Տ․ շ–ի հավաստման համար ինֆորմա– ցիայի հիմնական աղբյուր են՝ պատմա– երկրբ․, կառուցվածքաերկրբ․, գեոմորֆո– լոգիական, լիթոշերաագրական, աստղա– բաշխա–գեողեզիական, սե յսմա–վիճակա– գրական հետազոտությունները։ Այդ շար– ժումների ուսումնասիրության առավել հզոր և պարզ մեթոդ է համարվում նըսա– վածքային շերտախմբերի հաստություն– ների մեթոդը, ըստ որի նստվածքների կուտակման բաղդատվող ավազաններից լիթոսֆերան առավել ճկված է համարվում այն ավազանում, ՛որտեղ մեծ է նստվածք– ների հաստությունը։ Տ․ շ–ի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի Երկրի տեկտոնական էվոլյուցիայի, դինամիկ ակտիվության և օգտակար հանածոների տեղաբաշխման հարցերը պարզաբանելու համար։ Ա․ Ասչանյան
ՏԵԿՏՈՆԱՖԻձԻԿԱ, աեկաոնիկայի բա– ժին․ ուսումնասիրում է ապարների շեր– տերում տեկտոնական դեֆորմացիանե– րի (ծալքերի, խզումների) առաջացման ֆիզիկ, պայմանները։ Տ․ օգտագործում է պինդ մարմնի ֆիզիկայի, հիդրոդինամի– կայի տվյալները։ Ֆիզիկայի համապա– տասխան ճյուղերի հաջողությունների շնորհիվ ունի զարգացման մեծ հեռանկար– ներ։
ՏԵԿՏՈՆԻԿՍ (հուն․ xextovixog – կա– ռույց, շինարարություն, կառուցվածքա– բանություն, շինարվեստ), գ և ո տ և կ– տ ո ն ի կ ա, երկրաբանության (լայն առումով՝ մոլորակաբանության) առաջա– տար բաժիններից, որն ուսումնասիրում է Երկրի (մոլորակների) արտաքին պինդ թաղանթի կառուցվածքը, դեֆորմացիա– ներն ու շարժումները, նրանց դրսևորման, բաշխման, առաշացման, առնչություննե– րի ու զարգացման օրինաչափությունները՝ կապված Երկրի ընդհանուր էվոլյուցիայի հետ։ Դասական Տ–ի հիմնական խնդիր– ներն են՝ լեռնակազմության, ցամաքա– զանգվածների ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի, ծալքերի, խզվածքների ու շարիաժների առաշացման բացատրությու– նը, ծովերի ու ցամաքների գրաված տա– րածությունների փոփոխություններիդ ու տեկտոնական շարժումների ընդհանուր պատճառների բացահայտումը։ Այդ հար– ցերի առանձին ասպեկտներ պարզունակ ձևով արծարծել են տակավին անտիկ աշխարհի բնախույզներն ու փիլիսոփա– ները, սակայն դրանց գիտ․ հիմնավո– րում տրվել է ավելի ուշ շրջանում՝ Դեկար– տի ու Նյուտոնի (XVII դ․ առաջին կես) աիեզերագիտ․ կոնցեպցիաների դիրքե– րից, աստղաբաշխության, մեխանիկայի, հիդրոդինամիկայի, թերմոդինամիկայի, երկրաբանության ու երկրաֆիզիկայի նո– րագույն նվաճումների լույսի ներքո։ Ֆի– զիկայի տեսանկյունով Տ․ լիթոսֆերայի մեխանիկան է՝ նրա երեք բաժիններով հանդերձ, ստատիկան, որն ուսումնասի– րում է լիթոսֆերան կազմող դեֆորմա– ցիոն ստրուկտուրաների առկա վիճակը, դինամիկան հետազոտում է դեֆորմա– ցիոն ստրուկտուրաներն առաջացնող ուժե– րի բաշխումն ու ծագումը, կինեմատիկան (լայն առումով)՝ դեֆորմացիոն ստրուկ– տուրաների առաջացման պատմությունը, այդ դեֆորմացիաներն