Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

բարձր պարգևների։ Այսպես՝ Կ․ Ս․ Հալաբյանը մասնակցել է Վոլգոգրադի, Ա․ Ա․ Մնդոյանցը՝ Մոսկվայի Կալինինի պողոտայի, Մ․ Դ․ Մազմանյանը և Գ․ Բ․ Քոչարը՝ Նորիլսկի հատակագծմանը։ Հայերի եռանդուն մասնակցությամբ կերտված նշանավոր կառույցներից են Մոսկվայում՝ Ա․ Ա․ Մնդոյանցի բարձրաբերձ տունը Ապստամբության հրապարակում, ՏՓԽ–ի շենքի համալիրը, Կրեմլի համագումարների պալատը, Կ․ Ա․ Հալաբյանի՝ սովետական բանակի թատրոնի շենքը, Մ․ խաժակյանի Պիոներների պալատը Լենինյան բլուրներում, Լենինգրադում՝ Ա․ Լևխանյանի Սպորտի պալատը, Սոչիում՝ Մ․ Ի․ Մերժանովի կառույցէերը ևն։ ՍՍՀՄ տարբեր վայրերում կառուցված բնակելի, հասարակական և սրդ․ համալիրների նախագծմանը մասնակցել են 6ա․ Ա․ Հայր-Բաբամյանը, Գ․ Լ․ Բադալյանը, Ռ․ Ա․ Բեգունցը, Մ․ Վ․ Լիսիցյանը և շատ ուրիշներ։ Համանման աշխատանք են կատարում ռուս ճարտ–ները, որոնց նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ ու կառույցներ, կարելի է նշել Ն․ Ա․ Բասինին, Ի․ Վ․ ժոլտովսկուն, Մոսկվայի և Լենինգրադի նախագծային կազմակերպությունների բազմաթիվ աշխատակիցների։

Կերպարվեստի բնագավառում ևս հայ–ռուս․ առնչությունները վաղեմի պատմություն ունեն։XVII դ․, երբ սերտացան հայ–ռուս․ առևտր․ կապերը, և հայ վաճառականությունը սկսեց երթևեկել Ռուսաստան կամ Ռուսաստանի վրայով Արմ․ Եվրոպա, Ռուսաստան սկսեցին ներթափանցել նաև հայ ոսկերրչների, արծաթագործների, արծնապակու վարպետների գեղարվեստական արժեք ներկայացնող գործեր, որոնց շատ նմուշներ, այդ թվում նաև Ալեքսեյ Միխարովիչ ցարին ընծայված հայտնի «Ալմպստե , գահը»,պահվում են Մոսկվայի Կրեէքլի Զինապալատում։ Սկսում են Մոսկվա հրավիրվել նաև արհեստների և արվեստների բազմաթիվ հայ վարպետներ, այդ թվում նաև հայտնի նկարիչ Բոգդան Սալթանովը, որը ոչ միայն անվանի գեղանկարիչ Էր, այլև, դառնալով Զինապալատի արվեստանոցի ղեկավար, կերպարվեստի մի ամբողջ դպրոց ստեղծեց։ XVIII–XIX դդ․ Պետերբուրգի դեկորատիվ և թատեր․ նկարչության մեջ զգալի է եղել հայազգի Բելսկիների ավանդը։

XVIII դ․ վերջին և, հատկապես, XIX դ․ սկզբին, Անդրկովկասի Ռուսաստ սնին աստիճանական միացմանը զուգընթաց, հաճախանում են ռուս նկարիչների այցելությունները Հայաստան, որի արդյունքն են Մ․ Իվանովի, Ա․ Ուխտոմսկու, Գ․ Սերգեևի, Վ․ Մաշկովի, Ա․ Բեյդեմանի, Գ Գագարինի ինքնատիպ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։ Արգունովի դիմանկարներում ռեալիստորեն պատկերված են Լազարյանների հայտնի տոհմի մի շարք ներկայացուցիչների հետաքրքիր կերպարները։

