Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Ց․ զ–ի հրթիռային զորքեր, հրետանի, մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, օդադեսանտային զորքեր, Ց․ զ–ի ՀՕՊ–ի զորքեր) և հատուկ զորքերից (ինժեներական, քիմ․, ռադիոտեխ․, կապի, ավտոմոբիլային, ճանապարհային, տարբեր ծառայություններ, ինչպես նաև թիկունքի հիմնարկություններ ու զորամասեր)։ Կազմակերպական առումով ընդգրկված են ստորաբաժանումների, զորամասերի, զորամիավորումների, միավորումների մեջ։ Խաղաղ ժամանակ բարձրագույն ռազմավարչ․ միավորումը ռազմ, օկրուգն է։ Ց․ զ–ի գլուխ կանգնած է գլխ․ հրամանատարը (ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ)։ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԼԻՄԱ, մթնոլորտի վրացամաքային խոշոր զանգվածների գերակշռող ազդեցության պայմաններում՝ մայրցամաքների ներքին մասերում ձևա վորվող կչիմա։ Բարեխառն լայնություն ներում Ց․ կ․ բնութագրվում է օդի ջերմաս տիճանի օրական և տարեկան մեծ տատանումներով, արևադարձային լայնություն ներում՝ համեմատաբար ոչ մեծ տատանումներով ու ավելի շատ տեղումներով։ Ց․ կ–ի պայմաններում եղանակն ավելի փոփոխական է, ամպամածությունն ու տեղումների քանակը՝ համեմատաբար փոքր։ Առավելագույն տեղումներ դիտվում են տարվա տաք կեսին։ Տարբերում են համեմատաբար չաՓավոր Ց․ կ․ (Արմ․ Եվրոպայում) և խիստ Ց․ կ․ (Արլ․ Սիբիրում)։ Ց․ կ․ թույլ ձևով արտահայտվում է նաև օվկիանոսների որոշ առափնյա շըդջաններում, որտեղ տարվա ընթացքում գերակշռում են ցամաքային օդային զանգ վածները։ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, նստվածքներ, որոնք առաջանում են ցամաքում և ներմայրցամաքային ջրավազանների (լճերի, գետերի) սահմաններում։ Ըստ կուտակման պայմանների և ելակետային Նստվացքի վերափոխման, Օ․ ն․ լինում են՝ բուն ցամաքային կամ ս ու բ ա ր և ա յ լ, ստորջրյա կամ ս ու բ ա կ վ ալ, սառցատակի կամ սուբգլացիալ, որոնք առաջանում են սառցածածկի տակ (մորեններ ևն)։ ՑԱՄԱՔԱՍԱՐ, գյուղ ՀՍՍՀ Թալինի շըրջանում, շրջկենտրոնից 15 կմ հսարմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյադպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են դամբարան ներ (քարարկղաձև, մ․ թ․ ա․ II–I հազա րամյակ)։ Բնակիչների նախնիները եկել են Տարոնից։ Ցամաքասար ՑԱՄԱՔԻ ՀԻԴՐՈԼՈԳԻԱ, հիդրոլոգիայի բաժին, ուսումնասիրում է ցամաքի մակերևութային ջրերը։ Ց․ հ․ ստորաբաժանվում է պոտամոլոգիայի (ուսմունք գետերի մասին;, լիմնոլոգիայի (լճագիտություն), ճահճագիտության և գլացիոլոգիայի (ուսմունք սառցադաշտերի մասին)։ Ց․ հ․ զբաղվում է ջրային հաշվեկշռի և հոսքի ձևավորման պրոցեսների ուսումնասիրությամբ, հիդրոլոգիական սարքերի կոնստրուկցիաների մշակմամբ, հիդրոլոգիական ռեժիմի կանխագուշակմամբ, գետային հոսքերի կառուցվածքի, ջրի քիմ․ բաղադրության հետազոտությամբ ևն։ Ց․ հ․ ընդգրկում է՝ հիդրոմետրիան (ջրաչափությունը), հիդրոլոգիական հաշվարկները և հիդրոլոգիական կանխագուշակումները, հիդրոֆիզիկան, հիդրոքիմիան, հիդրոգրաֆիան (ջրագրությունը)։ Ց․ հ–ի հիմնական մեթոդը հիդրոլոգիական ռեժիմի ստացիոնար ուսումնասիրությունն է կայանների հենակետային ցանցում։ Ց․ հ–ի՝ ջրային օբյեկտների և տարածքների հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ եզրակացությունները օգտագործվում են ջրատնտ․ միջոցառումների իրականացման համար (ջրամբարների և մելիորատիվ համակարգերի կառուցում, արդ․ և կենցաղային ջրամատակարարում, ձկնատնտեսության զարգացում ևն)։ ՑԱՄԱՔԻ ՄՈՐՖՈԼՈԳԻԱ, ընդհանուր գեռմորֆոչոգիայի առանձին ճյուղ, ուսումնասիրում է ցամաքի ռելիեֆի ձևաբանական, ծագումնային հատկանիշները, ռելիեֆի զարգացման պատմությունն ու հեռանկարները։


