Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ձեռագիր աղբյուրներում (մ․ թ․ 2500 տա– րի առաջ), Հիպոկրատի (V–IV ղդ․ մ․ թ․ ա․), Պլուտարքոսի (I–II ղդ․), Դալե– նի (II դ․) և այլոց երկերում։ Սակայն որպես ինքնուրույն գիտություն ձևավոր– վել է XV դ․ վերջերին, երբ Եվրոպայում բռնկվեց սիֆիղիսի խոշոր համաճարակ (սեռական «ժանտախտ»)։ XVI–XVIII դդ․ առաշին կեսը սեռական օրգանների բո– լոր ախտահարումները սխալմամբ հա– մարում էին որպես մեկ հիվանդություն՝ սիֆիլիս կամ սուսանակ անվանումով։ Հետագայում պարզվեց, որ դրանք տար– բեր վեներական հիվանդություններ են։ 1838-ին ֆրանս․ բժիշկ Ֆ․ Ռիկորն ապա– ցուցեց, որ սիֆիլիսը և սուսանակը տար– բեր հիվանդություններ են։ Նրա աշա– կերտ Բսարոն 1852-ին առանձնացրեց մեկ այլ վեներական հիվանդություն՝ փափուկ շանկրը։ Ավելի ուշ նկարագրվեց աճուկա– յին կամ վեներական լիմֆոգրանուլեմա– տոգը (տես Վեներական չորրորդ հիվան– դություն)։ Սակայն առանձին վեներական հիվանդությունների ինքնուրույն գոյու– թյունը վերջնականորեն հաստատվեց դը– րանց հարուցիչների հայտնաբերմամբ։ 1879-ին գերմանացի գիտնական Ա․ Նայ– սերը հայտնաբերեց սուսանակի հարու– ցիչը՝ գոնոկոկը։ Իտալացի բժիշկ Պ․ Ֆե– ռարին (1885), ռուս, գիտնական Օ․ Պե– տերսենը (1887) և ֆրանսիացի Ա․ Դուկ– րեն (1889) հայտնաբերեցին փափուկ շանկրի հարուցիչը՝ շղթայացուպիկը, որի մաքուր կուլտուրան 1897-ին Թիֆլիսում ստացան Ս․ Իստամանյանն ու Ա․ Հակոբ– յանցը։ 1905-ին գերմ․ գիտնականներ Ֆ․ Շաուդինը և է․ Հոֆմանը հայտնաբերե– ցին սիֆիլիսի հարուցիչը՝ դժգույն տրե– պոնեմը, իսկ 1906-ին գերմ․ գիտնական Ա․ Վասերմանն առաջարկեց սիֆիլիսի ախտորոշման շճաբանական ռեակցիա (Վասերմանի ռեակցիա)։ XVIII դ․ II կե– սին Վ–ի վերաբերյալ մի շարք հետազո– տություններ են հրատարակվել Ռուսաս– տանում (Ա․ Բախերախտա, Ս․ Վենեչանս– կի և ուրիշներ)։ Վ–ի վերաբերյալ առաջին դիսերտացիան պաշտպանել է Ս․ Տեր– Ղուկասովը (Մոսկվա, 1824), իսկ տղա– մարդկանց սուսանակին նվիրված դի– սերտացիա է պաշտպանել Միքայել Տեր– Դրիգորովը (Մոսկվա, 1859)։ Սիֆիլիսա– բանության բնագավառում կարեոր ներ– դրումներ ունեն Մ․ Մուդրովը, Ն․ Պիրո– գովը, Դ․ Զախարինը, Ս․ Բոտկինը և ուրիշներ։ Վ․ Ռուսաստանում սաղմնավոր– վել է թերապևտիկ ու վիրաբուժական կլի– նիկաներում։ Վ–ի վերաբերյալ ռուսերեն առաջին ձեռնարկը Պետերբուրգում հրա– տարակել է Ֆ․ Կոխը, 1846-ին։ Դիտական Վ–ի հիմնադիր Վ․ Տարնովսկու (1837– 1906) նախաձեռնությամբ Պետերբուրգի ռազմա–վիրաբուժական ակադեմիայում 1869-ին հիմնվել է Վ–ի ամբիոն, իսկ 1905-ին