Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակույթը բազմակողմանիորեն զարգացել է։ Այն ժողովուրդները (ղազախներ, կիրգիզներ, թուրքմեններ ևն), որոնց պարային ավանդույթները մոռացվել կամ կորսվել են, իրենց ժող․ խաղերի, ծեսերի ևն օգնությամբ ստեղծել են նորերը։ Բոլոր հանրապետություններում պարային մշակույթը ներկայանում է գեղ․ ինքնագործունեությամբ և բազմաթիվ պրոֆեսիոնալ անսամբլներով։ Առաջատար կոլեկտիվներից են՝ ՍՍՀՄ ժող․ պարի անսամբլը (1937), «Բերյոզկա» խորեոգրաֆիկ անսամբլը (1948), ՀՍՍՀ պարի անսամբլը (1958), Ադրբ․ ՍՍՀ պարի անսամբլը (1971), ԲՍՍՀ պարի անսամբլը (1959), Թուրքմ․ ՍՍՀ ժող․ պարի անսամբլը (1941), Լատվ․ ՍՍՀ պարի «Դայլե» անսամբլը (1968), Լիտվ․ ՍՍՀ ժող․ երգի ու պարի «Լետուվա» անսամբլը (1940), Կիրգ․ ՍՍՀ ժող․ պարի անսամբլը (1966), Ղազախ․ ՍՍՀ երգի ու պարի անսամբլը (1955), Մոլդ․ ՍՍՀ ժող․ պարի «ժոկ» անսամբլը (1945), Վրաց․ ՍՍՀ ժող․ պարի անսամբլը (1945), Տաջիկ․ ՍՍՀ պարի «Լոլա» անսամբլը (1965), Ուզբ․ ՍՍՀ պարի «Բահոր» անսամբլը (1945), ՈւՍՍՀ պարի անսամբլը (1947), Սիբիրի պարի Կրասնոյարսկի անսամբլը (1968)։ ՍՍՀՄ–ում գործում են (1981)՝ ժող․ պարի 25 և երգի ու պարի 47 անսամբլ, երգչախմբերին կից 16 պարային խումբ։ Սովետական բեմ․ ժող․ պարարվեստի վարպետներից են՝ Ի․ Մոիսեևը, Ն․ Նադեժդինան, Տ․ Ուստինովան, Մ․ Գոդենկոն (ՌՍՖՍՀ), Պ․ Վիրսկին (Ուկր․ ՍՍՀ), Վ․ Խանամիրյանը (ՀՍՍՀ), Ի․ Սուխիշվիլին, Ն․ Ռամիշվիլին (Վրաց․ ՍՍՀ), Մ․ Տուրգունբաևան, Թամարա Խանումը (Ուզբ․ ՍՍՀ), Ցու․ Լինդիսը (Լիտվ․ ՍՍՀ), Վ․ Կուրբետը (Մոլդ․ ՍՍՀ) և ուրիշներ։

