Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատմությանը։ Ֆան Հյուի Տյուի «Բոլոր դինաստիաների հաստատման նկարա– գրությունը» գրքում (1821) փորձ է արված պատմահամեմատական վերլուծության ենթարկել տնտ․, իրավաբանական և քաղ․ ինստ–ները։ Նման վերլուծության տար– րերը զարգացվել են «Վիետի պատմու– թյան լիակատար տեսություն» խոշորա– գույն երկում (1856–84), որը գրել են մի խումբ հեղինակներ Ֆան Տհան ժյանի գլխավորությամբ։ Ֆրանս, գաղութատիրության սկզբնա– կան շրջանում (XIX դ․ 50–80-ական թթ․) վիետնամ․ պատմագրությունը զարգացել է ֆրանս․ բուրժ․ պատմագրության ազդե– ցությամբ։ Վիետնամ․ բուրժ․ պատմա– գրության մեջ հատուկ տեղ ունի Լե Տհան Կհոյի «Վիետնամի պատմագրությունը և քաղաքականությունը» (Փարիզ, 1955) ընդ– հանուր աշխատությունը։ Նորելուկ բուր– ժուազիայի U հայրենասեր մտավորակա– նության գաղափարախոսները (Ֆան Բոյ Տյաու, Ֆան Տյու Չին) մերկացնում էին Ֆրանսիայի գաղութային քաղաքականու– թյունը, առաջադրում ազգային–ազատագր․ պայքարի, Վ–ի սոցիալ–տնտ․ հետագա զարգացման խնդիրներ։ Վ–ի պատմության մարքսիստական հե– տազոտության հիմքը դրել է Հո Շի Մինը (առաջին ստեղծագործություններն են՝ «Մեղադրական ակտ ֆրանսիական գա– ղութացման դեմ», 1925, «Լենինը և Արևել– քը», 1926)։ Մարքսիստական պատմա– գրությունը վերջնականապես ամրապընդ– վեց ՎԴՀ–ում ժողովրդադեմոկրատական իշխանության հաստատումից հետո (1945)։ ՎՍՀ–ի պատմաբանների աշխատություն– ներում լուսաբանվում է ֆրանս․ գաղու– թարարների դեմ ժողովրդի պայքարը (Չան Հյուի Լիեու), 1945-ի Օգոստոսյան հեղափոխությունը (Չիոնգ Տին, Վան Տառ և ուրիշներ), վիետնամ․ բանվոր դասա– կարգի զարգացումն ու աճը (Չան Վան Զյաու), Վիետնամի աշխատավորների կու– սակցության պատմությունը (Մին Չան, Բույ Կոնգ Չինգ և ուրիշներ), սոցիալիստ, շինարարության հարցերը (Լե Զուան), ամեր․ ագրեսիայի դեմ պայքարը, ագրա– րային U ազգ․ հարցերը, Վ–ի հին և միջ– նադարյան պատմությունը (Վան Տան, Դաո Զյույ Ան և ուրիշներ), հատկապես սոցիալ–տնտ․ պատմությունը։ Տնտեսագիտությունը։ Վ–ի տնտեսու– թյան (տնտ․ ինստ–ների զարգացման, այդ թվում՝ հարկային համակարգի U դրանց համեմատական վերլուծության) մասին սիստեմատիկ նյութեր հավաքելու առա– ջին փորձերից մեկը կատարել է ֆեոդ, պատմագրության ներկայացուցիչ Ֆան Հյու Տյուն։ Բուրժ․ տնտեսագիտ․ միտքը սկսել է զարգանալ XIX դ․ վերջին քառորդին – XX դ․ սկզբին՝ նորելուկ բուրժ․ նացիոնա– լիզմի շրջանակներում։ «Հանուն բարե– փոխումների» շարժման հեղափոխական– դեմոկրատական թևը (Ֆան Բոյ Տյաու և ուրիշներ) քարոզում էր զարգացնել արդ– յունաբերությունը, գյուղատնտեսությունը և առևտուրը կապիտ․ հիմքի վրա։ Չափա– վոր (լիբերալ ռեֆորմատորական) ուղ– ղության ներկայացուցիչները (Ֆան Տյու Չինը և նրա