Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Կասաալսկու խմբերգերը են։ 1920–1930-ական թթ․ ստեղծվել են հազարավոր ինքնագործ խմբակներ U կոլեկտիվներ (երգչախմբեր, ժող․ գործիքների նվագախմբեր)։ Ակտիվորեն պրոպագանդվել են ժող․–ազատագր․ շարժման սյուժեներով դասական օպերաներ։ Առաջին անգամ բեմադրվել է Մուսորգսկու «Բորիս Դողունով» օպերան հեղինակային խմբագրությամբ (1928, Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն)։ Սովետական Միության հանրապետություններում բացվել են երաժշտ․ նոր թատրոններ և կոնսերվատորիաներ։ Ստեղծագործական և երաժըշտա–լուսավորչական մեծ աշխատանք են տարել կոմպոզիտորներ Ու․ Հաջիբեկովը (Ադրբեջան), Ռ․ Մելիքյանը, Ս․ Մելիքյանը, Ա․ Սպենդիարյանը (Հայաստան), Դ․ Արաղիշվիլին, Մ․ Բալանչիվաձեն, Զ․ Փալիաշվիլին (Վրաստան)։ Մասնավորապես, ազգ․ մշակույթներում մեծ ավանդ էին Փալիաշվիլու «Դաիսի» (1923) և Սպենդիարյանի «Ալմաստ» (1928) օպերաները։ ՍՍՀՄ ժողովուրդների երաժշտ․ մշակույթի զարգացման գործում մեծ օգնություն են ցույց տվել ռուս սովետական երաժիշտները՝ Ռ․ Դլիերը (Ադրբեջան, Ուզբեկաոան), Ա․ Զատաևիչը, Ե․ Բրուսիլովսկին (Ղազախստան), Վ․ Ուսպենսկին (Ուզբեկաոան, Թուրքմենիա), Ս․ Վասիլենկոն (Ուզբեկաոան), Վ․ Վլասովը և Վ․ Ֆերեն (Կիրգիզիա), Վ․ Զոլոտարյովը (Բելոռուսիա) և ուրիշներ։ Շարունակում էին գործել ավագ սերնդի վարպետները, օպերային և սիմֆոնիկ դիրիժորներ Ն․ Մալկոն, Կ․ Սարաջեը (Սարաջյան), Վ․ Սուկը, խմբավարներ Մ․ Կլիմովը, Պ․ Չեսնոկովը, դաշնակահարներ Ֆ․ Բլումենֆելդը, Ա․ Դոլդենվեյզերը, Կ․ Իգումնովը, Լ․ Նիկոլաևը, երգիչներ Ի․ Երշովը, Նեժդանովան, Սոբինովը, նաև՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հանդես եկած դիրիժորներ Ա․ Դաուկը, Ն․ Դոլովանովը, Ա․ Պազովսկին, Ա․Սամոսուդը, ԼԼ․ Սվ*շՆիկ«վլւ, դսշնակահարներ՝ Գ․ Նեյգաուզը, Լ․ Օբորինը, Վ․ Սոֆրոնիցկին, Ս․ Ֆայնբերգը, ջութակահարներ Մ․ Պոլյակինը, Ա․ Ցամպոլսկին, թավջութակահարներ Ս․ Կոզոլուպովը, Ա․ Շտրիմերը, տավղահարներ Ն․ Ամոսովը, Ք․ էրդելին, երգիչներ Վ․ Բարսովան, Բյուլ–Բյուլը (Մամեդով), Բ․ Դերժինսկայան, Ի․ Կոզլովսկին, Ս․ Լեմեշեը, Մ․ Մակսակովան, Շ․ Մամեդովան, Ն․ Օբուխովան, Ա․ և Դ․ Պիրոգովները, Մ․ Ռեյզենը և ուրիշներ։ Գործում էին կատարողական կոլեկտիվները՝ Պերսիմֆանսը («Առաջին սիմֆոնիկ անսամբլ»՝ առանց դիրիժորի նվագախումբ), ուկր․ «Դումկա» երգչախումբը․ Գլազունովի անվ․, Բեթհովենի անվ․, Կոմիտասի անվ․ և այլ լարային կվարտետները։ Հեղափոխական մասսաների կերպարն իրենց խմբերգային պատկերներում և երգերում մարմնավորել են Ա․ Դավիդենկոն, Վ․ Բելին, Մ․ Կովալը, Բ․ Շեխտերը։ Ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին երաժշւոա–թատերական գործերը՝ Ա․ Գլադովսկու և Ե․ Պրուսակի «Հանուն կարմիր Պետրոգրադի» օպերան (1925), Վ․ Դեշեովի «Կարմիր մրրիկ» («Բոլշեիկներ») բալետը (1924), Ի․ ԴուՏեսարան Պրոկոֆևի «Պատերազմ ն խաղաղություն» օպերայից (1959, ՍՍՀՄ Մեծ թատրոն) ՍՍՀՄ պեւո․ սիմֆոնիկ նվագախումբը Ե․ Ֆ․ Սվետլանովի ղեկավարությամբ Էստոնական ՍՍՀ պետ․ ակադեմիական արական երգչախումբը Գ․ էոնեսաքսի ղեկավարությամբ Մոլդավական ժող․ գործիքների «Ֆլուերաշ» անսամբլը նաևսկու «Փեսացուներ» (1927) և այլ օպերետները, 1927-ին՝ Գլիերի «Կարմիր