Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է «Տաւրոյ բերան», «Կողմն Տարաւնոյ» (գլխ․ գավառի՝ Տարոնի անունով)։

VII դ․ Տ․ ասպատակել են արաբ, նվաճողները։ VIII–IX դդ․ Տ–ի տարածքում հաստատվել են արաբ, ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը Հարքում և Բզնունիքում, իյլաթը Մանազկերտը դարձել են արաբ, ամիրաների նստավայր։ Վերացել է Ապահունյաց տոհմը, իսկ Գնունիներն անցել են Տայք։ Կայսիկների արաբ, ամիրայությունը, որ սկզբում ընդգրկել Է Մանազկերտ քաղաքը և շրջակայքը, հետզհետե ծավալվել է և X դ․ տարածվել Ծաղկանց լեռների արմ․ լանջերից մինչե Հաշտյանքի (ճապաղջուր) արմ․ սահմանը, Կարինի (Թեոդոսուպոլիս) մերձակայքից մինչե Տարոնի հս․ սահմանը։ IX դ․ Տ․ վարչաքաղ․ տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն (հայ Բագրատունիների սեփականությունը), Կայսիկների ամիրայություն (Բագրատունիների թագավորության վասալը) և իյութ (Սասունի իշխանության կազմում)։ Բյուզ․ կայսրությունը X դ․ 2-րդ կեսին զավթել է Տ․ (բացառությամբ խութի)։ 1064-ին Տ․ զավթել են սելջուկյան թուրքերը, և մինչ XIII դ․ սկիզբն այն եղել է սելջուկյան Շահի Արմենների սուլթանության կազմում։ XIII դ․ սկզբին հայ–վրաց․ միացյալ ուժերը՝ Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Տ–ի հս․ գավառները, Մանազկերտ և Արճեշ քաղաքները։ XIII – XIV դդ․ Տ․ ասպատակել են թաթարմոնղ․ և թուրքմեն, հրոսակ ցեղերը։ 1555-ին և 1639-ին կնքված թուրք–պարսկ․ պայմանագրերով Տ․ զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XVI –XVII դդ․ թուրք–պարսկ․ պատերազմների ժամանակաշրջանում Տ․ բազմիցս կողոպտվել, ավերվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչե 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմը, Տ–ի հիմնական բնակիչները եղել են հայերը։ XX դ․ սկզբին Տ–ի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և էրզրումի վիլայեթների մեջ։ Գբկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրության չորից մասանց աշխարհի, if․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Նույնի, Ստորագրու– թիւն հին Հայաստանեայց, Վնա․, 1822։ Հյուբշման Հ․, Հին հայոց տեղվոանունները, Վնն․, 1907։ և ր և մ յ ա ն U․S․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Ս․ Երեմյան

ՏՈՒՐՔ դրամական գանձույթ քաղաքացիներից և կազմակերպություններից՝ որոշակի գործողությունների, մատուցած ծառայությունների համար։ Իրականացնում են պետ․ որոշակի մարմինները (դատարան, իրավարարություն, նոտարիատ, զագսի, միլիցիայի մարմիններ)։ ՍՍՀՄ–ում Տ․ գանձվում է՝ պետ․ իրավարարություն և դատարան տրված հայցադիմումներից, նոտարական գործողությունների, ամուսնության, ամուսնալուծության, անվան, ազգանվան և հայրանվան փոփոխությունների, անձնագրերի գրանցման համար, տնայնագործական և արհեստագործական գործունեության գրանցման, որսորդական իրավունքի վկայականներ, ՍՍՀՄ–ից արտասահման, արտասահմանից ՍՍՀՄ մեկնման և տուրքային գանձման ենթակա այլ փաստաթղթեր տալու համար։ Տ․ գանձվում է կայուն գումարով կամ հայցագնի տոկոսներով։ Օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիներից և սոցիալիստ, կազմակերպություններից Տ․ չի գանձվում, այսպես, Տ–ի վճարումից ազատվում են հայցվորները՝ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների, ալիմենտ բռնագանձելու, կենսաթոշակների վերաբերյալ գործերով, հեղինակային իրավունքի, հայտնագործության, գյուտի և ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ հայցերով, պետ․ կառավարման մարմինները՝ բնության պահպանության օրենսդրության խախտման վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքերում։ Տ–ի գանձումը ունի ժողտնտ․ որոշ նշանակու թյուն․ նպաստում է պայմանագրային կարգապահության ամրապնդմանը, արտադրական պլանների կատարմանը, վեճերի նախահայցային լուծմանը են։ Առավել տարածված են գրանցման տուրքերը, դրոշմատուրքերը, փոստային, դատական և ժառանգման տուրքերը։ Պետ․ սահմանի վրայով անցկացվող ապրանքների համար գանձվում են մաքսատուրքեր։ Հ․ Ներսիսյան