հետևորդները), քննադատե– լով գաղութային իշխանությունների տնտ․ քաղաքականությունը, հանդես էին գալիս երկրի քաղ․ և տնտ․ զարգացման, այդ թվում՝ դեմոկրատական տնտ․ բարեփո– խումների օգտին։ Մարքսիստական տնտեսագիտ․ միտքը սկսում է մուտք գործել 1920-ական թթ․, որի տարածման գործում Հո Շի Մինի հետ մեկտեղ մեծ դեր խաղացին պրոֆեսիոնալ հեղափոխականներ Տոն Դիկ Տհանգը, Չան Ֆուն, Լե Հունգ Ֆոնգը և ուրիշներ։ 30–40-ական թթ․ մարքսիստ տնտեսա– գետները մշակում էին կալվածատերերի, գաղութատերերի և եկեղեցու հողերի բըռ– նագրավման, ազգայնացման և գյուղա– ցիներին հանձնելու, գաղութարարների արդ․ ձեռնարկությունների ազգայնաց– ման, հին թալանչիական հարկերի վերաց– ման և պրոգրեսիվ հարկերի, 8-ժամյա աշխատանքային օրվա սահմանման և այլ պրոբլեմներ։ ՎԴՀ–ի ստեղծումից հետո (1945) 1950– 1960-ական թթ․ լույս տեսած աշխատու– թյունների մեծ մասը նվիրված է ագրարա– յին հարցին և գյուղատնտեսության կոոպե– րացմանը, մասնավոր կապիտալի վերա– փոխմանը (Վո Նյան Չի, Լիու Կուանգ Հոտ և ուրիշներ), ֆինանսական–վարկա– յին համակարգի մշակմանը (Վու Նգոկ Կհուե, Ֆամ Վան Դոնգ և ուրիշներ), տնտհաշվարկի ներդրմանը, ինքնար– ժեքի և գնագոյացման պրոբլեմներին (Դո Վան Շիու, Լե Մուան Չունգ և ուրիշներ), արտաքին առևտրի, էկոնոմիկայի կառա– վարման պրոբլեմներին ևն։ Նշանակալի աշխատանք է կատարված նաև Վ–ի տնտ․ պատմության ուսումնասիրության ուղղու– թյամբ։ Գիտական հիմնարկները։ Գիտահետա– զոտական աշխատանքները կազմակերպե– լու և կոորդինացնելու նպատակով 1959-ին ստեղծվել է գիտության պետ․ կոմիտե, որը 1966-ին բաժանվել է 2 առանձին կոմիտե– ների՝ գիտության ու տեխնիկայի և հա– սարակական գիտությունների։ 19^75-ին ստեղծվել է «Նգիադո» ազգ․ գիտ․ կենտ– րոնը (շենքի համալիրի կառուցումը ՄՄՀՄ օժանդակությամբ ավարտվել է 1977-ին, Հանոյում), որի կազմում են մա– թեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կեն– սաբանության, կիբեռնետիկայի, օվկիա– նոսագիտության, միջուկային ԳՀ և այլ ինստ–ներ։ 1980-ին ՎԿԿ ԿԿ որոշում է ընդունել ՎԱՀ ԳԱ ստեղծելու մասին։ Հասարակական ու հումանիտար գիտու– թյունների գծով գործում են պատմու– թյան, իրավունքի, փիլ–յան, հնագիտու– թյան, գրականության, լեզվաբանության, ազգագրության, հասարակական գիտու– թյունների, ինֆորմացիայի և այլ ինստ– ներ։ 1983-ին ՎՄՀ–ում գործել է ավելի քան 100 ԳՀ հիմնարկ։ XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատե սութ յունը 1984-ին լույս էին տեսնում ավելի քան 200 թերթ և հանդես։ Կարևորագույներն են․ <Ն]ան զան> («ժողովուրդ»), «Հանոյ մոյ» («Նոր Հանոյ», օրաթերթ, 1957-ից, Հանոյում, Վ–ի կոմունիստական կուսակ– ցության Հանոյի քաղկոմի և ժողովրդա– կան կոմիտեի օրգան), «Կուան դոյ նյան զան» («ժողովրդական բանակ», օրաթերթ, 