Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

հագեցվածության միտումը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945) ճարտ–յան և շինարարության ասպարեզում լուծվել են արդ․ ձեռնարկությունները արլ․ շրջաններ տեղափոխելու, ապա և ավերված քաղաքները վերականգնելու կարևորագույն խնդիրնեւը։

1950-ական թթ․ սկզբին Մոսկվայում կառուցվել են քաղաքի ձևավորման իմաստով մեծ նշանակություն ունեցող մի խումբ բարձրահարկ շենքեր։ Շինարարների և ճարտ–ների համամիութենական խորհրդակցությունից (1954) հետո սկսվել է ճարտարապետաշինարարական գործունեության վճռորոշ վերակառուցում, որն արտահայտվել է շինարարության արդ․ մեթոդներին անցնելու, «պատմական ոճերին» նմանակելուց հրաժարվելու մեջ։ 1950-ական թթ․ կեսերից սկսվել է բնակարանային մասսայական շինարարություն, ծավալվել է ՌՍՖՍՀ բազմաթիվ քաղաքների վերակառուցումը։ 1960–70-ական թթ․ ստեղծվել են ճարտ․ արտահայտիչ անսամբլներ (Կալինինի պողոտան Մոսկվայում,ճարտ-ներ՝ Մ․Վ.Պոսոխին. Ա.Ա Մնդոյանց և ուրիշներ), նշանակալի հասարակական շենքեր ու կառույցներ (Կրեմլի համագումարների պալատը, ճարտ–ներ՝ Պոսոխին, Մնդոյանց, «Օլիմպիական» ծածկված ստադիոնը Մոսկվայում, ճարտ–ներ՝ Պոսոխին, Բ․ Ի․ Տխոր և ուրիշներ)․ հատակագծման և նախագծման նոր սկզբունքները հարստացրել են նոր քաղաքների ուրվապատկերը [Տոլյատի և Նաբերեժնիե Չելնի (այժմ՝ ք․ Բրեժնև), ճարտ–ներ՝ Բ․ Ռ․ Ռուբանենկո և ուրիշներ]։
Հոկտեմբերյան հեղափոխութրւնը (1917) կերպարվեստը ներգրավել է սոցիալ–քաղ․ մեծ խնդիրների լուծման մեջ։ Սովետական իշխանության առաջին տարիներին ծաղկում է ապրել պլակատի և երգիծական գրաֆիկայի արվեստը, սոցիալիստական արվեստի կազմավորման գործում կարևոր դեր է խաղացել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանի իրականացումը (Ն․ Ա․ Անդրեևի, Մ․ Գ․ Մանիզերի, Վ․ Ի․ Մուխինայի, Լ․ Վ․ Շերվուդի և մյուսների աշխատանքները)։ 1920–30-ական թթ․ սկզբին բազմաթիվ միավորումների (ԱԽՌՌ, ՕՍՏ, «Չեսփրե իսկուստվա» ևն) մեջ ընդգրկված արվեստագետները ակտիվորեն ձգտել են ըմբռնել և գտնել իրենց տեղը սոցիալիզմ կառուցող հասարակության մեջ։ Առաջին պլան է մղվել հեղափոխական իրադարձություններն ու երևույթներն արտացոլող թեմատիկ պատկերը (Ի․ Ի․ Բրոդսկու, Ա․ Մ․ Գերասիմովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Բ․ Վ․ Իոգանսոնի, Կ․ Մ․ Պետրով–Վոդկինի և մյուսների գործերը), երփնագիր և քանդակային դիմապատկերները (Մալյուտին, Գ․ Գ․ Ռյաժսկի, Ս․ Դ․ Լեբեդևա, Գոլուբկինա)։ Հեղափոխության հերոսականությունն ու պաթոսը մարմնավորվել են Ն․ Ա․ Անդրեևի «Լենինյանայում», Ա․ Տ․ Մատվեևի, Մուխինայի, Ի․ Դ․ Շադրի քանդակներում։ ժամանակակից իրականությունն արտացոլող կերպարային նոր աշխարհը դրսևորվել է բնանկարում (Բ․ Ն․ Յակովլև), նատյուրմորտում (Պ․ Պ․ Կոնչալովսկի, Ի․ Ի․ Մաշկով և ուրիշներ), հաստոցային և գրքի գրաֆիկայում (Վ․ Ա․ Ֆավորսկոլ, Ա․ Ի․ Կրավչենկոյի, Վ․ Վ․ Լեբեդևի և մյուսների աշխատանքները)։ 1930-ական թթ․ սկզբին սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներով միավորված սովետական արվեստի գաղափարագեղարվեստական ընդհանրությունը հիմք է հանդիսացել խմբավորումներն ու միավորումներն արձակելու և երկրի գեղարվեստական ուժերը համախմբելու