կակաչ» բալետը, որ երկար պահպանվեք է շատ թատրոնների խաղացանկում։ Հեղափոխության տարիների դրամատիկ իրադարձություններն ու կոնֆլիկտային ապրումներն արտացոլվել են Մյասկովսկու 6-րդ ողբերգական (1923), նոր կյանքի կառուցման ոգին՝ Շոստակովիչի 1-ին (1925) սիմֆոնիաներում։ Կատարվել են հեղափոխության և ժամանակակից իրականության թեմաներով ծրագրային սիմֆոնիկ երկեր ստեղծեւու (Շոստակովիչի 2-րդ՝ «Հոկտեմբերին», 1927, 3-րդ՝ «Սայիսմեկյան», 1929, սիմֆոնիաները), լենինյան թեմայի մարմնավորման (Ա․ Կրեյնի «Սգո ձոն», 1927, Վ․ Շեբալինի «Լենին» սիմֆոնիան, 1931) առաջին փորձերը։ 1920-ական թթ․ կատարվել են Ս․ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջները» օպերան (1919, բեմ․ Լենինգրադում՝ 1926, Մոսկվայում՝ 1927), դաշնամուրի 3-րդ կոնցերտը (1921)։ Այդ շրջանում է Պրոկոֆևը գրել «Հրեղեն հրեշտակը» օպերան (1927), 2-րդ (1924), 3-րդ (1928) և 4-րդ (1930) սիմֆոնիաները ևն։ Այդ տարիներին կատարվել են նոր իրականության արտացոլման մեթոդների, երաժշտ․ լեզվի, ժանրերի և ձևերի նորոգման ակտիվ որոնումներ։ Սովետական երաժշտության խնդիրների և ուղղությունների մասին վեճերում բախվել են ստեղծագործական տարբեր խմբավորումներ՝ Հեղափոխ․ կոմպոզիտորների և երաժշտ․ գործիչների միավորումը (1925), ժամանակակից երաժշտության ասոցիացիան (1924), Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների արտադրական կոլեկտիվը (1925), Պրոլետ. երաժիշտների ռուսաստանյան ասոցիացիան (1923)։ «Դրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ 1932-ի ապրիլի 23-ի որոշման հիման վրա տարանջատ միավորումների փոխարեն ստեղծվեցին ստեղծագործական միություններ (1932–40-ին՝ Մոսկվայում, Լենինգրադում, Հայաստանում, Բելոռուսիայում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ հանրապետություններում), որոնք կոչված էին միավորելու սոցիալիզմի կառուցման գործին մասնակցող բոլոր գործիչներին։ Սովետական կոմպոզիտորների միությունների ստեղծումը նպաստեց սովետական երաժշտության ստեղծագործական ուժերի համախմբմանը՝ սոցիալիստ․ ռեայիզմի սկզբունքների հիման վրա․ ԱԱ՜րապնղվնց (ւ ընդլայնվնց կոմպոզիաորական ստեղծագործության կաւղը դասական ավանդույթների և ժող․ երաժշտության հետ։ Երևան եկան ռեալիստ, ակնառու ստեղծագործություններ, որոնք դարձան սովետական դասական երաժըշտության առաջին նմուշները՝ Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան և այլ երկեր, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, «Ալեքսանդր Նևսկի» կանտատը, Ա․ Խաչատրյանի դաշնամուրի և ջութակի կոնցերտները։ Օպերաներ, բալետներ, սիմֆոնիկ գործեր ստեղծվեցին նաև այն հանրապետություններում, որոնք մինչև այդ չունեին գրավոր ավանդույթներով պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստ (Ուզբեկաոան, Ղազախստան, Կիրգիզիա, Բաշկիրիա են)։ 1930-ական թթ․ սովետական երաժշտ․ մշակույթը հասավ բարձր վերելքի։ Նրա վերակառուցումը հիմնականում ավարտվեց։ Բոլոր միութենական և որոշ ինքնավար հանրապետություններում սկսեցին գործել ազգ․ երաժշտ․ թատրոններ։ Ստեղծվեցին սիմֆոնիկ նվագախմբեր, կամերա–գործիքային անսամբլներ։ Կազմակերպվեցին ՍՍՀՄ սիմֆոնիկ նվագախումբը (1936), ՍՍՀՄ ժող․ պարի անսամբլը (1937), բացվեցին նոր կոնսեր–