Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1947), Շապորինի «Դեկաբրիստներ» (1953), Ֆ․ Ամիրովի «Սնիլ» (1955) օպերաները, Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1955), պատմահայրենասիրական թեման՝ Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» (1946), Կ․ Դանկեիչի «Բոգդան Խմելնիցկի» (1951) օպերաները, ժող ․-էպիկական և հեքիաթային՝ Մ․ Թուլեբաեի «Բիրժան և Սաոա» (1946), էոնեսաքսի «Փոթորիկների ափը» (1949) օպերաները, Կապպի «Կալեիպոեգ» (1948), Պրոկոֆեի «Քարե ծաղիկ» (1950), Ա․ Սկուլտեի «Ազատության սակտա» (1950) և այլ բալետները։ Սիմֆոնիայի ժանրում նշանավոր էին Մյասկովսկու 27-րդ (1949), Պրոկոֆեի 6-րդ (1946) և 7-րդ (1952), Շոստակովիչի 9-րդ (1945) և 10-րդ (1953), Օ․ Թաքթաքիշվիլու 1-ին և 2-րդ (1949 և 1953) սիմֆոնիաները։ Գործիքային կոնցերտներից ճանաչում գտան Բ․ Դվարիոնասի ջութակի (1948), Կաբալեսկու ջութակի (1948), Օ․ Թաքթաքիշվիլոլ դաշնամուրի (1951) կոնցերտները, Ա․ Բաբաջանյանի «հերոսական բալլադ»–ը դաշնամուրի և նվագախմբի համար (1950)։ Երեան եկան կամերա–գործիքային նշանակալից անսամբըլներ՝ Մյասկովկսու 13-րդ կվարտետը (1949), Շոստակովիչի 5-րդ կվարտետը (1952), Ս․ Ցինցաձեի 2-րդ կվարտետը (1948), նաև դաշնամուրային երկեր (Շոստակովիչի 24 պրելյուդները և ֆուգաները, 1951)։ Մանկ, երաժշտություն գրեցին Պրոկոֆեը, Կաբալեսկին, Խաչատրյանը։ 1940-ական թթ․ վերջին -50-ական թթ․ գրվել են Պրոկոֆեի «Պատմվածք իսկական մարդու մասին» օպերան (1948), Շոստակովիչի ջութակի 1-ին կոնցերտը, «Հրեական ժողովրդական պոեզիայից» վոկալ շարքը (1948), Սվիրիդովի «Հայրերի երկիրը» վոկալ պոեմը՝ Ա․ Իսահակյանի խոսքերով (1950)։ 1940-ական թթ․ վերջին -50-ական թթ․ սկզբին որոշ տարածում գտան ռեալիզմի, ժողովրդայնության, նորարարության մա–«․էւէտ․ , աւլավաղված պաակնրացումներ։ Մի շարք կոմպոզիտորների ստեղծագործության գնահատման հարցում թույլ տրվեցին սուբյեկտիվ սխալներ, որոնք հետագայում ուղղվեցին ՍՄԿԿ Կենտկոմի 1958-ի մայիսի 28-ի ««Մեծ բարեկամություն», «Բոգդան Խմելնիցկի» և «Ամբողջ սրտով» օպերաների գնահատության սխալներն ուղղելու մասին» որոշմամբ։ 1950-ական թթ․ վերջին, 1960–70-ական թթ․ սովետական երաժշտությունը զարգացել է ստեղծագործական ինտենսիվ որոնումների հունով, որը սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի հիման վրա հանգեցրել է ոճերի, ժանրերի, ձեերի բազմազանության։ Հանդես են եկել դիրիժորներ Դ․ Կախիձեն, Դ․ Կիտայենկոն, Ֆ, Մանսուրովը, Յու․ Տեմիրկանովը, Ս․ Տուրչակը, Վ․ Ֆեդոսեեը, խմբավարներ Վ․ Մինինը, Ա․ Ցուրլովը, դաշնակահարներ՝ Դ․ Բաշկիրովը, Է․ Վիրսալաձեն, Վ․ Կրայնեը, Ա․ Լյուբիմովը, Ն․Պեւորովը, Գ․ Սոկոլովը, ջութակահարներ Վ․ Կլիմովը, Ի․ Օյսարախը, Վ․ Պիկայզենը, Վ․ Սպիվակովը, Վ․ Տրետյակովը, թավջութակահարներ Ն․ Գուտմանը, Ն․ Շախովսկայան, երգիչներ Զ․ Անջափարիձեն, Վ․ Ատլանտովը, Մ․ Բիեշուն, Ա․ Էյզենը, Ե․ Նեստերենկոն, Վ․ Նորեյկան, Ա․ վեդերնիկովը, Ե․ Սերկեբաեը, Ե․ Օբրազցովան և ուրիշներ։ Հաջողությամբ են լուծվել լենինյան թեմայի մարմնավորման խնդիրները՝ Շոստակովիչի 12-րդ «1917 թվական» (1961), Ջ․ Հաջիեի 4-րդ (1956) և 5-րղ (1971) սիմֆոնիաները, Մեյտուսի «Ուլյանով եղբայրները» օպերան (1967), Ա․ էշպայի «Լենինը մեզ հետ է» կանտատը (1969), Յա․ Իվանովի 13-րդ սիմֆոնիան (1969), Ռ․ Շչեդրինի «Լենինը ժողովրդի սրտում» օրատորիան (1970)։ Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի թեմաները մարմնավորվել են Խրեննիկովի «Մայրը» (1957), Մուրադելու «Հոկտեմբեր» (1964), Խոլմինովի «Լավատեսական ողբերգություն» (1965), Ս․ Սլոնիմսկոլ «Վիրինեա» (1967), Ա․ Տերտերյանի «Կրակե օղակում» (1967), Վ․ Մուխատովի «Արյունոտ ջրբաժանի վերջը» (1967) օպերաներում։ Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները տեղ են գտել ժիգանովի «Ջալիլ» (1956), Վ․ Տրամբիցկու «ժանեկագործուհի Նաստյան» (1963), Կ․ Մոլչանովի «Անհայտ զինվոր» (1967) և «Արշալույսներն այստեղխաղաղ են» (1975) օպերաներում։ Երաժըշտ․ կյանքում նշանակալից իրադարձություններ էին Ա․ Պետրովի «Պետրոս Առաջին» (1975) և Շչեդրինի «Մեռած հոգիներ» (1977) օպերաների բեմադրությունները։ Մոսկվայում բացվեցին կամերային երաժշտ․ թատրոնը (1970), աշխարհում առաջին՝ Մանկ, երաժշտ․ թատրոնը (Ն․ Սացի ղեկավարությամբ, 1965)։ Բալետում նույնպես մարմնավորվեցին ժամանակակից հերոսների կերպարներ (Վլասովի «Ասել», 1967, Ա․ էշպայի «Անգարա»,1976 են)։ ժող․-հերոսական բալետների գիծը շարունակեցին Պ․ Պեյկոյի «ժաննա դ’Արկ» (1956), Կ․ Կարաեի «Ամպրոպի արահետով» (1958) բալետները։ Երաժշտ․ հյուսվածքի սիմֆոնիկացմամբ առանձնանում են Ա․ Մաճավարիանիի «Օթելլո» (1957), է․ Բալսիսի «Լորտուների թագուոր Լգլաւ» (1960), Շչեդրինի «Սապատավոր ձիուկը» (I960), «Կարմենսյուիտ» (ժ․ Բիզեի երաժշտության տրանսկրիպցիա, 1967), «Աննա Կարենինա» (1972), «ճայը» (1980), Ա․ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» (1961), Բալասանյանի «Շաքունթալա» (1963), է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), «Անտունի» (1969), է․ Արիստակեսյանի «Պրոմեթես» (1967), Սլոմինսկու «Իկարոս» (1969), Ա․ Պետրովի «Աշխարհի արարումը» (1971) և այլ բալետներ։ Հիմնականում գրվեցին ժամանակակից թեմայով օպերետներ (Ա․ Դոլուխանյան, Միլյուտին, Մուրադելի, Ա․ Նովիկով, Սոլու1յով–Սեդոյ և ուրիշներ)։ 1970-ական թթ․ ստեղծվել են մյուզիկլներ (Ս․ Բանեիչ, Ա․ Կոլկեր, Կ․ Կարաե և ուրիշներ)։ Սովետական երաժշտության մեջ առաջատար տեղերից մեկը գրավեց վոկալ–սիմֆոնիկ ստեղծագործությունը (Սվիրիդովի «Պոեմ Սերգեյ Եսենինի հիշատակին», 1956, «Պաթետիկ օրատորիա»՝ Մայակովսկու խոսքերով, 