Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏԱՄԲէՐ, Տ ա ն բ և ր, գավառ Մեծ Հայ– քի Պարսկահայք նահանգում։ Սահմանա– կից է եղել Վասպուրականի Գազրիկյան, Կորճայքի Փոքր Աղբակ և Որսիրանք, Պարսկահայքի Զարեհավան և Այլի գա– վառներին։ Տ–ի արլ․ հատվածն երիզվել է Կապուտան (Ուրմիւս) լճի ջրերով։ Կենտ– րոնը եղել է Տամբեր գյուղաքաղաքը (այժմ՝ գ․ Տեմեր)։ Տ–ում իշխել է Տամբե– րացի նախարարական տոհմը։ Հայաս– տանի 387-ի բաժանումից հետո միացվել է Պարսկաստանին։ IX–X դդ․ մտել է Արծրունիների իշխանության, ապա թա– գավորության կազմում։ Համապատաս– խանում է ներկայիս Իրանի Սոմայի և Ազիզելի մահալների տարածքին։ Գրկ․ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Մարկվարտ Ի․, Պարսկահայք նահանգը, «ՊԲՏ», 1961, N° 1-2։

ՏԱՄԲԵՐԳ էյնո Մարտինովիչ (ծն․ 27․5, 1930, Տալլին), էստոնացի սովետական կոմպոզիտոր։ էստոն․ ԱՍՀ ժող․ ար– տիստ (1975)։ 1953-ին ավարտել է Տալլի– նի կոնսերվատորիան (է․ Կապպի կոմ– պոզիցիայի դասարանը), 1968-ից դասա– վանդում է նույն կոնսերվատորիայում, (1977-ից՝ դոցենտ), 1978-ից՝ կոմպոզիցիա– յի ամբիոնի վարիչ։ Գրել է «Երկաթե տուն* (1965, էստ․ ՍԱՀ պետ․ մրցանակ, 1967), «Սիրանո դը Բերժերակ» (1976) օպերա– ները, «Բալետ–սիմֆոնիա» (1959), «Տղան և թիթեռնիկը» (1963) և այլ բալետներ, բեմական «Լուսնային օրատորիա» (1962), «ժողովրդի ազատության համար» օրատո– րիան (1953), «Հաղթանակի շեփորները» կանտատը (1975), սիմֆոնիա (1978), Con– certo grosso (1956), Սիմֆոնիկ պարեր (1957), շեփորի և նվագախմբի կոնցերտ (1972), կամերա–գործիքային, վոկալ ստեղծագործություններ, էստրադային երգեր, դրամատիկ, ներկայացումների և կինոնկարների երաժշտություն։

ՏԱՍՆՈՎ, քաղաք, ՌՍՖՍՀ Տամբովի մար– զի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ցնա գետի (Վոլգայի ավազան) ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ 295 հզ․ բն․ (1985)։ Բաժանվում է 3 շրշանի։ Առաջա– տար ճյուղերն են մեքենաշինությունը U մետաղամշակումը։ Կա սարքաշինություն, էլեկտրատեխ․, սննդի, թեթե, քիմ․, կա– հույքի արդյունաբերություն, շինանյութե– րի արտադրություն, ջէկ։ Գործում են 3 բուհ, Մոսկվայի կուլտուրայի ինստ–ի մասնաճյուղը, ԳՀԻ–ներ, 2 թատրոն, հայ– րենագիտական թանգարան, պատկերա– սրահ, ֆիլհարմոնիա, սրտաբանական առողջարան; Հիմնադրվել է 1636-ին, որ– պես ամրոց։ 1719-ին եղել է Տամբովի գավառի, 1779-ից՝ Տամբովի փոխարքա– յության գլխ․ քաղաքը։ 1796-ից նահան– գական կենտրոն էր։ «Խոլերային խռովու– թյուն» է բռնկվել նաև Տ–ում (1830, 1830– 1831-ի խոլերային համաճարակի ժամա– նակ Ռուսաստանում ցարական կառա– վարության դեմ խռովություն)։ 1870-ին Տ–ով անցկացվել է Ռյազան–Ուրալ եր– կաթուղին։

ՏԱՄԲՈՎԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազ– մավորվել է 1937-ի սեպտ․ 27-ին։ Գտնը– վում է Կենտրոնական սևահողային տնտ․ շրշանի հս–արլ–ում։ Տարածությունը 34,3 հզ․ կմ2 է, բն․՝ 1321 հզ․ (1985)։ Բա– ժանվում է 23 վարչական շրշանի։ Ունի 8 քաղաք, 13 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տամբով։ Պարգեատրվել է Լենինի շքա– նշանով (1967)։ Բնությունը։ Տ․ մ․ գտնվում է Արեելա– Եվրոպ․ հարթավայրի կենտր․ մասում։ Հարթ շրբաժանները հերթագայվում են լայն գետահովիտներով։ Միջին բարձրու– թյունը 110–115 մ է։ Արլ–ում Մերձվոլգ– յան բարձրության ճյուղավորումներն են։ Զարգացած են հեղեղատները և ձորակնե– րը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը – 10,5^-ից մինչե –11,5°C է, հալիսինը՝ 19,5–20,5°C։ Տարեկան տեղումները 450–500 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 173–185 օր։ Նշա– նավոր գետերն են Ցնան, Վորոնեժը, Վո– րոնան։ Տ․ մ․ գտնվում է անտառատափաս– տանային զոնայում։ Գերակշռում են սե– վահողերը (տարածքի 85%-ը)։ Գետահո– վիտներում տարածված են գորշ անտառա– յին և ալյուվիալ հողերը։ Հերկված հողե– րը կազմում են տարածքի մոտ 70%–ը, անտառները՝ մոտ 10%-ը։ Կենդանիներից այստեղ հանդիպում են արջ, որմզդեղն, գայլ, կինճ, աղվես, կնգում, կրծողներ են։ Բնակչությունը։ 98,4%-ը ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ2- վրա մոտ 39 մարդ է, քաղաքային բն․՝ 54% (1985)։ Քաղաքներն են Տամբովը, Միչուրինսկը, Մորշանսկը, Կոտովսկը, Կիրսանովը, Ուվարովոն, ժերդեկան։ Տնտեսությունը։ Տ․ մ․ ինդուստրիալ ագրարային մարզ է։ էներգետիկան հիմն– ված է գլխավորապես բերովի վառելա– նյութի վրա։ Զէկերը (Տամբովի, Կոտովս– կի, Միչուրինսկի են) միացած են ՍՍՀՄ եվրոպ․ մասի միասնական էներգահա– մակարգին։ Արդյունաբերության համա– խառն արտադրանքի 25% –ը բաժին է ընկնում մեքենաշինությանը և մետաղա– մշակմանը։ Արտադրում են քիմ․ սարքա– վորումներ, ավտոմոբիլների և տրակ– տորների պահեստամասեր, տեքստիլ արդ– յունաբերության համար սարքավորում, կենցաղային սառնարաններ, դարբնոցա– մամլիչային մեքենաներ։ Կա լոկոմոտիվ– ների, իզոթերմիկ վագոնների, ավտոմո– բիլների վերանորոգում։ Զարգացած են քիմ․ (ներկեր, ռետինատեխ․ և ռետինա– ասբեստե իրեր, լաքեր, էմալ են), թեթե (բրդյա գործվածքներ, տրիկոտաժ, կաշի, մորթեղեն են), սննդի (շաքար, միս, ալ– յուր, յուղ, պահածո) արդյունաբերությու– նը, շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունի հացահա– տիկային, անասնապահական (կաթնա– մսատու) ուղղություն։ Գյուղատնտ․ հո– ղահանդակները 2733 հզ․ հա են, որից վարելահողեր՝ 2304 հզ․ հա (1985)։ Զբաղ– վում են հացահատիկի (ցորեն, աշորա, գարի, վարսակ, կորեկ, հնդկացորեն, ընդավորներ), տեխ․ կուլտուրաների (շա– քարի ճակնդեղ, արեածաղիկ), կարտո– ֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ 1985-ին երկաթուղիների երկարությունը 790 կմ էր, կոշտ ծածկով ավտոճանապարհ– ներինը՝ 2676 կմ։ Ցնա գետի վրա կա նա– վարկություն։ Մարգն օդային գծերով կապ– ված է ՍՍՀՄ բազմաթիվ քաղաքների հետ։ Լուսավորությունը և առողջապահու– թյունը։ 1984–85 ուս․ տարում մարզում գործում էին 908 հանրակրթական դպրոց,