Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակում տարածված բծավոր տիֆի հա– մաճարակի դեմ, եղել էրզրումի նահան– գական բժիշկը։ 1879-ին զորացրվել է և նշանակվել Երեանի քաղաքային բժիշկ, 1880-ին՝ «Առողջապահական մշտական հանձնաժողովի» նախագահ, զբաղվել քա– ղաքի սանիտար ահիգիենա յին վիճակի բարելավմամբ։ 1881–84-ին Երևանում հրատարակել է <Աոողշաւցահական թերթ* միամսյա հանդեսը։ Տ–ի ջանքերով Երևան է հասցվել Բաշ գյուղի 40 աղբյուրների ջուրը, բացվել է հիվանդանոց (1890-ին)։ Տ․ մասնակցել է հայ ազգային–ազատագր․ շարժմանը, եղել 1881-ին Երևանում ստեղծ– ված <Հւսյասեր–ազգասեր> կազմակեր– պության հիմնադիրներից, որի հիմնա– կան նպատակն էր Հայաստանի երկու հատվածներում կազմակերպել միաժա– մանակյա ապստամբություն և այդ մի– ջոցով ստեղծել անկախ Հայաստան։ Կա– պեր է հաստատել Կարինի «Պաշտպան հայրենյաց», Մոսկվայի և Թիֆլիսի ազա– տագր․ գաղտնի կազմակերպությունների, ինչպես նաև Կ․ Պոլսի, Վանի և Արմ․ Հա– յաստանի այլ քաղաքների հայրենասեր– ների հետ։ 1881-ին գործուղվել է Իրան՝ պայքարելու ժանտախտի համաճարակի դեմ և, օգտվելով առիթից, Սալմաստով անցել Վան, տեղի ռուս, փոխհյուպատոս Կ․ Կամսարականի հետ բանակցել հայ ազատագր․ շարժման խնդիրների շուրջ։ Գլխավորելով Կովկասի հայոց բարեգոր– ծական ընկերության Երևանի մասնա– ճյուղը՝ կազմակերպել է հանգանակու– թյուններ, զանազան միջոցառումներ, -որոնց հասույթը հատկացրել է զենք գնե– լուն և այն Արմ․ Հայաստան տեղափոխե– լուն։ Ցարական իշխանությունը ազգա– յին–ազատագր․ գործունեության մեղա– դրանքով 1883-ին Տ–ին երեք տարով աք– սորել է Դորպատ, որտեղից նա անցել է Գերմանիա և Ֆրանսիա, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ։ Հայրենիք վերա– դառնալուց հետո՝ 1894-ին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, սակայն չհաշտվե– լով ցարական իշխանությունների կամա– յականությունների հետ, 8 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։ Տ․ հայ բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ առաջադրել է կան– խարգելիչ բժշկության գաղափարը, ժո– ղովրդի առողջապահության խնդիրը շաղ– կապել սոցիալ–տնտ․ անհրաժեշտ նախա– դրյալների հետ։ Նրա ջանքերով Երևանի դպրոցներում մտցվել է ֆիզկուլտուրայի դասավանդում։ Տ–ի «Մարդակազմություն» (1881) ձեռնարկը երկար ժամանակ օգ– տագործվել է Երևանի դպրոցներում։ Ման– կավարժության հարցերին է նվիրված «Մանկական պարտեզ․․․» (1897) աշխա– տությունը։ Կազմել է հայ բժշկ․ բառարան– ներ [«Մարմնակազմական կամ անատո– միական բառարան լատիներենից և ռու– սերենից հայերեն» (1879), «Բառարան բժշկական բույսերի, լատիներենից հայե– րեն և ռուսերեն» (1883)], թարգմանել, լրացումներով ու ռուս–հայերեն բժշկ․ բառարանի հավելվածով հրատարակել է Հյուգո Պոլի «Բժշկարանը» (1892)։ Հայե– րեն է թարգմանել Գյոթեի «Հերման և Դորոթեա» («Մուրճ», 1895, JSP 1–4), «Ֆաուստ» («Մուրճ», 1899, Ւէ 6–12), «Տորկվատո Տասսո» («Լումա», 1901, գիրք 1–2) գործերը, Ն․ Գոգոլի «Վերաքննիչ»-ը (1905)։ Տ–ի 1898-ին գրված հուշերը («Իմ հիշատակարանը», անտիպ) արժեքավոր նյութեր են պարունակում XIX դ․ վերջին քառորդի հայ ազգային–ազատագր․ շարժ– ման, ժամանակաշրջանի այլ իրադարձու– թյունների, նշանավոր հասարակական– քաղ․ գործիչների (Մ․ Նալբանդյան, Կ․ Եզ– յան, Մ․ Սանասարյան, Մ․ Լոռիս–Մելիքով, Կ․ Կամսարական) վերաբերյալ։ Երկ․ «Գերմանական Դորպատ համալսա– րանը ․ և նորա հայ ուսանողները (1830– 1892 թթ․), «Լումա», 1903, Իձ 5-6։ Գրկ․ Փարսադանյան Ռ․, Հայ բժըշ– կության պատմությունից, Ե․, 1958։ Շ ա հ ա– զ ի զ Ե․, Հիշողություններ և դիմաստվերներ, Ե․, 1980։ Оганесян Л․ А․, История ме– дицины в Армении, т․ 4, Е․, 1947, с․ 66–69․ Գ․ Սարգսյան

