Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բարդու տերևակերի բզեզը և ձվակույտը վնասված տերևի վրա վնասատուներից են կարտոֆիլի կոլորադյան բզեզը, բարդու, թեղու տերևը, հայկական լվիկը, խաչածաղկավորների սև լվիկները և այլն։

Ս․ Միրզոյան

ՏԵՐԵՎԱՏԻՆ ՄՈԶԱԻԿԱ, լույսի ճառագայթներին ուղղահայաց հարթության վրա տերևների այնպիսի դասավորություն, որն ապահովում է տերևների նվազագույն ստվերումը միմյանց։ Այդ երևույթն առաջինը նկարագրել է Ա․ Բեկետովը, իսկ տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Ա․ Կերները։ Իտտաբույսերի (բաղեղ, ծտապաշար սովորական և այլն) Տերևային մոզաիկան առաջանում է մեծ տերևների միջև մնացած տարածություններում մանրերի դասավորությամբ, որի շնորհիվ բոլոր տերևները համաչափ լուսավորվում են։ Տերևային մոզաիկա է նաև վարդակի առաջացումը (խատուտիկ, ռուդբեկիա)։ Տերևային մոզաիկան նկատվում է նաև թփերի, ծառատեսակների (ամերիկական վայրի խաղող, թխկի և այլն) մոտ։ Տերևային մոզաիկան դեպի լույսը ձգտող տերևակոթունների և տերևաթիթեղների անհավասարաչափ աճման հետևանք է, որի հետ կապված հաճախ փոփոխվում են տերևների մեծությունը, նույնիսկ ձևը։ Տերևային մոզաիկաի կարևոր հարմարվողական հատկություն է լույսի ճառագայթների առավելագույն օգտագործման համար և կարող է առաջանալ տերևների դասավորության ցանկացած ձևի (գալարաձև, հակադիր, փնջաձև) դեպքում։

ՏԵՐԵՎԱՆՔ, Դ ե ր ե վանք, գյուղ Կեսարիայի նահանգում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 70 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԵՐԵՎՈԼՈՐՆԵՐ (Tortricidae), թիթեռների ընտանիք։ Թևերի բացվածքը 0,8– 4 սմ է․ առջևի զույգ թևերը հաճախ խայտաբղետ են, ետինները՝ մոխրագույն։ Կնճիթիկը թույլ է զարգացած, բայց թիթեռները կարողանում են ծծել բույսերի հյութը և ջուրը։ Թրթուրները շարժուն են, 16-ոտանի (ունեն 5 զույգ փորային ոտիկներ), 0,9–2 սմ երկարությամբ, ապրում են սովորաբար խողովակաձև կամ ծրարաձև ոլորված տերևների մեջ (այստեղից՝ անվանումը), սնվելով՝ հաճախ անցքեր են բացում տերևներում, բողբոջներում, ծաղիկներում, պտուղներում ևն։ Հայտնի է տերևոլորների ավելի քան 5000 (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 1200) տեսակ։ Տարածված են ամենուրեք, հատկապես Ասիայի արևադարձային անտառներում։ Բազմաթիվ տերևոլորների (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 300) բույսերի վտանգավոր վնասատուներ են։ ՀՍՍՀ–ում՝ տարածված վնասատու տերևոլորներից են ամենակեր, վարդենու, կաղնու կանաչ Տերևոլորները, խնձորենու, կաղնու, սալորենու պտղակերները, սոճու շիվապատատը, խաղողի ողկուզակերը և այլն։

Ս․ Միրզոյան

ՏԵՐԵՓՈՒԿ (Centaurea), բարդածաղկավորների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Մինչև 60(80) սմ երկարությամբ, կանգուն, երբեմն պառկած ցողուններով, ամբողջաեզրից մինչև փետրաձև հատված տերևներով բույսեր են։ Ծաղկաբույլը (զամբյուղ) խոզանաձև ծաղկակալով է, բազմագույն (ծիրանի, վարդագույն, կապույտ, դեղին, սպիտակ)՝ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներով։ Եզրային ծաղիկներն անսեռ են և երբեմն ավելի խոշոր, քան միջինները։ Սերմիկները Փուփուլիկներով են։ Տարածված դեկորատիվ խոտաբույս է։ Կան բազմաթիվ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձևեր։ Դեղագործության մեջ օգտագործվում են կ ա պ ու յ տ Տ–ի (C․ cyanus) ծաղիկները։ Հայտնի է տերեփուկի շուրջ 550 (ՍՍՀՄ–ում՝ 178) տեսակ՝ տարածված Եվրասիայում, արևադարձային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Ավստրալիայում։ Տեսակներով առանձնապես հարուստ են միջերկրածովամերձ և Առաջավոր Ասիայի երկրները։ ՀՍՍՀ–ում հանդիպում է տերեփուկի մոտ 30 տեսակ, կան էնդեմիկ տեսակներ՝ Սևանի S․ (C․ sevanensis), Երևանի Տ․ (С․ ere- vanensis), Վայքի S․ (C․ phaepappoides)։

