Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սառը (հուլիսին 6–7°C)։ Վ–ի վրա նկատ– վում են կանգուն ալիքներ և ուժեղ ալե– բախություններ, որոնց հետեանքով լիճը սառցակալում է ուշ, փետրվարին։ Մուտա– լա գետով և Գյոթա ջրանցքով միանում է Բալթիկ ծովին, Գյոթա ջրանցքով, Վենեռն լճով և Գյոթա էլվ գետով՝ Հյուսիսային ծովին։ Վ–ի հվ․ մասում է Վիսինգսյո կըղ– զին։ Ափերին են Մուտալա Յոնչյոպինգ, Հուսկվառնա, Կարլսբորգ քաղաքները։

ՎԵԼԱՍԿԵձ, իսկականը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես (Rodri– guez de Silva Velazquez) Դիեգո (4 կամ 5․6․1599, Սեիլիա –6․8․1660, Մադրիդ), իսպանացի նկարիչ։ Սովորել է Աեիլիա– յում, Ֆ․ դե էռերա Ավագի և Ֆ․ Պաչեկոյի մոտ (1610–16)։ 1617-ին արժանացել է վարպետի կոչման։ Մինչե 1623-ը աշխա– տել է Աեիլիայում, նկարել «բոդեգոնես» (իսպ․ bodegon – պանդոկ)՝ ժող․ կեն– Դ․ Վելասկեզ․ Ինքնանկար, «Լաս Մենինաս* նկարի հատված (1656, Պրադո, Մադրիդ) ցաղի տեսարաններ («Նախաճաշ», մոտ 1617, էրմիտաժ,* Լենինգրադ, «Ջրկիր», մոտ 1620, Ուելինգտոնի թանգարան, Լոն– դոն), որոնք իրենց նկարելաձևով մոտե– նում են Մ․ Կարավաշոյի ավանդույթնե– րին։ Երբեմն Վ․ կրոն, սյուժեն կենցա– ղային պատկեր է ներմուծում որպես ինք– նուրույն մոտիվ («Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1622, Ազգ․ պատ– կերասրահ, Լոնդոն)։ Վաղ շրջանի այս գործերում, արդեն, Վ․ ստեղծել է ժող․ տիպերի դիպուկ բնութագրումներ։ 1623-ին Վ․ տեղափոխվել է Մադրիդ, դարձել պա– լատական նկարիչ։ Վ–ի վարպետության կատարելագործմանը նպաստել են թա– գավորական հավաքածուներին, հատկա– պես Տիցիանի նկարներին, ինչպես և Իսպանիա ժամանած Պ․ Պ․ Ռուբենսի հետ ծանոթությունն ու իտալիայում ճանա– պարհորդելը (1629–31)։ Նա համարձա– կորեն հրաժարվել է իր ժամանակի ար– վեստին հատուկ պայմանականություն– ներից, կյանքն ընկալել իր ողջ իրողու– թյամբ, որոնել մեծ ընդհանրացման պատ– կերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս» նկարում (մինչե 1630, Պրադո, Մադրիդ) Վ․ պատկերել է բնության գրկում Բաքոսի և Ֆավնների հետ խնջույքի նստած թա– փառաշրջիկների, որոնց բոլորին միավո– րում է ոգեորության ընդհանուր մթնո– լորտը, մոտիկությունը բնության ուժե– րին։ «Վուլկանի դարբնոցը» (1630, Պրադո) լի է իրական կյանքի զգացողությամբ։ Իսպանա–հոլանդ․ պատերազմի իրական մի դրվագը պատկերող «Բրեդայի հանձ– նումը» նկարով (1634, Պրադո) Վ․ սկզբնա– վորել է ժամանակակից թեմայով պատմա– Դ․ Վելասկեզ․ «Բաքոս» (1628–29, Պրա– դո, Մադրիդ) նկարչությունը Եվրոպայում։ Միաժամա– նակ Վ․ ստեղծել է բազմաթիվ դիմանկար– ներ՝ իսպ․ հասարակայնության ներկա– յացուցիչների մի անսովոր բազմազան պատկերասրահ («Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալտասար Կարլոս», եր– կուսն էլ՝ 1634–35, Պրադո, «Խուան Մա– տեոս», մոտ 1632, Դրեզդենի պատկերա– սրահ, են)։ Առանձնահատուկ ուշադրու– թյուն են գրավում պալատական ծաղրա– ծուների, խեղկատակների, գաճաճների դիմանկարները (այսպես կոչված Ւաւան Ավստրիացի, Կորիացի էլ Բոբո, էլՊրիմո, Վալյեսկասցի տղան են, բոլորը՝ 1631 – 1648, Պրադո)․ հաճախ բնությունից խեղ– ված այդ մարդկանց Վ․ պատկերել է իրենց հատուկ մարդկային գծերով։ Իննովկեն– տիոս X պապի դիմանկարում (1650, Դո– րիա–Պամֆիլի պատկերասրահ, Հռոմ), որի դաժան ճշմարտացիությունից ազդվել է նույնիսկ ինքը՝ պապը, կարմրի և վար– դագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակ– ված գունաշարը դարձել է կերպարի հու– զական բանալին։ Այդ դիմանկարը Վ․ ստեղծել է իր երկրորդ այցելության