Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնավորվել մանկան հոգեբանությունը։ Տարիքային զարգացումն ուսումնասիրելիս կիրառվում են ինչպես «լայնական կտրվածքի» (կարճատև փորձերի ու տեստերի օգնությամբ տարիքային զարգացման տվյալ աստիճանի առանձնահատկությունների և գոյացությունների բացահայտումը), այնպես էլ «երկայնական» (տևական ժամանակաշրջանի ընթացքում) ուսումնասիրության մեթոդները: Տարիքային տարբեր տևողության խմբերը որոշվում են տարիքային առանձնահատկությունների տարբեր մակարդակներով և բովանդակությամբ, որոնք պայմանավորում են հոգեֆիզիոլոգիական և հոգեկան փուլային զարգացման դինամիկան ևուղղվածությունը։ «Տարիքային խմբեր» հասկացությունը սերտորեն կապված է «ժամանակագրական» (անձնագրային), «անատոմիա–ֆիզիոլոգիական», «մտավոր տարիք» հասկացությունների հետ։ Տարիքային յուրաքանչյուր խումբ կամ ենթախումբ առանձնացնելիս ելակետ է ընդունվում անհատական զարգացման մեջ ժամանակային հարաբերությունները և մի շարք անատոմիա–ֆիզիոլոգիական և մարդաբանական փոփոխություններ ու չափեր։ Տարիքային խմբերը ունեն օրգանական կապեր։ Ցուրաքանչյուր տարիքում տեղի ունեցող փոփոոխությունները, աճման քանակական և որակական տեղաշարժերը պայմանավորում են որոշակի ռիթմ և անցում հաջորդ տարիքին։ Այս անցումը կրում է աստիճանական, հանդարտ, որոշ տարիքներում արագընթաց, թռիչքաձև և նույնիսկ ճգնաժամային (ներքին ն արտաքին կոնֆլիկտային) բնույթ, որը բացատրվում է զարգացման, թերաճման և անկման օրինաչափորեն գործող մի շարք ֆիզիոլոգիական, հոգեֆիզիոլոգիական և այլ երևույթներով։ Տարիքային խմբերի դասակարգումը և պարբերացումը տարբեր երկրներում տարբեր է։ 1965-ից մեր երկրում ընդունված է տարիքային աճման ու զարգացման հետևյալ պարբերացումը․ 1․ նորածին (1 –10 օրական), 2․ կրծքային տարիք (10 օրականից մինչև 1 տարեկան), 3․ մանկություն՝ ա) վաղ (1–3 տարեկան), բ) առաշին (4–7 տարեկան), գ) երկրորդ (8–12 տարեկան տղաներ, 8–11 տարե– կան աղշիկներ), 4․ դեռահաս հասակ (13– 16 տարեկան տղաներ, 12–15 տարեկան աղշիկներ), 5․ պատանեկ, հասակ (17– 21 տարեկան պատանիներ, 16–20 տարեկան աղշիկներ), 6․ չափահաս տարիք, առաշին փուլ (22–35 տարեկան տղամարդիկ, 21–35 տարեկան կանայք), երկրորդ փուլ (36–60 տարեկան տղամարդիկ, 35–55 տարեկան կանայք), 7․ տարեց հասակ (61–74 տարեկան տղամարդիկ, 56–74 տարեկան կանայք), 8․ ծերունական տարիք (75–90 տարեկաններ), 9․ երկարակյաց տարիք (90 տարեկաններ և ավելի)։ Մանկավարժության մեջ տարիքային պարբերացումը բնութագրվում է հետևյալ կերպ, մինչնախադպրոցական (1–2 տարեկան), նախադպրոցական (3–7 տարեկան), կրտսեր դպրոցական (7–12 տարեկան), միշին դպրոցական (12–15 տարեկան), ավագ դպրոցական (15–16 տա– րեկան, մինչև 19–20 տարեկան տղաներ, 14–18 տարեկան աղշիկներ)։ Կյանքում և մի շարք գիտություններում տարիքային պարբերացումն առնչվում է նաև անձի տարբեր ոլորտների համաչափ զարգացման, մանկավարժական, հոգեբանական, հասարակական–կուլտուրական հասունացման, ինչպես նաև իրավական, տնտեսական, բարոյական և ազգագրական գործոնների, սկզբունքների և ավանդույթների հետ։ Գրկ* Эльконин Д․ Б․, К проблеме периодизации психического развития в дет– ском возрасте, <ВП>, 1971, № 4; Выгот– ский Л․ С․, Проблема возрастной перио– дизации детского развития, «ВП», 1972, № 2; Моргун В․ Ф․ и Ткачева Н․ Ю․, Проблема периодизации развития личности в психологии, М․, 1981․ <,․ Թութունջյան