ուղեկցող շարժում– ների նկարագրությունը։ Ըստ որում կի– նեմատիկայի ուրույն խնդիրներից է լի– թոսֆերայի և նրա հատվածների խոշոր տեղաշարժերի (դրեյֆ, էպեյրոգենեզ, ին– վերսիա, օրոգենեզ, սուբդուկցիա, սպրե– դինգ ևն) նկարագրությունը՝ դրա հիման վրա տեկտոնական շարժումների մեխա– նիզմի մոդելների ստեղծումը։ Տեկտոնա– սֆերայի ակնթարթային շարժումները և նրանց կապը Տ–ի հետ ուսումնասիրում է երկրաբանության մի այլ բաժին՝ սեյաԼո– աեկտոնիկան։ Տ–ի ուսումնասիրության ոլորտը Երկրի արտաքին՝ մոտ 700 կւ1 հաստություն ունեցող թաղանթն է (տեկ– տոնասֆերա) և առաջին հերթին այդ թաղանթի վերին մասը՝ լիթոսֆերան, որի հաստությունը Երկրի տեկտոնացման են– թարկված մարզերում մոտ 70 կւէ է։ ժամանակակից երկրաբանությունը տեկտոնական պրոցեսների գլխավոր պատճառները համարում է Երկրի ծավալի, բևեռային կծկվածության (պտտման արա– գության), առանցքային դիրքի և ընդեր– քի զանգվածների տեղաբաշխման (կոն– վեկցիա, գրավիտացիոն դիֆերենցիացիա ևն) տևական փոփոխությունները։ Տեկ– տոնական ընդհանրացումների համար դի– ֆերենցիացիայի հիմնական աղբյուր են ծառայում դաշտային կառուցվածքաերկրբ․ հանույթները, գեոմորֆոլոգիական, երկ– րաքիմ․, պատմաերկրբ․, արբանյակային, գեոդեզիական, ռադիոաստղագիտ․ հե– տազոտությունները և մոդելումը, որոնք հնարավորություն են ընձեռում բացա– հայտէյլու երկրակեղևի և տեկտոնասֆե– րայի ինֆրաստրուկտուրան, նրանց ամ– բողջականությունը խախտող խզվածքները (տեկտոնական լինեամենտները), երկրա– կեղևում գտնվող նշանակալից անհամա– սեռությունները, լարումների դաշտերը, շեղումները իզոստատիկ հավասարա– կշռության վիճակից ևն։ Այդ տվյալների հիման վրա կատար– վում է երկրակեղևի և նրա առանձին մար– զերի տեկտոնական տիպականացում ու շրջանացում և կազմվում տեկտոնական քարտեզ, որի վրա արտահայտվում են երկրակեղևի գլխ․ կառուցվածքային տար– րերը (միավորները) ըստ տիպերի, հա– սակների, ֆորմացիոն կազմի ևն։ Տեկտոնական հետազոտությունների հիմքում ընկած են աքսիոմաների բնույթ կրող հետևյալ դրույթները՝ ա․ շերտաձև այն ապարները, որոնք առաջացել են ծո– վային ավազաններում և այժմ գտնվում են ծալքավորված կամ ճմլված վիճակում, անցյալում ունեցել են հորիզոնական կամ ողորկ դիրք (Ստենոյի սկզբունք), բ․ ծալ– քավոր կոմպլեքսի կտրվածքում տեղա– դրված յուրաքանչյուր տեկտոնական հարկ կամ ծածկոց տվյալ դիրքը գրավել է ավե– լի ուշ, քան նրա տակ գտնվող հարկը կամ ծածկոցը (տեկտոնական ծածկոցների կամ հարկերի սուպերդիրքի սկզբունք), գ․ հիմնական ծալքավոր կառուցվածքների առանցքները և նրանց թևերի վրա առա– ջացած երկրորդական ծալքերի առանցք– ները միմյանց նկատմամբ զուգահեռ են, դ․ տեկտոնական դեֆորմացիաների ժա– մանակ առավելապես առաջանում են այն– պիսի ծալքեր, որոնք ունեն գլանային մակերևույթ (սինուսոիդալ ևն) և, հետևա– բար, իրենց առաջացման համար պահան– ջում են նվազագույն էներգիա, ե․ լիթո– սֆերայի և նրա առանձին հորիզոնների ու մարզերի անհամասեռության հետևան– քով տեղի ունի լարումների և դեֆորմա– ցիաների կենտրոնացում անհամասեռու– թյունների սահմանում, խգվածքային դիս– լոկացիաների տարածքում և հզորություն– ների շեշտակի փոփոխությունների գուոի– ներում, զ․ լիթոսֆերայի բլոկները և նը– րանց հիմքում տեղադրված հոսուն քվա– զիմագմատիկ զանգվածները անվերջորեն ձգտում են գտնվել միմյանց հետ հիդրո– ստատիկ (իզոստատիկ) հավասարակշռու– թյան վիճակում, որի դեպքում համա– կարգի պոտենցիալ էներգիան ձգտում է նվազագույնի, է․ դեֆորմացիոն պրոցես– ները տեկտոնացման ենթարկվող տվյալ մարզում ձգտում ունեն ժառանգաբար շարունակվելու, ըստ որում նոր դեֆորմա– ցիոն կառուցվածքներ առաջանում են հնե– րի տեղում կամ նրանց հարևան թևե– րում (Բոլցմանի ժառանգվող միջավայրե– րի սկզբունք)։ Տ–ի տվյալները լայնորեն կիրառվում են գործնական նշանակություն ունեցող հարցերի լուծման համար։ Մասնավորա– պես հայտնի է, որ երկրակեղևի խզման գոտիների հեա կապված են ինտրուզիվ զանգվածներ և օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր (առավելապես մետաղական), ջրերի ու գազերի կուտա– կումներ, երկրաշարժերի ու հրաբուխների օջախներ։ Անտիկլինալ ծալքերի, գմբեթ– ների ու սեպաձև փակուղիների հետ կապ– ված են նավթի ու գազի կուտակումներ, սինկլինալների ու միջլեռնային իջվածք– ների հետ՝ արտեզյան ջրեր ևն։ Տ–ի տվյալ– ները կարևոր դեր են խաղում նաև հանքա– վայրերի որոնման, հետախուզման ու շա– հագործման, շինարարական կառույցնե– րի ու կապի միջոցների նախագծման ու շահագործման, երկրաշարժերի ու հրա– բուխների կանխագուշակման գործում։ Գրկ․ Белоусов В- В․, Основы гео– тектоники, М․, 1975; Г о г е л ь Ж․, Основы тектоники, [пер․ с франц․], М․, 1969; Проб– лемы глобальной тектоники, [Сб․ ст․], М․, 1973? Новая глобальная тектоника, пер․ с англ․, М․, 1974; Хайн В․ Е․, Общая гео– тектоника, 2 изд․, М․, 1973; Кос ы г и н Ю․ А․, Основы тектоники, М․, 1974; Ас– ланян А․ Т․, Исследование по теории тектонической деформации Земли, Е․, 1955; Dennis J․ G․, Structural Geology, N․ Y․, 1972․ Ա․ Աաանյան
ՏԵԿՏՈՆԻԿԱ ճարտարապետ ու– թ յ ա ն մեջ, տես Արխքւտեկաոնիկա։ ՏԵՂ, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, Տե– ղի սարավանդի վրա, շրջկենտրոնից 12 կւէ հս–արլ․։ Անասնապահական–ծխախոտա– գործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտո– ֆիլի, ճակնդեղի, լոբու, կերային կուլտու– րաների մշակությամբ։ Կան հացի գործա– րան և Հայգորգ միավորման գորգա– գործական ֆաբրիկայի մասնաճյուղեր։ Ունի 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, 2 մսուր–