Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԵՐԻԶՄ (իտալ. verismo, < vero-ճշմարիտ, ճշմարտացի), XIX դ. վերջի ռոալիստ. ուղղություն իտալ. գրկ-յան, երաժշտ-յան և կերպարվեստի մեջ: Վ. ձգտել է արտացոլել կապիտ. զարգացման ուղին թևակոխած միացյալ Իտալիայի ազգ.-պատմ. նոր իրականության սոցիալ. ու հոգեբանական հակասությունները: Գրականության մեջ Վ-ի վրա հասակական ազդեցություն են գործել է. Զոլիյա նատուրալիզմիմտեսությունը, ֆրանս.նև ռուս. գրկ-յան քննադատական ռեալիզմը, ինչպես նաև իտալ. սոցիալիստ. շարժման գաղափարները: Վ-ի ազգ. յուրահատկությունը խոր համակրանքն է ճնշված աշխատավոր ժողովրդի նկատմամբ, որի կյանքն էլ եղել է Վ-ի տեսաբանների (Ջ. Վերգայի, Լ. Կապուանյանի, ինչպես նաև՝ Դ. Չապոլիի, Ռ. Ֆուչինիի, Մ. Սերաոյի և ուրիշների) վեպերի ու նովելների հիմնական բովանդակությունը: Վերիստները. լայնորեն օգտագործելով բարբառները, գրկ. մտցրին ժող. լեզուն. ստեղծեցին կենցաղային թատրոնը, պոեզիային տվին նոր բովանդակություն [Օ. Գուերինի (գրական անունը՝ Լ. Ստեկետտի), Ա. Բոյտո]: Իտալայի առաջադիմական գրկ. զարգացնում է Վ-ի լավագույն ավանդույթները: Երաժշտակության մեջ Վ. Դրսևորվել է օպերային ստեղծագործություններում: Կոմպոզիտորներն իրենց երկերի հերոսներ են դարձրել գեղջուկներին, աղքատ քաղաքացիներին, բոհեմային ներկայացուցիչներին և ուշադրությունը սևեռել հիմնականում սիրային խնդիրներ արծարծող դրամաների վրա: Վերիստական օպերայի առաջին նմուշներն են՝ Պ. Մասկանյիի «Գեղջկական պատիվ»-ը (բեմ. 1890) և Ռ. Լեռնկավալլոյին «Պայացներ»-ը (բեմ. 1892): Օպերային Վ-ի նշանավոր նվաճումներն են Ջ. Պուչչինիի ստեղծագործությունները («Մանոն Լեսկո», բեմ. 1893, «Բոհեմա», բեմ. 1896, «տոսկա», բեմ. 1900, «Չիո-Չիո սան», բեմ. 1904 ևն): Վ-ի երկերի հաջողությանը նպաստել են մեղեդայնորեն արտահայտիչ երաժշտությունը, ընդգծված հուզականությունը: Սակայն նատուրալիստական միտումները, մելոդրամատիզմը, մակերեսային լուսաբանվածությունը, չափազանված արտահայտչականությունը, միօրինակ մեղեդայնացված ռեչիտատիվի նկատմամբ բուռն հակումն ազդել են կերպարների ամբողջականության վրա: Վ-ին մոտ հոսանքներ գոյություն են ունեցել Ֆրանսիայում (Ա. Բրյունոյի օպերաները, Գ. Շարպանտիեյի «Լուիզա» երաժշտ. վեպը), Գերմանիայում (Է. դ՚ Ալբերի «Դաշտավայր») և այլ երկրներում: Կերպարվեստում Վ. արտահայտվել է գյուղացիների և բանվորների կյանքի նկատմամաբ հետաքրքրությամբ, սոցիալ.-քաղ. միտումներով, միաժամանակ, հոռետեսական, երբեմն իրականության պասսիվ նատուրալիստական ընկալմամբ (գեղանկարիչներ՝ Ֆ. Պ. Միկետտի, Ջ. Պելլիցցա դա Վոլպեդո, քանդակագործներ՝ Վ. Վելա, Վ. Ջեմիտո):

ՎԵՐԻՆ ԱԳԱՐԱԿ, գյուղ Արմ. Հայաստանում, Էրգրումի վիլայեթի Երզնկա գավառում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 310 (45 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգորխությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Շրջակա հավառներում վաճառվում էին հացահատիկ, խաղող, մրգեր, մեղր: Գյուղում կար եկեղեցի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

ՎԵՐԻՆ ԱԽԹԱԼԱ, գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Շամլուղի ավանային սովետի վարչա-տերիտորիալ կազմում, շրջկենտրոնից 14 կմ հս-արլ.: Բնակիչները հիմնականում աշխատում են Շամլուղի և Ախթալայի հանքերում: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրվել է 1870-ին:

ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, շրկենտրոնից 6 կմ հս-արլ.: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի կենտրոն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղի տուն մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, դեղատուն:

Վ. Ա-ում են ծնվել գեներալ-մայոր Կ. Հախնազարյանը, սոցիալական աշխատանքի հերոս Պ. Պետրոսյանը: Ներկայիս բնակիչների նախնիներն եկել են Խոյից, Սալմաստից, Ուրմիայից, 1828-29-ին:

ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ, գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջանում, Արագածի հվ-արմ. լանջին, շրջկենտրոնից 12 կմ հվ-արլ.: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են ավերակ եկեղեցի, կիկլոպյան ամրոցի մնացորդներ և դամբարաններ (մ. թ. ա. II-I հազարամյակ):

ՎԵՐԻՆ ԳԵՂ, գյուղ Արմ. Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթում գավառում: 1909-ին ուներ մոտ 730 (104 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղափոխվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Մարտունու շրջանում, Արգիճի գետի ափին, շրջկենտրոնից 3 կմ հվ-արմ.: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինո, կենցաղի տուն, մանկապարտեզ, դեղատուն, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցիների (Ս. Աստվածածին, Ս. Սարգիս), խաչարձաններ, գերեզմանոց խաչքարերով): Բնակիչների նախնիներն եկել են Ալաշկերտից, Մուշից, 1828-29-ին:

ՎԵՐԻՆ ԳԻՐԱԹԱՂ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, Գիրաթաղ գետի միջին հոսանքում