Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վաուտինը չի թվագրել իր աշխատանքները, սակայն ակնհայտ է, որ մոտ 1709-ից հետո նրա վաղ շրջանի նկարների համեմատաբար մուգ գունապատկերը դարձել է լուսավոր, իսկ կյանքի վերջին շրջանում՝ նրբագեղ («է․ Ֆ․ ժերսենի կրպակի ցուցանակը», 1720, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ Վարի սանգինայով կամ երեք գույնով (իտալական մատիտ, սանգինա, կավիճ) կատարված գծանկարները նույնպես քնարական են․ նրանցում սուր դիտողականությամբ պատկերված են ֆրանսիական հասարակության տիպական կերպարներ։ Վարի ստեղծագործությունը ժամանակակից կյանքի գեղարվեստական պատկերավորման նոր ուղիներ է բացահայտել, իր բովանդակությամբ այն առավել խորն է ու հարուստ քան ոոկոկոյքւ արվեստը, որի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել ՎԱՏՈՒՏԻՆի ժառանգությունը (հատկապես նրա զարդապատկերային պաննոները)։ 9-/1^․Чегодаев А․ Д․, Антуан Ватто, М․, 1963․

ՎԱՏՈՒՏԻՆ Նիկոլայ Ֆեոդորովիչ (1901 – 1944), սովետական զորավար, բանակի գեներալ (1943), Սովետական Միության հերոս (ետմահու, 6․5․1965)։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ Սովետական բանակում ծառայել է 1920-ից։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1929), նույն ակադեմիայի օպերատիվ ֆակ–ը (1934) և Գլխավոր շտաբի ակադեմիան (1937)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Հյուսիս–Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետ (1941-ի հուլիս- 1942-ի մայիս), Գլխավոր շտաբի պետի տեղակալ և Ռազմակայանի լիազոր Բրյանսկի ռազմաճակատում։ Եղել է Վորոնեժի (1942-ի հուլիս–հոկտեմբեր, 1943-ի մարտ-հոկտեմբեր), Հարավ-Արևմտյան․ (1942-ի հոկտեմբեր –1943-ի մարտ), 1-ին Ուկրաինայի (1943-ի հոկտեմբեր- 1944-ի մարտ) ռազմաճակատների զորքերի հրամանատար, ակտիվորեն մասնակցել Վորոնեժի պաշտպանությանը, Մտալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, Զախավւնյա Ուկրաինայի, Կիևի ու Աջափնյա Ուկրաինայի ագատագրմանը։ Ծանր վիրավորվելուց հետո մահացել և թաղվել է Կիևում, որտեղ նրան հուշարձան է կանգնեցված։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մուվորովի I, Կուտուզովի I աստիճանների և չեխոսլովակյան շքանշաններով։

ՎԱՐ, հողի մեխանիկական մշակման հիմնական գործադրաձև, երբ միաժամանակ կատարվում է հողի Փխրեցում, փշրում, շրջում, տեղաշարժում, նստեցում, հարթեցում։ Հողը վարելիս պահպանվում է վարելաշերտի կնձկային կառուցվածքը, մեծանում ծակոտկենությունը, լավանում ստրուկտուրան,, ջրա և օդաթափանցելիությունը, ակտիվանում աերոբ մանրէների գործունեությունը, ավելանում մատչելի սննդատարրերի քանակը։ Շրջման միջոցով կատարվում է ճմուտի կենսազրկում, ջրակուտակում, պարարտանյութերի վերածածկում, մոլախոտերի սերմերի, վնասատուների ու հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ խորը վարածածկում։ Վար կատարում են գութաններով։ Տարբերում են վարի հետևյալ տիպերը․