Դեռևս XVIII դ․ 90-ական թթ․ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Հովհ․ Լազարյանի միջոցներով ուսանել են երկու հայ պատանիներ՝ Կալուստււվը և Լալաևը։ XIX դ․ 30-ական թթ․ ավելանում է այնտեղ սովորող հայ շնորհալի երիտասարդների թիվը։ Այնտեղ են որպես գեղանկարիչներ ձևավորվել Հ․ Այվազովսկին, Աղաթոն Հովնաթանյանը, Ա․ Ներսիսյանը, Գ․ Բաշինջաղյանը, Գ․ Գաբրիելյանը, Հ․ Շամշինյանը, Խ․ Տեր–Մինասյանը և շատ ուրիշներ։ Նրանց ջանքերով է պատվաստվել գեղագիտական դաստիրակությունը հայ երիտասարդ սերնդի մեջ, նրանք են եղել նկարչության առաջին հայ դասատուները Անդրկովկասում, առաջին գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպիչներն ու մասնակիցները։

Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտ–յան ուսումնարանը ևս նվազ դեր չի խաղացել հայ կերպարվեստի մի շարք խոշոր ներկայացուցիչների ձևավորման գործում։ Այստեղ ուսանած Վ․ Աուրենյանցը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Արծաթպանյանը, Ա․ Առաքելյանը, Մ․ Աարյանը, Վ․ Գայֆեճյանը հայ կերպարվեստը հարստացրին նոր ժանրերով, նոր թեմաներով, դրսևորեցին ստեղծագործական ինքնատիպություն։ Վ․ Աուրենյանցի, Ե․ Թադևոսյանի, Հ․ Շամշինյանի գաղափարական գեղարվեստական կապերը Ի․ Ռեպինի, Վ․ Սերովի, Վ․ Ստասովի, Վ․ Պոլենովի, Ե․ Պոլենովայի, Մ․ Վռուբելի հետ նպաստեցին փոխադարձ ստեղծագործական առաջընթացին, միևնույն ցուցահանդեսներում հանդես գալուն։ Այդ շփումները նոր երանգ ստացան XX դ․ սկզբին, երբ Պետերբուրգի և Մոսկվայի բազմաբնույթ ցուցահանդեսներին իրենց մասնակցությունն էին բերում Մ․ Սարյանը, Գ․ Ցակուլովը, Հ․ Գյուրջյանը, Հ․ Միհանաջյանը և ուրիշներ։

Սովետական իշխանության տարիներին Մոսկվայի և Լենինգրադի բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթություն են ստացել հետագայում անվանի դարձած մի շարք հայ արվեստագետներ, այդ թվում՝ Ա․ Բեքարյանը, Մ․ Աբեղյանը, Տ․ Դավթյանը, Մ․ և Ե․ Ասլամազյանները, Հ․ Զարդարյանը, Գ․ Աղասյանը, Մ․ Ավետիսյանը և այլոք։ Սովետական տարիներին փոխվել են գեղարվեստական փոխընկալումների ոլորտները։ Վերածնվող Հայաստանի գեղարվեստական կերպարը մարմնավորող նկարներ են ստեղծել Պ․ Շիլինգովսկին, Ե․ Լանսերեն, Ն․ Ուդալցովան, Ա․ Դրևինը, Պ․ Կուզնեցովը։ Մոսկվայի հայ կուլտուրայի տան նկարչական ստուդիայում դասավանդել են Ս․ Գերասիմովը, Բ․ Իոգանսոնը։ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կազմակերպվել են հայ արվեստի կամ առանձին արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Հայաստանի պետ․ պատկերասրահի և այլ թանգարանների միջոցով կատարվել են գեղարվեստական հավաքածուների, առանձին գործերի փոխադարձ փոխանակումներ։ Ռուսաստանի զանազան քաղաքների թանգարաններում ցուցադրվում են հայ արվեստագետների գործերը, իսկ Հայաստանի պետ․ պատկերասրահում մշտապես գործում է ռուս, արվեստի բաժինը։ Ակտիվ գործնական աշխատանք է տեղի ունենում Հայաս– տանի և Ռուսաստանի նկարիչների միությունների միջև։ Մոսկվայում և Լենինգրադում ապրում և ստեղծագործում են մի շարք հայ արվեստագետներ։ Վերջին շրջանի հանրապետական ցուցահանդեսներում առանձնանում են Ռուսաստանի մեծագույն կառույցներին նվիրված հայ նկարիչների գործերը։

