Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Վ. Բագրատունին, մեծ աշխատանք կատարեցին դիրիժորներ՝ Ս․ Չարեքյանը, Ռ․ Ստեփանյանը, Դ․ Շիկանյանը, բալետմայստերներ՝ Ի․ Արբատովը, Վ․ Վարկովիցկին, Ե․ Չանգան, Ա․ Ղարիբյանը, Մ․ Մարտիրոսյանը, Զ․ Մուրադյանը, նկարիչներ՝ Պ․ Անանյանը, Ա․ Միրզոյանը, Ա․ Շաքարյանը, Կ․ Մինասյանը, ավելի ուշ՝ Մինաս Ավետիսյանը։ Հանդես եկավ դիրիժորների նոր սերունդ՝ Ա․ Քաթանյան (1964–69-ին և 1974–82-ին՝ գլխավոր դիրիժոր), Հ․ Ոսկանյան, Յու․ Դավթյան։

Իր ինքնատիպ երգեցողական արվեստով օպերային թատրոնի առաջընթացին մեծապես նպաստեց Գոհար Գասպարյանը։ Թատրոնի ստեղծագործական կենսագրության մեջ նոր փուլ նշանավորեց Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը (1961, բալետմայստեր՝ Ե․ Չանգա)։ Լուրջ նվաճումներ էին Ստրավինսկու «էդիպ արքա» (1963), Վագների «Տանհոյզեր» (1965), Մենոտտիի «Հյուպատոսը» (1966) օպերաների բեմադրությունները։ 1950–60-ական թթ․ զգալիորեն ընդլայնվեց նաև թատրոնի ազգային խաղացանկը։ Բեմադրվեցին Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1950), Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (1957), Վ․ Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (1957), Գ․ Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960), Ա․ Այվազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963), Ա․ Տերտերյանի «Կրակե օղակում» (1967), Գ․ Արմենյանի «Խորտակում» (1968), Ա․ Հարությունյանի «Սայաթ–Նովա» (1969) օպերաները, Գ․ Եղիազարյանի «Սևան» (1956), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957), Է․ Խաղագորտյանի «Սոնա» (1957), Է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1967), Գ․ Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Աաքո» (մեկ գործողությամբ բալետներ, 1966), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967), Գ․ Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Կ․ Օրբելյանի «Անմահություն» (1969), է․ Հովհաննիսյանի «Անտունի» (1969) բալետները։ Համալրվեց մեներգիչների և բալետի մենապարողների կազմը՝ Ս․ Դանիելյան, Հ․ Ալավերդյան, Գ․ Գալաչյան, Ա․ Հարությունյան, Ե․ Վարդանյան, Ե․ Միքայելյան, Է․ Ուզունյան, Օ․ Գաբայան, Վ․ Գալստյան, Ջ․ Քալանթարյան, Բ․ Խուդինյան, Է․ Մնացականյան։ Ստեղծագործական կապերը եղբայրական հանրապետությունների երաժիշտների հետ, սովետական և արտասահմանյան երաժիշտների հյուրախաղերը նպաստեցին օպերային թատրոնի ստեղծագործական աճին։ Հյուրախաղերով հանդես են եկել երգիչ–երգչուհիներ Վ․ Դավիդովան, Տ․ Կուուզիկը, Ն․ Վորվուլյովը, Զ․ Պալլին, Ն․ Հերլյան, Դ․ Հովհաննիսյանը, Կ․Զոբյանը, Լ․ Պոզաալյանը, Լ․ Ամարան, Լ․ Չուքասզյանը, Ժ․ Սերգոյանը, Մ․ Գուլելմին, բալետի մենապարողներ Վ․ Ճաբուկիանին, Վ․ սաձեն, Օ․ Լեպեշինսկայան, Ա․ Լապաուրին, Մ․ Պլիսեցկայան, Ե․ Մաքսիմովան, Վ․ Վասիլևը, Մ․ Լիեպան և ուրիշներ։ Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ մշակութային կենտրոններում՝ Մոսկվայում (1939, 1956, 1969, 1976), Լենինգրադում (1956, 1979), Սոչիում (1957, 1961), Թբիլիսիում (1958, 1963, 1979), Բաքվում (1959, 1962), Կիևում (1978), բալետի մի խումբ արտիստներ՝ Արգենտինայում, Մեքսիկայում (1978), Սիրիայում, Ալժիրում (1980) U Ֆրանսիայում (1983)։

