Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղեկավարությամբ), Վոլգոգրադը (գլխ․ հատակագիծը՝ 1945, ճարտ–ներ՝ Հալաբյան, Սիմբիրցև, Ն․ Պոլյակով և ուրիշներ), Սեաստոպոլը (կենտրոնի կառուցապատման նախագիծը, ճարտ․ Լ․ Պոլյակով և ուրիշներ), Մինսկը (ճարտ–ներ՝ Մ․ Պարուսնիկով, Վ․ Կորոլ, Բ․Ռուբանենկո և ուրիշներ), Կիևը (գւխ․ փողոցը՝ Նոր Կրեշչատիկը՝ 1947–54, ճարտ–ներ՝ Վլասով, Ա․ Դոբրովոլսկի, Վ․ Ելիգարով, Բ․ Պրիյմակ և ուրիշներ)։ Մոսկվայում նոր բնակելի զանգվածների շին․ տարվում էր հիմնականում ազատ տարածքներում, երկրում առաջին անգամ սկսվեց բարձրաբերձ շենքերի կառուցումը [վարչական շենք Սմոլենսկի հրապարակում (1948–1952, ճարտ–ներ՝ Դելֆրեյխ, Մ․ Մինկուս), բնակելի տներ Կոտելնիչեսկոյե առափնյակում (1948–52, ճարտ–ներ՝ Դ․ Չեչուլին, Ա․ Ռոստկովսկի), Ապստամբության հրապարակում (1950–54, ճարտ–ներ՝ Մ․ Պոսոխին, Ա․ Մնդոյանց և ուրիշներ), վարչ․ բնակելի շենք Լերմոնտովի հրապարակում (1948–53, ճարտ–ներ՝ Ա․ Դուշկին, Բ․ Մեզենցև), Մոսկվայի համալսարանի շենքը (1949–51, ճարտ–ներ՝ Ռուդնև, Չեռնիշով, Պ․ Աբրոսիմով, Ա․ իյրյակով), «Ուկրաինա» հյուրանոցը (1957, ճարտ․ Ա․ Մորդվինով)]։ 1950-ական թթ․ կեսին Մագնիտոգորսկում և Մոսկվայում առաջին անգամ կառուցվեցին խոշորապանել տներ (ինժ․ Դ․ Կուզնեցով, ճարտ–ներ՝ Լ․ Վրանգել և ուրիշներ)։ 1946–55-ին երկրում վերականգնվել և կառուցվել են 441 մլն մ1 ընդհանուր մակերեսով բնակելի տներ։ Այդ տարիներին մեծ տարածում գտավ սերիական տիպային նախագծման սկզբունքը։ Ետպատերազմյան տասնամյակում ոչ միայն վերականգնվեցին, այլե կառուցվեցին նոր խոշոր հասարակական կառույցներ․ Լենինգրադում՝ Ս․ Կիրովի անվ․ մարզադաշտը (1932–50, ճարտ–ներ Ա․ Նիկոլսկի և ուրիշներ), Տաշքենդում՝ ․ 4յավոիքւ աՆվ․ օպԱրայի Ա բալետի թատրոնի շենքը (1938–47, ճարտ․ Շչուսև), Թբիլիսիում՝ Վրաց․ ՍՍՀ Կառավարական տունը (1938–53, ճարտ–ներ՝ Վ․ Կոկորին, Դ․ Լեժավա), Բաքվում՝ Ադրբ․ ՍՍՀ Կառավարական տունը (1952, ճարտ–ներ՝ Ռուդնե, Վ․ Մունց), Երևանում ՀՍՍՀ Կառավարական տունը (1926–41, ճարտ․ Ա․ Թամանյան), Կենտր․ ծածկած շուկան (1952, ճարտ․ Գ․ Աղաբաբյան), Դուշանբեում՝ Ս․ Այնիի անվ․ օպերայի և բալետի թատրոնը (1939–46, ճարտ–ներ՝ Դ․ Բիլիբին, Վ․ Գոլլի, Ա․ Ցունգեր) ևն։ Կարճ ժամանակում կառուցվեցին Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոլգա–Դոնի ջրանցքը և Ցիմլյանսկի հիդրոհանգույցը (1948–52, ճարտ․ Ռ․ Ցակուբով և ուրիշներ)։ Դյուղական բնակավայրերը կառուցապատվել են հատուկ մշակված գլխ․ հատակագծերով։ Սկսեցին կառուցվել նոր քաղաքներ Վրաց․ ՍՍՀ–ում՝ Ռուսթավ (1944-ից, ճարտ․ Մ․ Նեպրինցև և ուրիշներ), Էստոն․ ՍՍՀ–ում՝ Կոխտլա–Ցարվե (1946-ից), Իրկուտսկի մարգում՝ Անգարսկ (1948-ից, երկուսն էլ՝ ճարտ–ներ՝ Ե․ Վիտենբերգ և ուրիշներ), Ադրբ․ ՍՍՀ–ում՝ Սումգաիթ (1949-ից․ ճարտ–ներ՝ Օ․ Իսաև և ուրիշներ) ևն։ Ետպատերազմյան տասնամյակում մեծ թափով ծավալվեցին նաև ճարտ․ հուշարձանների վերականգնման աշխատանքները (այդ թվում՝ Նովգորոդում, Պսկովում)։ Վերականգնման այս հսկայածավալ աշխատանքները նշանավորեցին սովետական ճարտ․ և քաղաքաշինության զարգացման նոր, առավել հասուն փուլը։ Չնայած նվաճումներին, ճարտ․ ավանդույթների համատարած, հաճախ մեխ․ կիրառումը խորթ էր ժամանակակից կառույցների բնույթին, խոչընդոտում էր տիպային նախագծերի կիրառմանը, խոշորապանել շին․ զարգացմանը։ ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի «Շինարարության և նախագծման մեջ ավելորդությունների վերացման մասին» որոշումը (1955), ճարտարապետների համամիութենական 2-րդ համագումարը (1955) նշեցին շին․ լայն ինդուստրացման հիման վրա ճարտ․ հետագա զարգացման ուղիները։ Մկսվեց ճարտ․ և քաղաքաշինության զարգացման նոր ժամանակաշրջան՝ հիմնված տիպային նախագծերի արմատավորման, տնաշինական կոմբինատների կառուցման վրա։ Երկրի արտադրողական ուժերի արագ աճը նպաստեց նոր քաղաքների կառուցմանը (1950–70-ական թթ․ ստեղծվել է 420 քաղաք)․ Բրատսկ (ճարտ-ներ՝ Խ․ Բուտուսով, Ցա․ Դրոզովսկի և ուրիշներ), մերձմոսկովյան Զելենոգրադ (ճարտ–ներ՝ Ի․ Դոժին, Ի․ Պոկրովսկի և ուրիշներ), ՍՍՀՄ ԴԱ Աիբիրի մասնաճյուղի գիտավանը Նովոսիբիրսկում (ճարտ–նէր՝ Մ․ Բելի, Ա․ Միխայլով և ուրիշներ), Ուզբեկ․ ՄԱՀ–ում՝ Նավոի (ճարտ–ներ՝ Ա․ Կորոտկով, Ի․ Օռլով և ուրիշներ), Ղազախ․ ԱՍՀ–ում՝ Շևչենկո (ճարտ–ներ՝ Ի․ Օռլով, Ն․ Սիմոնով և ուրիշներ), Կույբիշևի մարզում՝ Տոլյատտի, Թաթար․ ԻՍՍՀ–ում՝ Նաբերեժնիե Չելնի (այժմ՝ Բրեժնև, երկուսն էլ՝ ճարտ–ներ՝ Ռուբանենկո, Ե․ Կուտիրյով և ուրիշներ) ևն՝ տեղական բնակլիմայական պայմանների հաշվառմամբ։ Քաղաքաշինությունում արմատավորվել է միկրոշրջաններով կառուցապատման սկզբունքը․ միկրոշրջանները (6–12 կամ մինչև 20 հզ․ բնակչի համար՝ խոշոր քաղաքներում) ընդգըրկում են մսուր–մանկապարտեզներ, դպրոցներ, խանութներ, մշակութային, մարզական, կենցաղային ու վարչ․ սպասարկման հիմնարկություններ։ 1961–75-ին քաղաքաշինական մեծածավալ աշխատանքներ են տարվել Մոսկվայի Հս․ Իզմայլովո (ճարտ․ Իոֆան և ուրիշներ), Ֆիլի–Մազիլովո (ճարտ․ Դելֆրեյխ և ուրիշներ), խիմկի–Խովրինո (ճարտ–ներ՝ Հալաբյան, Ն․ Սելիվանով և ուրիշներ), Հվ–Արմ․ (ճարտ–ներ՝ Մեզենցև, Ե․ Ստամո և ուրիշներ) և այլ շրջաններում։ 1971-ին հաստատվել է Մոսկվայի զարգացման նոր գլխ․ հատակագիծը (ճարտ․ Պոսոխին, Ն․ Ուլլաս և ուրիշներ)։ Քաղաքի կենտրոնում գցվել է Կալինինի պողոտան (ճարտ․ Պոսոխին, Մնդոյանց և ուրիշներ), կառուցապատվել Կոմերիտմիության պողոտան (ճարտ–ներ՝ Մորդվինով, Ե․ Վուլիխ և ուրիշներ), ավարտվել Լենինի պողոտայի կառուցապատումը Հվ․-Արմ․ շրջանում (ճարտ–ներ՝ վլասով, Մեզենցև, Ստամո և