ՏԱՐԻՖ (ֆրանս․ tarif,< արաբ, տարիֆ), արտադր․ և անձնական սպառման ծառա– յությունների (արտադրանքի) գների կա– ռուցման ձև․ ներառում է վճարումների ու գանձումների ամբողջական համակարգ։ «Տ․» տերմինը ծագել է Զիբրալթարի նե– ղուցում գտնվող կղզու անունից, որը VIII դ․ գրավել են արաբները, այն անվա– նել Տարիֆ (իրենց զորապետ Տարիֆ Բեն Մալիկի անունով) և այստեվ կազմա– կերպել նեղուցով անցնող նավերից տուր– քերի գանձման (չափը կախված էր նա– վերի շրատարողությունից) հսկիչ կետ։ Տ–ները սահմանվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների բեռնա– և ուղևորափոխադրումների, կապի, բնա– կարանային–կոմունալ, կենցաղային են ծառայությունների համար։ Կարող են լինել ներքին և միշա զգային (օրինակ, կապի և տրանսպորտի), օգտագործվում են նաև աշխատավարձի համակարգում (Տարիֆային համակարգ) և մաքսային գործում (Մաքսային աարիֆ)։ Պետ․ ձեռ– նարկությունների ծառայությունների (ար– տադրանքի) համար, որոնք սոցիալիզմի պայմաններում ամբողշովին կամ հիմնա– կանում իրացվում են կազմակերպություն– ներին, հիմնարկ–ձեռնարկություններին (բեռնափոխադրումներ, կապի ծառայու– թյուններ ևն), սահմանվում են պլանային մեծածախ գների համակարգում ընդգըրկ– ված Տ–ներ։ Մի շարք ծառայություններ և արտադրանք (էլեկտրաէներգիայի, սան– մաքրման, ջրատարի անցկացման ևն) իրացվում են նաև բնակչությանը։ Նման ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար սահմանվում են Տ–ների համա– պատասխան մակարդակներ։ Տ–ների հիմ– քը ծառայությունների ծախքերն են։

ՏԱՐԻՖԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐ, տես Տար}I- ֆային համակարգ։

ՏԱՐԻՖԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՍՍՀՄ–nuf աշ– խատավարձի կազմակերպման կարևորա– գույն տարրերից, նորմատիվային նյու– թերի ամբողշություն, որի օգնությամբ իրականացվում է տարբեր խմբերի և կա– տեգորիաների աշխատողների աշխատա– վարձի մակարդակների շերտավորումն ու կարգավորումը՝ կախված նրանց կատա– րած աշխատանքի որակավորման մակար– դակից, պայմաններից, ծանրությունից, լարվածությունից ու պատասխանատվու– թյունից, ինչպես նաև արդ․ ճյուղերի և ձեռնարկությունների առանձնահատկու– թյուններից ու ժողտնտ․ նշանակությունից, դրանց տեղաբաշխվածությունից։ Տ․ հ–ի հիմքն են կազմում, բանվորների համար՝ տարիֆաորակավորման տեղե– կատուները, տարիֆային ցանցերը, տա– րիֆային դրույքները, իսկ ղեկավար, ին– ժեներատեխ․ աշխատողների և ծառայող– ների համար՝ պաշտոնեական դրույքնե– րի սխեմաները և ծառայողների պաշտոն– ների որակավորման տեղեկատուն։ Տ․ հ–ի մեշ են մտնում նաև աշխատավարձի շըր– շանային գործակիցները և Հյուսիսում աշխատանքի համար հավելումները։ Բան– վորների տարիֆային դրույքները և ծա– ռայողների պաշտոնեական ռոճիկները հաստատում և փոփոխում է ՍՍՀՄ կառա– վարությունը՝ համաձայնեցնելով Արհես– տակցական միությունների կենտր․ խոր– հըրդի հետ։ Տարիֆաորակավորման տե– ղեկատուն նորմատիվային փաստա– թուղթ է, որտեղ աշխատանքի տեսակնե– րը, կախված բարդության աստիճանից, բաժանվում են խմբերի։ Տեղեկատուն ունի մի քանի բաժին։ Ընդհանուր մասում տրվում է, թե որ արտադրության համար է այն նախատեսված, բացատրվում են դրա կառուցվածքն ու կառուցման առանձնա– հատկությունները։ Ցուրաքանչյուր տա– րիֆային կարգի համար կազմվում են պրոֆեսիաների որակավորման բնութա– գրեր։ Դրանք, որպես կանոն, բաղկացած են երեք մասից՝ «Աշխատանքի բնութա– ԳիՐԱ»․ «Պետք է իմանա» և «Աշխատանքի օրինակներ»։ «Աշխատանքի բնութագիրը» բաժնում տրվում է աշխատանքի համա– ռոտ նկարագրությունը, կատարվող ար– տադր․ պրոցեսի բարդությունը, որոշվում է սարքավորումների, ապարատների, մե– խանիզմների կարգավորման և սպասարկ– ման ժամանակ կատարողների ինքնու– րույնության աստիճանը։ «Պետք է ի– մանա» բաժինը պարունակում է բանվոր– ների պրոֆեսիոնալ պատրաստվածության ինչպես հիմնական, այնպես էլ ընդհանուր և մասնագիտական գիտելիքների վերա– բերյալ պահանջներ։ «Աշխատանքի օրի– նակներ» բաժնում թվարկվում են ըստ պրոֆեսիաների և տարակարգերի առա– վել տիպիկ աշխատանքները։ Արդ․ ձեռ– նարկություններում տարիֆաորակավոր– ման տեղեկատուների միշոցով աշխա– տանքները տարիֆավորում և բանվորնե– րին որակավորման կարգ են շնորհում։ 1983-ից արդյունաբերության մեջ գոր– ծում է միասնական տարիֆաորակա– վորման տեղեկատու, որը նախատեսված է ինչպես միջանցիկ պրոֆեսիաների բան– վորների, այնպես էլ այն բանվորների համար, որոնց պրոֆեսիաները հատուկ են միայն առանձին ճյուղերի։ Միասնա– կան տեղեկատուն բաղկացած է 160 բաժ– նից, որոնցից յուրաքանչյուրը պրոֆեսիա– ների որոշակի խումբ է բնութագրում։ Տարիֆային ցանցը տարի– ֆային կարգերի և տարիֆային գործա– կիցների ամբողջություն է, որոնք ցույց են տալիս աշխատողների աշխատանքի բարդության, նրանց որակավորման միջե եղած տարբերությունները, և, դրանց հի– ման վրա, իրականացվում է աշխատա– վարձի շերտավորումը։ Արդյունաբերու–