1959, Կաբալեսկու «Ռեքվիեմ», 1963, Շոստակովիչի «Ստեպան Ռագինի մահապատիժը» վոկալ–սիմֆոնիկ պոեմը, 1964, Օ․ Թաքթաքիշվիլու «Ռուսթավելու հետքերով», 1964, Շչեդրինի «Պոետորիա», 1970, օրատորիաները)։ Երեան եկան ժող․ երգի վրա հիմնված ստեղծագործություններ (Սվիրիդովի «Կուրսկի երգեր», Թաքթաքիշվիլու «Գուրիական երգեր» են), կամերային–վոկալ ժանրում՝ Վ․ Գավրիլինի «Ռուսական տետրը», Սվիրիդովի, Շոստակովիչի, Ի․ Գաբունիայի, Տ․ Մանսուրյանի երկերը։ Ծրագրային սիմֆոնիայի նոր նմուշ է Շոստակովիչի 11-րդ («1905 թվական») սիմֆոնիան (1957)։ Սիմֆոնիաներ ստեղծեցին Վայնբերգը, Գ․ Կանչելին, Կ․ Կարանը, է․ Միրզոյանը, Տիշչենկոն, Բ․ Չայկովսկին, գործիքային կոնցերտներ՝ Բ․ Կվեռնաձեն, Տիշչենկոն, Խրեննիկովը, Շչեդրինը, Կ․ Կարանը, Ա․ էշպայը, Չալաեը, մենակատար գործիքների և նվագախմբի համար ռապսոդիաներ՝ Ա․ Խաչատրյանը, սիմֆ․ նվագախմբի համար կոնցերտներ՝ Բ․ Արապովը, Ս․ Հաջիբեկովը, Շչեդրինը («Չարաճճի չաստուշկաներ», 1963)։ Գործիքային անսամբլներից նշանավոր են՝ Շոստակովիչի (6–15-րդ), Բ․ Չայկովսկու, Շեբալինի կվարտետները, է․ Դենիսովի, Ս․ Ցինցաձեի, Ա․ Շնիտկեի երկերը։ Մեծ տարածում է գտել երգի ժանրը (Մուրադելու «Բուխենվալդյան ահազանգ», Ա․ Օստրովսկու «Թող լինի միշտ արեը», Սոլովյով–Սեդոյի «Մերձմոսկովյան գիշերներ», Տուլիկովի «Հայրենիք»)։ Լայն մասսայականություն են վայելում Ա․ Պախմուտովայի, Ա․ Բաբաջանյանի, Մ․ Ֆրադկինի, Վ․ Բասների, Ռ․ Պաուլսի, Մ․ Թարիվերդիեի, Օ․ Ֆելցմանի, Դ․ Թուխմանովի, Ցա․ Ֆրենկելի և այլոց երգերը։ Կինոերաժշտության բնագավառում որպես վարպետ իրենց դրսեորեցին Բ․ Վայնբերգը, Գ․ Կանչելին, Տ․ Մանսուրյանը, Ե․ Կրիլատովը, Վ․ Շաինսկին, Ի․ Շվարցո։ ՍՍՀՄ շատ երաժշտ․ թատրոններ, կոլեկտիվներ, կատարողներ հաջողությամբ հանդես են զալիս արտասահմանում։ Կոմպոզիտորներ, տարբեր մասնագիտությունների կատարողներ են պատրաստում միութենական և ինքնավար հանրապետությունների կոնսերվատորիաները, արվեստի ինստ–ները, երաժշտ․ ուսումնարանները։ Սովետական կոմպոզիտորներն ու երաժշտագետները միավորված են ՍՍՀՄ կոմպոզիտորների միությունում։ ՍՍՀՄ–ում գործում են (1981)՝ օպերայի և բալետի 44 թատրոն, երաժշտ․ կատակերգության և մանրապատումի 33 թատրոն, 45 ֆիլհարմոնիա, 44 սիմֆ․ նվագախումբ, 61 կամերային նվագախումբ և անսամբլ, 20 կոնսերվատորիա, արվեստի 10 ինստ․, 2 երաժշտա–մանկավարժական ինստ․, մանկավարժ, ինստ–ներին կից 48 երաժշտ․ ֆակուլտետ, ավելի քան 200 երաժշտ․ և արվեստի ուսումնարաններ, մոտ 7 հզ․ մանկական երաժշտական դըպրոց։

Պարը

ՍՍՀՄ–ում պարը ժող․ արվեստի ամենատարածված տեսակներից է։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր պարային ավանդույթները, երաժշտապարային ձեերը։ Բազմաթիվ պարեր կատարվում են ժող․ գործիքների նվագակցությամբ։ Սովետական իշխանության տարիներին պարային