1970-ական թթ․ և 1980-ական թթ․ սկզբին թատրոնը բեմադրել է Է․ Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (1970), Գ․ Հախինյանի «Մարդը առասպելից» (1971), Ս․ Ջրբաշյանի «Գիքոր» (1974), Վ․ Աճեմյանի «Կիկոսի մահը» (1980) օպերաները, Է․ Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա–բալետը (1976), Գ․ Եղիազարյանի «Արա Գեղեցիկ» (1982), Ա․ Խաչատրյանի «Դիմակահանդես» (Է․ Հովհաննիսյանի կոմպոզիցիա, 1982) բալետները, իրականացրել Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1981), Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» (1983) օպերաների նոր բեմադրությունները։ Դասական խաղացանկը համալրվեց Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1978), Մոցարտի «Դոն Ժուան» (1979), Վերդիի «Տրուբադուր» (1979) օպերաներով։

ՍՍՀՄ–ում առաջին անգամ Երևանի օպերայի և բալետի թատրոնում են բեմադրվել Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրաման (1963), Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963), Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Բելլինիի «Նորմա» (1975) օպերաները։

1970–80-ական թթ․ օպերային թատրոն են ներգրավվել զգալի թվով երիտասարդ կատարողներ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտներ։ Իր գործունեությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը մեր երկրի առաջատար կատարողական կոլեկտիվներից է։ Թատրոնի ստեղծագործական կազմում են (1985)․ երգիչներ՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ Գ․ Գասպարյանը, Մ․ Երկաթը, Ն․ Հովհաննիսյանը, ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Հ․ Ալավերդյանը, Օ․ Գաբայանը, Գ․ Գալաչյանը, Գ․ Գրիգորյանը, Ս․ Դանիելյանը, Տ․ Լևոնյանը, Ա․ Կարապետյանը, Ա․ Հարությունյանը, Ա․ Պետրոսյանը, Դ․ Պողոսյանը, Է․Ուզունյանը, ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Ռ․ Բաբուրյանը, Բ. Գրեկովը, Հ․ Կավազյանը, Ա․ Հայրյանը, Վ․ Հարությունյանը, Կ․ Մարկոսյանը, Ե․ Միքայելյանը, Է․ Չախոյանը, Ե․ Վարդանյանը, Հ․ Քարաջյանը և ուրիշներ, բալետի մենապարողներ՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Վ․ Գալստյանը, Հ․ Դիվանյանը, Է․ Մնացականյանը, ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Ս․ Աբրահամյանը, Թ․ Այդինյանը, Ռ․ Ավնիկյանը, Ն․ Դավթյանը, Ռ․ Խառատյանը, Ս․ Պետրոսյանը և ուրիշներ, դիրիժորներ՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Յու․ Դավթյանը, Հ․ Ոսկանյանը, Ա․ Քաթանյանը, թատրոնի դիրեկտոր–գեղարվեստական ղեկավարն է ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հ․ Չեքիջյանը, գլխավոր ռեժիսորը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Տ․ Լևոնյանը։

Մ․ Հարությունյան

Թատրոնի շենքը նախագծել է ճարտարապետ Ա․ Հ․ Թամանյանը (1926–36), ղեկավարել շինարարությունը։ Շենքը հիմնադրվել է 1930-ի նոյեմբ․ 28-ին։ Նախագծային աշխատանքները շարունակել և շինարարությունը վերահսկել է որդին՝ ճարտարապետ Գ․ Ա․ Թամանյանը։ Թատրոնի նախագծի հիմնական գաղափարը՝