ազդեցությունը, թեե Ս․ նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։ «Նատուրալիստական» լավագույն պիեսներն են «Հայրը» (1887), «Ֆրյոկեն Ցուլիա» (1888), «Ընկերներ» (1888), «Վարկատուներ» (1889) սոցիահոգեբանական դրամաները։ 1888-ին Ս․ դիմել է Ֆ․ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», 1888, վեպ), սակայն, հերոսացնելով գիտնականան հատապաշտներին («Չանդալա», 1889, վիպակ, «Խութակղզիների վրա», 1890, վեպ), ի վերջո փառազերծել է «գերմարդկայինը» որպես անբարոյականություն և հանցագործություն։ «Դժոխք» (1897) և «Լեգենդներ» (1898) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «ճանապարհ դեպի Դամասկոս» (1898–1904, եռերգություն), «Մահվան պարը» (1901), «Տեսիլքների խաղը» (1902), «Ուրվականների սոնատը» (1907)։ Սի ստեղծագործության մեջ կարեոր տեղ են գրավում պատմ․ դրամաները՝ «Գուստավ Վազա» (1899), «էրիկ XIV» (1899), «էնգելբրեկտ» (1901), «Կարլ XII» (1901), «Քրիստինա» (1903), որոնցում նա հաստատել է ժողովրդավարության գաղափարը։ Ս–ի 1900-ական թթ․ արձակը համակված է սոցիալ․ արատների կրքոտ մերկացումով, հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», 1903, «Գոթական սենյակներ», 1904, «Մե դրոշներ», 1905)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», 1909, եռահատոր «Կապույտ գիրք», 1907–08, «ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», 1910 են) վերաբերում է ժամանակի իրադարձություններին, ազատագր․ ու բանվ․ շարժման հարցերին։ Մի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպ․ դրամատուրգիայի վրա։
ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ, հասարակության պատմության մեջ առաջին դա– սակարգային հասարակականտնտ․ ֆորմացիան, որը հիմնված էր մարդու կողմից մարդու շահագործման վրա։ Ս․ հի հիմնական դասակարգերն էին ստրկատերերը և ստրուկները։ Հնագույն ստրկատիրական պետություններն առաջացել են մ․ թ․ ա․ IV և III հազարամյակների սահ– մանագծին (Միջագետք, Եգիպտոս)։ Ա․ հ․ գոյություն է ունեցել Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներում ընդհուպ մինչե մ․ թ․ Ill–V դդ․։ Իր զարգաց– ման գագաթնակետին է հասել Հին Հունաստանում (մ․ թ․ ա․ V–IV դդ․) և Հին Հռոմում (մ․ թ․ ա․ II–մ․ թ․ II դդ․)։ Որոշ ժողովուրղներ (գերմանացիներ, սլավոններ), որոնք պատմ․ ասպարեզ են իջել Ս․ հի անկումից հետո, շրջանցել են այն՝ նախնադարյան համայնական հասարակարգից անմիջապես անցնելով ֆեոդալիզմին։ Ստրկատիրությունն առաջացել է նախնադարյան համայնական հասարակարգի ընդերքում, երբ, արտադրողական ուժերի զարգացման հետեանքով, աշխատանքի գործիքների (հետնաբար՝ նաե աշխատանքային պրոցեսների) կատարելագործումը հնարավորություն է տվել ստանալու արտադրանքի ավելցուկ, որը կենտրոնացել է առանձին ընտանիքների ձեռքին։ Դա, ինչպես նաև աշխատանքի հասարակական բաժանումը, զարգացրել են ապրանքափոխանակությունը։ Անհրաժեշտություն է զգացվել շահագործել մարդու աշխատանքը՝ առավել շատ մթերք արտադրելու և հասարակության աճող պահանջարկը բավարարելու համար։ Տնտեսության մեջ սկսել են օգտագործել ռազմագերիների և գույքային անհավասարության հետեանքով աղքատացած, պարտքը չվճարած ազատների (պարտային ստրկություն) աշխատանքը։ Առաջացել է արտադրության միջոցների մասնավոր սեՓականություն սկզբում՝ աշխատանքի գործիքների, ապա նաե՝ ստրուկ– ների և մասամբ հողի նկատմամբ։ Գույքային անհավասարությունը և մասնավոր սեփականատիրական հարաբերությունները դարձան դասակարգերի առաջացման կարեոր գործոն, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ դարձրեց պետության հա դես գալը։ Հիմնական դասակարգերից բացի ստրկատիրական հասարակության մեջ կային և ազատ գյուղացիներ, արհեստավորներ ու առևտրականներ։ Ստրուկների (որոնց աշխատանքը օգտագործվում էր արտադրության բոլոր բնագավառներում՝ երկրագործության, արհեստագործության, շինարարության են) շահագործումը հնարավորություն էր ստեղծում ստրկատիրական վերնախավի համար ազատվելու ֆիզ․ աշխատանքից և զբաղվելու քաղ․ գործունեությամբ, արվեստներով, գիտությամբ։ Արհեստների և ապ– րանքափոխանակության զարգացման շնորհիվ առաջացել են քաղաքները։ Ս․ հում ստրկությունն ունեցել է երկու հիմնական ձե՝ վաղ կամ նահապետական (որը կապված էր բնատնտեսության