1950-ից, Հանոյում, ժողովրդական բա– նակի գլխ․ քաղվարչության և ազգային պաշտպանության մինիստրության օր– գան), «Մայգոն գյայ ֆոնգ» («Ազատագըր– ված Մայգոն», օրաթերթ, 1975-ից, Հոշի– մինի քաղկոմի և ժողովրդական կոմիտեի օրգան), «Կոնգ շան» («Կոմունիստ», 1955-ից, Հանոյում, ՎԿԿ ԿԿ տեսական– քաղ․ ամսագիր), «Լաո դոնգ» («Աշխա– տանք», շաբաթաթերթ, 1943-ից, Հանո– յում, ՎՍՀ արհմիությունների ֆեդերա– ցիայի օրգան), «Տյեն ֆոնգ» («Ավանգարդ»» շաբաթաթերթ, 1953-ից, Հանոյ, Հո Շի Մին, կոմերիտմիության ԿԿ օրգան)։ Ին– ֆորմացիոն գործակալությունը (ՎՀԳ) հիմն, է 1945-ին, գտնվում է Հանոյում։ Ռադիոհաղորդումները՝ 1945-ից (ներքին հաղորդումները տրվում են վիետնամե– րեն, արտասահմանյան հաղորդումները՝ անգլ․, ինդոնեզերեն, իսպաներեն, չի– նարեն, լաոսերեն, ֆրանս․, ռուս․, ճա– պոներեն և այլ լեզուներով)։ Հեռուստա– տեսությունը՝ 1970-ից։ XII․ Գրականությունը Հնուց ի վեր Վ–ում գոյություն է ունեցել բանավոր ստեղծագործություն։ Գրկ–յան վաղ հուշարձանները պատկանում են X– XIV դդ․։ Միջնադարյան գրկ․ ձևավորվել է բուդդայական, ավելի ուշ՝ կոնֆուցիա– նական աշխարհայացքների ազդեցու– թյամբ։ Վիետնամ․ խոսակցական լեզվով մեր օրերը հասած հնագույն հուշարձանը Նգուեն Չայի «Մայրենի լեզվով բանաս– տեղծությունների ժողովածու»-ն է (XY դ․)։ XYIII–XIX դդ․ սկզբի գրկ–յանը հատուկ են Վերածննդի ավանդույթներին մոտ ավանդույթները, մարդու անձի նկատ– մամբ առավել ուշադրությունը։ Վիետնամ․ դասական գրկ–յան ուշագրավ ստեղծա– գործություններ են Նգուեն Զուի «Տանջ– ված հոգու հառաչանքները» պոեմը, բա– նաստեղծուհի Հո Մուան Հըոնգի քնարա– կան ոտանավորները։ XIX դ․ 2-րդ կեսի պոեզիայում տիրապետել են հայրենա– սիրական մոտիվները (Նգուեն Դին Թիեու), ուժեղացել է երգիծական ուղղու– թյունը (Նգուեն Քյուեն, Թու Սըոնգ); XX դ․ սկզբի պոեզիան ու հրապարակա– խոսությունը արտահայտել են լուսավո– րական գաղափարներ և քաղաքացիական պաթոս։ Ստեղծվել են ժամանակակից արձակ ժանրերը՝ նովել, դրամա, վեպ։ 30-ական թթ․ առաջացել է «Նոր պոեզիա» շարժումը, որը նպաստել է տաղաչափու– թյան համակարգի վերակառուցմանը և ուղղված է եղել մարդուն ֆեոդ, գիտակ– ցության մնացուկներից ազատագրելուն։ Ակսել է սկզբնավորվել հեղափոխական գրկ․՝ բանաստեղծ Թո Հըուի ստեղծա– գործությունը, Հո Շի Մինի «Բամբուկե վիշապը» կատակերգությունը, «Բանտա– յին օրագիր» բանաստեղծությունների ժո– ղովածուն, պատմվածքներն ու հրապա– րակախոսությունը։ XX դ․ 20–30-ական թթ․ ձևավորված ռեալիստ, ուղղությունը ներկայացված է բոլոր ժանրերով՝ Նգուեն Կոնգ Հոանի պատմվածքներն ու «Վերջին քայլը» (1938) վեպը, Նգուեն Հոնգի «Գող աղջիկը» վեպը ևն։ 1945-ի Օգոստոսյան հեղափոխությունից հետո Հս․ Վ–ի գրկ․ ընթանում է սոցիալիստ, ռեալիզմի ուղիով, արտացոլում նոր հասարակության մար–