Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսարան Ա․ Խաչատրյանի «Դայանե» բալետից (1974, Հայկ․ ՍՍՀ U․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, Երևան) բալետը՝ Գլիերի «Կարմիր կակաչը» (բալետմ․ Լ․ Լաշչիլին և Վ․ Տիխոմիրով), որը դարձակետային նշանակություն է ունեցել։ 1930–40-ական թթ․ ծրագրային ներկայացումն էր Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1934, բալետմ․ Ռ․ Զախարով), բարձրագույն նվաճումը՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը (1940, բալետմ․ Լ․ Լավրովսկի)։ Բեմադրողները լայնորեն օգտագործել էին դրամատիգացված պարը, մնջախաղը։ Այդ շրջանում պարարվեստը հարստացել է ի հաշիվ ժող․ բանահյուսության օգտագործման։ Նույն թվականների մեծ նվաճումներից էր հերոսական, ժող․ պարային կերպարների ստեղծումը (Ասաֆևի «Փարիզի հուրը», 1932, բալետմ․ Վ․ Վայնոնեն, Ա․ Բալանչիվիձեի «Լեռների սիրտը», 1938, բալետմ․ Վ․ ճաբուկիանի)։ 1920–30-ական թթ․ սովետական բալետի կատարողական նոր ոճի կազմավորման պրոցեսին իրենց արվեստի ինքնատիպ գծերով նպաստել են Մ․ Սեմյոնովան, Ա․ Երմոլաևը, ճաբուկիանին, Դ․ Ուլանովան, Կ․ Սերգեևը, Օ․ Լեպեշինսկայան, Տ․ Վեչեսլովան, Ն․ Դուդինսկայան, Ա․ Մեսսերերը, Մ․ Դաբովիչը։ Բալետային թատերախմբեր են ստեղծվել Սվերդլովսկում (1922), Բաքվում (1922), Տաշքենդում (Ռուս, օպերային թատրոն, 1925), Սարատովում (1928), Կույբիշեում (1931), Երևանում (1933), Դորկիում (1935) և այլուր։ 1930-ական թթ․ նոր կոլեկտիվներ են ձևավորվել Մոսկվայում՝ գեղ․ բալետ․ Վ․ Կրիգերի ղեկավարությամբ (1941-ից մտել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ թատրոնի կազմի մեջ), Լենինգրադում՝ Փոքր օպերային թատրոնի բալետի խումբը (1964-ից՝ Օպերայի և բալետի փոքր թատրոն)։ 1930-ական թթ․ վերջին բալետային թատերախմբեր կային համարյա բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Ուկր․ ՍՍՀ–ում 1919–20-ին Խարկովի և Կիևի, իսկ 1923-ից՝ Օդեսայի օպերային թատրոններին կից գործել են մշտական բալետային թատերախմբեր (ավելի ուշ թատրոններ են բացվել Դոնեցկում, 1932, Լվովում, 1940)։ Վրաց․ ՍՍՀ–ում բալետն սկսել է ձևավորվել 1920-ին։ ԲՍՍՀ–ում 1920-ական թթ․ գործել է ստուդիա, 1933-ին՝ բացվել թատրոն։ Միջին Ասիայի հանրապետություններում բալետային արվեստն անցել է հատուկ ուղի՝ ժող․ ստեղծագործության հիման վրա ստեղծվել է բեմական պար։ Բալետային թատերախմբերով օպերային թատրոններ են բացվել՝ Տաշքենղում (1939), Ալմա Աթայում (1937), Դուշանբեում (1940), Աշխաբադում (1941), Ֆրունզեում (1942), ինչպես և ինքնավար հանրապետություններում Թաթար․ ԻՍՍՀ–ում (1939), Բուրյաթ․ ԻՍՍՀ–ում (1932, երաժշտա–դրամատիկական, 1948-ից՝ օպերայի և բալետի թատրոն), Բաշկիր․ ԻՍՍՀ–ում (1941)։ 1930–40-ական թթ․ ազգ․ բալետներ են ստեղծվել՝ Ուկր․ ՍՍՀ–ում (Մ․ Վերիկովսկու «Պան Կանևսկի», 1931), Վրաց․ ՍՍՀ–ում (Ա․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը», 1938), Ադրբ․ ՍՍՀ–ում (Ա․ Բադալբեյփի «Կույսի աշտարակը», 1940), Հայկ․ ՍՍՀ–ում (Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» 1939, 2-րդ խմբ․՝ «Դայանե», 1942), ԲՍՍՀ–ում (Մ․ Կրոշների «Սոխակ», 1939) ևն։ Այդ շրջանում են հանդես եկել ազգ․ բալետի նշանավոր արտիստներ Դ․ Ալմասզադեն (Ադրբ․ ՍՍՀ), Զ․ Նասրետդինովան (Բաշկ․ ԻՍՍՀ) և ուրիշներ։ Բազմաթիվ հանրապետություններում աշխատել են ռուս բալետմայստերներ (Դոլեյզովսկի, Լոպուխով և ուրիշներ), հատկապես՝ տասնօրյակների նախապատրաստման շրջանում, որ անցկացվում են 1936-ից՝ Մոսկվայում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվել են նոր ներկայացումներ․ Լենինգրադի Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնում (էվակուացվել էր Պերմ)՝ Խաչատրյանի «Դայանե» (բալետմ․ Ն․ Անիսիմովա, 1942) են։ 1940-ական և 1950-ական թթ․ հանդես են եկել նոր կատարողներ՝ Ա․ Շելեստը, Մ․ Պլիսեցկայան, Ռ․ Ստրուչկովան և ուրիշներ (ՌՍՖՍՀ), Ե․ Պոտապովան, Ն․ Ապուխտինը (ՈւՍՍՀ), Ա․ Նիկոլաևան, Ս․ Դրեչինը (ԲՍՍՀ), Ի․ Ալեքսիձեն, Վ․ Ցիգնաձեն (ՎՍՍՀ), Լ․ Վոյնովա–Շիկանյանը, Ռ․ Թավրիզյանը, Թ․ Դրիգորյանը, Ա․ Ղարիբյանը, Մ․ Մարտիրոսյանը (ՀՍՍՀ), Լ․ Վեքիլովան,Մ․Մամեդովը (Ադրբ․ ՍՍՀ), Լ․ Զախիդովան (Տաջիկ․ ՍՍՀ)․ Լ․ Սախյանովան (Բուրյաթ․ ԻՍՍՀ), Ա․ Պրիեղեն, 0ա․ Պանկրատը (Լատվ․ ՍՍՀ), Տ․ Սվենտիսկայտեն (Լիտվ․ ՍՍՀ), Ա․ Կոյտը (Էստ․ ՍՍՀ)։ Բեմադրվել են նոր ներկայացումներ, այդ թվում՝ Պրոկոֆևի «Մոխրոտը», 1945, Մեծ թատրոն), Մ․ Չուլակիի «Երևակայական փեսացուն» (1949, Լենինգրադի Փոքր օպերային թատրոն), Վրաց․ ՍՍՀ–ում՝ Ա․ Մաճավարիանիի «Օթելլո» (1957), Ադրբ․ ՍՍՀ–ում՝ Կ․ Կարանի «Յոթ գեղեցկուհի» (1952), Հայկ․ ՍՍՀ–ում՝ Դ․ Եդիա զարյանի «Սևան» (1956), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957), Տաջիկ․ ՍՍՀ–ում՝ Ս․ Բալասանյանի «Լեյլի ևՄեջնուն» (1947), Լատվ․ ՍՍՀ–ում՝ Ա․ Սկուլտեի «Ազատության սակտա» (1950), Լիտվ․ ՍՍՀ–ում՝ Յու․ Ցուզելյունասի «Ծովի ափին» (1953), Էստոն․ ՍՍՀ–ում՝ Է․ Կապպի «Կալևիպոեգ» (1948)։ Օպերա–բալետային նոր թատրոններ բացվեցին Նովոսիբիրսկում (1945) և Չելյաբինսկում (1956)։ 1960–70-ական թթ․ սովետական բալետը զարգացրել է նախորդ շրջանի նվաճումները։ Լավագույն բեմադրություններից են՝ Պրոկոֆեի «Ռոմեո և Ջուլիետ» (1965, Նովոսիբիրսկ, բալետմ․ Օ․ Վինոգրադով), Շչեդրինի «Սապատավոր ձիուկը» (1963, բալետմ․ Բելսկի), է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967, Երևան, բալետմ․ Ե․ Չանգա), Ա․ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» (1961, Լենինգրադ), Խաչատըրյանի «Ապարտակ» (1968, Մոսկվա, երկուսն էլ՝ բալետմ․ Յու․ Դրիգորովիչ) ևն։ Նոր բալետներ են բեմադրվել Մեծ թատրոնում՝ Ս․ Սլոնիմսկու «Իկարոս» (1971, բալետմ․ Վ․ Վասիլև, 2-րդ խմբ․՝ 1976), «Կարմեն–սյուիտ» ըստ Բիզե–Շչեդրինի (1967, բալետմ․ Ա․ Ալոնսո), Շչեդրինի «ճայը» (1980, բալետմ․ Պլիսեցկայա), Լենինգրադի Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնում՝ Ա․ Չայկովսկու «Ռևիզոր» (1980, բալետմ․ Օ․ Վինոգրադով) ևն։ Հաջողությամբ են գործում Մոսկվայի դասական բալետ (հիւ!ն․ 1966, ղեկավարներ՝ Ն․ Կասատկինա և Վ․ Վասիլյով), Խորեոգրաֆիական մանրապատումներ (հիմն․ 1969, Լենինգրադում, ղեկ․ Ա․ Մակարով), Լենինգրադյան բալետի անսամբլ (հիմն․ 1977, ղեկ․ Բ․ Էյֆման) կոլեկտիվները։ 1960–70-ական թթ․ ժողովրդականություն են վայելել արտիստներ Ի․ Կոլպակովան, Ե․ Մաքսիմովան, Ն․ Բեսսմերտնովան, Ն․ Տիմոֆեևան, Ա․ Սիզովան, Վ․ Վասիլևը, Մ․ Լիեպան, Մ․ Լավրովսկին, Վ․ Գալստյանը, Մ․ Սաբիրովան, Ն․ Պավլովան, Լ․ Սեմենյական, Ն․ Սեմիզորովան և ուրիշներ։ Թատրոնը Սովետական բազմազգ թատրոնին բնորոշ է արտահայտչամիջոցների և ժանրերի բազմազանությունը, սոցիալիստ, ռեալիզմի միասնական ստեղծագործական մեթոդը։ Այն օգտվում է ժող․ ստեղծագործության ավանդույթներից, անցյալի դասական ժառանգությունից, ՍՍՀՄ ժողովուրդների և եղբայրական սոցիալիստ, երկրների ժամանակակից բեմարվեստի փորձից, արտասահմանյան առաջադեմ թատերական մշակույթի նվաճումներից։ ՍՍՀՄ ժողովուրդների թատրոնները սկզբնավորվել են տարբեր դարերում և դարաշրջաններում, ծագել ժող․ խաղերից, ծեսերից։ Հնում պրոֆեսիոնալ թատրոն ունեցել են հայերը և վրացիները։ Սակայն օտարերկրյա արշավանքները ընդհատել են այդ ազգ․ մշակույթների զարգացումը։ XVII–XVIII դդ․ ռուսների, հայերի, ուկրաինացիների, վրացիների և այլ ժողովուրդների հոգևոր վարժարաններում գործել է դպրոցական թատրոնը։ Պալատական թատրոններ են ստեղծվել Ռուսաստանում, Վրաստանում։ XVIIItդ․ 1-ին տասնամյակներից քաղաքներում կազմակերպվել են սիրողական կոլեկտիվներ։ Ռուսաստանում ամենաճանաչվածը Ֆ․ Վոլկովի թատերախումբն էր, որի դերասանների մի մասն ընդգրկվեց Պետերբուրգի առաջին մշտական պրոֆեսիոնալ հանրամատչելի ռուս, թատրոնում (1756)։ 1757-ից Մոսկվայի համալսարանին կից ստեղծված թատերախմբի հիման վրա ձևավորվել է Մոսկվայի պրոֆեսիոնալ թատրոնը։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին տարածում են գտել ճորտական թատրոնները (Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա)։ 1832-ին Պետերբուրգում կառուցվել է Ալեքսանդրյան թատրոնը։ Ռուս, ռեալիստական թատրոնի գաղափարական ու գեղագիտական ուղղվածության հարցերը մշակել են Ա․ Պուշկինը, Ն․ Դոգոլը,