Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիոգենային ջերմաստիճանների տիրույթում ջերմաչափությունն իրականացվում է կրիոգենային հեղուկների հագեցած գոլորշիների ճնշման միջոցով, գազային ջերմաչափով, ջերմազույգերով,դիմադրության պլատինային, կիսահաղորդչային և ածխային ջերմաչափերով, կոնդենսացիոն ջերմաչափերով, ինչպես նաև պարամագնիսական աղերով աշխատող մագնիսական ջերմաչափերով։ Կրիոգենային ջերմաստիճանների տիրույթի յուրացումը հանգեցրել է նոր երևույթների (գերհաղորդականություն, գերհոսունություն) հայտնադործման, տեխնիկայի, սարքաշինության, բժշկության նոր ճյուղերի ստեղծման, կանխորոշել է պինդ մարմնի ֆիզիկայի, մասնավորապես, մետաղների և կիսահաղորդիչների ֆիզիկայի զարգացման ուղղությունները։ Գրկ․ Фастовский В․ Г․, Петровский Ю․ В․, Ровинск ий А․ Е․, Криогенная техника, 2 изд․, перераб․ и доп․, М․,1974; Беляков В․ П․, Криогенная тех ника и технология, М․, 1982

Ն․ Դոբրովոլսկի

ՑԱՂԱՑ ՔԱՐ, Ցախացքարի վանք, հայկ․ միջնադարյան ճարտ. վանքային համալիր ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Եղեգիս գյուղից 6 կմ հս-արլ․։ Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արմ․ խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված ար-լում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխ․ եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հվ–ից նրան կից է սյունասրահը, արմ–ից՝ երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ դամբարաններ։ Հուշարձանախմբի հվ–ում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, հուշարձանախումբը կառուցվել է X դ․, Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թ․։

Այս խումբ կառույցներից արլ․ համալիրի արլ․ խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041-ին, Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները: Հուշարձանախմբի հս․ կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս․ Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Գմբեթատակ փոխանցումը առագաստային է, թմբուկը ներսից և դրսից բոլորաձև։ Առանձնակի շեշտված է միակ՝ հվ․ շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված  է եղել խոյը ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հս. ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Լուսամուտների խորշերի և դեկորատիվ այլ ձևերում ակնհայտ է Սյունիքի ճարտ․ դպրոցի ավանդական ձևերի   կրկնումը, թեև առկա են հուշարձաններին բնորոշ ձևեր։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարանեկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արմ․ կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտ․ հորինվածքի, հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան–եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ  հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։

Պատկերազարդումը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․,1960։                                       
                                                       Ս․ Մնացականյան 


ՑԱՄԱՔ, Երկրի մակերևույթի՝ օվկիանոսներով ու ծովերով չծածկված մասը։ Ընդհանուր տարածությունը մոտ 149 մլն կմ² է կամ՝ Երկրի մակերևույթի 29,2%–ը։ Հս․ կիսագնդում այն կազմում է 39%, Հվ․ կիսագնդոմ՝ 19% ։ Ց–ի առավել խոշոր մասերը մայրցամաքներն են։


ՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԼՈԿԱԴԱ, տնտ․ շրջափակման քաղաքականություն, որն իրականացրել է նապոլեոնյան Ֆրանսիան իր ախոյան Մեծ Բրիտանիայի նկատմամբ, 1806–14-ին։ Հայտարարվել է 1806-ի նոյեմբ․ 21-ին, Նապոլեոն I-ի Բեռլինում ստորագրած դեկրետով։ Նպատակն էր վերջ տալ Անգլիայի համաշխարհային տնտ․ գերիշխանությանը, հարկադրել նրան դադարեցնել ռազմ, գործողությունները Ֆրանսիայի դեմ։ Դեկրետով արգելվում էին առևտր․, տնտ․, փոստային հարաբերությունները Բրիտանական կղզիների հետ, եվրոպ․ նավահանգիստները փակվում էին Անգլիայից և նրա գաղութներից ժամանող չեզոք երկրների նավերի առջև ևն։ Ց․ բ․ տարածվում էր Ֆրանսիայի բոլոր դաշնակից ու վասալ երկրների վրա։ Ց․ բ․ նպաստեց ֆրանս․ արդյունաբերության որոշ ճյուղերի (մետաղաձուլական, քիմ․, տեքստիլ, վերամշակող ևն) զարգացմանը։ Սակայն այն բացասաբար անդրադարձավ եվրոպ․ մի շարք երկրների տնտեսության վրա, որոնք ավանդաբար տնտ․ կապերի մեջ էին Մեծ Բրիտանիայի հետ։ Անգլիան Ց․ բ–ին պատասխանեց հակաշրջափակումով՝ ծավալելով լայն ծովային առևտր․ պատերազմ և մաքսանենգային առևտուր։ 1807-ի Տիլզիտի հաշտության պայմանագրով Ռուսաստանը հարկադրված միացավ Ց․ բ–ին, որի՝ Ռուսաստանի համար ծանր պայմանները սրեցին ֆրանս–ռուս․ հարաբերությունները և դարձան 1812-ի պատերազմի (տես Հայրենական պատերազմ 1812) կարևորագույն պատճառներից մեկը։ 1814-ի ապրիլին, նապոլեոնյան կայսրության անկումից հետո, Ց․ բ վերջնականապես վերացվեց։

