Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորտակումը» (1933, Ֆրանկոյի անվ, ուկր․ թատրոն, 1934, Շևչենկոյի անվ․ ուկր․ թատրոն, Կարմիր բանակի կենտրոնական թատրոն), Սլավինի «Ինտերվենցիա» (1933, Վախթանգովի անվ․ թատրոն), Վաղարշյանի «Օղակում» (1930, Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոն), Շանշիաշվիլու «Արսեն» (1936, Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ թատրոն), Կրապիվայի «Պարտիզաններ» (1938, Մինսկի Կուպալայի անվ․ թատրոն), Կիրշոնի «Հաց» (1931, ՄԳԱԹ), Ցանովսկու «Ցասում» (1930, Լենինգրադի դրամայի թատրոն), Զաբարլիի «Ալմաս» (1931, Բաքվի Ազիզբեկովի անվ․ թատրոն), Ցաշենի «Պատիվ և սեր» (1936, Տաշքենդի Համգայի անվ․ թատրոն), Պոգոդինի «Տեմպ» (1930, Վախթանգովի անվ․ թատրոն), Աֆինոգենովի «Ահը» (1931, Լենինգրադի դրամայի թատրոն, ՄԳԱԹ) ևն։ Սովետական թատրոնի նվաճումներից է Վ․ Ի․ Լենինի կերպարի մարմնավորումը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1937, Վախթանգովի անվ․ թատրոն, Լենինի դերում՝ Բ․ Շչուկին, Վորոնեժի թատրոն, 1938, Կոլասի անվ․ բելոռուս, թատրոն), Կոռնեյչուկի «ճշմարտություն» (1937, Մոսկվայի Հեղափոխության թատրոն, Լենինի դերում՝ Մ․ Շտրաուխ, Ֆրանկոյի անվ․ թատրոն) և այլ պիեսների բեմադրություններում։ Վ․ Ի․ Լենինի առաջին դերակատարներից են Ա․ Բուչման, Մ․ Կրուշելնիցկին (Ուկրաինա), Պ․ Մոլչանովը (Բելոռուսիա), Վ․ Վաղարշյանը (Հայաստան)։ Սոցիալիստ, գրականության հիմնադիր Մ․ Գորկու պիեսներից 1930–40-ական թթ․ բեմադրվել են՝ «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932, Վախթանգովի անվ․ թատրոն, 1933, Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոն), «Թշնամիներ» (1935, ՄԳԱԹ), «Քաղքենիներ» (1935, Կարմիր բանակի կենտր․ թատրոն), «Հատակում» (1932, Լենինականի պետ․ թատրոն), «Վերջինները» (1937, Ֆրանկոյի անվ․ ուկր․ թատրոն, Կուպալայի անվ․ թատրոն են)։ Այդ ներկայացումներից շատերին հատուկ հոգեբանական խոր ճշմարտության և սոցիալ․ սուր բնորոշումների զուգորդումը, տիպականացման արվեստը, կերպարների սոցիալ–փիլ․ էության բացահայտումը նպաստեցին սոցիալիստ․ ռեալիզմի մեթոդի հաստատմանը, ռեժիսորական և դերասանական վարպետության աճին։ ՄԳԱԹ–ում Օ․ Կնիպպեր–Չեխովայի, Վ․ Կաչալովի, Լ․ Լեոնիդովի, Ի․ Մոսկվինի, Մ․ Թարխանովի կողքին աճել են Օ․ Անդրովսկայան, Ա․ Գրիբովը, Բ․ Դոբրոնրավովը, Կ․ Ելանսկայան, Բ․ Լիվանովը, Վ․ Օռլովը, Ա․ Ստեպանովան, Ա․ Տարասովան, Վ․ Տոպորկովը, Ն․ Խմելյովը, Մ․ Ցանշինը և ուրիշներ, Փոքր թատրոնում՝ Մ․ Կլիմովի, Ս․ Կուզնեցովի, Վ․ Մասսալիտինովայի, Ա․ Օստուժևի, Վ․ Ռիժովայի, Ե․ Տուրչանինովայի, Պ․ Սաղովսկու, Ա․ Ցաբլոչկինայի կողքին՝ Ն․ Աննենկովը, Ե․ Գոգոլեվան, Վ․ Պաշեննայան, ավելի ուշ՝ Մ․ Ժարովը, Ի․Իլյինսկին, Մ․ Ցարյովը և ուրիշներ։ Լենինգրադի դրամայի թատրոնում Ե․ Կորչագինա–Ալեքսանդրովսկայայի, Վ․ Միչուրինա–Սամոյլովայի, Ի․ Պևցովի, Յու․ Յուրևի և այլոց շարքերը համալրել են Բ․ Բաբոչկինը, Ա․ Բորիսովը, Ն․ Սիմոն ովը, Ն․ Չերկասովը, Յոլ․ Տոլուբեեը և ուրիշներ։ 1930-ական թթ․ սովետական թատրոնը ավելի ամուր է հաստատվել սոցիալիստ, ռեալիզմի դիրքերում։ Կերպարի գաղափարական բովանդակության բացահայտմանը մեծ ուշադրություն են դարձրել Մ․ Աստանգովը, Մ․ Բաբանովան, Յու․ Գլիզերը, Ա․ Կոոնենը, Ա․ Կրա– մովը, Ց․ Մանսուրովան, Վ․ Մարեցկայան, Ս․ Մարտինսոնը, Ն․ Մորդվինովը, Բ․ Շչուկինը և շատ ուրիշներ։ Ուկր․ դերասանական դպրոցին բնորոշ խոր զգացմունքայնությունը և բանաստեղծականությունը նոր ուժով են դրսևորվել Ա․ Բուչմայի, Ի․ Մարյանենկոյի, Ն․ Ուժվիի, Ա․ Սերդյուկի, Յու․ Շումսկոլ, Գ․ Ցուրայի և այլոց արվեստում։ Բելոռուս, բեմ․ ռեալիզմի լավագույն ավանդույթներն են զարգացրել Գ․ Գլեբովը, Ի․ ժդանովիչը, Ա․ Իլյինսկին, Պ․ Մոլչանովը, Բ․ Պլատոնովը և ուրիշներ։ Հերոսա–ռոմանտիկական պաթոսով են տոգորված վրաց դերասաններ՝ Վ․ Անջափարիձեի, Ա․ Վասաձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ս․ Զաքարիաձեի, Ա․ Խորավայի ստեղծած կերպարները։ Հոգեբանական բազմակողմանի բնութագրումներով, պլաստիկ արտահայտչականությամբ է առանձնանում Ա․ Ասրյանի, Ա․ Ավետիսյանի, Հասմիկի, Ա․ Ոսկանյանի, Հ․ Ներսիսյանի, Գ․ Ջանիբեկյանի, Վ․ Վաղարշյանի, Վ․ Փափազյանի արվեստը։ Ադըրբեջանում ազգ․ թատրոնի ռոմանտիկ․և ռեալիստական ավանդույթներն են զարգացրել Մ․ Ալիևը, Մ․ Դավուդովան, Ուլվի Ռաջաբը, Ա․ Շարիֆզադեն։ Բեմ․ կուլտուրայի բարձր մակարդակով աչքի են ընկել նշանավոր դերասաններ Ա․ Իփդոյատովը, Ս․ Իշանթուրաևան, Շ․ Բուրխանովը, Ա․ |սոշաևը (Ուզբեկաոան), Ա․ Կուլմամեդովը, Ս․ Մուրադովան, Ա․ Դուրդիևը (Թուրքմենստան), Ս․ Կոժամկուլովը, Շ․ Այմանովը, Ի․ Բուկեեան (Ղազախստան), Ա․ Բուրխանովը, Մ․ Կասիմովը (Տաջիկստան), Բ․ Կադիկեևան, Մ․ Ռիսկուլովը (Կիրգիզիա)։ Սովետական թատրոնի գաղափարական խորությունը, գեղարվեստական հասունությունը, ձևերի բազմազանությունը կապված են ռեժիսորական արվեստի նվաճումների հետ, դրսևորվել են Ստանիսլավսկու, Նեմիրովիչ–Գանչենկոյի, Մեյերխոլդի, Թաիրովի, Լյուբիմով–Լենսկու, Պոպովի, Յու․ Զավադսկու, Ն․ Պետրովի, Լ․ Վիվյենի, Ա․ Լոբանովի, Ֆ․ Կավերինի, Ս․ Միխոելսի, Կ․ Մարջանիշվիլու, Ռ․ Սիմոնովի, Ա․ Դիկիի, Ն․ Օխլոպկովի, Ն․ Ակիմովի, Վրաստանում՝ Ա․ Ախմետելու, Ուկրաինայում՝ Լ․ Կուրբասի, Գ․ Ցուրայի, Մ․ Կրուշելնիցկու, Հայաստանում՝ Վ․ Աճեմյանի, Ա․ Գուլակյանի, Ուզբեկաոանում՝ Մ․ Ույգուրի և այլոց ստեղծագործության մեշ։ 1936-ից Մոսկվայում անց են կացվում ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի և գրականության տասնօրյակներ։ 1939–40-ին ՍՍՀՄ թատրոնների թիվն ավելացել է, դրանց միացել են Արմ․ Ուկրաինայի, Արմ․ Բելոռուսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի թատերական կոլեկտիվները, որոնցիցն խոշորագույնները՝ Լատվ․ դրամայի թատրոն, Լատվ․ ՍՍՀ գեղարվեստական թատրոն (Ռիգա), էստոնիայի դրամայի թատրոն (Տալլին) և «Վանեմույնե» (Տարտու), Լիտվ․ ՍՍՀ դրամայի թատրոն (Վիլնյուս), Մոլդ․ Պուշկինի անվ․ երաժշտա–դրամատիկական թատրոն (Քիշնև) ևն հասել են մեծ հաջողությունների, ունեցել նշանակալի ներդրում սովետական բազմազգ թատրոնի զարգացման մեշ։ է․ Սմիլգիսի, Ա․ Ամտման–Բրիեդիտի (Լատվիա), Բ․ Դաուգուվետիսի (Լիտվա), Կ․ Իրդի, Ա․ Լաուտերի (Էստոնիա) ռեժիսուրան, Ա․ Ֆիլիպսոնի, Լ․ Բերզինի, Յա․ Օսիսի, Վ․ Լինեի (Լատվիա), Ա․ Տալվիի, Կ․ Կարմի (Էստոնիա), Կ․ Շտիրբուլի, Գ․ Դարիենկոյի (Մոլդավիա) և ուրիշների դերասանական վարպետությունը նպաստել է սովետական բեմ․ մշակույթի վերելքին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմազգ սովետական թատրոնը իր ստեղծագործական ուժերը ուղղել է ֆաշիստ, զավթիչների դեմ պայքարի։ Ստեղծվել են ռազմաճակատային թատրոններ, թատրոնների ռազմաճակատային մասնաճյուղեր, համերգային բրիգադներ (4000-ից ավելի)։ Այդ շրշանի բեմադրություններում հատուկ ուժով են դրսեորվել սովետական թատրոնին բնորոշ հերոսական պաթոսը, հայրենասիրական ոգին, խոր կապը ժողովրդի հետ։ Բեմադրվել են Լեոնովի «Արշավանք», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», «Բոգդան Ի»մելնիցկի», Գեմիրճյանի «Երկիր հայրենի», Վ․ Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն) ևն։ «Դրամատիկական թատրոնների խաղացանկի և այն բարելավելու միշոցառումների մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ 1946-ի օգոստ․ 26-ի որոշման մեջ նշվել է խաղացանկում թույլ, կեղծ պատմ․ կամ մեր ժամանակակցին սխեմատիկ կերպով պատկերող պիեսների առկայությունը և այդ թերությունները վերացնելու ուղիները։ 1940–50-ական թթ․ բեմադրվել են՝ «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947, Մոսկվս/յի դրամայի թաարոն, այժմ Մայակովսկու անվ․ թատրոն, Սունդուկյանի անվ․ թատրոն, Ֆրանկոյի անվ․ թատրոն, Ազիզբեկովի անվ․ թատրոն), Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են» (1947, Փոքր թատրոն), ժամանակակից խնդիրներին նվիրված՝ Սիմոնովի «Նույն քաղաքում» (1947, Մոսսովետի անվ․ թատրոն), Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա» (1948, Վախթանգովի անվ․ թատրոն), «Թևեր» (1954, Փոքր թատրոն, Ֆրանկոյի անվ․ թատրոն) ևն։ Բեմադրվել են նաև կատակերգություններ։ Սովետական թատրոնի նվաճումներից են Մայակովսկու «Բաղնիք», «Փայտոջիլ», «Միստերիա–բուֆֆ» (1953, 1955, 1957, Մոսկվայի Սատիրայի թատրոն), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1955, Լենինգրադի դրամայի թատրոն) պիեսների նոր բեմադրությունները։ ժամանակակից ընթերցմամբ բեմադրվել են Չեխովի, Գորկու, Լ․ Տոլստոյի, Շեքսպիրի, Սոֆոկլեսի և այլոց պիեսները։ Խաղացանկերում նշանակալից տեղ են գրավել կոմունիզմ կառուցող սովետական մարդու կերպարը մարմնավորող պիեսները՝ Աոֆրոնովի «Խոհարարուհին» (1959, Վախթանգովի անվ․ թատրոն), Արբուզովի «Իրկուտսկ–