հետ) և զարգացած կամ անտիկ (կամ դասական, հատուկ էին զարգացած ապրանքադրամական հարաբերությունները)։ Նահապետական ստրկության (հիմնականում տարածված էր Արեելքի երկրներում) տնտ․ հիմքը գյուղական համայնքն էր, ստրուկ– ների աշխատանքն օգտագործվել է մեծ չափով նաև տաճարային և արքունական տնտեսություններում, որտեղ ստրուկը ամրացված էր հողին։ Զարգացած Ս․ հում (Հին Հունաստան, Հին Հռոմ) ստրկատիրական արտադրությունը հասել է առավել բարձր մակարդակի։ Առաջատար էցոչիսներում (քաղաքպետություններ) ստրկությունն ընդգրկել է արտադրության բոլոր հիմնական ոլորտները։ Ստրկության տարբեր ձեերը (վաղ, դասական են) միահյուսված հանդես են եկել ե՝ Արլում, և՝ Արմում։ Ս․ հ․ առավել առաջադիմական հասարակարգ լինելով նախնադարյան համայնական կարգի համեմատ, ատիճանաբար դարձել է արտադրողական ուժերի զարգացումն արգելակող ուժ։ Ս․ հում արտադրողական ուժերի զարգացումն ընթացել է ոչ թե աշխատանքի գոր– ծիքների կատարելագործման, այլ մարդկանց աշխատանքի շահագործման ուղիով։ Առավել էժան էր ստրուկի աշխատանքը, քան նոր տեխնիկայի ներդրումը, իսկ հիմնական արտադրողական ուժը՝ ստրուկը, շահագրգռված չէր արտադրողական ուժերի զարգացմամբ, կոտրում, Փչացնում էր աշխատանքի գործիքները։ Ստրկատիրական տնտեսությունը դաոնում էր տնտեսապես անշահավետ։ Հաճախակի էին դառնում ստրուկների ապստամբությունները (այդ թվում՝ ացարաակի գլխավորած ապստամբությունը մ․ թ․ ա․ 74–71-ին), ուժեղանում ազատ գյուղացիների և չքա– վորների պայքարը ստրկատերերի դեմ։ Այդ ամենը հարկադրում էր անցնելու շա– հագործման նոր եղանակների։ Մ․ թ․ սահմանագծին միջերկրածովյան երկրներում սկսեց տարածվել կոչոնատը։ Աստիճանաբար վերացվեցին ստրուկների, կոլոնների և ազատ գյուղացիների միջե եղած տարբերությունները։ Ստրկատերերը վերածվեցին ֆեոդալների, իսկ շահագործվող խավերի (այդ թվում՝ ստրուկների) մի մասը՝ ֆեոդալին ենթակա գյուղա– ցիների (տես Ֆեոդաչիզմ)։ «Շահագործման ձեի փոփոխության հետեանքով ստըր– կատիրական պետությունը վերածվում էր ճորտատիրական պետության» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39, էջ 93)։ Ս․ հի պատմ․ իմաստը շատ մեծ է և բարդ։ Այն ցույց տվեց նախ և առաջ դասակարգային հասարակության առաջացման ըն– թացքը, դասակարգերի խիստ հակամարտությունը, տարբեր հասարակական խըմ– բավորումների և պետությունների առաջացման ընթացքը, Ս․ հ․ մշակեց պետու– թյան մեջ իշխանության հիմնական ձեերը։ Հայաստանի տարածքում ստրկատիրությունը սկզբնավորվել է ուշ բրոնզի դարում (մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կես), զարգացել Ուրարտու պետության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IX–VII դդ․), շարունակվել Արտաշեսյան հարստության օրոք (մ․ թ․ ա․ II–I դդ․)։ Հայաստանի համար բնորոշ է եղել ստրկատիրության արլ․ տարբերակը՝ նահապետական ստըրկությունը, հողին կցված ստրուկների շահագործումը ագարակներում և դաստակերտներում։ Գրկ․ Մարքս Կ․, Կապի տալիս տակ ան արտադրությանը նախորդող ձևերը, Ե․, 1941։ Ն ու յ ն ի, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ներածություն, Ե․, 1948։ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեՓականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Նույնի, ԱնտիԴյուրինգ, Ե․, 1967։ Լենին Վ․ Ի․, Պետություն և հեղաՓոխություն․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33։ Նույնի, Պետության մասին, նույն տեղում, հ․ 39։ Маркс К․ и Энгельс Փ․, Об античности, Л․, 1932; Սարգսյան Գ․խ․, Տին Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման ուղիների մասին, Ե․, 1962։ Ереван С․ Т․, О рабстве и рабовладении в древней Армении, <Вестник древней истории», 1950, №1;Штаерман Е․ М․, Расцвет рабо– владельческих отношений в Римской республике, М․, 1964; Конрад Н․ И․, О ра– бовладельческой формации, в его кн․։ Запад и Восток, М․, 1966; Проблемы докапиталистических обществ в странах Востока, М․, 1971; Утченко С․ JI-, Дьяконов И․фД․, Социальная стратификация древнего общества, М․, 1971; История древнего мира, т․ 1–3, М․, 1982․
ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ, պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի ու անձի յուրացման վրա։ Զևա–