Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տական մշակույթի ստեղծմանը դիմեցին երկրի բոլոր ժողովուրդները, որոնք հնարավորություն ստացան ազատ զարգացնելու ազգ․ գեղ․ ավանդույթները։ Սովետական իշխանության առաշին տարիներից սկսած, քաղաքացիական կռիվների և քայքայված տնտեսության դժվարին պայմաններում, պետությունը անում էր ամեն հնարավորը մշակույթի զարգացման, գեղարվեստական արժեքների պահպանման, թանգարանային գործի կազմակերպման համար։ Այդ նպատակներին էին ծառայում «Արվեստի հուշարձանների U հնությունների գրանցման, հաշվառման ե․ պահպանման մասին» դեկրետը (1918), գեղ․ կրթության ռեֆորմը, գնման հանձնաժողովների ստեղծումը, գեղ․ ցուցահանդեսների U մրցույթների կազմակերպման համար խոշոր գումարների հատկացումը են։ Սովետական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստեց լենինյան մոնումենւոաւ պրոպագանդան՝․ Քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի շրջանում ծաղկում ապրեց քաղ․ պլակատը, որի խոշորագույն վարպետներն էին Վ․ Դենին, Դ․ Մոորը։ Երևան եկան տրաֆարետով բազմացվող պլակատներ, այսպես կոչված «ՌՈՍՏԱ–ի պաաուհաններ»-ը (նախաձեռնողն էր Մ․ Չերեմնիխը, առաջատար նկարիչը և բանաստեղծը Վ․ Մայակովսկին), որը որպես ագիտացիոն արվեստի ձև մեծ տարածում ունեցավ (Ուկր․ՌՈՄՏԱ, ՀայԿավՌՈՍՏԱ, ԳրուզԿավՌՈՍՏԱ)։ Այդ տարիներին գրաֆիկայի բոլոր տեսակները ներթափանցվեցին նոր բովանդակությամբ։ 1920-ական թթ․ գրքարվեստում առանձնակի ուշադրություն դարձվեց մասսայական հրատարակությունների (քաղ․, լուսավորական, մանկական ևն) ձևավորմանը։ Գրաֆիկայի տարբեր տեսակներում ետհեղափոխական տարիների նշանավոր վարպետներից էին Ն․ Ալտմանը, Ն․ Կուպրեյանովը, Տ>․ >ւլ;>ւսվինը, Դ․ Միարոխինը, Ս․ Չախոնինը և ուրիշներ։ Գեղանկարչության բնագավառում Պետրով Վոդկինի, Ցուոնի և ուրիշների սիմվոլիկ–այլաբանական նկարների հետ մեկտեղ ստեղծվեցին դարաշրջանը գեղարվեստորեն վավերագրող գործեր (Ի․ Բրոդսկու, Ի․ Վլադիմիրովի աշխատանքները)։ Հեղափոխ․ իրականության գեղ․ մարմնավորման, սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի ձևավորման համար մեծ դեր կատարեցին 1920–30-ական թթ․ ստեղծված բազմաթիվ գեղ․ միավորումներից, ընկերություններից, հատկապես, Հեղափոխ․ Ռուսաստանի նկարիչների ասոցիացիան (ԼԱսՌՌ), որի մասնաճյուղերը և նրան մոտ կազմակերպություններ ստեղծվեցին Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում, Բելոռուսիայում և այլուր, ինչպես և հաստոցային նկարիչների ընկերությունը (ՕՍՏ), «Չեսփրե իսկուստվա»-ն ևն։ Այդ շրջանի գեղանկարչությունում առաջին պլան մղվեց պատմահեղափոխ․ թեման (Բրոդսկին, Ս․ Գերասիմովը, Մ․ Գրեկովը, Պետրով–Վոդկինը, Ա․ Դեյնեկան ՌՍՖՍՀ–ում, Ն․ Սամոկիշը Ուկրաինայում, Հ․ Կոջոյանը Հայաստանում և ուրիշներ)։ Ստեղծվեցին կենցաղային (Դեյնեկան, Ե․ Կացմանը, 6ու․ Պիմենովը, Ց․ Սամպիլյովը, Ե․ Չեպցովը