համար. սկսվել է միասնական Նկարիչների միության ստեղծման նախապատրաստությունը։ 1930-ական թթ․ արվեստը ստեղծել է արդիականության նկատմամբ վառ լավատեսությամբ ներթափանցված, կենսահաստատ կերպարներ (Ս․ Վ․ Գերասիմովի, Յու․ Ի․ Պիմենովի, Ա․ Ն․ Մամոխվալովի և այլոց գործերը), արտացոլել սովետական մարդու բնավորության նոր գծերը (Ի․ է․ Գրաբարի, Կոնչալովսկու, Պ․ Դ․ Կորինի, Նեստերովի դիմանկարները)։ Քաղաքային անսամբլներում կարևոր տեղ են գրավել հուշարձանները (Մ․ Գ․ Մանիզերի, Ս․ Դ․ Մերկուրովի, Ն․ Վ․ Տոմսկու և մյուսների աշխատանքները)։ Գրաֆիկայում, գրքի պատկերազարդմանը (Ե․ Ա․ Կիբրիկ, Դ․ Ի․ Շմարինով և ուրիշներ) զուգընթաց, կարևոր տեղ են գրավել Բ․ Ե․ Եֆիմովի, Կուկրինիկսների և ուրիշների հակաֆաշիստ, ստեղծագործությունները։
Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) շրջանում իր նշանակությամբ առաջին պլան է մղվել քաղ․ պլակատը (Վ․ Ս․ Իվանով, Ա․ Ա․ Կոկորեկին) և թերթ–ամսագրային երգիծական գծանկարը (Եֆիմով, Կուկրինիկսներ)։ Քաղաքացիական պատերազմի ժամանակների ավանդույթները վերականգնվել են «ՏԱՍՍ–ի պատուհաններ»-ում և «Մարտական մատիտ»-ում։ Սովետական ժողովրդի հերոսությունն այդ տարիներին դարձել է գրաֆիկական նկարաշարերի (Ա․ Ֆ․ Պախոմով, Լ․ Վ․ Սոյֆերտիս և ուրիշներ), երփնագրերի (Ս․ Գերասիմով, Դեյնեկա, Ա․ Ա․ Պլաստով), դիմաքանդակների (Ե․ Վ․ Վուչետիչ, Մուխինա) թեմա։ Ետպատերազմյան շրջանում պատերազմի իրադարձությունները, հաղթանակի մեծ խորհուրդը արտացոլվել են հուշահամալիրներում, հուշարձաններում (Վուչետիչի, Տոմսկու, Լ․ Ե․ Կերբելի և մյուսների գործերը), Ա․ Ի․ Լակտիոնովի, Յու․ Մ․ Նեպրինցևի, Գ․ Մ․ Շեգալի նկարներում։ Միաժամանակ ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել սովետական ժողովրդի աշխատանքի և խաղաղ կյանքի թեման (Պլաստովի, Ս․ Ա․ Չույկովի, Ֆ․ Պ․ Ռեշետնիկովի և մյուսների թեմատիկ նկարները, Կորինի, Ս․ Ի․ Դուդնիկի, Դ․ Ա․ Նալբանդյանի և ուրիշների դիմանկարները, Զ․ Մ․ Վիլենսկու, Կոնյոնկովի, Լեբեդևայի, Դ․Պ․ Շվարցի և ուրիշների դիմաքանդակները), կերպարային լուծումների մեծ դիապազոնով է առանձնացել բնանկարչությունը (Ս․ Գերասիմով, Ա․ Մ․ Գրիցայ, Գ․ Գ․Նիսսկի, Ն․ Մ․ Ռոմադին և ուրիշներ)։
Երկրի անցումը զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջան, սոցիալիստական հասարակական փոխհարաբերությունների կատարելագործումը նպաստեցին սովետական արվեստի նոր վերելքին։ 1960– 1970-ական թթ․ Գ․ Մ․ կորժևը, Ե․ Ե․ Մոիսեենկոն, Տ․ Գ․ Նագաբենկոն պատմ․ գեղանկարչություն ներմուծեցին կերպարի դրամատիկական արտահայտչականություն․ ժամանակակից առօրյայում հերոսական–ռոմանտիկական նախասկիզբը գտնելու և արտահայտելու ձգտումը բնորոշ է ժանրային գեղանկարչությանը (Դ․ Դ․ ժիլինսկի, Վ․ Ի․ Իվանով, Պ․ Ֆ․ Նիկոնով, Պ․ Պ․ Օսովսկի, Վ․ Ե․ Պոպկով և ուրիշներ)։ Երևույթների առարկայական, հաճախ փոխաբերական մեկնաբանումը բնորոշ է 1970-ական թթ․ երիտասարդ գեղանկարիչների ստեղծագործությանը (Օ․ Ա․ Վուկոլով, Ե․ Բ․ Ռոմանովա, Օ․ Պ․ Ֆիլատչև և ուրիշներ), հաստոցային քանդակագործության վարպետներին (Օ․ Կ․ Կոմով, Ա․ Գ․ Պոլոգովա, Ս․ Պ․ Սանակոև, Դ․ Մ․ Շախովսկոյ և ուրիշներ)։ Ստեղծվել են խոշոր հուշահամալիրներ․ մոնումենտալ քանդակագործության բնագավառում