սիֆիլիսաբանության ու մաշկա– բանության ռուսական գիտական ընկե– րություն։ 1937-ից գործում է մաշկավենե– րոլոգների համամիութենական գիտական ընկերություն։ Հայրենական Վ–ի զարգաց– ման գործում կարեոր ներդրում ունեն նաև Ա․ Պոլոտեբնովը, Տ․ Պավլովը, Վ․ Իվանո– վը, Ա․ Պոսպելովը, Ա․ Դեն, Ֆ․ Ֆրոնշտեյ– նը, Ի․ Պորուդոմինսկին և ուրիշներ, որոնց ջանքերով կազմակերպվել են մաշկա– վեներական հիվանդությունների ամբիոն– ներ։ Սիֆիլիսի զարգացման օրինաչափու– թյուններն ուսումնասիրելու նպատակով ռուս գիտնականներ Ի․ Մեչնիկովը, Դ․ Զա– բոլոտնին (1904) և ֆրանս․ է․ Ռուն փոր– ձառական սիֆիլիսաբանության հիմքը դրեցին։ Հետագայում Ցոլ․ Ֆինկելշտեյնը, Պ․ Դրիգորեը, Պ․ Հովհաննիսյանը, Ն․ Օվ– չիննիկովը և ուրիշներ մշակեցին ներակ– նագնդային և ներամորձային ճանապար– հով կենդանիներին վարակելու արդյու– նավետ եղանակներ։ Կատարելագործվե– ցին սիֆիլիսի լաբորատոր ախտորոշման ու բուժման մեթոդները։ 1948-ին ամերի– կացի Ռ․ Նելսոնը և Մ․ Մայերն առաջար– կեցին սիֆիլիսին առանձնահատուկ դըժ– գույն տրեպոնեմների նստեցման ռեակ– ցիան, որի նոր տարբերակը հետագա– յում մշակեց և գործնականում լայնորեն կիրառեց Ն․ Օվչիննիկովը։ Դեռևս 1872-ին Ա․ Պոլոտեբնովը սիֆիլիսի խոցերի բուժ– ման համար կիրառել էր կանաչ բորբոսը, որով և սկիզբ էր դրել անտիբիոտիկների օգտագործմանը։ 1909-ին Պ․ էռլիխը սին– թեզեց սալվարսանը (հակասիֆիլիսային ազդեցության մկնդեդի պատրաստուկ)։ Այնուհետև առաջարկվեցին սնդիկի, բիս– մութի պատրաստուկներ։ Ներկայումս հիմ– նականում կիրառվում է պենիցիլին։ Վե– ներական հիվանդությունների կլինիկայի, բուժման և կանխարգելման հարցերի մշակման բնագավառում մեծ ներդրում ունեն սովետական գիտնականներ Օ․ Պոդ– վիսոցկայան (1956), Վ․ Հարությունովը, Ն․ Սմելովը (1959), Ս․ Պավլովը (1965), Կ․ Աստվածատուրովը (1966), Ա․ Ակովբ– յանը (1966), Մ․ Ռոզենտալը (1967), Ռ․ Բա– բայանցը (1979) և ուրիշներ։ Վ–ի հրատապ հարցերը լուսաբանվում են «Դերմատոլոգիա ի վեներոլոգիա» («Дерматология и венерология», Սոֆիա, 1962-ից), «Վեսանիկ դեբմաաոլոգիի ի վեներոլոգիի» («Вестник дерматологии и венерологии», М․, 1957-ից),«Մեդիցինսկի ռեֆերատիվնի ժուռնալ» («Медицинский реферативный журнал», 1957-ից), «А- chives of Dermatology», N․ Y,, 1960-ից և արտասահմանյան այլ ամսագրերում։ Հայաստանում Վ․, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է սովետական կարգերի հաստատումից հետո։ 1926-ին Երևանի պետ․ համալսարանի բժշկ․ ֆակ–ում դասավանդվել է մաշկային և վե– ներական հիվանդությունների