Ա․ Բարսեղյան

ՏԵՐԵՖԹԱԼԱԹԹՈՒ, պար ա–ֆ թ ա լ ա թ թ ու, С6Н4(СООН)2, երկհիմն արոմատիկ թթու, բենզոլերկկարբոնաթթվի պարաիզոմերը։ Զրում և օրգ․ լուծիչներում չլուծվող բյուրեղական նյութ է, լուծվում է խիտ և տաք ծծմբական թթվում, պիրիդներում։ Հալվում է 425°Շ–ում, սուբլիմվում՝ 300°Շ–ում։ Եթերներն ու աղերը կոչվում են տերեֆթալատներ։ Ստանում են պարաքսիլոլի կատալիտիկ օքսիդացմամբ։՝ Տերևթալաթթուի էսթերներն օգտագործվում են պոլիէսթերային մանրաթելեր (դակրոն, տերիլեն ևն), թաղանթներ և ձուլածո իրեր պատրաստելու համար։ Տես նաև Ֆթալաթթուներ։

ՏԵՐ–ԶՈՐ, քաղաք Սիրիայում, տես Դեյր Էզ–Զոր։

ՏԵՐ–ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Զիվան (Զ n ն) Գուրգենի (ծն․ 14․9․1926, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։ ՍՄԿԿ անդամ 1960 ովականից։ 1952 ովականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, 1961 թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ 1952-1959 թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դիրեկտոր և դասատու։ 1959 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները (1957, 1959՝ «Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ սիմֆոնիետ (1983), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977), լարային կվարտետներ (1955, 1967), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» (1963), «ՀեղաՓոխության և կուսակցության մա– սին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, 1966), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970), արևելյան (1956), արաբ․ (1968), բուրյաթական (1975) թեմաներով, գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։

Մ․ Բերկո

ՏԵՐԻԼԵՆ, լավասն, մանրաթելերի առևտրական անվանումը Մեծ Բրիտանիայում։

ՏԵՐԻԿ, Դ և ր ի կ, գյուղ Արմտյան Հայաստանում, Բիթլիսի Վիլայեթի Մշո գավառում։ 1909 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԵՐԻՏՈՐԻԱ պետական, երկրագնդի մաս, որը գտնվում է որոշակի պետության գերիշխանության ներքո։ Տերիտորիայի կազմի մեջ են մտնում ցամաքը [պետ․ սահմանների (տես Սահմաններ պետական) մեջ մտնող ցամաքային ամբողջ տարածությունը], ջրերը (ներքին և տերիտորեալ ջրերը) և ցամաքի ու ջրերի վրա գտնվող օդային տարածությունը։ Ցամաքային և ջրային տերիտորիաի տակ գտնվող ընդերքը, մինչև տեխնիկապես մատչելի խորությունները, մտնում են պետության տերիտորիայի մեջ։ Օդային տարածության մեջ է ընդգրկվում տրոպոսֆերան, ստրատոսֆերան, ինչպես և դրանից բարձր գտնվող տարածության նշանակալի մասը։ Տերիտորիայի խնդիրը միջազգային ամենախճճված ու վիճելի հարցերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովուրդների միջև մղվող պատերազմների, էթնիկական խմբերի տեղաշարժերի հետևանքով տերիտորիայի պատկանելության հարցը աշխարհի բազմաթիվ ժողովուրդների և պետությունների միջև այսօր էլ մնում է անլուծելի, առիթ հանդիսանում դարավոր անհաշտությունների, երբեմն էլ արյունալի բախումների։ Պետությունների գոյակցությունն անհրաժեշտաբար պահանջում է փոխադարձաբար սահմանա զատել իշխանության սահմանները հարևան պետությունների միջև, որովհետև հակառակ դեպքում պետությունների հարաբերությունները կլուծվեին ուժի գործադրմամբ և փաստական տիրապետությամբ։ Փաստական տիրապետությունն ինքնին չի ապահովում իրավունքը տվյալ տերիտորիայի նկատմամբ։ Այդ պատճառով տարբերում են իրավաբանական և փաստացի տիրապետություն կացությունները։ Պետությունների սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և շահագրգռված պետությունների միջև իրավահավասար ու ազատ կնքված պայմանագրերի հիման վրա։