Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբերությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ:Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան,մանկապարտեզ: Հայեռն եկել են շրջակա գյուղերից, 1930-ին:

ՎԵՐԻՆ ՔԻԼԻՍԱ, գյուղ ՀՍՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 14կմ հվ-արմ.:Միավորված է Վահագնի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց,ակումբ,գրադարան,բուժկայան:

ՎԵՐԻՆ ՔՅՈԼԱՆԼՈՒ (1978-ից՝ Գրիբոյեդով), գյուղ ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում, Մեծամոր գետի ձախափնյակում, շրջկենտրոնից 7կմ հվ-արմ.: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, պրղաբուծությամբ,կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց,մշակույթի տուն, գրադարան,կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայական , կենցաղի տուն, կինո, մանկապարտեզ, բուժկայական: Գյուղից հվ-արլ. պահպանվել է գյուղատեղի (Մոխրաբլուր, մ.թ.ա IV հազարամյակ )

ՎԵՐԻՆ ՔՅՈՐՖԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հս-արմ.: Պտղա-անասնապահական սոնովին վերակառուցվել է 1621-ին: Հվ. պատում պահպանվել է հնագույն մուտքը (այժմ ՝ փակված), երկու կողմում քարե բարձակներով, որոնց վրա քանդակված է շրջանագծի մեջ ներառված վեց թերթիկով վարդյակ: Պատերի շարվածքում օգտագործված են նախնական կառուցվածքի բեկորներ:Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև գերեզմանոց,խաչքարեր( XV-XVII դ.դ.), արձանագրված ժարռաբեկոր (1294, Xդ. կառուցված ջրանցքի վերակառուցման վերաբերյալ):Վ-ում է ծնվել գվարդիայի գեներալ-լեյտենանտ Բ. Առուշանյանը: Տես նաև Գորիս, Հին Գ.:

Գրկ. Հասրաթյան Մ., Հայաստանի արտաքուստ շեշտված աբսիդով միանավ հուշարձանները, «Լ Հ Գ», 1976 № 11:

Շ. Հակոբյան, Մ.Հասրաթյան

ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, վերիֆիկացնելիության սկըզբունք (անգլ. verify-իսկությունը հաստատել վկայությամբ, փորձով են) ստուգելիության սկզբունք, տրամանաբանական պոզիտիզմի փիլ-յան մեջ՝ ասույթների իմաստավորության չափանիշ, որով առանձնացվում է փաստական (փորձառական) ասույթների դասը: Ըստ Վ. ս-ի ասույթը փաստական բովանդակություն ունի, եթե միայն հնարավոր է կոնտեքստուալ սահմանման միջոցով այնպես վերաձևակերպել այն, որ ի հայտ գա նրա կապը փորձնական-դիտողական տվյալների հետ, կամ, այլ կերպ, այդ ասույթը պարունակվող տեսության ներքին միջոցներով բխեցնել փորձին ու դիտումներին վերաբերվող («արձանգրային») ասույթներ: Միայն այն դեպքում է ասույթն իմաստավոր, այսինքն՝ պարունակում է պնդում իրերի փաստական վիճակի,հատկությունների ու հարաբերությունների մասին և կարող է լինել ճըշմարիտ կամ կենծ, կամ էլ հիպոթեզ , որը կարող է հաստատվել կամ հերքվել: (Իմաստավոր ասույթների մյուս դասը կազմում են մաթեմատիկայի և տրամաբանության ասույթները. դրանք վերլուծական շարահյոսական միջոցներով) Վ.ս. բացառում է, իբրև իմաստազուրկ, ավանդական փիլ-յան վերացական մետաֆիզակական հարցադրումները:Վ.ս. արտահայտում է տրամաբանական պոզիտիվիզմի նեղ էմպրիզմի:Մինչդեռ գիտ. տեսությունն իսկապես պետք է առնչվի փորձի և դիտումների հետ, բայց դա չի կարող լինել հանգեցման կամ բխեցման այն միանշանակ հարաբերությունը, որը պահանջվում է Վ.ս-ով: Տրամաբանական պոզիտիվիզմի փիլ-յան մեջ հետագայում ի հակադրության Վ. ս-ի առաջադրվել է ֆալսիֆիկացման սկըզբունքը:

Հ.Գևորգյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՙ՚ տես Անալիտիկ երկրաչափություն:

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ,տիպաբանորեն միևնույն խմբին պատկանող լեզուներ, որոնց մեջ քերականական հարաբերություններն արտահայտվում են ոչ թե բառափոխությամբ (վերջավորությամբ, քերանական հերթագայությամբ), այլ սպասարկու բառերով,բառերի կարգով, հնչերանգով են:Վ.լ են անգլ.,ֆրանս., ժամանակակից պարսկ. են: Իրականում գոյություն չունեն «մաքուր» համդրական լեզուներ. մի կողմից Վ.լ-ում կարելի է գտնել համադրական լեզուներին հատուկ երևույթներ (ինչպես հերթագայության երևույթը բառի սահմաններում ՝ թեքման ժամանակ), մյուս կողմից՝ համադրական լեզուններում տարածված են նաև վերլուծականության երևույթներ: Լեզուների զարգացման ընթացքում նկատելի է, որ համադրական լեզուներում երբեմն առաջանում են վերլուծական կառույցներ (ինչպես հայերենում) և Վ.լ-ում ՝ թեքականության երևույթներ (ինչպես ֆռանս-ում):Ըստ այդմ ՝ լեզուների դասակարգումը վերլուծական և համադրական խմբերի կատարվում է նրանց ձևաբանական կառուցվածքին բնորոշ լեզվական գերակշռող միջոցների հիման վրա:

Գրկ. Ջահուկյան Գ.Բ., Լեզվաբանության պատմություն, հ. 2, Ե., 1961: Աղայան Է. Բ.: Լեզվաբանության ներածություն, Ե. 1967

Ա. Սարգսյան

ՎԵՐԼՈՒԾՍԿՍՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, փիլ. հետազոտությունների ժամանակակից ուղղություն, որը փիլ-յան խնդիրը