Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տնտեսության, մշակութի, լուսավորության, առողջապահության, սոցիալիստ. ապահովության, բնակարանային-կոմունալ տնտեսության, ֆինանսների, բնակչության կենցաղային սպասարկման, առևտրի և այլ բնագավառերում: Տպագրվում է օրենսադրությունների մեկնաբանություններ, ընթերցողների պատասխաններ, խորհրդատվություններ ևն: Ներկայացվում է նաև սոցիալիստ. երկրների իշխանությունների և կառավարման օրգանների աշխատանքի թորձը, բուրշ. պառլամենտարիզմի պրակտիկան:

ՍՈՎԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՀՍՍՀ, ՀՍՍՀ պետ. իշխանության բարձրագույն մարմինը 1922—39-ին: Կազմավորվել է գավառային սովետների ներկայացուցիչներից՝ 5 հզ. բնակիչ մեկ դեպուտատ հաշվով: Նրա կազմի մեջ էին մտնում բանվորների, գյուղացիների, կարմիրգվարդիկանների ներկայացուցիչները՝ անկախ սեռից ու ազգ. պատկանելությունից: Համագումարը տնօրինում էր հանրապետության սահմանադրության հաստատման, փոփոման և լրացման, տնտ. և մշակությին շինարարության ղեկավարման, պետ. գործունեության մյուս կարևորագույն հարցերը: Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀՍՍՀ պետ. իշխանության բարձրագույն մարմինը համագումարի ընտրած հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեն էր: Համագումարի և Կենտգործկոմի տնօրինությանը վերապահված չէր միայն ՍՍՀՄ իրավասությանը ենթակա հարցերի քննարկմանը (ՍՍՀՄ կազմավորումից հետո):

Մինչև 1937-ը գումարվել է ՀՍՍՀ սովետների 9 համագումար.

1 համագումար, 1923-ի դեկտեմբեր

2-րդ համագումար, 1925-ի մարտ

3-րդ համագումար, 1923-ի դեկտեմբեր

4-րդ համագումար, 1925-ի մարտ

5-րդ համագումար, 1927-ի մարտ—ապրիլ

6-րդ համագումար, 1929-ի ապրիլ

7-րդ համագումար, 1931-ի փետրվար

8-րդ համագումար, 1935-ի հունվար

9-րդ համագումար, 1937-ի մարտ

ՀՍՍՀ սովետների 9-չդ արտակարգ համագումարն ընդունեց ՀՍՍՀ նոր սահմանադրությունը, որով ՀՍՍՀ պետ. իշխանության բարձրագույն մարմին հռչակեց ՀՍՍՀ Գերագույն սովետը:

Կ. Սաիլյան

ՍՈՎԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ, սովետական պետության իշանության տեղական և կենտր. մարմինները 1917-ից (Հոկտեմբերյան մեծ հեղափեխությունից հետո) մինչև 1936: Ս. հ-ի համակարգը ներառում էր շրջանային (գավառային), մարզային (նահանգային), երկրամասային,հանրապետ. (ինքնավար և միութենական հանրապետությունների) Սովետնարի համամիութենական համագումարը (տես նաև Սովետների համառուսաստանյան համագումար):

Ս. հ. կազմավորվում էր բարձրաստիճան ընտրությունների միջոցով, բաց քվեարկությամբ. ուղղակի ընտրությունները կիրառվում էին միայն քաղաքային և գյուղական սովետների դեպուտատների ընտրության շամանակ (ընտրությունները տեղի էին ունենում արտադրական և տերիտորիալ սկզբունքով գումարվող շողովներում): Շրջանային (գավառային) Ս. հ. կազմավորվում էին տվյալ շրջանի տերիտորիայում գտնվող քաղաքային և գյուղական սովետների ներկայացուցիչներից: Սովետների մարզային, նահանգային, հանրապետ. և համամիութենական համագումարները կազմավորվում էին ստորադաս Ս. հ-ի ներկայացուցիչներից: Մասնավորապես մարզային (նահանգային), երկրամասային, ինքնավար համրապետության Ս. հ. կազմավորվում էին շրջանային սովետներում ընտրված դեպուտատներից: Օրենսադրությամբ նախատեսվում էր նաև շրջանային, մարզային (նահանգային) և երկրամասային համագումարներ անմիջականորեն պատգամավորներ ուղարկել քաղաքի սահմաններից դուրս գտնվող ֆաբրիկաններից ու գործարաններից: Միութենական հանրապետությունների Ս. հ. լազմավորվում էին մարզային (նահանգային), երկրամսային (նահանգային բաժանում չունեցող հանրապետությունների Ս. հ.՝ շրջանային) Ս. հ-ի ներկայացուցիչներից:

Ս. հ.որոշում էին պետ., տնտ., մշակությաին շինարարության հարցեր: Սովետների միութենական և հանրապետ. համագումերը կառավարության զեկույցների հիման վրա սահմանադրական, տնտեսության և մշակութային, պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով ընդունվում էին կարևորագույն որոշումներ: ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությամբ Ս. հ-ին փոխարինեցին միասնական, անմիջականորեն բնակչության կողմից ընտրվող աշխատավորների սովետները, 1977-ի սահմանադրությամբ՝ շողովրդական դեպուտատների սովետները:

ՍՈՎԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ. ՍՍՀ Միության պետ. իշխանության բարձրագույն մարմինը ՍՍՀՄ կազմավորումից մինչև ՍՍՀՄ 1936-ի սահմանադրության ընդունումը: Կազմավորվել է միութենական բոլոր հանրապետությունների սովետների ներկայացուցիչներից, հետևյալ նորմաներով՝ 25 հզ. ընտրողներից մեկ դեպուտատ՝ քաղ. սովետներից, 125հզ. բնակիչից մեկ դեպուտատ՝ նահանգային (մարզային, երկրամասային) և հանրապետական սովետների համակարգումից: Ս. հ. հ-ի պատգամավորներն ընտրվում էին նահանգային (մարզային, երկրամասային), ինքնավար հանրապետության, հանրապետ. սովետների համագումարներում, (մարզային, երկրամասային) բաժանում չունեցող հանրապետություններում՝ անմիջականորեն հանրապետության սովետների համագումարում:

Ս. հ. հ-ի բացառիկ տնօրինությանն էին վերապահված՝ ՍՍՀՄ սահմանադրության սկզբունքների փոփոխումը, ՍՍՀՄ կողմում նոր հանրապետությունների ընդունումը, ՍՍՀՄ ժող. տնտեսության զարգացման հեռանկարային պլանների և պետ. բյուջեի հիմունքների և ընթացիկ օրենսադրության ընդհանուր սկզբունքների սահմանումը: Ս. հ. հ. որոշում էր պետ. բոլոր մարմինների գործունեության ուղղությունը, կազմում ՍՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտե:

Մինչև 1936-ը գումարվել է Սովետների համամիութենական 8 համագումար.

1 համագումար, 1925-ի մայիս

2-րդ համագումար, 1924-ի հունվար-փետրվար

3-րդ համագումար, 1925-ի մայիս

4-րդ համագումար, 1927-ի ապրիլ

5-րդ համագումար, 1929-ի մայիս

6-րդ համագումար, 1931-ի մարտ

7-րդ համագումար, 1935-ի հունվար-թետրվար

8-րդ համագումար, 1936-ի նոյեմբեր-դեկտեմբեր

Համագումարներում քննարկվել են սահմանադրական, պետ. կառուցվածքի, տնտ., մշակությաին, արտաքին քաղաքականության են կարևոր հարցեր:

Սովետների համամիութենական 8-րդ արտակարգ համագումարը հաստատեց ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությունը, որով ՍՍՀՄ պետ. իշխանության բարձրագույն մարմին հռչակվեց ՍՍՀՄ Գերագույն սովետը:

ՍՈՎԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ. ՌՍՖԱՀ պետ. իշխանության բարձրագույն մարմինը (ըստ ՌՍՖՍՀ 1918-ի և 1925-ի սահմանադրությունների) 1917—37-ին: Կազմավորվել է քաղաքային սովետների (25հզ. բնակիչ՝ մեկ դեպուտատ հաշվով) և նահանգային (մարզային) ու ինքնավար հանրապետությունների (125 հզ. բնակչին՝ մեկ դեպուտատ հաշվով) սովետների համագումարների ներկայացուցիչներից: Սկզբում տարեկանն գումարվել է ոչ պակաս երկու (ըստ 1925-ի սահմանադրության), հետագայում՝ մեկ (ըստ 1925-ի սահմանադրության) անգամ: Ս. հ. հ. և նրա կողմից ընտրված Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն իրականացրել են հանրապետության տնտ. և մշակութային շինարարության ընդհանուր ղեկավարությանը: Ս՚ հ. հ-ի օրինությանն էին վերապահվա՝ ՌՍՖՍՀ սահմանադրության ընդհանուր սկզբունքների հաստատումը, փոփոխումն ու լրացումը, համագումարների միջև ընկած ժամանակահատվածում՝ սահմանադրության մեջ Կենտգործկոմի կատարած մասնակի փոփոխությունների վերջնական հաստատումը, ինքնավար հանրապետությունների սահմանադրությունների հաստատումը:

Մինչև 1937-ը գումարվել է Սովետների համառուսականյան 17 համագումար.

1 համագումար, 1917-ի հունիս (հուլիս)

2-րդ համագումար, 1917-ի հոկտեմբեր (նոյեմբեր)

3-րդ համագումար, 1918-ի հունվար

4-րդ համագումար, 1918-ի մարտ

5-րդ համագւոմար, 1918-ի հունիս

6-րդ համագումար, 1918-ի նոյեմբեր

7-րդ համագումար, 1919-ի դեկտեմբեր

8-րդ համագումար, 1920-ի դեկտեմբեր

9-րդ համագումար, 1921-ի դեկտեմբեր

10-րդ համագումար, 1922-ի դեկտեմբեր

11-րդ համագումար, 1924-ի հունվար

12-րդ համագումար, 1925-ի մայիս

13-րդ համագումար, 1927-ի ապրիլ

14-րդ համագումար, 1929-ի մայիս

15-րդ համագումար, 1931-ի փետրվար-մարտ

16-րդ համագումար, 1935-ի հունվար

17-րդ համագումար, 1937-ի հունվար