Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Տ․ Տիգրանյան Տ–ի ստեղծագործության հաշորդ շրջանն ընթացել է սովետական իրականության պայմաններում։ Կոմպոզիտորն իր եռան– դը նվիրաբերել է Սովետական Հայաս– տանի և Վրաստանի երաժշտ․ մշակույթի զարգացմանը։ 1920–30-ական թթ․ Տ․ գրել է մի շարք մասսայական երգեր («Գյուղ», «Հեյ շան, ջան», «Գարնանացան» են), սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար՝ «Կանտատ Հայաստանի խորհըր– դայնացման 15-րդ տարեդարձին» (Գ․ Սար– յանի խոսքերով, 1936), ա կապելլա երգ– չախմբի համար՝ «Արյունոտ գիշեր» կան– տատը (նվիրված Բաքվի 26 կոմիսարների հիշատակին, ըստ Վ․ Ալազանի բալլադի, 1936), դաշնամուրային պիեսներ՝ Սյուիտ հայկ․ պարերից, ֆանտազիա «Շիրակ Զմրուխտի» են։ 1930-ական թթ․ Տ․ հիմնա– կանում զբաղվել է «Անուշ» օպերայի մշակ– մամբ․ կատարել է փոփոխություններ, հավելումներ, վերանայել օպերայի գոր– ծիքավորումը։ Երեանի օպերայի և բալե– տի թատրոնում «Անուշ»-ը առաշին անգամ բեմադրվյել է 1935-ի մարտի 27-ին (2-րդ խմբ․), 1939-ին՝ մեծ հաշողությամբ ցու– ցադրվել Մոսկվայում կայացած հայ ար– վեստի և գրականության տասնօրյակի ընթացքում։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին կոմպոզիտորն ստեղծել է մի շարք հայրենասիրական երգեր, «Պարային սյուիտ» նվագախմբի համար (1946) և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու վեպի, 1941 – 1950)։ «Դավիթ Բեկ»-ը կոմպոզիտորի տասնյակ տարիների ընթացքում մշակած ստեղծագործական սկզբունքների հաշող կիրառման փայլուն արտահայտությունն էր։ Գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, նպատակա– սլացությամբ, ռեալիզմով և երաժշտ․ լեզվի ժողովրդայնությամբ այն մի նոր քայլ էր սովետահայ օպերային արվես– տում։ Օպերայում գովերգվում են հայ– րենասիրությունը, հայրենիքի ազատու– թյան համար հերոսական սխրանքը, քաշությունն ու ազատասիրությունը, կո– ղովուրդների (հայ, վրաց, ռուս) բարեկա– մությունը։ Օպերայի կարեոր արժանիք– ներից է նրա մեղեդային ոճի ժող․ հիմքը, պարզ և մատչելի երաժշտ․ լեզուն։ Ին– տոնացիոն ոլորտն ընդգրկում է գեղջկա– կան երգի հետ մեկտեղ նաև քաղաքային, գուսանական և հոգեոր երաժշտությանը բնորոշ տարրեր։ Մահից ոչ շատ առաշ կոմպոզիտորն ավարտել է օպերայի կլա– վիրը։ Օպերան խմբագրել է դիրիժոր Գ․ Բուդաղյանը, գործիքավորել Լ․ Իաջա– էյնաթյանը։ «Դավիթ Բեկ» օպերայի առա– շին բեմադրությունը կայացել է 1950-ին, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում։ Սովետահայ կոմպոզիտորների ավագ սերնդի ականավոր ներկայացուցիչ Տ․ հայկ․ երաժշտ․ մշակույթի պատմության մեշ առանձնահատուկ տեղ է գրավում։ Լինելով XX դ․ 1-ին կեսի հայ առաջա– դեմ երաժիշտներից մեկը՝ նա իր ստեղ– ծագործությամբ և հասարակական գոր– ծունեությամբ մեծապես նպաստել է ազգ․ երաժշտ․ արվեստի վերելքին։ Հատկապես մեծ է Տ–ի դերը հայկ․ օպերայի զարգաց– ման գործում։ Ստեղծագործական առաշին իսկ քայլերից Տ․ դեմոկրատական արվես– տի դիրքերում էր։ Նրա գեղագիտության հիմքն իրականության ռեալիստ, արտա– ցոլումն էր, արվեստի ժողովրդայնության սկզբունքը, որը դրսեորվել է ինչպես նրա երկերի բովանդակության մեշ, այնպես էլ ժող․ ակունքների հետ սերտ կապով, ժողովրդի հետ նրան հասկանալի և մատ– չելի լեզվով «խոսելու» ունակությամբ։ Տ–ի ստեղծագործության մեջ սերը հարա– զատ ժողովրդի, նրա լեզվի և արվեստի նկատմամբ զուգակցվել է այլ ժողովուրդ– ների արվեստի նկատմամբ կենդանի հե– ՚ տաքրքրությանը։ Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ կենտր․ տեղ է գրավում «Անուշ» օպերան (լիբրետոն՝ Տ–ի, ըստ Հ․ Թումանյանի հա– մանուն պոեմի), որ հայկ․ երաժշտ․ թատ– րոնում