Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյուն, պատմություն, աշխարհագրու– թյուն, մաթեմատիկա, իրավագիտություն, գյուղատնտեսություն)։ Հեղինակ է տաս– նյակ գրքերի, որոնց մեծ մասը չի պահ– պանվել։ Հիմնական երկերն են՝ «Հին սովորույթները ժողովրդի կենցաղում U պաշտամունքային ծիսակատարություն– ներում», «Պատկերներ» կամ «Ցոթնյակ– ներ» (պարունակում է 700 նշանավոր հույ– ների ու հռոմեացիների դիմանկարներ), «Լատիներենի մասին», «Գյուղատնտեսու– թյան մասին», «Մենիպյան ծաղրապատ– կերներ»։ <,․ Բախչինյան

ՎԱՍԱԼ, ֆեոդալ միջնադարյան Արմ․ Եվ– րոպայում, որը որպես ֆեոդ (ավատ) հող էր ստանում մի այլ ֆեոդալից (սենիորից)՝ պարտավորվելով վերջինիս համար կա– տարել զինծառայություն (40 օր տարվա մեջ), մասնակցել ֆեոդ, կուրիային (խոր– հըրդին) են։ Տես նաև Վաաաիւոեւո։

ՎԱՍԱԼԻՏԵՏ (ֆրանս․ vassalite, < vas– sal, ուշ լաւո․ vassallus, vassus – ծառա), միջնադարում ֆեոդալների մի մասից (սենիորներ) մյուսների (վասաչներ) անձ– նական կախվածության հարաբերություն– ների համակարգ։ Արմ․ Եվրոպայում Վ․ որպես ավարտուն համակարգ ձեավորվել է VIII–IX դդ․ Ֆրանկական պետությու– նում, որտեղ թագավորները և խոշոր ֆեո– դալները զինվորական ծառայության դի– մաց տալիս էին հող, կայք կամ եկամտի որևէ այլ աղբյուր։ Սկզբում ցմահ տրվող հողերը (տես Բենեֆիցիում) աստիճանա– բար դարձել են պայմանական ժառանգա– կան տիրույթներ (ավատ, ֆեոդ, լեն)։ Վասալի գլխ․ պարտականությունը իր հաշվին զինծառայությունն էր որոշակի ժամկետով (սովորաբար 40 օր տարվա մեջ)։ Սենիորը պարտավոր էր պաշտպա– նել իր վասալին և նրա ունեցվածքը։ Վ–ի հարաբերությունների տարածման հետե– վանքով ձեավորվել է ֆեոդ, հիերարխիա– կան սանդուղքը (թագավորից մինչե մանր ֆեոդալները)։ Կենտրոնացված ֆեոդ, պե– տությունների կազմավորման, ապրանքա– դրամ․ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև վասալական զինծառայու– թյունը վարձու ջոկատների համակարգով փոխարինելու պայմաններում, Վ․ աստի– ճանաբար կորցրել է ռազմ, և քաղ․ նշա– նակությունը։ Արեելքի երկրներում Վ․ թույլ էր զար– գացած, թեե ճապոնիայում և մոնղոլների նվաճած երկրներում նույնպես ձեավորվել է բազմաստիճան հիերարխիական սան– դուղք։ Ռուսիայում վասալական հարաբե– րություններ կային միայն մեծ և ուդելային իշխանների միջե։ Հայաստանում, ֆեոդալիզմի ժամանա– կաշրջանում, մանր ազնվականները (որոնց վրա հենվել են թագավորները խո– շոր ավատատերերի դեմ պայքարում) զինվոր․, վարչ․ և այլ կարգի ծառայու– թյան դիմաց արքունիքից ստացել են հող («պարգեական» հողատիրություն), և պա– տերազմի դեպքում պարտավոր էին իրենց ձիով ու զենքով ներկայանալ սյուզերենին։ Նրանք պարգեական հողից օգտվել են վասալական պարտականությունների կա– տարման ամբողջ ժամանակամիջոցում։ Գրկ․ Коменицкий Н․ О․, Феодаль– ное государство, М-, 1967․

ՎԱՍԱԿ Ա (ծն․ թ․ անհտ․–1040), Սյունիքի թագավոր 998-ից։ Հաջորդել է հորը՝ Սըմ– բաւո Ա Սահակյանին։ Ընդունել է Հայոց թագավոր Գագիկ Ա–ի գերագա– հությունը, մասնակցել նրա փառիսոսյան արշավանքին (1003)։ ճնշել է Սյունիքում բռնկված գյուղաց․ շարժումները, վերըս– տին հզորացրել Տաթևի վանքը, որը X դ․ կեսին թուլացել էր Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացու բանադրանքի և եպիսկոպոսարանի ավերման հետևան– քով։ Վ–ի գահակալման տարիները հիմ– նականում եղել են խաղաղ, որը նպաստել է երկրի տնտ․ վերելքին և շին․ աշխա– տանքների ծավալմանը։ Հիմնվել են Վա– ղաղնի Ս․ Ստեփանոս (1000) և Ս․ Կարա– պետ (1006) եկեղեցիները, կառուցապատ– վել է Կապան մայրաքաղաքը ևն։ Չունե– նալով արու զավակ՝ Վ․ գահակալման վերջին տարիներին երկրի կառավարմա– նը մասնակից է դարձրել Ծղուկքի տեր Աշոտ Աշոտյանի Սմբատ և Գրիգոր որ– դիներին, որոնցից առաջինը (տես Սըմ– բաւո Я Ա շ ո տ յ ա ն) ժառանգել է գահը։ Գոկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ու թ մ ա զ յ ա ն Հ․ Մ․, Սյունիքը IX–X դա– րերում, Ե․, 1958։ Դրիգորյան Դ․ Մ․, Սյունիքի վանական կալվածատիրությունը IX–XIII դարերում, Ե․, 1973։ И․ Ղարագյոզյան

