որոշակի ուղղությունը, նյութական և ոչ նյութական արտադրության ճյուղերի այս կամ այն խումբը կամ կոմպլեքսը, որոնց արագ զարգացումից է կախված արմատական խնդիրների լուծումը։ Ընդհանուր, գլխավոր Ս․ տ․ ս․ կոնկրետանում են ժողտնտեսության կառավարման, տնտհաշվարկի, սոցիալիստ, մրցության են սկզբունքում, որոնք արտահայտում են առանձին տնտեսությունների ֆունկցիաների կատարման կանոններն ու նորմաները, սոցիալ-տնտեսական․ գործունեության ուղղությունները։
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Օրինականություն։ «ՍՈՑԻԱԼԻՍՏԻԿ ԿԱԶԱԽՍՏԱՆ» («Սոցիալիստական Ղազախստան»), օրաթերթ։ Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտրոնակա կոմիտե, Ղազախ․ ՍՍՀ Գերագույն սովետի և Սինիստրների խորհրդի օրգան։ Հիմնվել է 1919-ին։ Ունեցել է տարբեր անվանումներ («Ս․ Կ․»՝ 1937-ից)։ Լույս է տեսնում Ալմա Սթայում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1957)։
ՍՈՑԻԱԼԻՍՏԻՉԵՍԿԱՅԱ ԻՆԴՈՒՍՏՐԻԱ («Социалистическая индустрия», «Սո– ցիալիստական ինդուստրիա»), ՍՍԿԿ Կենտկոմի օրաթերթ։ Լույս է տեսնում 1969-ից, Սոսկվայում (միաժամանակ լուսատիպով՝ տպագրվում է ՍՍՀՍ 27 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում)։ Լուսաբանում է սովետական արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի, արտադրության ղեկավարման համակարգի կատարելագործման խնդիրները, սոցիալիստ, մրցության կազմակերպումը ՍՍՀՍ–ում։ Անդրադառնում է սոցիալիստական երկրների տնտինտեգրացման փորձին, կապիտալիստական երկրներում գիտատեխնիկական հեղափոխության սոցիալ–տնտեսական հետևանքներին, ներկայացնում է ՍՍՀՍ և արտասահմանյան երկրների տնտ․ կապերը։ ՀՍՍՀ–ում «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա»-ի սեփական թղթակիցն է Ն․ Օրդինյանը (1976-ից)։
ՍՈՑԻԱԼԻՍՏ–ՖԵԴԵՐԱԼԻՍՏՆԵՐ, վրաց մանրբուրժական ազգայնական կուսակցություն։ Առաջացել է XX դ․ սկզբին։ 1901-ին վրաց․ բուրժուա–ազգայնական մտավորականության մի խմբի գաղտնի ժողովում ընտրվել է կուսակցության գլխ․ կո– միտե։ 1904-ին ժնևում անցկացվել է «վրացի հեղափոխականների», փաստորեն սոցիալիստ–ֆեդերալիսների, առաջին կոնֆերանսը։ 1907-ին ընդունվել է կազմակերպության ծրագիրը, որը ուտոպիական սոցիալիզմը, էսէռական և անարխիստական տեսությու ները զուգակցում էր վրաց․ ազգայնական գաղափարների հետ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո սոցիալիստ–ֆեդերալիստները պահանջել են, որ Վրաստանը մտնի Ռուս․ Ֆեդերացիայի մեջ՝ տարածքային ինքնավարության սկզբունքով։ 1921-ին կուսակցությունը բաժանվել է ձախերի և աջերի։ Հետագայում աջերը հարել են հակասովետական կուսակցություններին կամ խմբերին, իսկ ձախերը համագործակցել սովետական իշխանության հետ։ 1923-ի նոյեմբերին ձախ Սոցիալիստ–ֆեդերալիստների II համագումարը որոշեց ձուլվել կոմկուսին։ Վրաստանի կոմկուսի ԿԿ որոշմամբ ձախ Սոցիալիստ–ֆեդերալիստների ղեկավարության և շարքային անդամների մի մասն ընդունվեց կոմկուսի շարքերը։
ՍՈՑԻԱԼ–ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ, տնտեսական խթանման ֆոնդերից, որ 1966-ից ձեռնարկություններում (միավորումներում) կազմավորվում է շահույթից մասհանումների հաշվին։ Կոչված է խթանելու արտադրության արդյունավետության բարձրացման գործում արտադր․ կոլեկտիվների շահագրգռվածությունը։ Ֆոնդի չափերը, նորմատիվների համաձայն, սահմանում են վերադաս կազմակերպությունները՝ ելնելով ըստ անվանացանկի ու ժամկետների արտադրատեխ․ նշանակության արտադրանքի ու ժող․ սպառման ապրանքների մատակարարման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրանքի որակի բարելավման և շահույյի աճի պլանի կատարման աստիճանից։ Այս ֆոնդին մասհանումների նորմատիվները կազմում են նյութական խրախուսման ֆոնդի 30–50% –ը և կախված են արտադր․ միավորումների (ձեռնարկությունների) աշխատանքի՝ պլանով սահմանված որակական ցուցանիշների կա– տարումից ու նոր արտադրանքի թողարկման ավելացումից։ Սիաժամանակ հաշվի են առնվում կոլեկտիվի սոցիալական զարգացման պլանները։ Ֆոնդի միջոցներն օգտագործվում են բնակելի տների, մանկական հիմնարկությունների, պրոֆիլակտորիումների, ձեռնարկությունների ճաշարանների ու բուֆետների կառուցման, ընդլայնման ու կապիտալ նորոգման (ֆոնդի պլանային գումարի մինչև 60%–ը), դեղորայքի, հանգըստի ու բուժման ուղեգրերի