հիմք է դրել ոճական նոր ուղղու– թյան։ Օպերայի երաժշտությունն աչքի է ընկնում ժողովրդայնությամբ և ռեալիզ– մով, խոր քնարականությամբ, երգայնու– թյամբ, վառ և կենսական երաժշտ․ կեր– պարներով։ Օպերայում Տ․ հաղորդել է պոեմի հիմնական գաղափարը՝ երջան– կության, ազատության ձգտող անհատի բախումը դաժան սովորույթներին (ադա– թին), նախապաշարմունքներին։ «Անուշ»-ը, հիրավի, ժող․, ազգ․ ռեալիստական դրա– մա է։ Երգայնությամբ է ներթափանցված օպերայի ողջ հյուսվածքը և այն ընկալ– վում է որպես անվերջանալի մի երգ։ Իր ստեղծագործությամբ, մասնավորապես Ա․ Տիգրանյանի ինքնագիրը (մի էջ «Անուշ» օպերայի պարաիտուրից) «Անուշ» օպերայով, S․ հաստատել է ժող․ «երաժշտ․ խոսքի» և կոմպոզիտորի ան– հատական ոճի օրգ․ միասնության, ժող․ և պրոֆեսիոնալ արվեստների փոխադարձ հարստացման կենսականությունը։ Կոմ– պոզիտորի ստեղծած մեղեդիները, որ մոտ են հայկ․ ժող․ երաժշտությանը, լայ– նորեն տարածվել են ժողովրդի մեջ և ըստ էության դարձել ժողովրդական։ Տ․ հայ առաջին կոմպոզիտորն է, որ ստեղծել է ազգ․ վառ կերտվածքի օպերային ռեչի– տատիվ։ «Անուշ»-ն իրավամբ դարձել է հայ ժողովրդի ամենասիրելի և ամենաժող․ երաժշտ․ երկերից մեկը։ Տ․ գրել է մի շարք դրամատիկ, ներկայացումների երաժշտու– թյուն՝ «Գիքոր» (ըստ Հ․ Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղ․ Աղայանի), «Նամուս» (ըստ Ա․ Շիրվանզադեի), «Դավիթ Բեկ», «Աամվել» (ըստ Րաֆֆու) են։ Նրան են պատկանում Բիզեի «Կարմեն» և Վերդիի «Ռիգոլետտո» օպերաների լիբրետոների հայերեն թարգմանությունները։ Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Հոդվածներ, նամակներ, հուշեր, Ե․, 1981։ ^{(․Աթայան Ռ․, Մուրադյան Մ․, Արմեն Տիգրանյան։ Կյանքը, երաժշտական– հ աս ար ակ ական գործունեությունը և ստեղծա– գործությունը, Ե․, 1955։ Ա թ ա J ա ն Ռ․, Արմեն Տիգրանյան, Ե․, 1981։ Мелик- Вртанесян К․ Е․, А․ Т․ Тигранян, М․–Л․, 1939․ Թ․Արազյան

ՏԻԳՐԱՆՅԱՆ էդմոնդ Արմենի [ծն․ 9(22)․ 3․1911, Ալեքսանդրապոլ], հայ սովետա– կան ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինա– րար (1953)։ ճարտ–յան դ–ր (1984)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ա․ Տիգրանյանի որդին։ 1937-ին ավարտել է Լենինգրադի կոմու– նալ շինարարության ինստ–ի ճարտ– յան բաժինը։ 1937–40-ին աշխատել է Թբիլիսիում։ Այդ տարիներին նրա նա– խագծերով Վրաստանում կառուցվել են մի քանի երկաթուղային կայարաննե– րի շենքեր (Գազբայում, Փոթիում, Քո– բուլեթիում և այլուր), կամուրջներ, բնա– կելի տներ, ակումբներ։ 1940–60-ին աշ– խատել է Երեանի տարբեր նախագծային ինստ–ներում։ Հեղինակ է Երեանի երկա– թուղային կայարանի (1949–55), համալ– սարանի (1949–65), նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ի (1958–65) համալիրների, մի քա– նի բնակելի և հասարակական շենքերի։ 1960-ից զբաղվում է մանկավարժ․ (Երե– վանի պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ– յան ամբիոնում) և գիտ․ գործունեությամբ։ Նկ․ տես հ․ 3, 560–561 էջերի միջե՝ ներդիրում և էջ 573։ Երկ․ հասարակական շենքերի ճարտարա– պետական նախագծման հիմունքները, Ե․, 1973։ Գաբրիել Տեր–Միքելյան, Ե․, 1981։ Վ, Հարությունյան

ՏԻԳՐԱՆՅԱՆ Լեոն Ակոբջանի (19․11․ 1842, Երեան –16․2․1906, Երեան), հայ բժիշկ, հասարակական գործիչ։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է ծննդավայ– րում։ Ուսումը շարունակել է Թիֆլիսում, 1859-ից՝ Պետերբուրգում (Կ․ Եզյանի մաս– նավոր պանսիոնում, ապա՝ բժշկավիրա– բուժ․ ակադեմիայում)։ 1875-ին ավարտել ԷԴորպատի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազ– մի ժամանակ կամավոր մեկնել է Կովկաս– յան ռազմաճակատ, պայքարել ռուս, բա–