Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օգնության մեկ կայան, 1980-ին՝ 81՝ 91 մասնագիտացված բրիգադներով։ 1921-ին Վ–ում կար 147 դեղատուն, 1980-ին դարձավ ավելի քան 350։ Աշխատում էին շուրջ 26,4 հզ․ բժիշկ (1000 բնակչին՝5,3 բժիշկ), 1079 մանկաբարձ–գինեկոլոգ, 3087 ման– կաբույժ, 62 հզ․ միշին բուժաշխատող։ Բժշկական կադրեր են պատրաստում Թբիլիսիի բժշկական ինստ–ում, միշին բուժաշխատողներ՝ 17 բժշկ․ ուսումնարա– նում։ Վ–ում կան լեռնային և մերձծովյան կլիմայական, կլիմայաբալնեոլոգիական և ցեխաբուժական 200 առողջարաններ։ 1984-ին կար 118 առողջարան U պանսիո– նատ՝ շուրջ 25 հզ․ մահճակալով։ Հռչակ– ված են Ծղալտուբոն, Աբասթումանը, Բոր– ժոմը, Գագրան, Բակուրիանին, Պիցուն– դան են։ XI․ ժողովրդական կրթությունը և կուլաուր–լուսավորական հիմնարկները Վրաց․ ժող․ լուսավորությունը դարավոր պատմություն ունի։ Դեռես III դ․ 2-րդ կեսին Վ–ի տարածքում (Փասիսում, ներ– կայիս Փոթիի մոտ) հիմնվել է հռետորա– կան բարձրագույն դպրոց՝ Կոլխիդական ակադեմիան, ուր սովորելու են եկել նաե այլ երկրներից։ Քրիստոնեությունը պաշտոնական կրոն դառնալուց հետո վանքերին ու եկեղեցիներին կից բացվել են տարբեր տիպի դպրոցներ։ Սակայն կրթական գործը վերելք է ապրել XI– XII դդ․։ Այդ շրջանում են գործել Դելաթի և իղալթոյի ակադեմիաները և այլ ուս․ հաստատություններ։ Այնուհետև, օտար նվաճողների տիրապետության շրջանում (մոնղ․ 300-ամյա տիրապետություն, թուրք, ու պարսկ․ ավերածություններ), լուսավո– րությունը անկում է ապրել։ Միայն XVII դ․ 2-րդ կեսից որոշ պայմաններ են ստեղծվել երկրի տնտ․ և քաղ․ կյանքի աշխուժացման համար։ Արլ–ի նկատմամբ արմ․ տերու– թյունների հետաքրքրության աճի շնոր– հիվ արտասահմանում» հրատարակվել են վրաց․ այբբենարաններ ու դասագրքեր։ XVIII դ․ 2-րդ կեսին բացվել են Թիֆլիսի (1755) և Թելավի (1782) սեմինարիաները։ Վ․ Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվել են բարենպաստ պայմաններ վրաց․ մշակույթի, գիտության և կրթու– թյան զարգացման համար։ Բացվել են նոր դպրոցներ (1855-ին Վ–ում եղել է 150 դպրոց)։ XIX դ․ 60-ական թթ․ ռուս, հեղափոխա– կան–դեմոկրատական շարժման ազդեցու– թյամբ ուժեղացել է ազգ–ազատագր․ շար– ժումը, որի առաջատար գործիչներ Ի․ ճավ– ճավաձեն, Ա․ Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Ի․ Դոգեբաշվիլին և ուրիշներ պայքարել են հանուն դպրոցի դեմոկրատացման։ Կրթության ժողովրդականացման գործում կարևոր դեր է կատարել 1879-ին ստեղծ– ված «Վրաց բնակչության շրջանում գրա– գիտություն տարածող ընկերություն»-ը, որը գյուղերում և քաղաքներում բացել է ժող․ դպրոցներ, նպաստել մեծահասակ բնակչության շրջանում գրագիտության տարածմանը, դասագրքերի և մանկ, գրա– կանության ստեղծմանը։ Ավելացել է սե– մինարիաների և կանանց ուս․ հաստատու– թյունների թիվը։ 