ՏՈՒՐՖԱՆԻ ԻՋՎԱԾՔ, Տ ՈԼ ր ֆ Ш ն ի գոգհովիտ, տեկտոնական իշվածք Չինաստանի արմ–ում, Արլ․ Տյան Շանի լեռնաճյուղերում։ Երկարությունը մոտ 200 կմ է, լայնությունը՝ մոտ 70 կմ, բացարձակ խորությունը՝ մինչև 154 մ (ամենախորը՝ Կենտրոնական Ասիայում)։ Կազմված է մեզոզոյի և կայնոզոյի ավազակավային նստվածքներից։ Կլիման խիստ ցամաքային է։ Տարեկան տեղումները 20 մմ են։

ՏՈՒՖ (իւոալ․ tufo), խիւո հրաբխային ապար, որ առաջանում է հրաբխային մոխրի, խարամի, լապիլների ցեմենտացման հետեանքով։ Տ․ կազմված է հրաբխային ապակու, ցեմզայի բեկորներից։ Հանդիպում են նաև Տ–եր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորներից։ Տ–երը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։ Ըստ կազմության Տ–երը լինում են լիպարիտային, դացիտային, անդեզիտային, բազալտային։ Գույնը տարբեր է՝ մանուշակագույն–վարդագույն (Արթիկի տուֆ), դեղին և նարնջագույն (Անիի տուֆ), սե (Երեանի, Լենինականի տուֆ) են։ Տ–ի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետեանքով։ Տ․ կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ (թեթեբետոնների լցանյութ, շինարարական քար), որն ունի բարձր դեկորատիվ որակներ։

ՍՍՀՄ–ում հիմնական հանքավայրերը գտնվում են ՀՍՍՀ–ում (Անի, Արթիկ), արտասահմանում 4 Իտալիայում, Իսլանդիայում։

Պատկերազարդումը տես 11-րդ հատորի 641-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՏՈՒՖԱԲԵՏՈՆ, տուֆի լցանյութերով թե թե բետոն։ Տ–ի համար օգտագործում են տուֆաքարի հանույթի մնացուկները, որոնք մանրվում են քար ջարդող մեքենաներով։ Տ–ի միջին խտությունը տատանվում է 1400–2000 կգ/մ3 սահմաններում, սեղմման նկատմամբ ամրությունը 5–50 ՄՊա է։ Կիրառվում է հիմնականում որպես տեղական որմնանյութ, ինչպես նաև թեթեբետոնե շինվածքների ու երկաթե տոնեկոնստրուկցիաների շինվածքների պատրաստման համար։ ՀՍՍՀ–ում շինարարության համար լայնորեն կիրառվում է Տ․, որի ստացման համար օգտագործում են Արթիկի, Երևանի, Բյուրականի տուֆերը։ Տուֆի լցանյութերի մեքենայական ջարդման ու տեսակավորման խոշոր արտադրություն է ստեղծվել Արթիկում, Հոկտեմբերյանում և էջմիածնի շրջ․ Աղավնատուն գյուղում։ Զ․ Հացագործ:

ՏՈՒՖԱԼԱՎԱ տուֆային զանգվածով հրաբխային ապարներ, որոնք կազմված են լավայից, մոխրից և ապակու բեկոր ներից։ Տ–ները միջանկյալ ապարներ են, ըստ կառուցվածքի և առաջացման եղանակի, չավաների և տուֆերի միջե։ Տ–ի տարբերակներից է իգնիմբրիտը։

ՏՈՒՖԱՇԵՆ գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջա նում, շրջկենտրոնից 7 կմ հվ–արմ․։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի տարածքում զոոծում Տուֆաշեն են ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության Պեմզաշենի հանքվարչության 2 հանքավայր, ՀՍՍՀ գյուղատնտ․ մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ի ագրոքիմ․ հենակետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցա ղի տուն, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել է խոյակ (YI – VII դդ․), գերեզմանոց (X–XIX դդ․), մահարձան (Թուխ Մանուկ, XII – XII 1դդ․), կիկլոպյան ամրոցի պարիսպների մնա ցորդներ։ Բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1828–29-ին։

ՏՈՒՖԻՏ, հրաբխածին–նստվածքային ապար, կազմված է հրաբխածին արգասիքներից, որ դուրս են նետվում հրաբխի ժայթքման դեպքում։