Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ստորագրավել են առևտրի, վճարային (1958), օդային հաղորդակցության (1962), տնտ. և տեխ., գիտատեխ., մշակութ. համագործակցության, Մարոկկոյին մեքենաներ և սարքավորում մատակարարելու (1966), Կասաբլանկայում ՍՍՀՄ գլխ. հյուպատոսություն հստատելու (1966-67), ծովագնացության (1971), փոխադարձ ապրանքամատակարարման (1974), ծովային ձկնորսության (1978), երկարաժամկետ առևտրի (1979), համաձայնագրեր ու արձանագրություններ, մշակութ. ու գիտ. համագոևծակցության ծրագիր (1981):

ՍՈՎԵՏԱ-ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հասատավել են 1924-ին (ընդհատվել են 1930-ին, վերականգնվել՝ 1942-ին): Ստորագրվել են մշակութ. և գիտ. փոխանակման (1968), առևտր. (1973), Մեքսիկային սովետական մեքենաներ և սարքավորում մատակարարելու (1973), գիտատեխ. համագործակցության (1975), հյուպատոսական (1978) համաձայնագրեր, 1978-79-ի գիտատեխ. համագործակցության ծրագրեր (1978):

ՍՈՎԵՏԱ-ՄՈՆՂՈՒԼԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: 1921-ի մոնղ. ժող. հեղափոխության հաղթանակից հետո սովետական կառավարությունն առաջինը ճանաչեց նոր պետությունը: 1921-ի նոյեմբերի համաձայնագրով դիվանագիտ. հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների միջև, րեղյալ համարվեց Մոնղոլիայի մինչհեղափոխ. պարտքը Ռուսաստանին, հիմք դրվեց սոցիալիստ. համագործակցությանը: Ստորագրվել են Մոնղոլային փոխառություն տրամադրելու (1924), օդային մարդատար երթուղու բացման (1926), ՄԺՀ-ի ռադիոֆիկացման (1933), առևտրի հիմունքների, խառը ընկերությունների ստեղծման (1934) են հանաձայնագրեր: 1930-ական թթ. սկզբին ճապոն. ագրեսիայի վտանգի կապակցությամբ կնքվեց (1934-ի նոյեմ.) փոխօգնության ջենտլմենական (բանավոր) համաձայնագիր, որը փոխարինվեց փոխօգնության արձանագրով (1936): Խալխին գոլի իրադարձությունների ժամանակ (1939) ՍՍՀՄ ՄԺԳ-ին օգնեց ետ մղելու ճապոն.միլիտարիստների զինված ագրեսիան: 1941-1945-ի Հայրենական մեծ պատերազմում ՄԺՀ ըստ ամենայնի օգնում էր ՍՍՀՄ-ին: Այնուհետև կնքվել են բարեկամության և փոխօգնության պայմանագիր (1946), տնտ. և մշակութ. հմագործակցության (1946), սովետական բուհերում մոնդ. քաղաքացիների ուսուցման (1948, 1952), ռադիոհաղորդումների ասպարեզում համագործակցության (1953), օդային հաղորդակցության (1956) են համաձայնագրեր: 1960-70-ական թթ. ստորագրվեցին նոր պայմանագրեր ու համաձայնագրեր գիտատեխ., տնտ., մոնղ. ազգ. կադրերի պատրաստման վերաբերյալ: 1980-ին կնքվեցին 1981-85-ի տնտ. և տեխ. համագործակցության, այդ նույն տարիների ապրանքափոխանակության, վճարային համաձայնագրեր, մշակութ. և գիտ. համագործակցության ծրագրեր:

ՍՈՎԵՏԱ-ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագետ. հարաբերությունները հաստատվել են 1942-ին (ընդհատվել են 1961-63-ին): Ստորագրվել են ապրանքափոխանակության և վճարային (1948), օդային հաղորդակցություն (1958), առևտր. նավագնացության (1969), գյուղատնտեսության մեջ գիտահետազոտական աշխատանքների ասպարեզում համագործակցության (1971), տնտ., արդ. և տեխ. համագործակցության (1972) համաձայնագրեր, 1979-80-ի և 1981-1982-ի մշակութ. և գիտ. համագործակցության ծրագրեր (1978 և 1981):