ՎԱՍԱԿ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Մահկանաբերդի (տես Մահկա– նաբերդի իշխանություն) իշխան, Տփղիսի շահապ (քաղաքապեւո) XII դ․։ Կարինի Սալդուխ ամիրայից, որը 1154-ին Անիի մոտ պարտվել, գերվել և Տփղիս էր բեր– վել, պարգևական տիրույթներ է ստացել նաև Կաբինում։ Սերտ հարաբերություն– ների մեջ է եղել 1155-ին գահ բարձրացած վրաց Դավիթ V թագավորի հետ։ Սակայն վերջինիս հաջորդած Գեորգի III թագա– վորը հալածել է Վ․ Ա–ին, և նա ստիպված հեռացել է Կարինի իր տիրույթները։ Վ․ Ա–ից հետո Մահկանաբերդի Արծրու– նիների տոհմը գլխավորել է եղբայրը՝ Ամիր Քուրդը։ Թաղվել է Կարինի Մ․ Աստ– վածածին եկեղեցում։ Գրկ․ Աւի շան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Հ․ Մար գար յան

ՎԱՍԱԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ իշխան։ Հայոց իշխան Աշուո Բագրաւոոմւոէ (732–748) որդին։ Հակա– ռակ եղբորը՝ Հայոց իշխան (պատրիկ) Սմբաւո Բագրաաունու (770–775), սկըզ– բում չի մասնակցել Արաբ, խալիֆայու– թյան դեմ 774–775-ի ապստամբությանը՝ ապաստանելով իր Դարյունք ամրոցում։ Սակայն 775-ի գարնանը, երբ արաբ․ 30 հզ–անոց զորքը ապստամբներին պատժելու նպատակով ներխուժել է Հա– յաստան և վասպուրականի իշխան Հա– մազասպ Արծրունին նրանից օգնություն է խնդրել, իր ուժերով մասնակցել է Ար– ճեշի ճակաաամարւո 775-ին։ Ապստամբու– թյան պարտությունից հետո հաստատվել է Կղարջքի Արւոանոդ ամրոցում։ Վ․ P-ու որդի Ատրներսեհը և թոռը՝ Աշոտը, ըն– դունելով քաղկեդոնություն, դարձել են Բագրատունիների վրաց․ ճյուղի արքա– յատան (տես Բագրաաունիներ վրաց) հիմնադիրը։ Պատմիչ Վարդան Արևել– ցին Վ․ Բ–ուն է համարում վրաց Բագրա– տունիների հիմնադիրը, նրան անվանե– լով՝ «սկիզբն թագաւորաց Վրաց»։ Գրկ․ՂհոԿղ, Պատմություն, Ե․, 1982։ Վարդան Վարդապետ (Արևել– ց ի), Հավաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Մարկվարտ Հ․, Բագրատունյաց տոհմը, Վնտ․, 1913։ IX․ Տեր–Ղեոնղյան

ՎԱՍԱԿ ԻՇՒԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», XIII դ․ հայկ․ ձեռագիր մատյան։ Պահպանվում է Երուսաղեմի Մ․ Հակոբյանց վանքում (ձեռ․ N« 2568)։ Ընդօրինակվել և պատկերա– զարդվել է Կիլիկիայի Հեթում Ա թագա– վորի եղբայր Վասակ իշխանի պատվե– րով։ Վասակ իշխանի և նրա Կոստանդին ու Հեթում որդիների ընծայական նկարի տակ Հովհաննես Արքաեղբոր հիշատակա– գրությունը վկայում է այս ձեռագրի ազ– գակցությունը Հովհաննես Արքաեղբոր դպրոցի 1287-ի Ավետարանի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N» 197) հետ, որն ապացուցվում է որոշ տերունական նկարների (օրինակ, «Խաչելության») պատկերագրական նմա– նություններով։ «Վ․ ի․ ա․» պատկերազար– դել է «Կեռան թագուհու Ավեաարանի> մանրանկարչի դպրոցին պատկանող ծաղ– կող։ Ընծայական նկարը հայ մանրանկար– չության մեջ առաջիններից է, որ մատնա– «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կա– նանց», ‘մանրանկար 1260–70-ին պատկերա– զարդված «Վասակ իշխանի ավետարան»-ից (Երուսաղեմի Ս․ Հակոբյանց վանք, ձեռ․ JNP 2568) նշում է արմ․ արվեստից ուղղակի փոխ– առնված լինելը (Բարեգութ Աստվածամոր տիպը)։ Հայ նկարիչն այստեղ զուգորդել է բարեխոսության և հովանավորության թեմաները՝ հեռանալով եվրոպ․ օրինակ– ներից։ Տերունական նկարները գտնվում են համապատասխան տեքստի կողքին՝ նկարված ազատ թերթի վրա, նրանցում