Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


< ուշ լատին, bulla – կնքված փաստաթուղթ)։ Հարցերի որոշակի շրջանակի նվիրված պարբերական կամ շարունակական հրա– տարակություն, օրինակ, «Տեղեկագիր Հայ– կական ՍՍՀ Գերագույն սովետի», «ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության տե– ղեկագիր»։ Առանձին պարբերականների տրվում է «բյուլետեն» անվանումը («Բժըշ– կական բյուլետեն»)։ «Բյուլետեն» տեր– մինի տակ հասկացվում են նաև պաշտոն, կարճառոտ ինֆորմացիոն հաղորդագրու– թյուններ, պաշտոն, ակտերի և հանձնա– րարականների հավաքածոներ, ընտրողին տրվող ցուցակ՝ դեպուտատության թեկնա– ծուների ագգանուններով(ընտրական բյու– լետեն), հիվանդին տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ» բանվորների, զին– վորների և նավաստիների դեպուտատների Բաքվի սո– վետի, հասարակական–քաղ․ օրաթերթ։ Առաջին համարը լույս է տեսել 1918-ի ապրիլի 3-ին, վերջինը՝ հուլիսի 30-ին (ապրիլի 9-ից՝ 4 էջով, 2-ը՝ ադրբ․)։ Խմբա– գրական կոլեգիա [փաստացի խմբագիր– ներ՝ Ա․ Միկոյան և Հ․ Կարախանյան։ 1917-ի մարտի 30-ից մինչե Բաքվի կոմու– նայի անկումը լույս է տեսել «Известия Бакинского Совета депутатов рабочих, солдат и матросов» ռուս, թերթը (խմբա– գիր՝ Մ․ Հովսեփյան)]։ «Տ․»-ի գաղա– փարական ղեկավարը եղել է Մ․ Շա– հումյանը, աշխատակցել են Ա․ Կարին– յանը, Ա․ Ամիրյանը, Գ․ Ղազար յանը, Ա․ Բորյանը և ուրիշներ։ Թերթն ամենօր– յա ինֆորմացիա է հաղորդել Բաքվի կո– մունայի գործունեության մասին, լուսա– բանել Կովկասի, մասնավորապես Բաք– վի, քաղ․ կացությունը, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղավւոխության համաշխարհային պատմ․ նշանակությու– նը, սովետական իշխանության խնդիր– ները։ Մշտական պայքար է մղել Անդրկով– կասի հակահեղափոխական ուժերի դեմ, լենինյան դիրքերից գնահատել Անդրկով– կսայան սեյմի և կոմիսարիատի տխրա– հռչակ գործունեությունը։ Մերկացրել է օտարերկրյա ինտերվենտների զավթողա– կան պլանները Կովկասում, հանդես եկել դաշնակցական, էսէռական, կադետական մամուլի դեմ, պրոպագանդել ժողովուրդ– ների բարեկամություն։ Թերթը տպագրել է Բաքվի ժողկոմսովետի դեկրետները, բոլշեիկ գործիչների հրապարակային ելույթները, հոդվածներ, նամակներ, գրա– կան գործեր։ Ունեցել է «Ռադիոգրեր» «Ռուսաստան», «Արտասահման», «Բան– վորական կյանք», «Գյուղացիական կյանք», «Բաքու», «Պարենավորում» մըշ– տական խորագրերը։ Ս․Ավագյան

ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ, XIII դ․ վանքային համա– լիր, հայկ․ ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Աշ– տարակի շրջանի նախկին Տեղեր գյու– ղում։ Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։ Տ․ վ–ի հուշարձանա– խմբի մասին պատմիչները չեն հիշատա– կում։ Համաձայն գավթի մուտքի ճակատա– կալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամա– խաթունը, ճարտարապետն է եղել Աղբայ– րիկ վարդպետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։ Եկեղեցին (1213–32) ըստ ճարտ․ հորինվածքի չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր սրահ տիպի կառույց է։ Գմբեթային փո– խանցման համակարգը առագաստային է, թմբուկը ներսից և դրսից՝ բոլորաձև։ Հուշարձանն առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրե– թե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արմ–ից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրու– թյան շին –թյունը տևել է 11 տարի և ավարտվել 1232-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Գավիթն իր ճարտ․ ձևերով կրկնում է XIII դ․ լայն տարածում գտած քառասյուն, 12 նիստ ունեցող վրանաձև ցածրադիր ծածկով պսակված գավիթների տիպը։ Սկզբուն– քային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հս–արմ․ և հվ–արմ․ ան– կյուններում առկա գմբեթավոր մատուռ– ները (մուտքերը բացվում են գավթի ծած– կի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուր– վագիծ են հաղորդում կառույցին։ Երկ– րորդ հարկի այդ մատուռներն անմիջա– կանորեն առնչվում են զավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարա– շրջանում զգալի տարածում գտած երկ– հարկ դամբարան–եկեղեցիների ընդհա– նուր հորինվածքի հետ։ Պատկերազարդումը տես 545-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ, F ա ր խ ու դ ա ր յ ա ն Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ Ա քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Мнацаканян С․ X․, Архитектура армянских притворов, Е․, 1952․ Ս․ Մնացականյան ՏԵՂԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ՀՍՍՀ Գորիսի շրջա– նում, Ղարաբաղի հրաբխային բարձրա– վանդակի հվ–արլ․ մասում։ Բարձրությու– նը 1200–2000 մ է։ Ունի թույլ բլրավոր մակերևույթ, հվ–արլ․ դիրքադրություն։ էրոզիայի հետևանքով մասնատվել է մե– կուսացած փոքրաթեք հարթավայրերի (Գորիսի, Խնձորեսկի, Տեղի, Կոռնիձորի, խնածախի են)։ Գետահովիտների զգալի մասը մշտական հոսք չունի, խորն է (200– 300 ւէ)՝ զառիթափ, ժայռոտ ու քարափա– յին լանջերով։ Տ․ ս․ կազմված է հրաբխա– ծին–բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ)։ Կան կոնաձև, սնկաձև ու բրգաձև ժայռեր՝ կազմված տուֆաբրեկ– չիաներից։ Գերակշռում են կարբոնատա– յին և սակավահումուս սևահողերը։ Բու– սածածկույթը տափաստանային է։ Տա– րածված են շյուղախոտը, փետրախոտը։ Մշակում են հացահատիկային կուլտու– րաներ, բազմամյա խոտաբույսեր։ Դ․ Պողոսյան

