունների համակարգում նրա տեղի նկատմամբ սեեռուն ուշադրության հետ․ Ֆ․ Աբրամովի, Պ․ Պրոսկուրինի, Յո․ Ավիժյուսի, Մելեժի, Ս․ Կրուտիլինի, Ե․ Դորոշի, Վ․ Ռասպուտինի, Վ․ Բելովի, Դ․ Տրոյեպոլսկու, Ե․ Նոսովի, Վ․ Աստաֆեի և ուրիշների վեպերն ու պատմվածքները։ ժող․ ինքնատիպ բնավորությունների ընդարձակ պատկերասրահ է ստեղծել Վ․ Շուկշինը։ Դրական պրոցեսում առաջվա նման կարեոր տեղ է գրավում այսպես կոչված պատերազմական արձակը․ Կ․ Միմոնովի «Ողջերն ու մեռածները» (1959–71) եռերգությունը, Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (1956–57) պատմվածքը, Դ․ Բակլանովի, Ցոլ․ Բոնդարեի, Ա․ Կուլակովսկոլ, Պ․ Կուուսբերգի, Մ․ Բարուզդինի, Ն․ Դումբաձեի, Ա․ Աբուլհասանի, Մ․ Վելիեի, Ֆ․ Նիյագիի, Պ․ Տոլիսի, Հ․ Քոչարի, Մ․ Շաթիր յանի, Վ․ Բեեկմանի և ուրիշների ստեղծագործությունները։ Հայրենական մեծ պատերազմի բազմապլան պատ–