դասըն– թացը (Դ․ Տեր–Դրիգորյան), 1929-ին կազ– մակերպվել է համապատասխան ամբիոն (վարիչ՝ Ն․ Հովսեփյանց), 1929-ին հիմնը– վել և մինչե 1938-ը գործել է Երևանի մաշ– կավեներոլոգիական ԴՀԻ (դիրեկտոր՝ Ն․ Հովսեփյանց)։ Ինստ–ի լուծարքից հետո գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Երևանի բժշկ․ ինստ–ի մաշկավեներական հիվանդությունների ամբիոնում։ ՀՍՍՀ ազգաբնակչության շրջանում վեներական հիվանդություննե– րի տարածվածության ուսումնասիրության և պայքարի միջոցառումների մշակման, բնածին սիֆիլիսի կլինիկայի, սուսանակի բուժման, սիֆիլիսի համակցված (պենի– ցիլինի և բիցիլինի օգտագործմամբ) բուժ– ման, ժամանակակից պայմաններում սի– ֆիլիսի ընթացքի առանձնահատկություն– ների ուսումնասիրության բնագավառում կարևոր ներդրումներ ունեն Ն․ Հովսեփ– յանցը, Դ․ Անդրիասյանը, Դ․ Տեր–Դրիգոր– յանը, Մ․ Հարությունյանը, Ն․ Ցուզբաշ– յանը, Ռ․ Աղասարյանը և ուրիշներ։ է․ ԴանիեԱան

ՎԵՆԵՑԻԱՆՈՎ Ալեքսեյ Դավրիլովիչ (1780–1847), ռուս նկարիչ։ Կենցաղային ժանրի հիմնադիրներից ռուս, գեղանկար– չությունում։ Պետերբուրգի Դեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1811)։ 1807-ից եղել է աստիճանավոր ․Պետեր– բուրգում, սովորել Վ․ Լ․ Բորովիկովսկու մոտ; Վաղ շրջանում ստեղծել է ռոման– տիզմին մոտ քնարական դիմանկարներ («Ա․ Ի․ Բիբիկով», 1805–08, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Մ․ Ա․ Ֆոն– վիզին», կավճաներկ, 1812, էրմիտաժ, Լենինգրադ)։ 1812-ի Հայրենական պատե– րազմի շրջանում հանդես է եկել ֆրանսիա– ցիների և ֆրանսամոլ ազնվականների ծաղրանկարներով։ 1819-ից, թողնելով ծա– ռայությունը, հաստատվել է Տվերի նա– հանգի Սաֆոնկովո գյուղում, ուր սկսել է նկարել գյուղական կենցաղի պատկեր– ներ և գյուղացիների դիմանկարներ («&ա– կընդեղի մաքրումը», կավճաներկ, մինչև 1822, «Կալ», մոտ 1821–23, «Կալվածա– տիրուհու առավոտը», 1823, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, «Վարատե– ղում։ Դարուն», «Հունձք։ Ամառ», «Տերե– փուկով գեղջկուհին», երեքն էլ՝ 1820-ական թթ․, «Զախարկա», 1825, բոլորը՝ Տրետ– յակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Վ–ի ժանրային նկարները տոգորված են գյուղացու նկատմամբ ջերմ համակրան– քով, անկեղծ ճշմարտությամբ, քնարակա– նությամբ։ Հատկապես սիրով է պատկե– րել երիտասարդ գեղջկուհիներին, երե– խաներին, գյուղական բնությունը։ Նորա– րարական ռեալիստ, սկզբունքները Վ․ կի– րառել է նաև մանկավարժական աշխա– Ա․ Գ․ Վենեցիանով․ «Կալվածատի– րուհու աոավոտը» (1823, Ռուսական թանգա– րան, Լենինգրադ)