ՍՈՎԵՏԱ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1924-ին (դե-ֆակտո՝ 1921-ից, երբ ստորագրվել է տնտ. համաձայնագիր): 1925-ին կնքվել է առևտր. և ծովագնացության պայմանագիր: Հարաբերություններն ընդհատվել են 1940-ին՝ Նորվեգիայի ֆաշիստ. օկուպացման կապակցությամբ (վերականգնվել են 1941-ի օգոստոսին՝ նորվեգ. վտարանդի կառավարության հետ): Ստորագրվել են համաձայնագրեր հեռագրական և հեռախոսային հաղորդակցության, փոստային առաքումների փոխանակման (1947) մասին: 1949-ի պայմանագիրը սահմանում էր երկու պետությունների սահմանային կանոնակարգը և նշում սահմանային կոնֆլիկտները կարգավորելու միջոցները: Սովետա-նորեգ. հարաբերությունները վատացել են «սառը պատերազմի» տարիների, երբ Նորվեգիան մտավ (1949-ի ապրիլ) Հյուսիս-անտլանտյան պակտ 1949-ի մեջ: ՍՍՀՄ ջանքերով դրանք բարելավել են, և 2955-ի կոմունիկեում մշվել է կողմերի՝ բարիդրացիական հարաբերությունների զարգացման, տնտ. և մշակութ. բազմակողմանի համագործակցության ձգտումը: Ստորագրվել են համաձայնագրեր օդային հաղորդակցության, մշակութ. համագործակցության (1956), Պատս Յոկի գետի հիդրոռեսուսների օգտագործման (1957), ձկնորսության (1962), վճարումների (1965), երկարաժամկետ առևտրի (1971) ևնի վերաբերյալ: 1971-ի դեկտեմբերյան կոմյունիկեում նշվում էր կողմերի դիրքորոշման համամտությանը միջազգային շատ հարցերում: 1970-ական թթ. կնքվել են նոր համաձայնագրեր տնտ., գիտատեխ., մշակութ. համագործակցության, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ձկնորսության ասպարեզում համագործակցության մասին: 1980-ին ստորագրվեց տնտ., արդ. և գիտատեխ. համագործակցության երկարաժամկետ ծրագիր:

Սովետաշեն (մինչև 1938-ը՝ Նուպարաշեն), քտա ՀՍՍՀ Երևան քաղաքի Օրջոնիկիձևի շրջանի վարչատերոտորիա կազմում, քաղաքից և կմ եվ-արլ.: Ս-ում են գործում են Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումը, կոշիկի «Մասիս» արտադր. միավորման մասնաճյուղը, Սովետաշենի թռչնաբուծական, հնդկահավաբուծական, խոզաբուծական, խոզագիրացման ֆաբրիկաները: Ունի 2 մինջնակարկ, 2 գիշերօթիկ դպրոց, գրադարան, տեեխ. ուսումնարան, կապի բաշանմունք, մսուր-մանկապարտեզ, հոգեբուժական հիվանդանորց (500մահճակալով) բուժկայան: Հիմնադրվել է 1932-ին, 1938-ից՝ ավան, 1963-ից՝ քտա:

ՍՈՎԵՏԱՇԵՆ (մինչև 1948-ը՝ Չանածչի), գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջանում, Արածո գետի վերին հոսանքի հովտում, շրջկենտրոնից 28 կմ հվ-արլ: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրանների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղասպասարկման օբյեկտ, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Ս-ում գործում է Երևանի №2 տրիկոտաժի «Անուշ» արտադր. միավորման մասնաճյուղը: Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ (10-13դդ.) մատուռ (10դ.), ձիթհան (18-19դդ.), գերեզմանոցներ (10-19դդ.): Ս-ում ծնվել Պ.Ռ. Սևակը: Այստեղ է նրա գերեզմանը և տունթանգարանը:

ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ. «Հայթռչնարդի» համակարգի թռչնաբուծական մթերքներ, գերազանցապես մսացու ճտեր (բրոյլեր) արտադրող ձեռնարկություն: Գտնվում է Երևանի Օրջոնեկիձեի շրջ. Սովետաշեն անվանում (գիտատեսչական կարգով ենթարկվում է Երևանի Շահումյանի շրջանին): Ֆաբրիկայի շինարարությունն սկսվել է 1966-ին, լրիվ կարողությամբ գործում է 1971-ից: Ֆաբրիկան ունի մայրական հոտի վերարտադրությա, ինկուբացիայի, ճտերի, մսացու ճտերի, արդ. հոտի աճեցման, արտադր. թափոնների մշակման արտադրամասեր, սպանդանոց են: Մ՚ Թ՚ Ֆ-ում բուծում են կոռնիշ-պլիմուտրոկ մսատու ցեղերի 4 գիծ՝ հիբրայինճտեր ստանալու համար: Թռչուններին պահում են ընդարձակ (18×96մ) մեքենայացված թռրնանոցներում՝ ծորը ցամքարի վրա: Աշխատարար պրոցեսները մեքենայացված և ավտոմատացված են: Ձվի