ՌՍՖՍՀ–ում, Պ․ Բենկովը Ուզբեկաոանում), բնանկարի (Կ․ Բոգաևսկին, Վ․ Բակշիևը, Մաշկովը, Ցուոնը, Գրաբարը ՌՍՖՍՀ–ում, Ա․ Ցիմակուրիձեն Վրաստանում, Գ․ Գյուրջյանը, Փ․ Թերլեմեզյանը, Մ․ Սարյանը Հայաստանում) և դիմանկարի (Ս․ Մալյուտինը, Գ․ Ռյաժսկին ՌՍՖՍՀ–ում, Մ․ Աղաջանյանը Հայաստանում) ժանրերի բազմաթիվ նշանակալի գործեր։ Առանձին փորձեր են արվել վերածնելու մոնումենտալ գեղանկարչության լավագույն ավանդույթները (Վ․ Ֆավորսկի, Ե․ Լանսերե և ուրիշներ)։ Մեծ ճանաչում են գտել Պ․ Միտուրիչի, Վ․ Լեբեդևի (ՌՍՖՍՀ) գծանկարները, Ա․ Կրավչենկոյի, Ֆավորսկու վւայտագրությունները, Բ․ Եֆիմովի ծաղրանկարները, Գ․ Վերեյսկու վիմագրությունները (բոլորը՝ ՌՍՖՍՀ), Ա․ Ստրախովի պլակատները, Վ․ Կասիյանի փայտագրությունները, Ա․ Շովկունենկոյի ջրաներկ գործերը (Ուկրաինա), Ա․ Բրազերի գծանկարները (Բելոռուսիա), Կոջոյանի փայտագրանկարները (Հայաստան) ևն։ 1920-ական թթ․ քանդակագործության հիմնական ուղղվածությունը բնորոշվում էր մոնումենտալ պրոպագանդայի սկզբունքներով (Կոնյոնկովը, Մերկուրովը, Վ․ Մուխինան, Ի․ Շադրը

ՌՍՖՍՀ–ում, Ա․ Սարգսյանը Հայաստանում և ուրիշներ)։ Մոնումենտալ երկերի հետ մեկտեղ ստեղծվեցին նշանակալի գործեր նաև դիմաքանդակի ժանրում (Գոլուբկինան, Ս․ Լեբեդևան ՌՍՖՍՀ–ում, Նիկոլաձեն Վրաստանում)։ Քանդակագործության զարգացմանը մեծապես նպաստեց Վ․ Ի․ Լենինին նվիրված հաստոցային և մոնումենտալ գործերի ստեղծումը (Անդրեևի «Լենինիանա» շարքը, 1919–1932, Լենինի հուշարձանը Լենինգրադի ֆինլանդ․ կայարանի առջև, բրոնզ, գրանիտ, 1926, քանդ․՝ Ս․ Եվսեև, ճարտ–ներ՝ Վ․ Շչուկո, Վ․ Դելֆրեյխ)։ Այդ ժամանակի նշանավոր բեմանկարիչներից էին Ա․ Վեսնինը, Գոլովինը, Գ․ Օակուլովը, Վ․ Սիմովը ՌՍՖՍՀ–ում, Մ․ Դրակը Ուկրաինայում և ուրիշներ։ 1920-ական թթ․ ձևավորման արվեստում հատուկ տեղ էին գրավում սոցիալիստ, կարգերի նվաճումները պրոպագանդող ցուցահանդեսների ձևավորումները (Լ․ Լիսիցկին ՌՍՖՍՀ–ում)։ Դեկորատիվ–կիրառական արվեստի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել ՀԿԳԿ 1919-ի ապրիլի 26-ի «Տնայնագործական արդյունաբերությանը աջակցելու միջոցների մասին» դեկրետը։ Համ(բ)Կ ԿԿ 1932-ի ապրիլի 23-ի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ միութենական և ինքնավար հանրապետություններում ստեղծվեցին սովետական նկարիչների միություններ, որով և նշանավորվեց սովետական բազմազգ ժողովրդի արվեստի զարգացման նոր փուլը։ Այդ փուլի հետ է կապված սոցիալիստ. ռեալիզմի տեսության հաստատումը։ 1930-ական թթ․ արվեստը ներթափանցված է սոցիալիստ, շինարարության հաջողությունների գիտակցմամբ, առաջին հնգամյակի լավատեսական պաթոսով։ 1930-ական թթ․ գեղ․ կյանքին բնութագրական էր թեմատիկ մեծ ցուցահանդեսների կազմակերպումը («Սոցիալիզմի արդյունաբերությունը», 1939 ևն)։ Այդ շրջանում պատմահեղափոխ․ թեմայով նկարներ են ստեղծել