Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տերևիկները) տերևներ։ Պարզ տերևներն ըսա թիթեղի ձևի բաժանվում են 2 խմբի՝ ամբողջական և կտրտված, որոնք իրենց հերթին ստորաբաժանվում են ըստ ձևաբանական հատկանիշների՝ թիթեղի հիմքի, եզրերի կտրտվածության և այլն։ Խոտաբույսերը պարզ և բարդ տերևի միջև ունեն բազմաթիվ փոխանցիկ ձևեր, որոնք միակցումների ապաճման հետևանք են և պայմանավորված են տերևաթափի կենսաբանական նշանակության կորստով, քանի որ դրանց տերևը մահանում է ընձյուղի հետ։ Տերևները տարբերվում են նաև իրենց ջղավորմամբ (զուգահեռ, աղեղնաձև, ցանցաձև ևն), որը կարևոր է հատկապես բրածո ձևերի ուսումնասիրության համար։ Տերևների երկարությունը տատանվում է մի քանի t/ /–ից մինչև 20 մ (խեժային ռաֆիա արմավենի), միջինը՝ 3–10 սմ։ Նույն բույսի տերևները հիմնականում նման են, բայց հայտնի են նաև տարատերևության դեպքեր։ Տերևի հատվածի անատոմիական կառուցվածքի սխեմատիկ պատկերը․ 1․ վերին կուտիկուլա, 2․ վերին էպիդերմիս, 3․ սյունաձև հյուսվածք, 4․ քլորոֆիլային հատիկներ, 5, 6․ միջբջջային օդային տարածություններ, 7․ սպունգաձև հյուսվածք, 8․ միջբջջային մեծ օդակիր տարածություն, այսպես կոչված, շնչառական խոռոչ, 9․ հերձանցքը փակող բջիջը, 10․ ներքին էպիդերմիսի կտրվածքը, 11․ ներքին էպիդերմիսի պլանը, 12․ կուտիկուլային թումբ Տերևների դասավորությունը լինում է հերթադիր, հակադիր, օղակադիր և ունի տեսակային բնույթ։ Տերևների դասավորությունը և կողմնորոշումը հնարավորություն են տալիս առավելագույն չսոիով լուսավորել բոլոր տերևաթիթեղները (տերևային մոզաիկա)։ Տերևները (հատկապես ծաղկավոր բույսերի) չափազանց զգայուն են միջավայրի փոփոխվող պայմանների հանդեպ և մյուս օրգաններից ավելի հեշտ են հարմարվում նոր պայմաններին։ Չնայած կաոուցվածքի ընդհանրությանը, տարբեր կարգաբանական խմբերի բույսերի տերևները նշանակալիորեն տարբերվում են իրարից։ Բարեխառն գոտու բույսերի տերևների կյանքի տևողությունը մոտ 6 ամիս է, և միայն մշտադալար բույսերի տերևներն են ապրում մեկ տարուց ավելի (տես Տերևաթափ)։ Տերևների անատոմիական կառուցվածքը տարբերվում է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում, սակայն ընդհանուր գծերով այն նույնն է բոլոր բույսերի համար։ Սովորաբար տերևաթիթեղը 2 կողմից ծածկված է էպիդերմիսի շերտերով, որոնց միջև գտնվում է տերևի հիմնական հյուսվածքը՝ մեզոֆիլը։ Վերջինս սովորաբար տարբերակված է 2 շերտի՝ սյունաձև և սպունգանման պարենքիմի։ Սյունաձև հյուսվածքի, որի հիմնական ֆունկցիան ֆոտոսինթեզն է, երկարավուն գլանաձև բջիջներում է գտնվում քլորոֆիլի մեծ մասը, իսկ սպունգանմանը, որին հատուկ են մեծ միջբջջային տարածությունները, գլխավորապես ապահովում է գազափոխանակությունը։ Մեզոֆիլով են անցնում արմատներից ջուր և հանքային նյութեր, իսկ տերևից՝ օրգանական նյութեր փոխադրող ջղերը։ Տերևին ամրություն հաղորդող մեխանիկական հյուսվածքները սովորաբար տեղավորված են մեծ ջղերի շուրջը։ էպիդերմիսը բաղկացած է կենդանի, սովորաբար անգույն, սերտորեն կպած բջիջներից՝ հաճախ պատված կուտիկուլայի և մոմի շերտով, մազիկներով։ Տերևի ֆիզիոլոգիան․ Տերևը ակտիվ օրգան է, որն ուղղորդում և կարգավորում է բույսի կենսագործունեության ընդհանուր պրոցեսները և տարբեր պայմաններում, փոփոխելով ֆոտոսինթեզի արգասիքների քանակն ու որակը, պայմանավորում է բույսի աճումը ու կյանքի տևողությունը։ Տերևի կենսագործունեությունը սերտորեն կապված է բույսի, որպես մեկ ամբողջության, կենսագործունեության հետ։ Օրգանական նյութեր մատակարարելով բույսին՝ տերևները մյուս օրգաններից ստանում է ջուր, հանքային սննդառության տարրեր, աճման հորմոններ։ Ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ պայմանների դեպքում տերևային մակերեսի 1 մ2 մեկ ժամվա ընթացքում կարող է 3–4 ւ ՇՕշ կլանել օդից և նույնքան Օշ անջատել։ Որոշ բույսերի (եգիպտացորեն, կորեկ, շաքարեղեգ ևն) տերևների անոթային խուրձը շրջապատված է պաշարային օսլա կուտակող յուրահատուկ քլորոֆիլակիր բջիջներով։ Այս բույսերն աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ (C4 տիպի ֆոտոսինթեզ)։ Բավարար լուսավորության պայմաններում Տերևային 1 մ2 մակերեսը մեկ ժամում կարող է սինթեզել 4–6 գ ածխաջուր և գոլորշիացնել 500–700 գ ջուր։ Տերևների օպտիմալ մակերեսը 1 մ2 հողի վրա 4–5 մ2 է։ Տերևները ֆոտոսինթեզի և շնչառության պրոցեսների շնորհիվ պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռն օդում, իսկ գոլորշիացման միջոցով մասնակցում են Երկրի վրա ջրի շրջապտույտին։ Բազմաթիվ բույսերի տերևներն օգտագործվում են որպես սնունդ, կեր անասունների համար, դեղանյութերի, եթերայուղերի, դաբաղանյութերի ստացման և այլ նպատակներով։