1914–15 ուս․ տարում Վ–ում գործել են 1677 տարրական դպրոց (187,7 հզ․ աշակերտ) և 48 միջնակարգ ուս․ հաստատություն։ 1909-ին բացվել են Թիֆլիսի իգական բարձր, դասընթացնե– րը, 1917-ին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ–ը, 1918-ին՝ Թիֆլիսի համալսարանը։ Աովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո բոլոր դպրոցները պե– տականացվել են, դպրոցն անջատվել է եկեղեցուց, ուսուցումը տարվել մայրենի լեզվով։ 1921-ի հունիսի 4-ին Վ–ի Հեղկոմը ընդունել է «Բնակչության շրջանում ան– գրագիտությունը վերացնելու մասին» դեկ– րետ։ 1926-ին արդեն գրագետ էր 9–49 տարեկան տղամարդկանց 61,2, կանանց՝ 44,6%-ը։ 1930/31 ուս․ տարում մտցվել է ընդհանուր պարտադիր տարրական, այ– նուհետև՝ 7-ամյա ուսուցում։ 1939-ին 9– 49 տարեկան բնակչության գրագիտությու– նը հասել է 89,3%-ի։ Մինչև հեղափոխու– թյունը Վ–ում պետ․ նախադպրոցական հիմնարկներ չեն եղել (գործել է 5 մասնա– վոր մանկապարտեզ)։ 1920-ական թթ․ ստեղծվել է նախադըպ– րոցական դաստիարակության պետական համակարգ։ 1930-ին մանկապարտեզների թիվը հասել է 134-ի (ավելի քան 10 հզ․ երեխա)։ 1962/63 ուս․ տարում հանրապետությու– նում ամենուրեք մտցվել է 8-ամյա ուսու– ցում։ 1973-ին Վրաց․ ՄԱՀ Գերագույն սո– վետը հաստատել է «Վրացական ՍՍՀ ժող․ կրթության օրենսդրության հիմունքները»։ 1970-ական թթ․ վերջին ավարտվել է ան– ցումը ընդհանուր միջնակարգ կրթու– թյան։ 1985-ին ՎՍՍՀ–ում գործել է նախա– դպրոցական 2,3 հզ․ հիմնարկ (183 հզ․ երեխա), բոլոր տեսակի 3808 հզ․ հանրա– կրթական դպրոց, այդ թվում՝ 254 ռուս․, 193 հայկ․, 170 ադրբեջան․, 66 աբխազ․, 55 օսեթական (923 հզ․ աշակերտ), պիո– ներների և դպրոցականների 86 տուն և պալատ, պատանի տեխնիկների 19, պա– տանի բնասերների 14, պատանի–տու– րիստական 5 կայան, 137 մարզական դպրոց, 6 մանկ, զբոսայգի ևն։ Մեծ զարգացում է ապրել միջնակարգ մասնագիտական կրթությունը։ 1914/15 ուս․ տարում ՎՍՍՀ–ում գործել է միջնա– կարգ մասնագիտական 5 (526 սովորող), 1985-ին՝ 91 (54 հզ․ սովորող) ուս․ հաստա– տություն։ 1985-ին պրոֆտեխուսուցման համակարգում գործել է 172 ուսումնարան (ավելի քան 69 հզ․ սովորող), կադրեր են պատրաստվել շուրջ 200 մասնագիտու– թյան գծով։ ՎՍԱՀ–ում գործել են (1985) Թբիլիսիի, Աբխազիայի Մ․ Գորկու անվ․ համալսարանները, Վ․ Ի․ Լենինի անվ․ Վրաց․ և Քութայիսի Ն․ Մուսխելիշվիլոլ անվ․ պոլիտեխնիկական ինստ–ները, Ա․ Պուշկինի անվ․ մանկավարժ․, ի․ ճավ– ճավաձեի անվ․ օտար լեզուների մանկա– վարժ․, գյուղատնտ․, բժշկ․, անասնաբոլ– ժական–անասնաբուծական ուսումնա–հե– տազոտական, ֆիզկուլտուրայի, Շոթա Ռուսթավելու անվ․ թատերական (բոլորը՝ Թբիլիսիում), մերձարևադարձային կուլ– տուրաների (Սուխում) ինստ–ները, Վ․ Սա– րաջիշվիլու անվ․ Թբիլիսիի կոնսերվա– տորիան, գեղարվեստի ակադեմիան (Թբի– լիսի)։ Մանկավարժ, ինստիտուտներ կան Բաթումում, Քութայիսում, Գորիում, Թե– լավում, Հարավ–Օսեթական ԻՄ–ում։ Գոր– ծում են Կապի համամիութենական ինս– տիտուտի բաժանմունքը, Մոսկվայի մի– լիցիայի բարձրագույն դպրոցի և կոո– պերատիվ ինստիտուտի ֆակուլտետնե– րը։ Հանրապետության բուհերը սերտ կապերի մեջ են Աովետական Միության և արտասահմանյան երկրների շատ բու– հերի հետ։ 1985-ին ՎԱԱՀ–ում գործել է մոտ 2,9 հզ․ ակումբային հիմնարկ, շուրջ 4,2 հզ․ մասսայական (39 մլն գիրք և հանդես), ավելի քան 1 հզ․ գիտատեխ․ և մասնագի– տական (ii 7 մլն գիրք և հանդես) գրադա– րան։ Խոշորներից են Կ․ Մարքսի անվ․ պետ․ (հիմն, է 1846-ին, 5,6 մլն գիրք և հանդես), Թբիլիսիի համալսարանի (4 մլն տպագիր օրինակ), Վրաց․ ՄԱՀ ԳԱ Կենտր․ գիտական (հիմն, է 1941-ին, 2,5 մլն տպա– գիր օրինակ), Ի․ Գոգեբաշվիլու անվ․ ժողկրթության հանրապետական, Ա․ Զա– փարիձեի անվ․ գիտական, Քութայիսի հանրային, Աբխազ, և Աջար․ ԻԱՍՀ–նե– րի հանրապետական գրադարանները։ 1985-ին Վ–ում գործել են․ 9 պետ․ ար– խիվ, 141 պետ․ թանգարան (մասնաճյու– ղերով), ինչպես նաև 14 ժող․ և մոտ 300 հասարակական հիմունքներով գոր– ծող (բուհերում, ԳՀԻ–ներում, դպրոց– ներում ևն) թանգարաններ։ Խոշորներն են Ա․ Զանաշիայի անվան պետական, Արվեստի պետական, Պետական պատ– մաազգագրական (բոլորը՝ Թբիլիսիում), Վ–ի հեղափոխության (Բաթում), Կամոյի (Գորի), Վ․ Տերյանի (Գանձա) տուն– թանգարանները, Թբիլիսիի պատկերա– սրահը և այլն։ XII․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու– թյունները Գիտությունը Վ–ում ձևավորվել է դեռևս վաղ ժամանակներում։ Հին Վ–ում կիրա– ռական գիտելիքների բազմաբովանդա– կության մասին են վկայում մետալուր– գիայի, խեցեգործության, ապակու, ներ– կերի արտադրության, դաշտավարության և խաղողագործության, ոռոգման շինա– րարության, ճարտ–յան մեջ ունեցած նվա– ճումները, ինչպես նաև գրավոր աղբյուր– ները, նյութական մշակույթի հուշարձան– ները, հնագիտության տվյալները։ XVII դ․ վերջին և XVIII դ․ նկատվել է մշակույթի վերելք։ Վախթանգ VI կազմել է քիմիայի ձեռնարկ։ Կատարվել են աշխատանքներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագի– տության, բժշկության բնագավառներում։ Վ․ Ռուսաստանին միանալուց հետո վրաց․ գիտությունն սկսել է զարգանալ ռուս․, ինչպես նաև արևմտաեվրոպ․ գի– տության հետ կապակցված։ Վ–ի բնու– թյունն ուսումնասիրում էին ռուս հետազո– տողներ Հ․ Աբիխը, Ն․ Անդրուսովը, Ա․ Վո– յեյկովը, Ֆ․ Լևինսոն–Լեսսինգը, Դ․ Բել– յանկինը և ուրիշներ։ Ռուսաստանում աշ– խատող վրաց գիտնականներից Պ․ Բագ– րատիոնին մշակել է ոսկու ստացման ցիանացման մեթոդը, Ի․ Թարխնիշվիլու փորձարարական հետազոտությունները կարևոր նշանակություն են ունեցել Ռու– սաստանում ֆիզիոլոգիայի զարգացման համար։ Օրգ․ քիմիայի և ագրոքիմիայի մեջ կարևոր ներդրում էին Պ․ Պետրիաշվի–