ժա– մանակ Իտալիա (1648–51)։ Այնտեղ (գու– ցե և Իսպանիա վերադառնալուց անմի– ջապես հետո) նկարել է «Հայելիով Վենե– րան» (1651, Ազգ․ պատկերասրահ, Լոն– դոն)։ «Մեդիչիի վիլլան» երկու բնանկա– րում (երկուսն էլ՝ 1650–51, Պրադո) Վ․ այն ժամանակվա համար ոչ սովորական թարմությամբ և թվացյալ էտյուդային Դ․ Վելասկեզ․ Ֆիլիպ IV-ի դի– մանկարը (1657, Ազգային պատկե– րասրահ, Լոնդոն) նկարելակերպով ստեղծել է բնության ամբողջական կերպարներ։ Կյանքի վեր– ջին տարիներին Վ․ նկարել է իր ամենա– նշանավոր երկու նկարները՝ «Լաս Մե– նինաս» («Ֆրեյլիններ», 1656) և «Մանող կանայք» (նախնական անունը՝ «Արաքնեի առասպելը», 1657, երկուսն էլ՝ Պրադո– յում)։ «Լաս Մենինաս»-ում նկարիչն առա– ջին պլանում պատկերել է արքայադուստր Մարգարիտին ֆրեյլինների (թագուհու և մեծ իշխանուհիների շքադիր ազնվական օրիորդներ) և գաճաճների ուղեկցությամբ, նրանց կողքին՝ իրեն, թագավորական զույգի դիմանկարի վրա աշխատելիս, որի արտացոլումը տեսանելի է դահլիճի խոր– քի հայելու մեջ։ Պալատական կյանքի մասնավոր դրվագն այստեղ ներկայա– նում է որպես բարդ ու ՓոՓոխական կյան– քի ընդհանուր հոսքի պահերից մեկը։ Այլ՝ ավելի մաժորային երփնագրով է ստեղծված «Մանող կանայք» նկարը, որի լայտմոտիվը ժողովրդի գեղեցկությունն է, նրա ստեղծարար ուժը։ Վ–ի ուշ շրջանի գործերում առավել լրիվ են դրսեորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնա– հատկությունները․ իրականության խո– րագույն ըմբռնումը նրա ողջ հարստու– թյամբ և հակասություններով, նրա կեր– պարա–պլաստիկական մարմնավորման ամբողջականությունը, երբ գեղարվես– տական ձևի բոլոր տարրերը հանդես են գալիս անքակտելի միասնությամբ։ Վ․ նկարել է առանց նախնական ճեպանկար– ների, անմիջապես կտավի վրա՝ ի մի ձուլելով բնորդից ստացած անմիջական տպավորությունները, կոմպոզիցիայի խըս– տորոշ մտածվածությունը, ազատ վրձնա– հարվածներն ու գեղանկարչական հա– մակարգի ամբողջականությունը, հասնե– լով, թվում է թե, ազատ իմպրովիզացիայի և միաժամանակ լայն ընդհանրացման։ Վ–ի ստեղծագործությունը XVII դ․ իսպ․ գեղանկարչության բարձունքն է և համաշ– խարհային ռեալիստ, արվեստի ամենա– վառ երևույթներից մեկը։ Պատկերազարդումը տես 368-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Каптерева Т․ П․, Веласкес, М․, 1961; Кеменов В․ С․, Картины Веласке– са, М․, 1969; Сашоп Aznar J․, Velaz– quez, Madrid, 1964․ ՎԷԼԴ (< հոլանդ, veld – դաշտ), չորա– յին սարավանդի անվանումը Հվ․ Աֆրի– կայում, Դրակոնյան լեռներից արմ․։ Վ․ չորասեր խոտաբույսերով ու թփուտներով ծածկված, դեպի Կալահարիի իջվածքն ու Լիմպոպո գետի հովիտն իջնող սանդղա– փուլերի շարք է։ Առանձնացվում են․ Բարձր Վ․ (բարձրությունը՝ 1200–2000 մ)է Միջին Վ․ (բարձրությունը՝ 1000–1500 ւ/), Թփուտային Վ․ (Բուշվելդ, բարձրությունը՝ մոտ 900 ւէ) և Ցածր Վ․ (բարձրությունը՝ 300–800 մ)։

ՎԵԼԴԵ վան դե (van de Velde), XVII դ․ հո– լանդացի նկարիչների ընտանիք։ Առավել հայտնի են՝ է ս ա յ ա ս վան դե Վ․ (մոտ 1590/91 – 1630), 1610-ից աշխատել է Հառ– լեմում, 1618-ից՝ Հաագայում։ Հոլանդ, ազգ․ բնանկարի («Հեծյալներով բնա– նկար», 1623, էրմիտաժ, Լենինգրադ) հիմ– նադիրներից է։ Կյանքի դիտարկումների սրությամբ են աչքի ընկնում նրա ժանրա– յին նկարներն («Դարավանդի վրա», 1622, էրմիտաժ) ու մարտանկարները («Հար– ձակում ֆուրգոնի վրա», 1626, Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկ– վա)։ Վիլլե մ վան դե Վ․ (1633–1707)։ Աշխատել է Ամստերդամում, 1673-ից՝ Լոնդոնում։ Հեղինակ է հնչեղ գույներով ծովային բնանկարների («Փոթորիկ»,