Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

են պլանավորում արտադրության ծավալը,ցանքատարածությունների կառուցվածքը են:

Ս. տ-ների արտադրությունը ղեկավարում,պլանավորում ֆինանսավորում է (կապիտալ ներդրումների,նյութաըեխ մատակարարման, վարձատրության ու սոցիալ ապահովության գծով են)պետությունը: Պետությունը տնօրինում, կենտրոնացնում և վերաբախշում է բոլոր Ս. տ-ների եկամուտները՝ դրանց զարգացման համար մոտավորապես հավասար պայմաններ ապահովելու նպատակով:

ՍՄԿԿ Կենտկոմի 1965-ի Մարտյան պլենումի որոշումները նոր, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեցին հանրային գյուղատնտեսության զարգացման համար:Գյուղատնտ. արտանդրանքի պետ. կենտրոնացված մթերումների հնգամյա կայուն, անփոփոխ պլանային առաջադրանքների սահմանումը, արապլանաային վաճառքի համար խրախուսական մթերագների կիրառումը և տնտ. խթանման համակարգի դերի ուժեղացումը բարձրացրին ս. տ-ների գործունեության արդյունավետությունը:

ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության 1967-ի որոշման համաձայն սկսվեց Ս. տ-ների փոխադրումը լրիվ տնտհաշվարկի: Այդ նպատակով կարգավորվեցին արտադրանքի մթերումները և մթերման գները, ընդարձակվեց վարկավորման համակարգը:

Ս. տ-ների վերարտադրությունն ապահովվում է սեփական միջոցների, պետ. բյուջեից անվարադարձ ֆինանսավորման և փոխառու միջոցների (բանկային վարկերի) հաշվին: Ս. տ-ում լրիվ տնտհաշվարկի կիրառումը պահանջում է տնտ. լծակների (գին, վարկ, շահույթ են) համակողմանի օգտագործում: Ս. տ-ները կառավարվում են միանձնլյա ղեկավարության սկզբունքով: Ղեկավարում է դիրեկտորը, որին նշանակում է վերադաս կազմակերպությունը: Ս. տ-ների մեծ մասի կառավարումն ունի եռաստիճան կառուցվածք (դիրեկտոր բաժանմունքի վարիչ-բրիգադիր): Ս. տ-ների տնտ. գործունեությունը կառավարում են գյուղատնտ. մինիստրությունները և համապատասխան գերատեսչությունները(տրեստ, արտադրական միավորում, շրջգործկոմ են):

Ս. տ-ներն իրավունք ունեն ուղղակի երկարաժամկետ տնտ. կապեր զարգացնել արդ. և առևտր. կազմակերպությունների հետ՝ իրենց արտադրանքի իրացման նպատակով, միջտնտեսային կոոպերացման մեջ մտնել կոլտնտեսությունների հետ, այլ տնտեսություններին վաճառել մեքենաների, սարքավորումների, սերմացուի, կերի և այլ արտադրանքի ավելցուկը: Բոլոր Ս. տ-ներում ստեղծվում են տնտեսական խթանման ֆոնդեր:

ՀՍՍՀ-ում 1920-ական թթ. կազմակերպվոլ էին մոտ տասը պետ. գյուղատնտ. ձեռնարկություններ՝ Էջմիածնի շրջանում №3 և Թաիրովի անվ. այգեգործական տնտեսությունները (1921),Կալինինոյի շրջանի «Լոռի» տոհմային անասնաբուծական (1924),Հոկտեմբերյանի շրջանի «Լենուղի» և Մայիսյանի անվ. այգեգործական, Թալինի շրջանի «Ալագյազի» ոչխարաբուծական Ս. տ-ները:

1950-60-ական թթ. Ս. տ-ները մեծ դեր կատարեցին Արարատյան դաշտի, նախալեռնային և լեռնային շրջանների տասնյակ հազարավոր հա նոր հողերի իրացման գործում: 1983-ին ՀՍՍՀ-ում կար 499 Ս. տ., ոչից 277 կաթնամսային, 87 խաղողպտղաբուծական, 33 ոչխարաբուծական, 18 թռչնաբուծական, 6 խոզաբուծական, 2 հացահատիկային, 19 խառը: Ս. տ-ները կազմում են գյուղատնտ. ձեռնարկությունների շուրջ 57%(ՍՍՀՄ-ում՝ 45.1%), զբաղեցնում են ՀՍՍՀ գյուղատնտ. հանդակների 67%-ը և տալիս գյուղատնտեսության համախառն արտանդրանքի 40%-ը:

Հանրապետության լեռնային շրջաններում ստեղծվում են Ս. տ-ներ, որոնք ունեն անասնապահական ուղղություն:

Եթե մինչև 1965-ը գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության և անասնապահության արտադրանքի հարաբերակցությունը հավասար էր, ապա 1980-ին անասնապահությունը գերակշռում է: Ս. տ-ներից բացի կան նաև սոցիալիստական գյուղատնտ. պետ. ձեռնարկության մի քանի այլ տեսակներ՝ անասնաբուծական, թռչնաբուծական , մատղաշի բտման ևն համալիրներ, պտղատնկարանային և ջերմոցային տնտեսություններ, սովխոզ-գործարաններ են,որոնք նույնպես հիմնված են պետ. սեփականության վրա: Սովխոզ-տեղնիկումներում պատրաստվում են երիտասարդ մասնագետներ, կազմակերպվում է գյուղատնտ. արտադրությունը՝ միասնական ղեկավարությամբ: 1984-ին ՀՍՍՀ-ում կար 8 սովխոզ-տեխնիկում: Սովխոզ-գործարանում միևնույն տնտեսության մեջ (միասնական ղեկավարությամբ) կազմակերպվում են գյուղատնտ. արտադրությունը և դրա արտադրանքի երդ. արտադրամասեր: Սա ունի մի շարք տնտ. առավելություններ (Ս. տ-ի նկատմամբ)՝ բարձր է արտադրության մակարդակը, ցածր՝ ինքնարժեքը: Սովխոզ-գործարանը ագրոարդ. ինտեգրացման սկզբնական ձևն է սոցիալիզմի պայմաններում ՀՍՍՀ-ում 1982-ին կար 8 սովխոզ-գործարան, որից 5-ը՝ խաղողագինեգործական (Արարատի, Թալինի, Հոկտեմբերյանի, Նոյեմբերյանի շրջաններում):Կան նաև նասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոների ևն: ՀՍՍՀ-ում հեռանկարային են խաղողագործական և պտղաբամջարապահածոների համալիրները:

Եվրոպայի սւցիալիստական երկրներում պետ. գյուղատնտ. ձեռնարկություններ ստեղծվեցին II համաշխարհային պատերազմից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա: Պետ. տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադր. կոոպերացման ընթացքում:

Մինչև 60-ական թթ. կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետ. տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկությունների (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով): Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադր. բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության մեջ: ՊԵտ. տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է մերձքաղաքային գոտիներում: Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտ. հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում է. ԳԴՀ-ում կազմում է գյուղատնտ. հողերի շուրջ 10, Հունգարիայում՝ 15, Լեհաստանում՝ 20, Ռումինիայում և Չեխոսլովակիայում՝ 30%-ից ավելի: ԳԴՀ-ում և Բուլղարիայում բուլոր պետ. երկրագործական