Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/728

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արդյունաբերական ապրանքների ա ւ արտադրությունը ւանձին

Աղյուսակ 1 տեսակների 1940 1970 1980 1982 էլեկտրաէներգիա, մլրդ կվւո․ժ 0,06 3,2 13,6 12,04 Հանքային պարարտանյութեր (հզ․ ա) — 53 390 411 Ուժային տրանսֆորմատորներ, հզ․ Կվա — 1379 2962 (3030) Փաթաթող մեքենաներ, հատ — — 659 680 Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ և իրեր, հզ․ ւ/3 _ 627,5 936,7 999 Բամբակաթել, հզ․ ա60,9 235,0 288,1 294,6 Սետաքսահումք, ւռ 254 322 342 — Գորգեր, մլն ւ/2 — 3,2 10,2 10,9 Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն հատ 0,5 5,7 6,4 6,7 Տրիկոտաժե վերնահագուստ, մլն հատ 0,0 3,6 4,8 5,71 Կաշվե կոշկեղեն, մլն զույգ 0,5 6,1 7,8 7,9 Բուսական յուղ, հզ․ ա3,5 68,8 95,3 91,7 Պահածոներ, մլն պայմանական տուֆ 13,9 172,8 267,7 291 խաղողի գինի, մլն դկչ 0,3 3,5 5,6 5,4 Աղյուսակ 2 Գյուղատնտեսական կ ու լտ ուրաների ցանքատարած ու թյ ան¬ ները և համախառն բերքը 1940 1970 1980 1982 Ամբողջ ցանքատարածությունը, հզ․ հա 807 765 796 766,4 Հացահատիկային կուլտուրաներ 567 321 195 171,4 Բամբակ 106 254 308 307,6 Վուշ-գանգրաթել 36 8 3 243,0 Կերային կուլտուրաներ 55 151 217 — Բանջարեղեն 5 12 16 — Բոստանային կուլտուրաներ 10 8 8 — Համախառն բերքը (հզ․ ա) Հացահատիկ 324 222 245 — Բամբակահումք 172 727 1011 — Բանջարեղեն 44 206 381 — Անասունների և թռչունների գլխաքանակը Աղյուսակ 3 (հունվ․ 1, հզ․) 1941 1971 1981 1982 խոշոր եղջերավոր անասուն 580 1008 1260 1289,9 այդ թվում՝ կով 188 372 471 484․5 21 78 147 164,7 Ոչխար և այծ 2174 2634 3075 3079,3 Զի 124 45 36 — Թռչուններ (մլն) 0,9 2,7 6,3 —

