Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ճահիճներում՝ բազմաթիվ լողացող թռչուններ, լեռներում՝ ազնիվ եղջերու, այծյամ, գորշ արջ, լուսան, կինճ, անտառակատու, ալթայան սկյուռ, բազմաթիվ թռչուններ են։ Կովկասյան քարայծը և կովկասյան ցախաքլորը էնդեմիկ են։ Գործում է Տեբերդայի արգելոցը։ Ստավրոպոլի երկրամասի տարածքի մեջ է մտնում կովկասյան արգելոցի մի մասը։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, հույներ, բելոռուսներ, Հյուսիսային Կովկասի նախաբնիկ ժողովուրդներից՝ կարաչայներ, չերքեզներ, աբազներ, օսեր, կաբարդիններ և Դաղստանի առանձին ժողովուրդների ներկայացուցիչներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 32,5 մարդ է (1983)։ Քաղաքային բնակչությունը 52% (1985)։ Կարևոր քաղաքներն են Ստավրոպոլը, Պյատիգորսկը, Նևիննոմիսկը, Կիսլովոդսկը, Չերքեսկը, Եսենտուկին և Միներալնիե վոդին։

Տնտեսությունը։ Ստավրոպոլի երկրամասը զարգացած արդյունաբերության, բազմաճյուղ գյուղատնտեսության և առողջարանային շրջան է։ Արդյունաբերության կառուցվածքում առաջին տեղը գրավում են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ էլեկտրակայանների ընդհանուր կարողությունը 2240 ՄՎտ է։ խոշոր էլեկտրակայաններն են Նևիննոմիսկի (1,4 կվտ) և Ստավրոպոլի (3,6 կվւո) ՊՇԷԿ–ները։ Արդյունահանող արդյունաբերության մեջ առաջատար տեղ է գրավում նավթի և գազի հանույթը։ Վերամշակվում են նաև պղնձի և բազմամետաղների հանքանյութեր։ Ծանր արդյունաբերության ճյուղերից առաջին տեղը գրավում են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Քիմիական արդյունաբերությունը տալիս է ազոտային պարարտանյութեր, տեխնիկական ածխածին, քիմիական ռեակտիվներ (Ստավրոպոլ), քիմիական և ռետինատեխնիկական իրեր (Չերքեսկ), վերամշակված բնական գազ (Նեֆթեկումսկ)։ Կա շինանյութերի և կահույքի արտադրություն։ Սննդի արդյունաբերությունը աշխատում է գյուղատնտեսական տեղական հումքի բազայի վրա։ Կան մսի կոմբինատներ, ալրաղացներ, բուսական յուղի արտադրություն, յուղիպանրի և կաթի գործարաններ, պահածոների, գինու արտադրություն, շաքարի, հանքային ջրերի լցման գործարաններ, տեքստիլ, կոշիկի, կարի և այլ ձեռնարկություններ։ Միութենական նշանակություն ունի Նևիննոմիսկի բրդի լվացման գործարանը։

Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Ստավրոպոլի երկրամասը նրբագեղմ ոչխարաբուծության և հացահատիկի մշակման հին շրջան է։ Ցանքատարածությունը 3647,3 հազար հա է, որի 371,5 հազար հա՝ ոռոգելի։ Մշակում են հացահատիկային, տեխնիկական, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Պտղաբուծությունը (61,4 հզ․ հա) զարգացած է արևմուտքում և հարավ–արևմուտքի շրջաններում, խաղողագործությունը՝ Կումա գետի հովտում։ Անասնապահությունն ունի մսակաթնատու և բրդատու ուղղություն։ Զարգացած է թռչնաբուծությունը։ Ստավրոպոլի երկրամասում կառուցվել են Աջ Եգոռլիկյան, Թերեք–Կումայի, Արևելյան, Իզոբիլնենի, Կուբանի ոոոգիչ համակարգերը, Նեվիննոմիսկի և Ստավրոպոլի մեծ ջրանցքները։ Երկաթուղիների երկարությունը 846 կմ է, ավտոճանապարհներինը՝ 22724 կմ (1985), որից կոշտ ծածկով՝ 10212 կմ։ Գործում է Զատերեչնի–Գրոզնի նավթամուղը։ Զարգացած է օդային տրանսպորտը։

Մշակույթը։ 1984/85 ուսումնական տարում Ստավրոպոլի երկրամասում կար 954 հանրակրթական դպրոց, 54 պրոֆտեխնիկական ուսումնարան, 31 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 7 բուհ։ 1981 թվականին երկրամասն ուներ 1195 գրադարան, 14 թանգարան, 1170 ակումբ, 1391 կինոսարք, 4 թատրոն։ Հրատարակվում է երկրամասային 3 թերթ։

Առողջապահությունը։ Ստավրոպոլի երկրամասը ՍՍՀՄ առողջավայրային գլխավոր շրջաններից է։ Խոշոր առողջավայրերն են Կիսլովոդսկը, Պյատիգորսկը, Եսենտուկին, ժելեզնովոդսկը, Միներալնիե վոդին, Տեբերդան։ 1981-ին Ստավրոպոլի երկրամասում կար 240 բուժ- հիմնարկ, 11700 բժիշկ, 90 առողջարան։ Գործում են պանսիոնատներ, տուրիստական բազաներ, ալպինիստական ճամբարներ, մարզական բազաներ։