ՑԱՄԱՔՈՒՐԴ գյուղատնտեսական հողերի, դրենաժ, հողերի ցամաքեցման եղանակ՝ ստորգետնյա արհեստական ջրահոսքերի (դրեններ) միջոցով։ Ց․ կիրառվում է հավելուրդային խոնավություն ունեցող հողերը ցամաքեցնելու (ցամաքեցման Ց․), աղակալած հողերը աղազերծելու (աղազերծման Ց․), ինչպես նաև ծանր կավային հողերում գազափոխանակությունն ուժեղացնելու (աերացիոն Ց․) համար։ Կավե խողովակներով Ց–ներ կիրառվել են մ․ թ․ 2000 տարի առաջ, Իրաքի և Սիրիայի այժմյան տարածքում, Հին Հռոմում։ Եվրոպայում (Ֆրանսիա, Սեծ Բրիտանիա) Ց․ սկսել են կիրառել XVII– XVIII դդ․, Ռուսաստանում՝ XIXդ․ երկրորդ կեսին։ Մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը ցամաքեցված հողատարածությունն (առանց Մերձբալթյան հանրապետությունների տարածքի) 2–3 հզ․ հա էր, 1956-ին ՍՍՀՄ–ում՝ 0,8 մլն հա, 1971-ին՝ ավելի քան 3,4 մլն հա, 1985-ին՝ 15,0 մլն հա։ Ց–ները լինում են բաց և փակ։ Բաց Ց–ները տեղադրվում են մինչև 200 մ հե ռավորության վրա, 1–2 մ խորությամբ, շեպերի 1 – 1,5 թեքվածքով, տարբեր տիպի առվափորիչներով։ Փակ Ց–ները տեղադրվում են հիմնականում գետնաջրերի հեռացման համար։ Այս դեպքում կառուցում են խրամատներ, դրանց հատակին դնում տարբեր կառուցվածքի Ց–ներ և ծածկում հողով։ Ջրատար շերտից ջուրը հոսում է Ց–ի մեջ, որի հետևանքով իջնում է նրա մակարդակը։ Հեռավորությունը փակ Ց–ների միջև կարող է լինել 10– 50 t/–ի սահմաններում (ըստ տեղական, երկրաբանական, հողային պայմանների)։ Ցամաքեցման Ց․ կիրառում են այն հողերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը չորացման նորմայից (գրունտային ջրերի այն խորությունը, որն ապա հովում է հողի արմատամերձ շերտի խոնավությունը) ցածր Է։ ՍՍՀՄ–ում հիմնականում օգտագործում են (հողերի ցամաքեցման տարածքում հավասարաչափ բաշխված) հորիզոնական խո ղովակային Ց–ներ՝ խողովակների համակարգ հոծ ցամաքուրդային գծերի ձևով։ Հանքային հողերի չորացման համար հիմնականում օգտագործում են կավե ցամաքուրդային խողովակներ՝ 4–10 սմ տրամագծով և 33 սմ երկարությամբ։ Դրանք դրվում են խրամատի հատակին (անկայուն հողերում տախտակե դարակների վրա) մեկը մյուսին կցված (կցման լայնությունը 1–2 t/ /–ից ոչ ավել), փաթաթում ֆիլտրող նյութով (մամուռ, ապա կեթել, ապակեհյուսվածք) և խրամատը ծածկում հողով։ Կավե Ց–ի օգտագործման ժամկետը 50–80 տարի Է։ Հեռանկարային են պլաստմասսայից պատրաստված Ց–ները։ Կիրառվում է նաև խլուրդային Ց․ չամրացված պատերով խոռոչների համակարգ, որոնք տարածքում հավասարաչափ բաշխված են մեկը մյուսից 2–10 մ հեռավորությամբ և 0,6–0,8 մ խորությամբ։ Օգտագործման ժամկետը 5 տարի Է։ Աղազերծման Ց․ կիրառվում է գրունտային ջրերի մակարդակի իջեցման, լվացման ջրերի հեռացման և ոռոգվող հողերի աղակալման դեմ պայքարելու համար։ (Տես Աղակաւած հողեր, Աղուտներ)։ Այս աշխատանքներում տարբերում են մելիորացման շրշան (1–3 տարի), որի ընթացքում աղազերծում են 1–2 է/-անոց շերտը և հեռացնում աղիացած գրունտային ջրերը, ու շահագործման շրջան, երբ պահպանում են ստացված վիճակը։ Ոռոգելի հողերում կիրառում են հորիզոնական և ուղղաձիգ աղազերծման Ց–ներ։ Առավել նպատակահարմար է հորիզոնական, համեմատա բարխորը (մոտ 3 մ) մշտական սիստեմատիկ խողովակային Ց․, որը մելիորացման շրջանում լրացվում է 1 մ խորությամբ և 20–50 մ հեռավորությամբ բաց ջրանցքներով։ Աղակալած ոռոգվող հողերում Ց–ները պետք է ստեղծեն գետնաջրերի անընդհատ արտահոսք և ջրափոխանակություն ջրատար շերտում, որի շնորհիվ ապահովվում է հողի Ղսրմատաբնակ շերտի և գետնաջրերի լրիվ աղազերծումը։ Ուղղաձիգ սիստեմատիկ Ց․, որոշակի տարածքում հավասարաչափ բաշխված ուղղաձիգ հորատանցքերի համակարգ Է, որոնցից (յուրաքանչյուրից առանձին) ջուրը պոմպով դուրս է մղվում։ Հորատանցքի խորությունը 30–150 մ Է, տրամագիծը՝ 15–60 սմ, մղման բարձրությունը՝ 6–20 մ, ջրի ծախսը՝ 25–300լ/վրկ։ 50–200 Лш-ի վրա տեղադրում են մեկ հորատանցք։ Հողից հեռացվող ջրերը կարելի է օգտագործել ոռոգման համար