Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերն են ավել Ցու․ Բոնդարևը «Տաք ձյուն» (1969) և «Ափ» (1975), Ա․ Չակովսկին «Բլոկադա» (1968–75), Ի․ Սաադնյուկը «Պատերազմ» (1970–74) վեպերում։ Ընդլայնվում է փաստագրական արձակի ժանրային ու ոճական դիապազոնը։ Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ նշանակալի էջեր գրեց Ս․ Սմիռնովը «Բրեստի ամրոցը», «Պատմվածքներ անհայտ հերոսների մասին» (1963) և այլ գրքերով։ Պատերազմական անցյալի ողբերգական դրվագներին, մարդկանց դրամատիկական ճակատագրերին են նվիրված Ա․ Ադամովիչի «|սատինյան պատմություն» (1973), Դ․ Դրանինի «Կլավդիա Վիլոր» (1976) գործերը։ Երևան եկան ժանրային տեսակետից այնպիսի ինքնատիպ գրքեր, ինչպիսիք են Բերգոլցի «Ցերեկային աստղեր» (1959), Ցու․ Սմուուլի «Սառցե գիրք» (1959), Վ․ Սոլոուխինի «Ցողի մի կաթիլ» (I960) և շատ այլ գործեր։ Դրկ–յան մեջ իր տեղը գրավեց հուշագրությունը։ 70-ական թթ․ գրկ–ը սևեռուն ուշադրություն բևեռեց մարդու և հասարակության բարոյա–էթիկական խնդիրների վրա․ Բոնդարևի «Ընտրություն» (1980), Դումբաձեի «Հավերժության օրենքը» (1978) V Դոնչարի «Քո արշալույսը» (1980) վեպերը։ Դաստիարակության սուր հարցերին են նվիրված Վ․ Արդամատսկու «Դատ» (1980), Վ․ Ամլինսկու «Անձանձիր այգի» (1979) վեպերը, Վ․ Տենդրյակովի «Հատուցում» (1979) վիպակը ևն։ Ազգ․ ավանդույթները նորովի ըմբռն լու, դրանց չխամրող արժեքների վրա հենվելու ձգտումով են հատկանշված Բելովի, Ի․ Դրուցեի, Ս․ Կուրիլովի, Հ․ Մաթևոսյանի, Ցու․ Ռիտխեուի, Ցոլ․ Շեստալովի, Ֆ․ Իսկանդերի, Դ․ քսոջերի, Վ․ Սանգայի ստեղծագործությունները։ ժամանակակից արտադրության սուր խնդիրները, բանվորական միջավայրի հարաբերությունները գնս/[ով ավելի գրավիչ նյութ են դառնում գրկ–յան համար։ խստաշունչ ճշմարտությամբ և յուրատեսակ բանաստեղծականությամբ են ներթափանցված Սիբիրի և Հեռավոր Արևելքի հարստությունների հերոսական յուրացմանը նվիրված բազմաթիվ վեպեր ու վիպակներ։ 60–70-ական թթ․ սովետական գրկ․ ստուգում է անհատի բարոյական արժեքը բոլոր ոլորտներում, հարաճուն գեղարվեստական համարձակությամբ վճռում է քաղաքացիական, բարոյական, սոցիալ․ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա վերցնող կոմունիստի կերպար ստեղծելու խնդիրը։ Սովետական գրողների 7-րդ (1981) համագումարում, որպես մշակույթի պատմության մեջ արտակարգ երևույթ, նշվեց երկրի ազգ․ բոլոր գրկ–ների ինտենսիվ մերձեցումն ու փոխհարստացումը, մի բան, որի հետ կապված առանձնապես աճել է գեղարվեստական թարգմանության դերը հասարակության հոգևոր կյանքում, աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության գործում։ Համագումարը գրաքննադատության ու գրականագիտության հետագա կատարելագործումը ճանաչեց գրական պրոցեսի Ծովակալության շենքը (1806–23, ճարա. Ա․ Ջախարայ) Լենինգրադում Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964 – 69, ճարտ–ներ՝ Մ․ Վ․ Պոսոխին, Ա․ Ա․ Մնդոյանց և ուրիշներ) «Ղրիմ» կենտրոնական առողջարանը (1972–1974, ճարտ․ Ցու․ Կրիվուշչենկո և ուրիշներ) Ֆոունզենսկոյեում Վրաց․ ՍՄ<Հ Կառավարական տունը (1938–53, ճարտ–ներ՝ Վ․ Կոկորին, Գ․ Լեժավա) Թբիլիսիում առաջընթացի կարևոր պայման (տես Դրականագիտությունը Գիտություն բաժնում)։ ճարտարապետությունը և քաղաքաշինությունը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը պայմանավորեց սկզբունքորեն նոր, ամբողջ ժողովըրդի պահանջները բավարարող ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման փուլ։ Հեղափոխությամբ ծնված սոցիալ–տնտ․ պայմանները հնարավորություն ընձեռեցին լուծելու խոշոր քաղաքաշինական խնդիրներ, ստեղծելու մինչ այդ երկրում գոյություն չունեցող բնակելի և հասարակական շենքերի նոր տիպեր (տուն–կոմունա, մշակույթի պալատ, բանվորական ակումբ, մանկապարտեզ ևն)։ Արդեն 1918–19-ին ստեղծվեցին ճարտ․ առաջին արվեստանոցները Մոսկվայում (ղեկ․ Ա․ Վ․ Շչուսև) և Պետրոգրադում (ղեկ․ Ի․ Ֆոմին)։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սկսեց իրագործվել 1920-ին մշակված ԴՈԷԼՌՈ–ի ծրագիրը։ Կառուցվեցին Վոլխովի հէկը (1918, 1921–26, ճարտ․ 0․ Մունց, Վ․ Պոկրովսկի, ինժեներ Դ․ Դրաֆտիո և ուրիշներ), Զեմո–Ավճալայի հէկը Վրաստանում (1-ին հերթը՝ 1923–27, ճարտ․ Ա․ Կալգին և ուրիշներ) և այլ էլեկտրակայաններ, որոնք դարձան սովետական արդ․ ճարտ․ առաջին նվաճումները։ 1920-ական թթ․ կես արդ․ խոշոր կենտրոններում մեծ թափով սկսեց ծավալվել բնակելի շին․, որի ընթացքում լուծվում էր սոցիալ․ կարևոր խնդիր՝ բանվ․ անբարեկարգ ծայրամասային ավանները վերափոխվում էին մանկապարտեզներով ու դպրոցներով, բժշկ․ և կուլտուր–լուսավորական հիմնարկներով գեղեցիկ ու հարմարավետ շրջանների․ Լենինգրադում՝ Տրակտորնայա փողոցում բազմահարկ տների թաղամասերը (1925–27, ճարտ–ներ՝ Ա․ Նիկոլսկի, Ա․ Դեգելլո, Դ․ Սիմոնով), ավելի ուշ՝խոհանոց–ֆաբրիկա–ունիվերմագը (1929–1931, ճարտ․ Ա․ Բաբուտչև և ուրիշներ), Մոսկվայում 4 բնակելի զանգվածներ Դուբրովսկիների փողոցների (1926–27, ճարտ–ներ՝ Մ․ Մոտիլյով, Դ․ Մոլոկով, Ա․ Ցուգանով և ուրիշներ) և նախկին Դանգաուերովկայի (1929–35, ճարտ–ներ՝ Մոտիլյով, Բ․ Բլոխին և ուրիշներ) շրջանում, Բաքվում՝ Ս․ Շահումյանի անվ․ ավանը (1921–30, ճարտ․ Ա․ Աամոյլով) ևն։ Երկրի սոցիալիստ, ինդուստրացման ընթացքում, 1-ին հնգամյակի տարիներին (1929–32) կառուցվեցին արդ․ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Մագնիտոգորսկի և Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատները, Վոլգոգրադի, Չելյաբինսկի և իյարկովի տրակտորի, Ուրալի ծանր մեքենաշինության գործարանները ևն։ ճարտ․ և շին․ տեխնիկայի նշանակալից նվաճումը եղավ Վ․ Ի․ Լենինի անվ․ Դնեպրի հէկի շին․ (1927–32, Ա․, Վ․ և Լ․ Վեսնին եղբայրներ, Ս․ Անդրիևսկի, Ն․ Կոլլի, Դ․ Օռլով, ինժեներ Ի․ Ալեքսանդրով)։ Ստեղծվեցին մի շարք խոշոր մասնագիտացված նախագծային կազմակերպություններ՝ մեքենաշինական (Դիպրոմաշ), մետալուրգիական (Դիպրոմեզ) գործարանների, հիդրոկայանների (հիդրոնախագիծ) ևն նախագծման ինստ–ներ։ Հեռանկարային գլխ․ հատակագծերի