Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա․ Ա․ Վասիլյան Վ․ Մ․ Վասնեցով պատկերի մոտիվներ» (1912, երկուսն էլ Ն․ Ս․ Սամոկիշի ընկերակցությամբ) ալ– բոմների։

ՎԱՍԻԼՅԱՆ Արտաշես Արշակի [23․4(5․5)․ 1898, գ․ Ուզունթալա (այժմ՝ գ․ Այգեհո– վիտ, ՀՍՍՀ Իջևանի շրջանում)*–10․2․1943, Նովո Զերելիևկա (Կրասնոդարի երկրա– մաս)], սովետական բանակի գնդապետ (5․3․1940)։ ՍՍԿԿ անդամ 1925-ից։ Ավար– տել է Թիֆլիսի հետևակային դպրոցը (1925), ԲԳԿԲ վարչությանը կից հրա– մանատարական կազմի կատարելագործ– ման դասընթացները (1929)։ Առաջին հա– մաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է (1916) Կովկասյան գործող բանակ։ Ս․ Շահումյանի կոչով 1918-ին կամավոր մտել է կարմիր բանակ։ 1920-ի մայիսին ծառայության է անցել Բաքվի 26 կոմիսարների անվ․ 1-ին կամավորա– կան գնդում, մասնակցել ներքին հակա– հեղափոխության և անգլ․ զորքերի դեմ մղված մարտերին։ Եղել է գնդացրային դա– սակի, հրաձգային վաշտի հրամանատար, 1931-ից՝ 77-րդ լեռնահրաձգային դիվի– զիայի շտաբի բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1934-ին նշանակվել է հայկ․ 4-րդ լեռնահրաձգային գնդի շտաբի պետ, ապա՝ գնդի հրամանատար։ 1935– 1937-ին՝ 20-րդ լեռնահրաձգային դի– վիզիայի շտաբի հետախուզության բաժ– նի պետ։ Հայրենական մեծ պատերազ– մի սկզբին Վ․ ղեկավարել է 409-րդ հայկ․ հրաձգային դիվիզիայի կազմավորումն ու զորավարժեցումը։ 1942-ի հոկտեմբերին նշանակվել է Հս․ Կովկասում գործող 89-րդ Հայկ․ հրաձգային դիվիզիայի հրա– մանատար, մասնակցել էլխոտովո – Մալգոբեկ–Վոզնեսենսկայա շրջանում մղված պաշտպանական մարտերին, Մալ– գոբեկի, Հս․ Կովկասի այլ բնակավայրերի ազատագրմանը։ Զոհվել է թշնամու գե– րակշիռ ուժերի դեմ մարտում։ Աճյունն ամփոփված է Լենինականի քաղաքային այգում։ Վ–ի անունով է կոչվում նրա ծնըն– դավայրի միջնակարգ դպրոցը, Իջևանի փողոցներից մեկը։

ՎԱՍԼՈՒ8 (Vaslui), Ռումինիայի համանուն գավառի կենտրոնը։ 50 հզ․ բն․ (1981)։ 1475-ին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծը Վ–ի մոտ ջախջախել է Սուլեյման փաշայի 120 հզ–անոց թուրք, բանակը։ Մոլդովայի իշխանության առաջին հայկ․ գաղթավայրերից մեկը եղել է Վ․ (հայերն անվանել են վասլով)։ 1418-ին Լեհաստա– նից Մոլդովա գաղթած հայերի (3 հզ․ ընտանիք) որոշ մասը հաստատվել է Վ–ում՝ ստվարացնելով գաղթավայրը։ Զբաղվելով սանտրով և արհեստագործու– թյամբ՝ հայերը նպաստել են վ–ի տնտ․ զարգացմանը։ Վ–ի մոտ հիշատակվում են Արմենեշտ գյուղը, Պլատոուլ Արմենիլորը (Հայկ․ սարահարթ), Յազուլ Արմենիլորը (Հայկ․ լիճ) տեղանունները։ Հայերը տար– բեր ժամանակներում կառուցել են երեք եկեղեցի (չեն պահպանվել)։ ձիզվիտ քա– րոզիչ Մարկուս Բանդինին վկայում է, որ 1648-ին Վ․ ունեցել է 100 տուն հայ բնա– կիչ։ 1672-ին գաղթավայրը նոսրացել է՝ կապված Մոլդովայից Տրանսիլվանիա հա– յերի խոշոր գաղթի հետ։ Սակայն վկայու– թյուններ կան, որ XVIII դ․ հայերի քանա– կը կրկին աճել է Վ–ում։ Նրանք ունեցել են քաղաքային ինքնավարություն, քա– ղաքապեւո (1701-ին հիշվում է Բոգդան կամ Աստվածատուր քաղաքապետը), ծե– րերի խորհուրդ և դատարան։ Հավանա– բար Վ–ի հայկ․ գաղթավայրը գոյատևել է մինչև XIX դ․ սկիզբը։ Գրկ․ Բռնի միություն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցվույն ՝՝Հոովմա, ՍՊԲ, 1884։ Ս ի– ր ու ն ի Հ․ ճ․, Հայ եկեղեցին ռումեն հողի վրա, էջմիածին, 1966։ Ս․ Քոււսնջրսն

ՎԱՍԿԱՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթում, Չմշկա– ծագի մոտ։ XX դ․ սկզբին ուներ մոտ 200 (30 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով, առևտրով։ Գյուղում կար եկե– ղեցի (Ս․ Վասիլիկա վանք) կից վարժա– րանով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՍԿԵՐՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Ւոսրբերդի վիլայեթի համանուն գավառի Չարսանջակ գավառակում։ XX ղ․ սկզբին ուներ մոտ 400 (50 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով, առևւոը– րով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Թորոս)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՎԱՍ4Ո ԴԱ ԳԱԱԱ (1469–1524), պորտու– գալացի ծովագնաց։ Տես ԳաԱա Վասկո դա։ ՎԱՍՅուԳԱՆԻԵ, տայգայական ճահճոտ հարթավայրային մարզ Արմ․ Սիբիրի հվ–ում։ Արմ–ից և հվ–արմ–ից եզերված է Իրտիշ, հս–ից և հս–արլ–ից՝ Օբ գետերի հովիտներով։ Հվ–ում աստիճանաբար իջ– նում է դեպի Բարաբայի տափաստանը։ Վ․ հարթ կամ թեք ալիքավոր, բնական ցամաքուրդվող հարթավայր է՝ կտրտված Մեծ Ցուգան, Վասյուգան, Պարաբել և այլ գետերի հովիտներով։ Առավելագույն բարձրությունը 163 մ է։ Կազմված է նեո– գենի ավազակավային նստվածքներից, ջրբաժանային հատվածում՝ տորֆային գոյացումներից։ Գերակշռում են տոր– ֆամամռածածկ ճահիճները։ Ցամաքուրդ– ված լանջերին զարգացած են միջինտայ– գայական (եղևնու–եղևինու–մայրու, կա– ղամախու–կեչու), հարավտայգայական (եղևնու–մայրու–եղևինու) անտառային զանգվածները։ Կա նավթի ու գազի արդ– յունահանում ։ՎԱՍՆԵՑՈՎ Վիկտոր Միխայլովիչ (1848–• 1926), ռուս նկարիչ։ Սովորել է Պետեր– բուրգի Գեղարվեստը խրախուսող ընկե– րության նկարչության դպրոցում (1867– 1868)՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվես– տի ակադեմիայում (1868–75), որի իսկա– կան անդամն էր 1893-ից։ Պերեդվիժնիկ– ների ընկերության անդամ 1878-ից։ Այ– ցելել է Ֆրանսիա (1876) և Իտալիա (1885)։ 1870-ական թթ․ հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», 1876, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1880-ական թթ․ ստեղծել է ազգ․ պատմության, ռուս, բիլինաների և ժող․ հեքիաթների թեմաներով խորապես հայ– րենասիրական գործեր՝ գրեթե ամբողջո– վին դրանց նվիրելով իր հետագա ստեղ– ծագործությունը․ «Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամար– տից հետո» (1880), «Ալյռնուշկա» (1881), Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» (1881–98, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «իվան–ցարևիչը գորշ գայլի վրա» (1889), «Դյուցազուններ» (1881–98), «Իվան Վա– սիլևիչ Ահեղ արքան» (1897, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժո– ղովրդական–բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Չյու– նանուշիկը» հեքիաթ–պիեսի (բեմ․ Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, 1882) և Ռիմսկի–Կորսակովի նույնանուն օպերա– յի (բեմ․ Մոսկվայում, Մամոնտովի մաս– նավոր օպերայում, 1886-ին) զգեստների և բեմանկարների էսքիզները։ 1883–85-ին Պատմության թանգարանի (Մոսկվա) հա– մար ստեղծել է «Քարի դար» մոնումեն– տալ պաննոն, 1885–96-ին՝ Կիևի Վլադի– միրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», 1878, «Իվան Պետրով», 1883, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերա– սրահում), նկարազարդումների հեղինակ է։ Վ–ի գծանկարներով են կառուցվել եկե– ղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում (Մոսկվայի մոտ, 1883), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը (1902)։ Սովետական տարիներին Վ․ շարունակել է ստեղծագործել ժող․ հե– քիաթային թեմաներով («Անմահ Կաշչե– յը», 1917–26, Վ․ Մ․ Վասնեցովի տուն– թանգարան, Մոսկվա)։ Գրկ» Моргунов Н․, Моргунова- Рудницкая Н․,В․ М․ Васнецов, М․, 1962․

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ (պհլ․ vaspuhr – ազնը– վական, իշխանական և akan – երկիր, բնակատեղի), նահանգ Մեծ Հայքում (ավե–