  1. Շերտաշրջում (առաշրջում), երբ հողի մոտ 40 սմ լայնության շերտը ոչ մեծ խորությամբ, գութանի պտուտակաձև թևով շրջում են 180°-ով։ Սա ճմուտը վարելու հնագույն ձևն է։ Այս դեպքում պահանջվում է հողի լրացուցիչ մշակում (տափանում, փխրեցում, հարթեցում ևն)։ Շերտաշրջում է կոչվում նաև խոպանի կամ բազմամյա խոտերի դաշտերի կրկնավարը։
  1. Սովորական կամ կիսականգուն վար (հարոսահևրկ), վարելաշերտերը գութանի կիսապտուտակաձև թևերով շրջվում են 135°-ով և հողի մակերևույթի նկատմամբ 45°-ի անկյան տակ սեղմ հենվում են մեկը մյուսին։
  1. Կուլտուրական վար, կատարվում է թևավոր նախագութանիկներ ունեցող գութանով։ Դանակի և խոփի միջոցով կտրտված հողաշերտը (առը) բարձրանում է թևի վրա և շրջվում 135°-ով։ Նախագութանիկը կտրում և ակոսի հատակն է տեղափոխում մակերեսային 10–12 սմ խորության շերտը, ինչպես նաև հողի մակերեսի մոլախոտերն ու դրանց սերմերը, հիվանդությունների ու վնասատուների հարուցիչները, խոզանի մնացորդները։ Գութանի հիսնական թևը բարձրացնում է հողի պինդ շերտը և ծածկում դրանով ակոսի մեջ շրջած մակերեսային շերտը։ Նման եղանակով աշնանը կամ ձմեռնամուտին կատարվող Վար կոչվում է ցրտավար։ Կուլտուրական Վարին սովորաբար նախորդում է խոզանի երեսվարը։
  1. Առանց առը շրջելու Վ․՝ (S․ Ս․ Մալցևի մեթոդով կատարվող կամ անթև վար), 4–5 տարին մեկ անգամ ցելի դաշտում կատարվում է խորը (35– 40 սմ) Փխրեցում անթև գութաններով, հետո նույն տարում, անհրաժեշտության դեպքում, ինչպես և հաջորդ 3–4 տարիների ընթացքում մշակում են 10–12 սմ խորության սկավառակավոր երեսվարիչներով։ Այս դեպքում հողի տարբեր շերտերի ուղղահայաց տեղաշարժեր չեն լինում, չի խախտվում վարելաշերտի բնական կառուցվածքը։ Սակայն մոլախոտերի սերմերը, խոզանի մնացորդները, ինչպես և պարարտանյութերը մեծ մասամբ մնում են հողի մակերեսին։ Կիրառվում է ոչ բոլոր շրջաններում։
  1. Հարթ կտրիչավոր Վ․ (մշակել է ակադեմիկոս Ա․ Ի․ Բարաևը), լայնորեն կիրառվում է Ղազախստանում և Սիբիրում՝ հողմնային էրոզիայի գերակշռման վայրերում։ Կատարվում է փխրեցնող հարթկտրիչներով, որոնք սլաքաձև (լայն՛ բացվածքով), կտրող եզրերով աշխատանքային օրգան են, հողը փխրեցվում է համապատասխան խորությամբ և թողնվում իր տեղում։ Այս դեպքում հողի շերտերի փոխադարձ դասավորությունը և հողի մակերեսի ծղոտը հիմնականում պահպանվում են և նպաստում ձնակուտակմանը, խոնավության պաշարի ավելացմանը, որը կանխում է քամու էրոզիան, կտրատվում են միայն բազմամյա մոլախոտերի արմատները։ Վարի խորությունը սահմանվում է՝ ելնելով վարելաշերտի հզորությունից, ենթավարելաշերտերի ու մշակվող կուլտուրայի կենսբ․ առանձնահատկություններից, մոլախոտերով աղբոտվածության աստիճանից, հիվանդությունների և վնասատուների առկայությունից։ Մինչև 20սմ խորության Վ․ համարվում է մակերեսային, 20–22ա/-ը՝ միջին (բնականոն), 25– 27 սմ–ը (երբեմն 30–35)՝ խորը։ Հատիկավորների համար Վարի խորությունը 20–22 սմ է, շաքարի ճակնդեղինը՝ 28–30, պտղատու տնկարկներինը և խաղողի վազերինը՝ 50–60 սմ։ Խորը Վարից բարձր և կայուն բերք ստանալու կարևորագույն պայմաններից է։ 20 սմ պակաս վարելաշերտ ունեցող հողերում աստիճանաբար ստեղծում են կուլտուրականացված վարլաե շերտ։ Վ–ի ժամկետները կախում ունեն գոտիական, հողակլիմայական առանձ– նահատկություններից, մշակվող կուլտուրայի ագրոտեխնիկայից, ցանքսի ժամկետներից ևն։ Առավել կատարելագործվածը վաղ ցրտահերկն է, որը նպաստում է հողում խոնավության և բույսերին մատչելի սննդանյութերի կուտակմանը։ Ամառնավարն անհրաժեշտ է զբաղված ցելերը ցանքին նախապատրաստելու և ոչ ցելային նախորդ ունեցող աշնանացանների ցանքի ժամանակ։ Գարնանավարը կատարում են գարնանացան կուլտուրաների համար։