ՏԵՄԲՐ (ֆրանս․ timbre), հնչերանգ, հնչյունի որակային հատկանիշ, երաժշտ․ հնչյունի այն հատկությունը, որով զա– նազանվում են տարբեր աղբյուրներից ստացվող հնչյունները, եթե անգամ դը– րանք ունեն միևնույն բարձրությունն ու ուժգնությունը։ Ձայնագիտական առու– մով Տ․ պայմանավորված է ձայնի սպեկտրի կազմության մեջ ընդգրկված օբերտոննե– րի (տես նաև Բնական հնչյունաշար) քանակով, կազմով, համեմատական ին– տենսիվությամբ, որոնք, իրենց հերթին, կախված են հնչյուն առաջ բերող մարմնի (նվագարանի տատանողական համակար– գի կամ մարդու, կենդանու ձայնական ապարատի) ձայնական–ձայնաբանական հնարավորություններից՝ նյութի որակից (օրինակ, տատանման կարողությունից), նվագարանի ձևից ու կառուցվածքից (օրի– նակ, ձայնի անդրադարձման կարողու– թյունից), ֆորմանտների առկայությու– նից (տվյալ նվագարանին հատուկ ենթա– հնչյուններ առաջացնելու կարողությու– նից) ևն։ Որևէ նվագարանի Տ․ կարող է փոփոխվել՝ կախված հնչման բացարձակ ուժգնությունից, ռեգիստրից (հնչամասից), ձայնարտադրության եղանակից, զարկում– ների երևույթից, հնչման միջավայրից ևն։ Ընդունված է նվագարանների և երգչա– կան ձայնի Տ․ (տես Ձայն երաժշտա– կան) բնութագրել զգայարանային զա– նազան տպավորությունների հետ համե– մատելով (օրինակ, փայլուն կամ խավար, արծաթահնչուն, ապակյա կամ թավշյա, ջերմ կամ պաղ, հյութեղ)։ Տ․ երաժշտ․ ար– տահայտչականության կարևորագույն մի– ջոցներից է, որ մասնակցում է երաժշտ․ մտքի զարգացման մասնավոր շատ ոլորտ– ներում և երաժշտության գեղագիտական էության կազմավորման մեջ։ Ռ․ Աթայան

ՏԵՄԻՐԹԱՈՒ (մինչև 1945-ը՝ Ս ա մ Ш ր– կ ա ն դ ս կ ի ավան), քաղաք Ղազախ․ ՍՍՀ Կարագանդայի մարզում, Սամար– ղանդի (Նուրինի) ջրամբարի ափին։ 223 հզ․ բն․ (1983)։ Սոլոնչիկից սկզբնա– վորվող երկաթուղու վերջնակեան է։ Տ–ում է Կարագանդայի մետալուրգիական կոմ– բինատը։ 1971-ին պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՏԵՄԻՐՀԻՊԱՇՏԱՆ Եղիա Կարապետի (8․5․1851, Կ․ Պոլիս –19․7․1908, Կ․ Պո– լիս), հայ գրող, փիլիսոփա, բառարանա– գիր, մանկավարժ, հրապարակախոս, գե– ղագետ։ Սովորել է Կ․ Պոլսի Ներսեսյան և Շահնազարյան վարժարաններում։ Մա– մուլում տպագրվել է 1868-ից։ Վարել է պետ․ պաշտոններ (տպագրության դիվանի անդամ, հանրօգուտ շինությանց նախա– րարության վարչական ժողովի քարտու– ղար)։ 1874-ին մեկնել է Ֆրանսիա սովո– րելու, սակայն 1876-ին վերադարձել է Կ․ Պոլիս, նվիրվել գրականությանը և կրթական գործին։ Հանդես է եկել ընտրո– ղական աշխարհաբարի պաշտպանու– թյամբ․ պահպանողական մամուլը մեր– ժել է նրա հոդվածների տպագրումը, և Տ․ սկսել է հրատարակել գրքույկներ («Դամբարան», 1878, «Փիլիսոփայական բառարան ժողովրդական», 1879 ևն)։ 1882-ին եղել է տեսուչ՝ Կ․ Պոլսի վարժա– րաններում, փիլ–յան դասախոս՝ Հայկ․ կրթարանում։ 1883–88-ին հրատարակել է <Գրական ն․ իմաստասիրական շարժում* ամսագիրը։ 1884–88-ին եղել է *Երկրա~