ուրիշներ)։ Կառուցվել են Կրեմլի համագումարների պալատը (1959–1961, ճարտ–ներ՝ Պոսոխին, Մնդոյանց, Ստամո և ուրիշներ), «Շերեմետևո» (1964), «Դոմոդեդովո» (1965, երկուսն էլ ճարտ–ներ՝ Դ․ Ելկին, Դ․ Կրյուկով և ուրիշներ) օդանավակայնները, Օստանկինոյի հեռուստակենտրոնը երկաթբետոնե աշտարակով (բարձր․ 533 ւ/, ինժ․ Ն․ Նիկիտին և ուրիշներ), Եվրոպայում խոշորագույն «Ռոսիա» հյուրանոցը (1970, ճարտ–ներ՝ Չեչուլին, Պ․ Շտելլեր և ուրիշներ) ևն։ Համաձայն նոր գլխ․ հատակագծերի են զարգանում Լենինգրադը (1966, ճարտ–ներ՝ Վ․ Կամենսկի, Ա․ Նաումով, Դ․ Բուլդակով և ուրիշներ), Կիևը (1969, ճարտ․ Պրիյմակ և ուրիշներ)։ 1966-ին երկրաշարժից ավերվեց Տաշքենդի զգալի մասը։ Ուզբեկ․ ՍՍՀ մայրաքաղաքը արագ վերականգնվեց ամբողջ երկրի օգնությամբ։ Տաշքենդի վերականգնման և հետագա զարգացման գլխ․ հատակագծի համաձայն (հաստատվել է 1970-ին), կառուցապատվել են քաղաքի կենտրոնը (1965–1974, ճարտ–ներ՝ Լ․ Ադամով, Մ․ Ադիլով, Ե․ Ռոզանով և ուրիշներ), նոր բնակելի թաղամասեր, հասարակական շենքեր։ Քաղաքաշինական խոշոր աշխատանքներ են տարվել Ալմա Աթայում (վերակառուցվել է Լենինի պողոտան, կառուցվել է Վ․ Ի․ Լենինի անվ․ մշակույթի պալատի հրապարակի անսամբլը, 1970, ճարտ–ներ՝ Վ․ Կիմ, Ցու․ Ռատուշնի և ուրիշներ), Աշխաբադում [Կարլ Մարքսի հրապարակի անսամբլը Կ․ Մարքսի անվ․ հանրապետական գրադարանի հետ (1965–76, ճարտ․ Ա․ Ահմեդով և ուրիշներ)], Երևանում (Դլխավոր պողոտայի կառուցումը, սկսվել է 1971-ին, ճարտ․ Ա․ Զարյան), Բաքվում, Թբիլիսիում։ Դաղափարա–գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող աշխատանքներ են տարվել Ուլյանովսկի վերակառուցման ուղղությամբ։ Կերպարանափոխվել է քաղաքի կենտրոնը, Վ․ Ի․ Լենինի 100-ամյակի կապակցությամբ կառուցվել է Լենինի հուշահամալիրը (ճարտ–ներ՝ Մեզենցև, Մ․ Կոնստանտինով, Դ․ Իսակովիչ, ինժեներ Լ․ Ֆաբրիկանտ և ուրիշներ)։ Կերպարանափոխվել է Վլադիվոստոկը։ Մեծ թափով կառուցապատվում են 1սաբարովսկը, Կրասնոյարսկը, Նովոսիբիրսկը, Օմսկը, Մվերդլովսկը, Չելյաբինսկը, Ուֆան, Վռլգոգրադը, Կույբիշևը, Ցարոսլավլը, Պըսկովը, Նովգորոդը և շատ ուրիշ քաղաքներ։ Բնակելի քաղաքացիական զանգվածային շին․ նվաճումների կողքին առկա էին նաև բացասական երևույթներ, կառուցապատման միօրինակություն ևն։ Այդ թերությունները հաղթահարելու համար 1969-ին ընդունվեց ԱՄԿԿ ԿԿ և ԱՍՀՄ Մինիստրների խորհրդի «Բնակելի–քաղաքացիական շինարարության որակի բարելավման միջոցառումների մասին» որոշումը, որի համաձայն վերակառուցվել են տնաշինական կոմբինատները, փոխվել է տիպային նախագծման մեթոդիկան, ընդլայնվել են անհատական նախագծերի մշակման հնարավորությունները ևն։ Մշակվել և 1973-ից կառուցվում են բարելավված տիպային նախագծերով մեծ բնակտարածությամբ տներ։ Խոշոր նվաճումներ են 1960–70-ական թթ․ Վիլնյու–