ՏԵՐԵՎԱԹԱՓ, ծառերի, թփերի և հազվադեպ՝ որոշ խոտաբույսերի (եղինջ, զգայնուկ) տերևների թափվելն անբարենպաստ պայմանների առաջացումից։ Տերևն ապրում է սովորաբար 1 տարուց քիչ (որոշ բույսերինը՝ մինչև 25 տարի և ավելի) և ապա թափվում։ Որոշակի ժամանակում բոլոր տերևները թափող տեսակները կոչվում են տերևաթափ բույսեր, իսկ կլոր տարին տերևներ կրողները (որոնց տերևաթափը կատարվում է աստիճանաբար)՝ մշտականաչ կամ մշտադալար։ Տերևաթափին նախորդում են տերևի կենսաքիմիական, ֆիզիոլոգիական և կառուցվածքային խորը փոփոխություններ։ Քայքայվում է քլորոֆիլը, սննդանյութերը (հատկապես սպիտակուցները) տեղափոխվում են պահեստավորող օրգաններ կամ բույսի աճող մասերը։ Դեղին և նարնջագույն պիգմենտները՝ կարոտինոիդները, պահպանվում են ավելի երկար և պայմանավորում տերևների աշնանային գունավորումը։ Տերևաթափի մեխանիզմը պայմանավորված է տերևակոթունի ամրացման տեղում բաժանարար շերտի պարենքիմային բջիջների առաջացման հետ, որից հետո փոխադրող անոթների խուրձը կտրվում և տերևն ընկնում է սեփական ծանրության կամ քամու ազդեցությունից։ Տերևաթափին բնորոշ է գլխավորապես ցայտուն արտահայտված անբարենպաստ սեզոն ունեցող կլիմայական գոտիների բույսերին (բարեխառը գոտում՝ ձմեռ, արևաև մերձարևադարձային գոաիներում՝ երաշտի սեզոն)։ Տերևաթափի բնականոն էվոլյուցիայի ընթացքում մշակված հարմարվողական երևույթ է՝ ուղղված բույսերի վերերկրյա մակերեսի կրճատմանը, որը նվազեցնում է խոնավության կորուստը և կանխում ճյուղերի կոտրվելը ձյան ծանրությունից։ Բարեխառը գոտում տերևաթափի նա խապատրաստումը տեղի է ունենում լուսային օրվա տևողության կրճատման հետ կապված։ Բազմաթիվ մշտադալար բույսերի պարբերական տերևաթափը կապված է նոր տերևների արձակման հետ (գարնանը, ամռանը)։

Վ․ Դավթյան

ՏԵՐԵՎԱԹԹՈԻ, տես Վիտամիններ։

ՏԵՐԵՎԱԿԵՐՆԵՐ (Chrysomelidae), կարծրաթև միջատների ընտանիք։ Սովորաբար մինչև 2 սմ (ՀՍՍՀ–ում մինչև 1,7 սմ) երկարությամբ, հաճախ խայտաբղետ, բզեզներ են։ Թրթուրները երկարավուն են, մսոտ, ապրում են սովորաբար ազատ, հազվադեպ՝ հողում կամ բույսերի հյուսվածքներում։ Ե՛վ բզեզները, և՛ թրթուրները սնվում են տերևներով (այստեղից՝ անվանումը), որոշ տեսակներ՝ նաև բույսերի այլ օրգաններով։ Բազմաթիվ տերևակերներ (հատկապես զանգվածային բազմացման դեպքում) վնասում են գյուղատնտեսական կուլտուրաներին և անտառներին։ Հայտնի է տերևաթափի մոտ 40 հազար (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 1400) տեսակ։ ՀՍՍՀ–ում տարածված