литературы Африки․ Восточная и Южная Африка, М․, 1974; Ingham К․, The Making of Modern Uganda, L․, 1958; K i w a n u k a M․ S․ М․, A History of Buganda․․, N․ Y․, 1972; L o w D․ A․, Buganda in Modern History, L․, 1974; K e n d a l l H․, Town Planning in Uganda, L․–Entebbe, 1955; M i l l e r D․ J․ von, Art in East Africa․ A Guide to Contemporary Art, L․–Nairobi, 1975; W a c h s m a n n K․ P․, Folk Musicians in Uganda, Kampala, 1956․
ՈՒԳԱՐԻԹ, հնագույն քաղաք–պետություն Փյունիկիայի հս–ում (այժմյան Ռաս–Շամրայի տեղում)։ Բնակվել են քանանցի-ուգարիթցիներ։ «Ու․» անունը հայտնի է մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբից։ Մ․ թ․ ա․ XVI դարից Ու․ գտնվել է Եգիպտոսի, մ․ թ․ ա․ XIV դ․ սկզբից՝ խեթերի տիրապետության տակ։ Ս․ թ․ ա․ XII դ․ սկզբին ավերվել է երկրաշարժից։
ՈՒԳԵԴԵՅ, Հ n ք ա թ ա, Հ ո ք թ ա (1186–1241), մոնղ․ մեծ խան 1229-ից։ Չինգիզ խանի երրորդ որդին և հաջորդը։ Ու–ի օրոք ավարտվել է Հս․ Չինաստանի գրավումը, նվաճվել են Հայաստանը, Վրաստանը, Հս․ Ատրպատականը, Բաթու խանը արշավել է Արլ․ Եվրոպա, կազմակերպվել է փոստային ծառայություն (յամ), անցկացվել մարդահամար, ավարտվել Ղարաղորում մայրաքաղաքի կառուցումը։
ՈՒԳԼԻՉ, մարզային ենթակայության քաղաք, ՌՍՖՍՀ Ցարոսլավլի մարզի Ուգլիչի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Վոլգայի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ Կան ժամացույցի, նորոգման մեխանիկական, փորձարարական, պանրի գործարաններ, հէկ։ Ունի տեխնիկումներ, ուսումնարան, թանգարան։ Հայտնի է 937-ից (այլ տվյալներով՝ 1148-ից)։
Ու–ի կենտրոնը ձևավորվել է XV դ․ 2-րդ կեսին։ ճարտ․ հուշարձաններից են՝ Կրեմլը [Իշխանի ապարանքի գահապալատը («Դիմիտրի արքայազնի պալատը», XV դ․), Դիմիտրիի եկեղեցին (1692), Սպասո–Պրեոբրաժենսկի տաճարը (վերակառուցվել է 1713-ին, զանգակատունը՝ 1730)], Ուսպենսկի (1628), Հովհաննես Նախակարապետի (1681) եկեղեցիները, Վոսկրեսենսկի մենաստանը (1674–77), XVIII դ․ բնակելի տներ ևն։ Ըստ 1784-ի գլխ․ հատակագծի, Ու․ կառուցապատվել է կլասիցիզմի ոճի շենքերով (նախկին Քաղաքային դումայի շենքը, 1815)։ ժամանակակից կառուցապատումն իրականացվում է 1968-ին հաստատված գլխ․ հատակագծով։
ՈՒԳՐԱ–ՖԻՆՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ՈԼ գ ր ո–ֆ ի ն ն ա կ ա ն, ֆ ի ն ն ա–ու գ ր ա կ ա ն լ ե զ ու ն ե ր, ուրալյան լեզվաընտանիքի երկու ճյուղերից մեկը։ Ոմանք Ու–ֆ․ լ․ դիտում են որպես առանձին լեզվաընտանիք։ Բաժանվում է հետևյալ լեզվախմբերի՝ մ ե ր ձ բ ա լ թ յ ա ն–ֆ ի ն․ (ֆին․, իժորերեն, կարելերեն, լյուդիկերեն, վեպսերեն, վոդերեն, էստոներեն, լիվերեն), ս ա ա մ ա կ ա ն, մ ո ր դ վ ա կ ա ն (էրզյաներեն և մոկշերեն) կամ վոլգա–ֆին․ (միավորվում են ըստ տարածքային հատկանիշի, մոկշամորդվերեն, էրզյամորդվերեն, ինչպես նաև մարիերեն), մ ա ր ի ա կ ա ն, պ ե ր մ ա կ ա ն (կոմի–զիրյաներեն, կոմի–պերմերեն, ուդմուրդերեն), ուգրական (հունգ․, մանսիերեն, խանտիերեն)։ Ու–ֆ․ լ–ով խոսում են (մոտ 24 մլն մարդ, 1970) Եվրոպայի հս-արլ–ում (Սկանդինավիայից մինչև Ուրալ), Վոլգա–Կամայի զգալի մասում, միջին և ստորին Օբի ավազանում, Դանուբի ավազանի մի մասում (ՍՍՀՄ–ում՝ 4,5 մլն մարդ, 1970)։ Հունգ․, ֆին․ և էստոներենը ունեն գրչության և գրականության հին ավանդույթներ, մյուս Ու–ֆ․ լ–ի մեծ մասը նորագիր է, իսկ մերձբալթյան–ֆին․ որոշ լեզուներ գիր չունեն։
Համակարգի բնույթ ունեցող համապատասխանությունները թույլ են տալիս ենթադրելու, որ ուրալյան լեզուները ծագումնաբանորեն ազգակից են հնդեվրոպական, ալթայան, դրավիդյան լեզուների ու յուկագիրերենի հետ և սերել են նոստրատիկ նախալեզվից։
Գրկ․ Языки народов СССР, т․ 3-Финно-угорские и самодийские языки, М․, 1966; Основы финно-угорского языкознания, в․ 1-3, М․, 1974-76; C o l l i n d e r В․, Survey of the Uralic Languages, 2 ed․, Stockholm, 1969; Ն ու յ ն ի, Comparative Grammar of the Uralic Languages, Stockholm, 1960; D é c s y Gy․, Einführung in die finnisch-ugrische Sprachwissenschaft, Wiesbaden, 1965․