Գրկ․ Тар ле Е․ В․, Континентальная блокада, Соч․, т․ 3, М․, 1958․


ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ, զինված ուժերիտեսակ, որոնք կոչված են լուծելու ստրատեգիական և օպերատիվ–տակտիկական խնդիրներ գործողությունների ցամաքային ռազմաբեմում։ Իրենց մարտական հնարավորություններով Ց․ զ․ կարող են ինքնուրույն կամ զինված ուժերի այլ տեսակների հետ համագործակցելով ետ մղել հակառակորդի ցամաքային բանակների, օդային և ծովային խոշոր դեսանտի ներխուժումը, նրա օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ հասցնել միաժամանակյա զանգվածային կրակային հարված, ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, իրականացնել ստրատեգիական հարձակում՝ մեծ խորությամբ և ամրանալ զբաղեցրած տարածքում։ Ց. զ–ի գլխ․ հատկությունը կրակային մեծ հզորությունն է, հարվածային ուժը, բարձր մանևրայնությունը և մարտական լրիվ ինքնուրույնությունը։

Ց․ զ․ զինված ուժերի ամենահին տեսակն են։ Ստրկատիրական պետություններում նրանք կազմված էին հետևակից և հեծելազորից կամ մեկ զորատեսակից։ Եվրոպայում, վաղ և զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (IX–XIV դդ․), Ց․ զ–ի գլխ․ զորատեսակը ասպետական հեծելազորն էր․ հետևակը կատարում էր օժանդակ դեր։ XIV դարից Արմ․ Եվրոպայում հետևակը վերածնվեց և դարձավ հիմն․ զորատեսակներից, երևան եկավ հրետանին։ Մշտական վարձու բանակների ըստեղծմամբ (XV դարից) առաջ եկան կազմակերպական միավորներ՝ վաշտեր, գնդեր, XVI—XIX դդ․՝ բրիգադներ և գումարտակներ, դիվիզիաներ, էսկադրոններ, կորպուսներ, առաջացան ինժեներական զորքեր։                          
Առաջին (1914–18) և երկրորդ (1939–1945) համաշխարհային պատերազմների ժամանակ Ց․ զ․ հարստացան զենքի նոր տեսակներով, ստեղծվեցին նոր զորատեսակներ, զարգացավ ռազմ, արվեստը։ 1960-ական թթ․ սկզբին առավել զարգացած երկրների Ց․ զ․ զինվեցին հրթիռամիջուկային և առավել կատարելագործված սովորական զենքով ու մարտական տեխնիկայով։ Նորագույն տեխնիկային և պատերազմ վարելու ժամանակակից պայմաններին համապատասխան փոխվեցին Ց․ զ–ի զորամասերի, զորամիավորումների կազմակերպական կառուցվածքը, նրանց օգտագործման եղանակները, ուսուցման մեթոդները։ Միջուկային զենքի երեվան գալով փոխվեցին զինված ուժերի տեսակների փոխհարաբերությունները, առաջին պլան մղվեցին ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերը (ստրատեգիական ուժեր), թեև Ց․ զ․ մնում են զինված ուժերի ամենաբազմամարդ և առաջատար տեսակներից մեկը։
ՍՍՀՄ Ց․ զ․ զինված են միջուկային, հրթիռային, սովորական զենքով և մարտական տեխնիկայով, կապի և տրանսպորտի միջոցներով, կազմված են զորա–