Բ․ Իոգանսոնը․ (ՌՍՖՍՀ), Ֆ․ Կրիչևսկին (Ուկրաինա), աշխատավորների կյանքին նվիրված նկարներ՝ Ս․ Գերասիմովը, Դեյնեկան, Պիմենովը, Ա․Պլաստովը, Ա․ Սամոխվալովը (ՌՍՖՍՀ), Կ․ Տրոխիմենկոն (Ուկրաինա), Ու․ Ջափարիձեն (Վրաստան), Ս․ Չույկովը (Կիրգիզիա), Ն․ Կարախանը (Ուզբեկաոան), Գ․ Գյուրջյանը (Հայաստան), Ա․ Կաստեևը (Ղազախստան) և ուրիշներ, դիմանկարներ՝ Ա․ Գերասիմովը, Պ․ Կորինը, Նեստերովը (ՌՍՖՍՀ), Ս․ Աղաջանյանը (Հայաստան)։ Բնանկարի, նատյուրմորտի ժանրերի զարգացմանը մեծապես նպաստել են՝ Կոնչալովսկին, Լենտուլովը, Մաշկովը (ՌՍՖՍՀ), Դ․ Կակաբաձեն (Վրաստան), Ս․ Առաքելյանը, Աարյանը, Մ․ Աբեղյանը (Հայաստան) և ուրիշներ, մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչության զարգացմանը՝ Դեյնեկան, Լանսերեն, Ֆավորսկին (ՌՍՖՍՀ), բեմանկարչության՝ Ն․ Ակիմովը, Ա․ Տիշլերը (ՌՍՖՍՀ), Մ․ Արուտչյանը (Հայաստան), Ի․ Գամրեկելին (Վրաստան), Ռ․ Մուստաֆաևը (Ադրբեջան) և ուրիշներ, գրքի գրաֆիկայի՝ Ե․ Կիբրիկը, Կուկրինիկսները, Ֆավորսկին, Կ․ Ի․ Ռուդակովը, Դ․ Ա․ Շմարինովը (ՌՍՖՍՀ), Կասիյանը (Ուկրաինա), Թ․ Աբակելիան, Լ․ Գուդիաշվիլին, Ս․ Քոբուլաձեն, Ի․ Թոիձեն (Վրաստան), Հ․ Կոջոյանը, Ե․ Քոչարը (Հայաստան) և ուրիշներ։ Հաստոցային գրաֆիկայի բնագավառում կարևոր տեղ էին գրավում նԲ․ Եֆիմովի, Կուկրինիկսների, Ս․ Արուտչյանի ծաղրանկարները, Ի․ Սոկոլովին լինոփորագրությունՍՍՀՄ ժողով ուրդնևրի գրաֆիկա․ 1․ Ս․ Ս․ Aոբուլաձե․ «Դանթե Ալիգիերի», գծանկար Դանթեի «Աստվածային կատակերգություն» գրքի ֆրոնտիսպիսի փորագրանկարի համար, մատիտ (1944, Վրաստանի արվեստի պետ․ թանգարան, Թբիլիսի), 2․ Վ․ Ա․ Ֆավորսկի․ «Մ․ Ի․ Կուտուզով», փայտագրություն (1945, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա), 3․ Մ․ Կուրզին․ կոլտնտեսականի դիմանկար, տուշ (1938, Ուզբ․ ՍՍՀ արվեստի թանգարան, Տաշքենդ), 4․ Է․ Յա․ էյնման․ Նկարիչ Է․ Օկասի դիմանկարը, տուշ (1942, Էստոնիայի պետ․ գեղարվեստական թանգարան, Տալլին), 5․ Ե․ Քոչ ար․ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի նկարազարդումներից, գուաշ (1939), 6․ Հ․ Կոջոյան․ «հայկական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի նկարազարդումներից, գուաշ (1955), 7․ Ա․ Կաստևե․ «Թուրքսիբ», ջրաներկ (1932, Ղազախստանի Տ․ Գ․ Շևչենկոյի անվ․ գեղարվեստի պատկերասրահ, Ալմա Աթա), 8․ Ա․ Ազիմգադե․ «Աղքատների հարսանիքը», ջրաներկ, տուշ (1931, Ադրբ․ ՍՍՀ Ռ․ Մուստաֆաեի անվ․ արվեստի թանգարան, Բաքու), 9․ Պ․ Ա․ Ուպիտիս․ «Ձկնորսությունից հետո», «Լատիշ ձկնորսներ» շարքից, փայտագրություն (1947, Ա․ Ս․ Պուշկինի անվ․նկերպարվեստի թանգարան, Մոսկվա), 10․ Ա․ Աստապովիչ․ «Առաջին տրակտորները», տուշ (1929, Բելոռուս․ ՍՄ<տ Գեղարվեստական թանգարան, Մինսկ), 11․ Վ․ Այվազյան․ «Լեռնային մոտիվ», տուշ, գրչածայր (1954), 5, 6, 11՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երեան