ՈՒԴ, լարավոր–կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկ․ բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբ. երկրների ժող․ գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբ, երաժշտության տոնայնական համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ XIV դ․ մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպ․ լյուտնյայի (արաբ, al–’ud անվանումից, որ նշանակում է«փայտ») նախատիպը։ Իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Հայկ․ Ու․ 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ–զույգ), լարվածքը՝ կվարտա–սեկունդային (փոքր օկտավայի մի, լյա, սի, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի ռե)։ Արևելքի երկրներում Ու–ի նվագացանկն ավանդական է (մակամներ և նման եղանակներ)։ Սովետահայ կոմպոզիտորներն այն հարստացրել են հայկ․ ազգ․ բնորոշ հնչողություն ունեցող երկերով։ Հայ շնորհալի ուդահարներից էր Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896–1948)։ Ռ․ Աթայան
ՈՒԴԱԼՑՈՎ Եֆիմ Գրիգորևիչ [28․9․1922, գ․ Նիկիտինո (այժմ՝ Ֆիոլետովո, ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)--1973, Թբիլիսի], Սովետական Միության հերոս (6․3․1945), օդաչու, մայոր (26․4․1966)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտելով Եյսկի ավիացիոն ուսումնարանը՝ 1943-ի հուլիսից 47-րդ գրոհային ավիագնդի կազմում Ու․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, աչքի ընկել Սև և Բալթիկ ծովերի շրջաններում կատարած մարտական թռիչքների ժամանակ։ Նովոռոսիյսկի, Ղրիմի, Կարելական պարանոցի, Լենինգրադի, Մերձբալթիկայի համար մղված օդային մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար ներկայացվել է հերոսի կոչման (1944-ի դեկտ․ 13-ին պարգևաթերթիկը ստորագրել է ավիագնդի հրամանատար Ն․ Ստեփանյանը)։ 105 մարտական թռիչքներում ոչնչացրել է թշնամու 4 ինքնաթիռ, 6 տանկ, 20 նավ, տասնյակ ավտոմեքենաներ, վագոններ ևն։ 1947-ին զորացրվել է, աշխատել Վրաց․ ՍՍՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ Զոհվել է ավիավթարի հետեվանքով։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ Կ․ Հարությունյան
ՈՒԴԵԵՐԵՆ, տես Տունգուս–մանջուրական լեզուներ։
ՈՒԴԵՆՌԻՅՆ (Oudenrijn) Մարկ Անտուան վան դեն (1890–1962), հոլանդացի հայագետ, արևելագետ, փիլիսոփա, աստվածաբան։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Հռոմի դոմինիկյան ճեմարանի ուսուցիչ (1920)։ Դասախոսել է Հռոմի Մխիթարյան ուսումնարանում (1922-ից) և Ֆրայբուրգի համալսարանում (1929–57)։ Հոլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր հրատարակել է շուրջ 430 ուսումնասիրություն, որոնցից ավելի քան 200-ը՝ հայագիտական։ Առանձին մենագրություններ է գրել հայ միարարների և Վենետիկի Մխիթարյան միաբանության պատմության ու միաբանների գործունեության մասին։ Եվրոպ․ մամուլում արձագանքել է հայ գիտ․ կյանքի նորույթներին, գրել գրախոսականներ արտասահմանյան երկրներում պահվող հայկ․ ձեռագրերի ցուցակների, հիշատակարանների ժողովածուների, օտար լեզուներով լույս տեսած հայերենի քերականությունների, բառարանների մասին։ Հայերենից անգլ․ է թարգմանել «Ցաղագս Առաքինութեանց հոգւոյն» (1942) երկը։
Երկ․ Eine armenische Insel im Ausland, Venedig, 1940; Linguae Haicanae scriptores
Ordinis Praedicatorum․․․, Bernnae, I960․
Գրկ․ Ի ն գ լ ի զ յ ա ն Վ․, Ուսուցչապետ Մ․ Ա․ վան դեն Ուդենռիյն, «ՀԱ», 1962, № 12։
Գ․ Աբգարյան
ՈՒԴՄՈՒՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Ուդմուրտսկոյ Ավտոնոմնոյ Սովետսկոյ Սոցիալիստիչեսկոյ Ռեսպուբլիկա), Ու դ մ ու ր տ ի ա, ՌՍՖՍՀ կազմում։ Որպես Վոտյան (1932-ից՝ Ուդմուրտական) ինքնավար մարզ կազմավորվել