ձեռքբերման, կուլտուր–լուսավորական ու մարզական միջոցառումների անցկացման համար և այլն։ Ձեռնարկությունները կարող են ֆոնդի միջոցներն օգտագործել բնակելի տների ու կուլտուր–կենցաղային նշանակության օբյեկտների շինարարությանը մասնակցելու համար, ինչպես նաև ՍՍՀՍ Շինբանկից վարկ ստանալ այդ օբյեկտները կառուցելու համար, եթե շինարարության սկզբում ապահովում են դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների ոչ պակաս քան 50% –ը։ Ֆոնդի չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարվա հաշվին։ Ֆոնդի միջոցները համատեղ բաշխում են ձեռնարկության ադմինիստրացիան ու արհմիութենական կազմակերպությունը։ Նրանց է վերապահված նշված ֆոնդի և նյութական խրախուսման ֆոնդի միջև միջոցները 20% –ի սահմաններում վերաբաշխելու իրավունքը։
ՍՈՑԻԱԼ–ՇՈՎԻՆԻԶՄ, օպորտունիստական հոսանք միջազգային սոցիալիստ, շարժման մեջ։ Սոցիալ–շովինիզմի գաղափարակիրները հանդես են գալիս իրենց երկրների բուրժուազիայի շովինիստական (տես Շովինիզմ) քաղաքականության աջակցությամբ։ Սոցիալ–շովինիզմ հատկապես դրսևորվեց առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին, երբ երկրորդ Ինտերնացիոնալի (տես Ինտերնացիոնալ II) կուսակցությունների լիդերների մեծ մասը, դավաճանելով միջազգային պրոլետարական համերաշխության սկզբունքներին, պատերազմում հայրենիքի պաշտպանության անվան տակ աջակցեցին իրենց երկրների կառավարություններին, մասսաներին կոչ արեցին մասնակցել պատերազմին «հայրենիքի պաշտպանության» լոզունգով։ Ցենտրիստները պացիֆիստական կամ կեղծ մարք իստական ֆրազեոլոգիաներով փորձում էին արդարացնել սոցիալ–շովինիստների դավաճանությունը։ Բոլշևիկները, Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, վճռական պայքար մղեցին նրանց դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո էլ աջ սոցիալ-շովինիստների քաղաքականության մեջ սոցիալ-շովինիզմը երբեմն հանդես է եկել զանազան դրսևորումներով։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ (ֆրանս․ sociologie, < լատ․ societas – հասարակություն, ընկերություն և չոգիա), սոցիալական համակարգերի (հասարակությունն ընդհանրապես և նրա ենթահամակարգերը) զարգացման և գործառման օրինաչափությունները, տարբեր սոցիալական երևույթների փոխադարձ կապը և մարդկանց սոցիալական վարքի ընդհանուր օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն։ Որպես ինքնուրույն գիտություն ծագել է XIX դ․ («Սոցիոլոգիա» տերմինը մուծել է Օ․ Կոնտը), սակայն դեռ հնագույն փիլիսոփայական շատ համակարգերում կատարվել են հասարակական կյանքի և պատմական զարգացման ուսումնասիրման փորձեր։ XVIII դ․ առաջացել է պատմության փիլիսոփայություն, որն ուսումնասիրում էր հասարակության զարգացման օրենքներն ու շարժիչ ուժերը։ Սինչմարքսիստական պատմության փիլիսոփայական բովանդակում էր արժեքավոր դրույթներ, սակայն ամբողջության մեջ մտահայեցողական էր։ Հասարակական կյանքի բարդացումը և գիտական գիտելիքի տարբերակումը անխուսափելիորեն հանգեցրին փիլ՜ից Սոցիոլոգիայի առանձնացմանը և այն վերածվեց ինքնուրույն գիտության, որը հասարակական հարաբերությունների տեսական վերլուծությունը զուգորդում է սոցիալ․ երևույթների էմպիրիկական հետազոտման հետ։ Դեռևս Կ․-Ա․ Սեն–Սիմոնը առաջ էր քաշել հասարակագիտությունը «դիտարկման» վրա հիմնված գիտություն դարձնելու խնդիրը, սակայն այն հաջողվեց իրականացնել միայն Կ․ Սարքսին և Ֆ․ էնգելսին։ Պատմական մատերիաչիզմը ոչ միայն ցանկացած գիտ․ հասարակագիտության փիլիսոփայությամբ, մեթոդաբանական հիմքն է, այլև բովանդակում է հասարակական կյանքի կառուցվածքի, կարևորագույն երևույթների ու ենթահամակարգերի (արտադրաեղանակ, դասակարգեր, քաղաքական հաստատություներ, մշակույթ, հասարակական գիտակցություն և այլն) փոխադարձ կապի և հասարակական–տնտեսական ֆորմացիայի զարգացման ու հերթափոխման օրինաչափությունների տեսական վերլուծությունը։ Այս իմաստով, պատմության մատերիալիզմը սոցիոլոգիայի առավել բարձր մակարդակն է, որի վրա խարսխվում են սոցիոլոգիական հատուկ տեսությունները և կոնկրետ հետազոտությունները (տես Կիրառական սոցիոչոգիա)։ Պատմական մատերիալիզմի դիալեկտիկական բնույթը թույլ է տվել մարքսիստական սոցիոլոգիայի մեջ ներառել բուրժուական սոցիոլոգիայի էմպիրիկական հետազոտությունների որոշ մեթոդներ և տեխնիկան։