ՏԻԳՐԱՆՅԱՆ Նիկողայոս Թադևոսի (Նի– կոլայ Ֆադեևիչ) [19(31)․8․1856, Ալեքսան– դրապոլ–17․2․1951, Երևան], հայ սովե– տական կոմպոզիտոր, բանահավաք, դաշ– նակահար, երաժշտ․ գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1933)։ Աշխատանքի հերոս (1936)։ Ինը տարեկանում կորցրել է տե– սողությունը։ Սովորել է Վիեննայի կույ– րերի ինստ–ում։ Դաշնամուր նվագել սո– վորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավա– րությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրա– գրով։ 1893-ին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսու– թյուն), Պետերբուրգում։ Ալեքսանդրապո– լում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել դրա դիրեկտորը և դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ 1894-ից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, Արմ․ Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կար– դացել դասախոսություններ։- Հրապարա– կել է արլ․ երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 1934-ին վւոխադըր– վել է Երևան։ Տ․ հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլ– ների համար) հայ աշուղների, դուդուկա– հարների, սազանդարների հորինած և կատարած երգերը («Քո փաՓագով», 1887, «Տուն արի», 1890, «Ձախորդ օրեր», 1896, «Լուսնյակ գիշեր», 1896 ևն), պարերը («Դյուզ պար», 1887, «Ֆինջան», «Ֆատեն կիտամ», «Թարս պար», «Զուռնի տրնգի», «քհզունդարա», «Դոյ–դոյ», «Վեր–վեր», 1890, «Ռանգի», «Քյանդրբազ», «Վարդ կոշիկս», «Շավալի», 1896 ևն), մուղամնե– րը և դաստգյահները («Բայաթի քուրդ», 1888, «Բայաթի Շիրազ», 1889, «Հեյդարի», 1894, «Շահնազ», 1895, «Չարգյահ», 1896, «Նովրուզ արաբի», 1900, «Նավա», 1902, «Չոբան բայաթի», 1904, «Շուշթար», 1904 ևն, ընդամենը՝ 12)։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887-ից և բազ– մաթիվ անգամ վերահրատարակվել Սո– վետական Հայաստանում։ 1934–46-ին Տ․ իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է Փողային, սիմֆոնիկ և կամենա– յին նվագախմբերի համար։ 1900-ի Փարի^ զի Համաշխարհային ցուցահանդեսին Տ․ պարգևատրվել է բրոնզե մեդալով, որ– Ն․ Թ․ Տիգրանյան Գ․ Գ․ Տիգրանով պես «արևելյան մոտիվների հավաքման և մշակման պիոներ»։ XIX դ․–XX դ․ սկզբին Անդրկովկասի քաղաքներում կեն– ցաղավարող հայկ․, պարսկ․, քրդ․ ժող․ և ժողովրդա–պրոֆեսիոնալ երաժշտու– թյան շատ նմուշներ պահպանվել են Տ–ի գրառումների շնորհիվ։ Մի շարք կոմպո– զիտորներ՝ Ա․ Ա․ Սպենդիարյան, Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանով, Գ․ Ա․ Կազաչենկո, Ռ․ Մ․ Գլիեր, Ա․ Տ․ Տիգրանյան, Ս․ Վ․ Բարխուդարյան, Ա․ Ս․ Այվազյան, Ա․ Ի․ Խաչատրյան, այդ մեղեդիները օգտագոր– ծել են իրենց ստեղծագործություններում։ Տ․ հայկ․ ազգ․ դաշնամուրային երաժըշ– տության հիմնադիրներից է։ Իր մշակում– ներում ձգտել է պահպանել «հավատար– մությունը բնագրի ոգուն», հաղորդել ժող․ գործիքային հնչողության և բազմաձայ– նության, ժող․ մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժող․ պարե– րի պլաստիկան։ ժող․ մեղեդիների գրառ– ման և մշակման Տ–ի հայտնաբերած հը– նարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպո– զիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Երկ․ Հոդվածներ, հուշեր, նամակներ, Ե․, 1981։ Գրկ․ Թերլեմեզյան Ռ․, Նիկողայոս Տիգրանյան, Ե․, 1936։ Մուրադյան Մ․, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դա– րասկզբում, տես Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հ․ 2, Ե․, 1970, էշ 239–46։ Մազմանյան Ռ․, Նիկողայոս Տիգրանյանի մշակած մուղամները, «ԼՀԳ», 1972, № II։ Ն ու յ ն ի, Ն․ Տիգրանյանի մշա– կած հայկական ժողովրդական պարերը, նույն տեղում, 1973, №8։ Гумреци, Николай Фаддеевич Тигранов и музыка Востока, Л-, 1927; Шавердян А․, Очерки по истории армянской музыки XIX и XX вв․, М․, 1959, с․ 124–26; Апоян Ш-, Фортепианная музыка Советской Армении, Е․, 1968, с․ 23 – ՝33; Худабашян К-, Лады и гармония в произведениях Никогайоса Тиграняна, «ԼՀԳ», 1968, >6 11; Նույնի, Армянская музыка на пути от монодии к многоголосию, Е․, 1977․ Կ․ իյուդաբաշյան

ՏԻԳՐԱՆՅԱՆ Սարգիս Ավետիսի [6(18)․6․ 1812, Նոր Նախիջևան –28․3(9․4)․1875, Եյսկ], հայ թատերագետ, թարգմանիչ, մանկավարժ։ Հայ թատերագիտության հիմնադիրներից։ 1821–29-ին սովորել է Լազարյան ճեմարանում, 1835-ին՝ ավար– տել Մոսկվայի համալսարանի բանասի– րական գիտությունների բաժինը։ Զբաղ– վել է մանկավարժությամբ (Նոր Նախի– ջևան, Սիմֆերոպոլ), եղել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի տեսուչը (1865 – 1871)։