մանում Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզը։ Վարչականորեն բաժանված է 3 մարզի, ունի 43 շրշան, 18 քաղաք և 49 քաա։ Սովետական իշխանությունը Հս․ Տաջիկստանում հաստատվել է 1917-ի նոյեմբերից մինչև 1918-ի փետրվարը, 1918-ի վերջին սովետական իշխանություն հաստատվեց Տաջիկստանի ամբողջ տարածքում։ 1918—20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատավորները կարմիր բանակի օգնությամբ ջախջախեցին սպիտակգվարդիականների և բասմաչների հիմնական ուժերը։ 1921—22-ին անցկացվեցին հողաջրային ռեֆորմներ։ 1924-ի հոկտ․ 14-ին ազգային-պետ․ սահմանազատմամբ Ուզբ․ ԱՄՀ կազմում ստեղծվեց Տաջիկ․ ԻՍՍՀ։ 1929-ի դեկտ․ 5-ից ՍՍՀՄ կազմում ստեղծվեց Տաջիկ ՍՍՀ-ն։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կատարված ինդուստրացման, կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Տ-ում հիմնականում կառուցվել է սոցիալիստական հասարակարգ։ 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության աշխատավորները մոբիլիզացրին իրենց բոլոր ուժերը ֆաշիստ, ագրեսիային հակահարված տալու համար։ 1983-ի հունվ․ 1-ին Տ-ի կոմունիստական կուսակցությունն ուներ 109900 անդամ և 5477 անդամության թեկնածու։ Լենինյան կոմերիտմիության շարքերում 1983-ի հունվ․ 1-ին հաշվվում էր 647092 անդամ։ Հանրապետությունում կար 1280636 արհմիության անդամ։ Տաջիկ․ ՍՍՀ աշխատավորությունը, ՍԱՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակներում մեծ հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1956), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։ Սոցիալիստ, շինարարության տարիներին Տաջիկստանը դարձել է ինդուստրիալագրարային հանրապետություն։ ՍՍՀՄ ժողտնտ․ կոմպլեքսում այն առանձնանում է որպես բամբակի, գունավոր և հազվագյուտ մետաղների արդյունահանման, թեթև և սննդի արդյունաբերության շրջան։ Տաջիկական ՍՍՀ երկրի նրբաթել բամբակի արտադրության հիմնական բազան Է։ Արդ․ արտադրանքը 1980-ին 18 անգամ գերազանցել է 1940-ի մակարդակը։ էլեկտրաէներգիայի հիմքը Նուրեկի, Կայրակկումի, Գոլովնայի հէկերն են։ Առավել խոշոր ջէկերը գտնվում են Դուշանբեում և Յավանում։ Կառուցվում են (1982) Ռոգունյան և Բալպազինյան հէկերը։ Արդյունահանվում է գորշածուխ, նավթ և բնական գազ։ Նշանակալի զարգացման են հասել գունավոր մետալուրգիան, արճճի-ցինկի և վոլֆրամ-մոլիբդենային հանքանյութերի արդյունահանումը և վերամշակումը, աւյումինի արտադրությունը։ Մեքենաշինական և մետաղամշակման արդյունաբերությունը թողարկում է փաթաթող և գյուղատնտ․ մեքենաներ, առևտր․ և հասարակական սննդի ձեռնարկությունների սարքավորումներ, էլեկտրատեխ․ արդյունաբերության արտադրանք ևն։ Զարգանում է քիմ․ արդյունաբերությունը (ազոտատուկային գործարան Կուրգան—Տյուբեյում, էլեկարա-քիմ․ գործարան Յավանում)։ Թեթև արդյունաբերության հիմն, ճյուղերն են բամբակազտիչ, բամբակի, մետաքսի, գորգի արտադրությունները։ Սննդի արտադրությունը (առավելապես յուղա-ճարպերի, գինիների, պտուղ-բանջարեղենի) կազմում է արդ․ ապրանքների մոտ քառորդը։ Առանձին արտադրատեսակների թողարկման մասին տես ադյուսակ 1-ում։ Գյուղատնտ․ ապրանքների համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 4,4 անգամ։ 1980-ի վերջին հանրապետությունում աշխատում էր 31,7 հզ․ տրակտոր, 3,4 հզ․ բամբակահավաք մեքենա, 1,4 հզ․ հացահատիկահավաք մեքենա, 18,9 հզ․ բեռնատար մեքենա։ Գյուղատնտ․ հողահանդակները 1980-ին կազմում էին 4,2 մլն հա (տարածքի 29%), այդ թվում վարելահոդեր՝ 0,8 մլն Лш, արոտավայրեր՝ 3,3 մլն հա։ Կառուցվել են Մեծ Հիսարի, Դալվերզինի, Մեծ Ֆերգանայի, Հս․ Ֆերգանայի ջրանցքները, Ֆարհադի, Կայրակկումի, Նուրեկի ջրամբարները։ Ոռոգովի հողատարածությունները 1980-ին հասել են 632 հզ․ Лш-ի։ Գյուղատընտ․ համախառն արտադրանքի 71%-ը տալիս է դաշտավարությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բամբակագործությունն է։ Մշակվում է խորդենի։ Լայն զարգացում են ստացել այգեգործությունն ու խաղողագործությունը։ Յուրացվել է կիտրոնի մշակման խրամատային եղպնակը։ Անասնաբուծության մեջ գերակշռում է արոտային պահվածքը։ Զարգացած է մետաքսագործությունդ․ 1981-ին հավաքվել է 4 հզ․ աշերամի բոժոժ։ Ցանքատարածությունների, մշակովի կուլտուրաների բերքի, անասունների գլխաքանակի մասին տվյալները տես աղյուսակներ 2,3։ Երկաթուղիների երկարությունը 0,47 հզ․ կմ է (1980), ավտոճանապարհների երկարությունը՝ 17 հզ․ կմ, որից կոշտ ծածկովը՝ 13,9 հզ․ կմ (1980)։ Գետային ճանապարհները՝ 0,2 hq. կմ։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Բնակչության