Բալետը

Սովետական բալետը համաշխարհային ճանաչում է գտել։ Ընկալելով ռուս․ և համաշխարհային պարարվեստի լավագույն ավանդույթները՝ սովետական բալետային թատրոնը ձեռք է բերել սեփական անկրկնելի հատկանիշներ։ Դասական պարը, մնալով հիմնական արտահայտչամիջոցը, հարստանում է ժող․ պարարվեստի տարրերով։ Բալետային առաջին ներկայացումները տրվել են Մոսկվայում, 1670-ական թթ․՝ Ալեքսեյ Միխայլովիչի արքունիքում։ 1738-ին ֆրանսիացի Ժ․ Լանդեն Պետերբուրգում կազմակերպել է պարի դպրոց։ 1773-ին Մոսկվայի Խնամատանը կից բացվել են պարի դասարաններ, 1776-ին՝ իշխան Պ․ Ուրուսովի և Մ․ Մեդոկսի օպերա–բալետային անտրեպրիզը։ Շ․Դիդլոյի և Ա․ Գլուշկովսկու (XIX դ․ 20-ական թթ․) պարային դրամաներում, Ֆ․ Գյուլլեն–Սորի (XIX դ․ 30-ական թթ․) բեմադրություններում դրսևորվել են ձևավորվող ռոմանտիզմի գծերը։ Բալետմայստերները դիմել են Ա․ Ս․ Պուշկինի ստեղծագործություններին (Կավոսի «Կովկասի գերին կամ Հարսնացուի ստվերը», բալետմ․ Շ․ Դիդլո)։ Այդ ներկայացումներում հանդես են եկել Ա․ Իստոմինան, Է․ Տելեշովան և ուրիշներ։ Ռուսաստանում, ինչպես և այլ եվրոպ․ երկրներում, XIX դ․ 30-ական թթ․ հաստատվել է ռոմանտիկական բալետի խաղացանկը։ XIX դ․ 30–40–ական թթ․ Ռուսաստանում հյուրախաղերով հանդես են եկել պարուհիներ՝ Մ․ Տալյոնին և Ֆ․ Էլսլերը։ Ռոմանտիկական ուղղության բալետներում աչքի են ընկել Ե․ Սանկովսկայան, Պ․ Լեբեդեվան և ուրիշներ։ Այդ շրջանում բալետային թատրոնը ռուս. արվեստում գրավել է կարևոր տեղ։ 1860–70-ական թթ․ սկսվել է ռոմանտիկական դրամայի անկումը, միաժամանակ ձևավորվել բալետային ներկայացման նոր տեսակ՝ «մեծ բալետ»–ը (կամ ակադեմիական)։ XIX դ․ վերջի բալետի բարձրագույն նվաճումները Մ․ Պետիպայի և Լ․ Իվանովի պետերբուրգյան ներկայացումներն են՝ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (1890), «Շչելկունչիկ» (1892), «Կարապի լիճը» (1895), Գլազունովի «Ռայմոնդա» (1898)։ Չնայած նվաճումներին, XIX դ․ «մեծ բալետ»-ը սպառել էր իրեն։ XX դ․ I տասնամյակում ռուս. բալետային՝ թատրոնը ձեռք է բերել նոր բովանդակություն և նոր ձևեր, որ արտահայտվել է բալետմայստեր Մ․ Ֆոկինի բեմադրություններում («Շոպենիանա», ըստ Շոպենի երաժշտության, 1908, «Շեհերազադե», ըստ Ռիմսկի–Կորսակովի երաժշտության, 1910, Ի․ Ստրավինսկու «Պետրուշկա», 1911)։ Ֆոկինի հետ միաժամանակ նորարարական բարեփոխումների է դիմել նաև բալետմայստեր Ա․ Գորսկին։ Այդ շրջանում իրենց բարձր արվեստով առանձնացել են Ա․ Պավլովան, Տ․ Կարսավինան, Վ․ Նիժինսկին, Ե․ Գելցերը, Մ․ Մորդկինը և ուրիշներ։ XX դ․ սկզբին ռուս. բալետը հասել է համաշխարհային ճանաչման։ Ֆոկինի բարենորոգումներով թարմացած ռուս. բալետը մեծ ազդեցություն է ունեցել արտասահմանյան բալետի վրա, նպաստել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում բալետային արվեստի վերածննդին։

Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո բալետը սկսել է զարգանալ որպես բազմազգ և գեղ․ սկզբունքներով նոր մշակույթի մաս։ Եթե մինչ այդ մշտական խմբեր կային միայն Մոսկվայում և Պետերբուրգում, ապա հեղափոխությունը հնարավորություն է ընձեռել պրոֆեսիոնալ բալետ ստեղծել բոլոր հանրապետություններում։ 1920-ական թթ․ բնորոշ էր ուղղությունների պայքարը։ Պրոլետկուլտի կողմնակիցները պնդում էին, որ նախահեղափոխ․ դասական պարը և բալետը հնացել են։ Բազմաթիվ ստուդիաներում մշակվում էին «ազատ պարը», ռիթմապլաստիկական, ֆիզկուլտուրային, «մեքենաների» պարերը։ Օգտագործելով մասսայական թատրոնի, հեղափոխ․ պլակատի հնարքները, բալետմայստեր Ֆ․ Լոպուխովը Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում բեմադրել է Վ․ Դեշևովի «Կարմիր մրրիկ» («Բոլշևիկներ», 1924) բալետը, ուր առաջին անգամ այլաբանորեն և սիմվոլներով վերստեղծվել է հեղափոխության կերպարը։ Նրա «Տիեզերքի վեհությունը» բալետը (ըստ Բեթհովենի 4-րդ սիմֆոնիայի, 1923) եղել է առաջին պարային սիմֆոնիան։ Լոպուխովը «մեծ բալետ»-ի սկզբունքները զարգացրել է «Սառցե աղջիկը» (1927, երաժշտ․ Է․ Գրիգի) ներկայացման մեջ։ Կ․ Գոլեյզովսկու մանրապատումներում արտահայտվել է ժամանակակից իրականության էմոցիոնալ զգացողությունը, բացահայտվել մարդու ներաշխարհը։ 1927-ին բեմադրվել է սովետական առաջին, մի քանի արարով