XIII․ Երաժշտությունը

Ռուս, ժողովրդի երաժշտությունը սկզբնավորվել է արլ–սլավոն․ ցեղերի մշակույթից և կենցաղից։ Ռուս․ ժող․ երաժըշտության հնագույն մասն են կազմում ծիսական և աշխատանքային երգերը։ Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանին է վերաբերում հերոսական էպոսի ծաղկումը (սյուժեների մեծ մասը պահպանվել է XIX–XX դդ․ գրառված բիլինաներում), XVI–XVII դդ․ քնարական երգի ծաղկման շրջանն են։ Լայնաշունչ մեղեդայնությամբ աչքի ընկնող այդ երգը ռուս, բանահյուսության արժեքավոր նվաճումներից է։ XVI դ․ ձևավորվել է պատմ․ երգի ժանրը, որն ընդհանուր գծեր ունի բիլինաների և քնարական երգերի հետ, բայց և ի տարբերություն բիլինաների, գրանցում գովերգվում են իրական մարդիկ։ XIX դ․ տարածվել է գեղջկական երգի ուրույն տեսակը՝ չաստուշկան։ ժող․ երաժշտ գործիքներից են՝ գուսլին, բալալայկան, դոմրան (լարային), գուդոկը, կուվիկլները, փողերը (փողային), դափերը, նակրաները (հարվածային)։ XIX դ․ տարածվեցին հարմոնը, բայանը։

Իշխանական պալատներում ձևավորվեցին պալատական նվագածության ձևեր, դրանցից են «փառք»-երը։ X դ․ վերջերից զարգացել է եկեղեց․ երաժշտությունը՝ ժամանակի պրոֆեսիոնալ երաժշտության միակ տեսակը։ XVII դ․ ծնունդ են առել երաժշտ․ նոր ձևեր՝ կապված աշխարհայացքային ընդհանուր տեղաշարժերի հետ։ Միաձայն «զնամեննի» երգեցողությունը իր տեղը զիջել է առավել գունեղ հարմոնիկ կերտվածք ունեցող բազմաձայն «պարտեսային» երգեցողությանը։ «Պարտեսային» ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից են Վ․ Պ․ Տիտովը, Ն․ Կալաշնիկովը։ Երևան են եկել կենցաղային բազմաձայն երգեր՝ կանտեր, որոնք աստիճանաբար ազատվել են կրոն, սյուժեներից։

XVIII դ․ զարգացել է սիրողական նվագածությունը, երևան են եկել օպերային թատրոններ (իտալ․ պալատական օպերա, ճորտական թատրոններ), ստեղծագործել են իտալ․ նշանավոր կոմպոզիտորներ (Բ․ Գալուպի, Դ․ Չիմարոզա)։ 1780-ին Մոսկվայում բացվել է Պետրովկայի թատրոնը (այժմ՝ Մեծ թատրոն), իսկ Պետերբուրգում 1783-ին՝ Կամեննի թատրոնը (այժմ՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն)։ Ռուս․ ժող․ երաժշտությունը դարձել է կոմպոզիտորական ստեղծագործության կարևորագույն աղբյուր։ Հրատարակվել են ռուս․ ժող․ երգերի առաջին ժողովածուները (կազմողներ՝ Վ․ Տրուաովսկի, Ն․ Լվով, Ի․ Պրաչ)։ XVIII դ․ վերջին լուսավորականության գաղափարների ազդեցությամբ սկսել է ձևավորվել ռուս․ ազգ․ կոմպոզիտորական դպրոցը